Լրահոս
2025-11-22
-
ՄիջազգայինԼուկաշենկոն ներում է շնորհել Ուկրաինայի 31 քաղաքացուԱյս մասին լրագրողներին հայտնել է Լուկաշենկոյի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը:Ավելին21:0522.11.25 -
ՀասարակականԱրամ Ա Վեհափառը հովվապետական երկար այցելություններից հետո վերադարձավ Մայրավանք«Շուրջ մէկ ու կէս ամսուան վրայ տարածուած հովուապետական այցելութեան աւարտին, այսօր՝ Շաբաթ, 22 Նոյեմբեր 2025-ի երեկոյեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը վերադարձաւ Անթիլիասի Մայրավանք։Ավելին20:4822.11.25 -
ՀայլուրՀայլուր 20:30 Արա-ով խոսող պաշտոնյա և սեր երգող Իվետա. ո՞ւմ և ինչո՞ւ է համալիրում հավաքել ՓաշինյանըՀայլուր 20:30 Արա-ով խոսող պաշտոնյա և սեր երգող Իվետա. ո՞ւմ և ինչո՞ւ է համալիրում հավաքել ՓաշինյանըԱվելին20:3022.11.25 -
ՀասարակականԽուսափե’ք խոզանների այրումից, մի’ վնասեք էկոհամակարգը. ՆԳ նախարարությունը հորդորում էՆերքին գործերի նախարարությունը հորդորում է համայնքների բնակիչներին՝ արոտավայրերում չոր խոտերի և ցանքատարածքների մաքրման ընթացքում խուսափել այրումներից, չառաջացնել լրացուցիչ հրդեհավտանգ իրավիճակներ։Ավելին20:1522.11.25 -
ԱշխարհՓարիզում տեղի է ունեցել Մակրոնի և Ֆրանսիայի վարչապետի հրաժարականի պահանջով ցույցԱմբոխը վանկարկել է «Մակրոն, հրաժարական տուր» կարգախոսը։ Ցուցարարները նաև պահանջել են վարչապետի հրաժարականը՝ դժգոհություն հայտնելով կառավարության քաղաքականության վերաբերյալ, որը, նրանց կարծիքով, օգուտ է բերել միայն մի քանի անհատների և խմբերի։ Նրանք մեղադրում են խորհրդարանի երկու պալատներին՝ Ազգային ժողովին և Սենատին, ԵՄ բոլոր համաձայնագրերն ընդունելու մեջ, որոնց պատճառով Ֆրանսիան հայտնվել է իր ներկայիս իրավիճակում։Ավելին20:0222.11.25 -
ՀասարակականԱրագածոտնի մարզում բախվել են «Ford Transit»-ը ու «Լադա»-ն․ վարորդներից մեկը վիրավոր էԱյսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 35 կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 49-ամյա Յուրա Պ․-ի վարած «Ford Transit» մակնիշի և 34-ամյա Անդրանիկ Ա․-ի վարած Լադա մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Լադա»-ի վարորդ Անդրանիկ Ա․-ն, ով ամրակապված չլինելու պատճառով հայտնվել է մեքենայից դուրս, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին19:4722.11.25 -
ՍպորտՎաղը կմեկնարկի սեղմում հենարանից (benchpress) վարժության Հայաստանի առաջնությունը․ Լևոն ՔոչարյանԱյս մասին հայտնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Լևոն Քոչարյանը։Ավելին19:3522.11.25 -
ՏարածաշրջանԻրանի նախագահը հրամանագիր է ստորագրել արժույթի անվանական արժեքի վերաբերյալԱվելի վաղ հրապարակված տեքստի համաձայն՝ ռիալը կմնա որպես ազգային արժույթ։ Թոմանը որպես ազգային արժույթ սահմանելու առաջարկները աջակցություն չեն ստացել։Ավելին19:3022.11.25 -
ՀասարակականԵթե Վեհափառի անունը չեն նշում, ուրեմն թուլացել, տկարացել են. Տեր ՄակարՄանրամասները՝ տեսանյութում։Ավելին19:2122.11.25 -
ՀասարակականԹշնամու կրակի՞ց, թե՞ ջահելների «պապիրոզից» են բռնկվել Ճամբարակի սարերը. ակտիվ օջախներ դեռ կանՃամբարակ-Թթուջուր հատվածում սարալանջին տարածվող հրդեհը կարո՞ղ է ադրբեջանցիների ձեռքի գործը լինել: Առավոտից սոցցանցերում տարածվում է վարկածը, թե թշնամին է միտումնավոր կրակի տվել Տավուշի սահմանի սարերը: Ճամբարակի համայնքապետարանի աշխատակիցը մեզ հետ զրույցում հերքել է այդ կասկածները: Ներքին գործերի նախարարությունն էլ հորդորել է վստահել միայն պաշտոնական տեղեկություններին:Ավելին19:1522.11.25 -
ՀասարակականԵրեք թեմերի հոգևորականներով դիմեցինք Վեհափառ հորը. Տեր ՓառենՄանրամասները՝ տեսանյութում։Ավելին19:1022.11.25 -
ՀասարակականԲերդում ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են 4000 տարվա գտածոներԲերդ քաղաքի Մովսես Խորենացի փողոցում ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնելու ընթացքում միջին բրոնզեդարյան խեցեղեն է հայտնաբերվել. գտածոները շուրջ 4000 տարվա պատմություն ունեն: Այս մասին հայտնում են Բերդի համայնքապետարանից։ Օրեր առաջ ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնելիս՝ շինարարները խեցեղեն են գտել և անմիջապես տեղեկացրել «Բերդ» պատմամշակութային արգելոցի Բերդի պատմության և կենցաղի թանգարանի տնօրեն Արթուր Երկանյանին: Նա բանվորների օգնությամբ հողի շերտից դուրս է բերել 3 անոթ: Համայնքապետարանն այդ հատվածում դադարեցրել է աշխատանքները: Իսկ այսօր պեղումներ է իրականացրել ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը: Նրա գնահատմամբ, սա իսկապես դամբարան է, հիմնահողային դամբարան, որը շատ բնորոշ է մ.թ.ա. 2-րդ հազարամյակի սկզբին. « Մենք բազմաթիվ դամբարաններ ունենք, որտեղ հայտնաբերվել են խեցեղեն, զարդեր, աշխատանքային գործիքներ, անասունների զոհաբերությունների մասին վկայող գտածոներ, սակայն մարդկային կմախքներ չեն հայտնաբերվել, քանի որ այդ ժամանակաշրջանում տարածված է եղել դիակիզումը: 4000 տարի առաջ արդեն Հայկական լեռնաշխարհն այն տարածքն էր, որտեղ հնդեվրոպական ցեղերի տեղաշարժ էր կատարվում: Եվ ահա Բերդի փողոցներից մեկում դամբարան է բացվել: Շատ գովելի է, որ շինարարներն անմիջապես տեղեկացրել են: Հիմա փորձում ենք այս ամենը փրկել և թողնել պատմությանը: Ցանկանում էինք Բերդի թանգարանում ցուցադրություն կազմակերպել, և շատ ուրախալի է, որ նյութը համալրվեց նոր գտածոներով: Կարող ենք փաստել, որ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը այս տարածքում միշտ ապրել են մեր նախնիները»: Այս պահի դրությամբ հայտնաբեվել են 5-ից ավելի անոթներ, որոնց մի մասը գունազարդ է, ինչպես նաև զոհաբերված կենդանիների՝ մեծ քանակությամբ ոսկորներ: «Դրանք հավանաբար շուրջ 60-70սմ բարձրությամբ անոթներ են եղել: Մասնագիտական գրականության մեջ դրանց երբեմն հիդրիաներ են անվանում՝ ջրամաններ: Գունազարդ անոթների նարնջագույն մակերեսի վրա սև ներկով արված նախշեր են: Կենդանական և խորհրդանշային աշխարհն այդ անոթների վրա երևում է, այդ իսկ պատճառով դրանք շատ հետաքրքիր տեղեկատվություն են տալիս: Նման անոթներ կան Արարատյան դաշտում, Վանի ավազանում, Կարնո դաշտում: 4000 տարի առաջ ամբողջ Հայկական լեռնաշխարհի տարածքը պատմամշակութային ընդհանրություն էր ներկայացնում»,- ասել է Աշոտ Փիլիպոսյանը: Գտածոները հետագայում տեղ կգտնեն «Բերդ» պատմամշակութային արգելոցի Բերդի պատմության և կենցաղի թանգարանում:Ավելին19:0022.11.25 -
ՀասարակականՊահպանե՛ք հրդեհային անվտանգության կանոնները․ ՆԳՆ ՓԾՀՀ ՆԳՆ ՓԾ-ն կոչ է արել քաղաքացիներին պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:Ավելին18:4522.11.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Կրակն Ադրբեջանի՞ց է հասել Ճամբարակ. նոր մանրամասներ և վարկածներ՝ խոշոր հրդեհի վայրիցՀայլուր 18։30 Կրակն Ադրբեջանի՞ց է հասել Ճամբարակ. նոր մանրամասներ և վարկածներ՝ խոշոր հրդեհի վայրիցԱվելին18:3022.11.25 -
ՔաղաքականԲաքվում գտնվող հայ փորձագետները հանդիպել են Ալիևի օգնականի հետ«Խաղաղության կամուրջ» Նախաձեռնության շրջանակում 2025 թ․ նոյեմբերի 21-22-ին Ադրբեջան է այցելել Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խումբ։ Այս մասին հայտնում են Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնից։ «Հայաստանից Նախաձեռնության ներկայացուցիչներ՝ Արեգ Քոչինյանը, Բորիս Նավասարդյանը, Նաիրա Սուլթանյանը, Նարեկ Մինասյանը և Սամվել Մելիքսեթյանը հանդիպել են Ադրբեջանից գործընկերներ՝ Ֆարհադ Մամեդովի, Ռուսիֆ Հուսեյնովի, ՔյամալաՄամեդովայի, Ռամիլ Իսկանդերլիի և Ֆուադ Աբդուլլաևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի դինամիկան, քաղաքացիական հասարակության դերը երկխոսության խթանման գործում, համատեղ նախագծերի իրականացման հեռանկարները։ Անդրադարձ է եղել նաև խաղաղության գործընթացի վերաբերյալ այն ակտուալ թեմաներին, որոնք հուզում են Ադրբեջանի և Հայաստանի հասարակություններին։ Պայմանավորվածությունն է ձեռք բերվել մեդիա ոլորտում համատեղ աշխատանքի ակտիվացման, փորձագիտական խմբերի միջև ուղիղ կապերի հաստատման և խաղաղության գործընթացում քաղաքացիական հասարակությունների շարունակական ներգրավվածության վերաբերյալ։ Կողմերը համաձայնվել են շարունակել աշխատանքային շփումները և «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում պլանավորել հետագա այցերը Հայաստան և Ադրբեջան»,-ասված է հաղորդագրության մեջ։Ավելին18:1522.11.25 -
ԱշխարհՁերբակալվել է Բրազիլիայի նախկին նախագահըՁերբակալությունը կանխարգելիչ միջոցառում է և կատարվել է դաշնային ոստիկանության խնդրանքով։ Բրազիլիայի Գերագույն դատարանի դատավոր Ալեսանդրո դե Մորաիշը մատնանշել է փախուստի ռիսկը՝ չբացառելով նախկին նախագահի կողմից անկարգություններ առաջացնելու կոչի հնարավորությունը:Ավելին18:0022.11.25 -
ՀասարակականԲախվել են մարդատար մեքենաներն ու կցորդիչով բեռնատարը․ 5 հոգի հիվանդանոցում էԱյսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, Մուղնի բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Toyota Camry» մակնիշի և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները և «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը։Ավելին17:4522.11.25 -
ՄիջազգայինՌումինիան օդ է բարձրացրել է F-16 ինքնաթիռներ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքը ռմբակոծելու պատճառովՆշվում է, որ F-16 կործանիչները կարճ ժամանակ անց վերադարձել են ավիաբազա, նշե։ Գերատեսչությունը շեշտել է, որ Բուխարեստը մշտական կապի մեջ է իր դաշնակիցների հետ և իրական ժամանակում փոխանակում է օպերատիվ տեղեկատվություն՝ Ռումինիայի և ՆԱՏՕ-ի արևելյան թևի անվտանգությունն ապահովելու համար։Ավելին17:3522.11.25 -
ՔաղաքականՓաշինյանի համոզմամբ՝ Հայաստանին զենք չեն վաճառել Արցախի պատճառովՄանրամասները՝ տեսանյութում։Ավելին17:2422.11.25 -
ՔաղաքականՍահմանադրական դատարանի նախագահը մասնակցել է Նիկոլ Փաշինյանի հրավիրած ժողովինՄանրամասները՝ տեսանյութում։Ավելին17:2022.11.25