Լրահոս
2025-12-01
-
ՀասարակականԳեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, դեկտեմբերի 2-ին ժամը 07:00-ից մինչև դեկտեմբերի 3-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:Ավելին23:5601.12.25 -
ՀայաստանԼիբանանը տարածաշրջանում Հայաստանի կարևոր գործընկերներից է․ Վահագն ԽաչատուրյանՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Դիմա Հադդադը։Ավելին23:4101.12.25 -
ՀասարակականԾառեր տապալող իշխանությունը Երևանի օդը մաքրելու երկշաբաթյա պլան է մշակելԵրևանում շնչելը ամեն օր վտանգավոր է դառնում: Բնապահպաններն ահազանգում են՝ հնարավոր է շուտով դիմակով քայլենք մայրաքաղաքում: 10-15 օրում Երևանի օդը մաքրելու քաղաքապետի կայծակնային պլանը անիրական են համարում մասնագետները:Ավելին23:3201.12.25 -
ՍպորտՀրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Polish Օպեն Կալիբեր 2025 հրաձգության մրցաշարի հաղթողԼեհաստանում Փարիզի Օլիմպիադայի մասնակիցը 10 մետր օդամղիչ ատրճանակից հրաձգությունում գրավել է առաջին տեղը՝ վաստակելով 242.3 միավոր՝ առաջ անցնելով Ուկրաինայի երկու մարզուհիներից:Ավելին23:2601.12.25 -
ՔաղաքականԴեկտեմբերի 1․ Վերամիավորումից մինչև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում. Արթուր ԽաչատրյանԴեկտեմբերի 1-ը խորհրդանշական օր է։ Դեկտեմբերի 1-ն ամենայն պարզությամբ ցույց է տալիս մեր ազգային գահավիժման խորությունը, մեր պարտության դառնությունը․․․ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի ձմեռային ցուրտ երեկոյան Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը և Արցախի Ազգային խորհուրդը առաջնորդվելով ազգերի ինքնորոշման համամարդկային սկզբունքներով, ճանաչելով «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ինքնորոշման փաստը», հռչակեցին Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը»։Ավելին23:1201.12.25 -
ՀասարակականԺողովրդի զայրույթը կա. Արցախի թեմական խորհրդում պահանջում են թեմի առաջնորդի ներողությունըԱրցախցիները պահանջում են, որ Արցախի թեմի առաջնորդը ներողություն խնդրի՝ հակաեկեղեցական արշավում Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնելու համար: Արցախի թեմի խորհուրդը, որի համար նույնպես անընդունելի է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի վերջին օրերի կեցվածքը, նոր հայտարարություն է պատրաստում:Ավելին22:5601.12.25 -
ՀասարակականԽոշոր վթար Շիրակի մարզում. վիրավորներին դուրս են բերել հատուկ տեխնիկայովԱյսօր՝ դեկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում Կառնուտ-Ախուրյան ավտոճանապարհին բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 39-ամյա Վաղինակ Խ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենան և 25-ամյա Ազատ Ե․-ի վարած «JCB» մակնիշի տրակտորը։Ավելին22:4501.12.25 -
ՀասարակականԴատապարտում ենք Վեհափառ Հայրապետի անվան զեղչումը հոգևորականների կողմից․ Արագածոտնի ԹեմԱնդրադառնալով վերջին ամիսներին մեր Հայ Առաքելական Սբ․ եկեղեցու հանդեպ դրսից և ներսից աննախադեպ հարձակումներին ու ոտնձգություններին և ներկա կացությանը՝ մենք վերահաստատում ենք, որ.Ավելին22:2901.12.25 -
ՀասարակականԴեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը Երկրի բնակիչները կտեսնեն այս տարվա վերջին գերլուսինը․ Լևոն ԱզիզյանԴեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը Երկրի բնակիչները կտեսնեն այս տարվա վերջին գերլուսինը։ Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։Ավելին22:1501.12.25 -
ՔաղաքականԱդրբեջանը Եվրամիությանը հրավիրում է «Զանգեզուրի միջանցք». Բաքվի 3 նպատակներըԵվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներից ընդամենը երեք օր անց Ադրբեջանը նոր հայտարարություններով է հանդես եկել տարածաշրջանային կոմունիկացիաների շուրջ։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ Բաքուն ուզում է Եվրամիությանը տեսնել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի նախագծում: Ինչո՞ւ է Բաքուն նոր խաղացողներ տարածաշրջան բերում. եղբայրական Թուրքիայի ներկայությունը բավարա՞ր չէ, թե՞ Մոսկվայի հավանական ակտիվությունն է փորձելու նվազագույնի հասցնել:Ավելին22:0801.12.25 -
ԻրավականՄանվել Գրիգորյանի դատավոր դստեր քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվելՄանվել Գրիգորյանի դստեր՝ դատավոր Նաիրա Գրիգորյանի գործով նախաքննությունն ավարտվել է։Ավելին22:0001.12.25 -
ՔաղաքականՎատիկանի հատուկ մեսիջը. Հռոմի պապը Թուրքիայից ողջունում է Ամենայն Հայոց ԿաթողիկոսինՀայոց հայրապետի շուրջ բորբոքված կրքերի ֆոնին՝ Հռոմի պապի եղբայրական ժեստը. Լևոն 14-րդը ողջույններ է հղել Գարեգին Երկրորդ կաթողիկոսին Ստամբուլի հայ առաքելական եկեղեցուց: Ըստ կրոնագետների՝ դա ոչ միայն կրոնական դիվանագիտության դրսևորում էր, այլ նաև հստակ ուղերձ՝ ոչինչ չի կարող խաթարել Ամենայն Հայոց Կաթողիկոսի միջազգային հեղինակությունը:Ավելին21:4901.12.25 -
ՀասարակականՔաշքշել են կաթողիկոսի անունը Փաշինյանի մոտ տալու համար. մեծ աղմուկ և պատարագ՝ Սուրբ Սարգիս եկեղեցումՎեհափառ հայրապետի անունը զեղչվել է նաև այս կիրակի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասակցությամբ տեղի ունեցած պատարագին: Պատարագիչ քահանա տեր Արարատի փոխարեն Գարեգին Երկրորդի անունը հնչեցրել են պատարագին մասնակցող քաղաքացիները, ինչի համար նրանց քաշքշելով դուրս են տարել եկեղեցուց: Ի դեպ, Ս. Սարգիս եկեղեցու քահանաներից ոչ մեկը չէր համաձայնել մատուցել պատարագը, դրա համար էլ պատարագիչը Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացած Սուրբ Երրորդություն եկեղեցու քահանա տեր Արարատն էր:Ավելին21:2901.12.25 -
Քաղաքական«Իմպուլսիվ է, քիչ է հաշվարկում հետևանքները, կենտրոնացած է անձնական շահի վրա»․ արհեստական բանականությունը գծեց հայտնի անձնավորության հոգեբանական պատկերը․ ԴանիելյանԻմ խնդրանքով արհեստական բանականությունը գծեց հայտնի անձնավորության հոգեբանական պատկերըԱվելին21:1501.12.25 -
ՄիջազգայինՈւկրաինայում պատերազմը դադարեցնելու Թրամփի ծրագիրը չի բավարարում Եվրոպային. Զելենսկին Մակրոնի մոտ էԶելենսկին Փարիզում է Մակրոնի հետ Ֆլորիդայում կայացած վերջին բանակցությունները քննարկելու համար: Կիևը դրանք բարդ, բայց արդյունավետ և կառուցողական էր որակել: Եվրոպայի՝ բանակցություններին մասնակցությունը բացառում է Մոսկվան: Ըստ արտգործնախարար Լավրովի՝ Եվրամիությունը կորցրել է իր բոլոր հնարավորությունները: Կրեմլն ընդունելի է համարում խաղաղության ամերիկյան առաջարկները: Վաղը օրվա երկրորդ կեսին Թրամփի բանագնացներին կընդունի Վլադիմիր Պուտինը:Ավելին21:0101.12.25 -
ՍպորտՓաշիկ Ալավերդյանը հեռացվել է Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնիցՀաշվի առնելով, որ ծանրամարտում առաջիկա տարիներին տեղի են ունենալու մեր թիմի համար կարևոր իրադարձություններ, որոնցից մեկը 2027 թվականին Երևանում կայանալիք աշխարհի առաջնությունն է, որին հաջորդելու են Օլիմպիական խաղերը, որոշում է կայացվել փոփոխություններ իրականացնել ծանրամարտի մեծահասակների հավաքականում:Ավելին20:4601.12.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Պայթյունավտանգ դրություն եկեղեցու շուրջ. վեհափառին գահընկեց անելու պրոցեսը կկանգնեցվի՞Հայլուր 20։30 Պայթյունավտանգ դրություն եկեղեցու շուրջ. վեհափառին գահընկեց անելու պրոցեսը կկանգնեցվի՞Ավելին20:3001.12.25 -
ՔաղաքականԱրշակ սրբազանին ստիպել են դուրս գալ Վեհափառի դե՞մ. Մայր Աթոռի դիվանապետն «ամաչելու բան չունի»Արշակ Սրբազանը խոսել է և աղմկահարույց բացահայտումներ արել: Մայր Աթոռի դիվանապետի խոսքով՝ իրեն վերագրվող ինտիմ տեսանյութերի հրապարակումից առաջ ԱԱԾ-ականները իրեն գործարք են առաջարկել, պահանջել «որոշակի գործողություններ» անել: Բայց քանի որ ինքը զմայլված չէ Նիկոլ Փաշինյանով, մերժել է: Արքեպիսկոպոսը կեղծ է համարում ոչ միայն այդ տեսանյութերը, այլև դրանց՝ մեկ օրում արված փորձաքննության արդյունքը:Ավելին20:2101.12.25 -
ՀասարակականՎեհափառին ընդդիմանալը ոչ թե անձին ընդդիմանալ է, այլ՝ հարված Եկեղեցու հիմքին․ Տեր Մկրտիչ«Միանում եմ իմ հոգևոր եղբայրներին՝ Գերաշնորհ Տ․ Միքայել և Գերաշնորհ Տ․ Բագրատ արքեպիսկոպոսներին՝ դատապարտելով վերջին օրերին որոշ եպիսկոպոսների հայտարարություններն ու գործողությունները, որոնք պառակտիչ և զրպարտելի են։ Ակնհայտ է, որ այս հայտարարությունները և արարքները ոչ թե հոգևոր սթափության կամ «բարենորոգչության» նպատակ ունեն, այլ քաղաքական պատվերների ազդեցության և ճնշման հետևանքով հանգեցնելու են եղբայրասիրության, հավատքի ու եկեղեցական հավատարմության կորստյան։ Եկեղեցին հաստատված է ոչ թե մարդկային շահերի, այլ աստվածային կարգերի վրա. «Ինքն իր մեջ մասնատված ամեն թագավորություն ավերվում է» (Մատթ. ԺԲ. 25)։Ավելին20:0701.12.25 -
ՔաղաքականՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությունը անփոփոխ է մնացել․ «Ազատություն»Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությունը անփոփոխ է մնացել: Շարունակելու է հյուսիսից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից, այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Իրանի հետ, գրում է «Ազատություն»-ը:Ավելին19:4401.12.25