Լրահոս

2025-12-01
2025-11-30
  • Img default alt hy
    Միջազգային
    Ղազախստանը և Թուրքիան դատապարտել են Սև ծովում ԿԽԿ ենթակառուցվածքների և նավթատարների վրա հարձակումները
    Արտգործնախարարությունը ընդգծել է, որ ԿԽԿ-ն կարևոր դեր է խաղում համաշխարհային էներգետիկ համակարգի կայունության պահպանման գործում և հայտարարել է, որ միջադեպը դիտարկում է որպես Ղազախստանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերություններին վնասող գործողություն։ 
    23:57
    30.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կճոյանը դիմել էր՝ 1 միլիոնի չափով գույքահարկի պարտքը զիջվի` ասելով, որ անապահով է
    Մոտ 20-23տարի է այս դեպքը ուզել եմ հանրայնացնել , բայց լռել եմ որ չմեղադրեն ինձ սուբյեկտիվության համար ․ ․ ․2002թից ես Արաբկիր համայնքի ընտրված ավագանու անդամ էի մոտ 1 տարի անց ավագանու նիստի քննարկմանն էր դրված մի շարք սոցիալապես անապահով արաբկիրցիների անշարժ գույքի գույքահարկի պարտքերի զիջման հարցը։Սովորաբար անապահով քաղաքացիները խնդրում էին զիջել 5000ից մինչև 50000պարտքերը և նախապես ճշտելով իրական կարիքավորների վիճակը մենք բավարարում էինք նրանց խնդրանքը։
    23:40
    30.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում 21-ամյա վարորդը «Porsche Cayenne»-ով բախվել է «Nissan Xterra »-ին և հայտնվել մայթին
    Այսօր՝ նոյեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում 21-ամյա Դավիթ Բաբայանը իր վարած «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենային, ապա հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում՝ բախվելով երկաթե արկղին, հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է «Nissan»-ի վարորդի ինքնությունը:
    23:20
    30.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Սուրեն Հարությունյանը՝ կարատեի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
    Ինչպես հայտնում են ԿԳՄՍՆ-ից, Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի 27-րդ առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 21-ամյա Սուրեն Հարությունյանը 75 կգ քաշայինների պայքարում դարձել է բրոնզե մեդալակիր՝ 2-0 հաշվով առավելության հասնելով ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սքոթ Թոմասի նկատմամբ:
    22:50
    30.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պատարագը, որ բացահայտեց կեղծ հավատավորներին. «Փաստ»
    Այսպիսով՝ գործողությունը, որը պետք է ներկայացվեր որպես վարչապետի «հավատամքային ներկայություն», վերածվեց բացահայտ քաղաքական ակցիայի։ Նիկոլ Փաշինյանը, որի խմբագրությունն արդեն տասնամյակներով գտնվել է հենց Սուրբ Սարգիսի դիմաց, ոչ մի անգամ չի մասնակցել այստեղի պատարագներին։ Եվ այս հակադրությունը հատկապես ընդգծվեց այն պահին, երբ նույն եկեղեցում պատարագին ներկա էր Նարեկ Կարապետյանը՝ մարդ, որը ավելի քան տասնհինգ տարի ամեն կիրակի իր ընտանիքի հետ այցի է գալիս Սուրբ Սարգիս, և ում ճանաչում են ոչ միայն հոգևորականները, այլև մեծամասնությունը եկեղեցու մշտական այցելուների։
    22:40
    30.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանն անմիջապես «որսացել» է փաստն ու դարձրել այն Փաշինյանի դիմացը դնելու փաստարկ․ քաղաքագետ
    Ընդ որում, ոչ միայն նկատել են, այլ նաեւ դարձրել Նիկոլ Փաշինյանի «խաղաղասիրությանը» կասկածելու փաստարկ, առ այն, թե՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչողն ինչպե՞ս է «ճանաչում» Արցախի թեմի առաջնորդ հասկացությունը:
    22:29
    30.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    2018-ին ծննդատունը բացվեց, և առաջինը ծնվեց այս ամաչկոտ աղջնակը․ Նարեկ Կարապետյան
    2015-ին Վանաձորի նախկին ծննդատունը շատ վատ վիճակում էր։ Միայն բժիշկների պրոֆեսիոնալիզմի արդյունքում էր հնարավոր լինում ապահովել նորմալ բուժօգնություն։
    22:10
    30.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոչ մի բանով աչքի չընկած մեկն է. ո՞վ է «սպիտակ ագռավ» քահանան
    Այսօր Ռուսաստանի և Նոր նախիջևանի թեմը հայտարարություն էր տարածել, որ ողջ թեմը` բացառությամբ Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Հակոբ քահանա Սարոյանի, հայտարարություն էր տարածել` աջակցոլով Վեհափառին: 
    21:49
    30.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դդմաշենում անչափահաս վարորդը «ՎԱԶ 2107»-ով բախվել է կայանաված 2 մեքենաների. կան տուժածներ
    Այսօր՝ նոյեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Դդմաշեն գյուղի 1-ին փողոցում «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Լադա» և «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենաներին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «ՎԱԶ 2107»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ «ՎԱԶ 2107»-ի վարորդը եղել է անչափահաս։
    21:30
    30.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեր կոչն է տիրադավերին վերադառնալ կանոնական դաշտ և իրենց հուզող հարցերը բարձրացնել ներեկեղեցական տիրույթում. Միքայել և Բագրատ Սրբազաններ
    «Նոյեմբերի 27-ին հրապարակված հայտարարությունը, դրան հաջորդած խայտառակ հանդիպումը մեզ ստիպում են խոր ցավով կատարել հետևյալ հայտարարությունը.
    21:25
    30.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուրասար և Կաթնաղբյուր բնակավայրերի միջակայքում բռնկված հրդեհը մարվել է
    Նոյեմբերի 29-ին, ժամը 18։59-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ուրասար և Կաթնաղբյուր բնակավայրերի միջակայքում նկատվել է ծուխ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և երկու օպրատիվ խումբ։ Նոյեմբերի 30-ին հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են եղել մեծ թվով փրկարար ուժեր, էկոպարեկեր, «Լոռէ» փրկարարական ջոկատի կամավորներ և բնակիչներ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։30-ին, մարվել՝ 19։40-ին․ այրվել է խոտածածք տարածք։
    21:12
    30.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ցավով հաստատում եմ, որ այս փորձությունը բացեց շատերի իրական դեմքերը․ Միհրան Մախսուդյան
    Հինգ ամիս ապօրինի ու քաղաքական պատվերով կազմակերպված կալանքի ավարտից հետո վերջապես վերականգնեցի իմ ֆեյսբուքյան էջը։ Իմ նկատմամբ իրականացված այս քայլը ոչ միայն ինձ էր ուղղված, այլ նաև այն արժեքներին ու սկզբունքներին, որոնց ես 30 տարի հավատարմորեն ծառայել եմ՝ պետությանը, բանակին և ժողովրդին։ Այս մասին գրել է գնդապետ Միհրան Մախսուդյանը։ «Ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր այդ ամիսներին չվախեցան, չընկճվեցին և կանգնեցին իմ ու իմ ընտանիքի կողքին։ Ձեր աջակցությունն ապացուցեց, որ երկրում դեռ կա արժանապատվություն, որը ոչ մի ճնշում չի կարող կոտրել։ Միևնույն ժամանակ, ցավով հաստատում եմ, որ այս փորձությունը բացեց շատերի իրական դեմքերը։ Կային մարդիկ, ովքեր վախից կամ հարմարավետությունից նույնիսկ չփորձեցին կապ հաստատել ինձ կամ իմ ընտանիքի հետ՝ ընդունելով այն սուտն ու քաղաքական շինծու մեղադրանքը, թե ես ահաբեկիչ եմ։ Թող որևէ մեկը չմոռանա՝ մարդ, որ 30 տարի իր կյանքը նվիրել է երկրի պաշտպանությանը, երբեք չի կարող լինել ահաբեկիչ։ Ահաբեկչությունը քաղաքական գործիք է, որը օգտագործում են նրանք, ովքեր վախենում են ճշմարտությունից և փորձում են լռեցնել իրենց անհարմար դարձողներին։ Ես շարունակելու եմ ծառայել այն գաղափարներին, որոնց հավատացել եմ միշտ»։
    20:59
    30.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգևոր սպասավորները կոչ են անում հավատարիմ մնալ Մայր եկեղեցու միասնականությանը և հոգևոր ուխտին
    Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգևոր սպասավորները կոչ են անում հավատարիմ մնալ Մայր եկեղեցու միասնականությանը և հոգևոր ուխտին, այս մասին նշված է թեմի տարածած հայտարարության մեջ։ «Խստագույնս դատապարտում ենք ՀՀ իշխանությունների հակաեկեղեցական արշավը և նույն շրջանակներում ու տրամաբանության մեջ որոշ եկեղեցականների որդեգրած կանոնազանց և պառակտիչ մոտեցումները։ Մեր որդիական խոնարհումն ենք բերում և հայտնում անսակարկ հավատարմությունն ու նվիրումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, եկեղեցական կանոնակարգին և ազգընտիր գահակալ Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսին»,-ասված է հայտարարության մեջ։ Թեմից հավելում են, որ այս հայտարարությանը չի միացել Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի եղբայր Հակոբ քահանա Սարոյանը, ով երկար տարիներ ծառայել է Մոսկվայում։
    20:50
    30.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վանաձորում վիճաբանության ժամանակ տղամարդը ատրճանակն ուղղել է 2 կանանց ուղղությամբ և սպառնացել
    Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների և իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում Ամալյա Պ․-ն հայտնել է, որ շուրջ 20 օր առաջ իր ընկերուհի, Լոռու մարզի բնակիչ 62-ամյա Մարգարիտա Խ․-ի հետ միասին գնացել են Նարեկ Օ․-ի վերը նշված բնակարան, վերջինիս կողմից 1 մլն դրամ պարտքի կապակցությամբ պարզաբանումներ կատարելու նպատակով, որի ժամանակ առաջացել է վիճաբանություն, ինչի ընթացքում Նարեկ Օ․-ն հայհոյանքներ և սպառնալիքներ է հնչեցրել Ամալյա Պ․-ի և Մարգարիտա Խ․-ի հասցեին, այնուհետև իր պայուսակի մեջից ատրճանակ հանելով պահել է իրենց ուղղությամբ և կրկին սպառնացել, որ իր տնից չհեռանալու դեպքում կվնասի նրանց։
    20:30
    30.11.25
    Ավելին