Լրահոս

2025-12-02
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտոմեքենաներ են այրվել
    Դեկտեմբերի 2-ին, ժամը 03։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում՝ գերեզ¬մանատան ճանապարհին, կուտակած ճյուղեր են այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վերիշեն գյուղի 13-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա: Հրդեհը մեկուսացվել է 03:35-ին, մարվել՝ 03:48-ին: Այրվել են «Hyundai» մակնիշի ավտոմեքենան և կից կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ձախակողմյան և հետևի հատվածը՝ մասամբ:
    10:30
    02.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հանրապետությունում ձյուն է տեղում
    Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 9։10-ի դրությամբ, Աշոցքի, Արթիկի, Անիի, Հրազդանի տարածաշրջաններում և Միրաքից դեպի Արագած ավտոճանապարհին թույլ ձյուն է տեղում, իսկ Մասիսի տարածաշրջանում՝ թույլ անձրև։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։ «Վարդենյաց լեռնանցքում և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհները սպասարկող ընկերություններն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»։
    10:20
    02.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել. «Հրապարակ»
    Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի պահվածքը վրդովմունք է առաջացրել արցախցիների շրջանում։ Հիշեցնենք․ նա 10 եպիսկոպոսներից է, որոնք «ընդունեցին Նիկոլ Փաշինյանի կրոնը» եւ Վեհափառի դեմ դուրս եկան։ Արցախցի գործիչներն ուղիներ են որոնում՝ Վրթանես եպիսկոպոսին թեմական առաջնորդությունից զրկելու համար։
    10:15
    02.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Գնաճը ձեռնտու է իշխանություններին. ինչպե՞ս կարձագանքի հանրությունը. «Փաստ»
    Հայաստանի կառավարությունը 2025 թվականին նպատակադրել էր, որ գնաճը չպետք է գերազանցի երեք տոկոսը, ինչը համարվում է տնտեսական զարգացման ու գնողունակության պահպանման համար անհրաժեշտ հավասարակշռված ցուցանիշ։ Բայց 0,7 տոկոսային կետի գերազանցումը իրականում զգալի ազդեցություն ունի, եթե հաշվի առնենք, որ խոսքը վերաբերում է ապրանքների և ծառայությունների այն խմբերին, որոնք կազմում են միջին և ցածր եկամտային խմբերի սպառման հիմնական զանգվածը։ Մասնավորապես, սննդամթերքի շուկայում արձանագրված 5,8 տոկոս գնաճը, որը ներառում է հացաբուլկեղենը, կաթնամթերքը, մսամթերքը և սննդամթերքի այլ հիմնական տեսակներ, հարվածում է հատկապես քաղաքացիների այն հատվածին, որի եկամուտների էական մասը ծախսվում է առաջնային ապրանքների վրա։ Մյուս կողմից էլ՝ այս ապրանքների թանկացումն անմիջականորեն ազդում է ընտանիքների սննդակարգի որակի, առողջության, երեխաների և տարեցների խնամքի վրա՝ հանգեցնելով նաև սոցիալական լարվածության և դժգոհության խորացման։
    10:10
    02.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Որոշ հոգևորականներ պատանդ են Նիկոլ Փաշինյանի ձեռքում․ «Հրապարակ»
    ԱՄՆ ՀԱԵ Արեւմտյան թեմի առաջնորդանիստ Սրբոց Ղեւոնդյանց եկեղեցում երեկ կայացած պատարագի ժամանակ, ըստ կարգի, հիշատակվել է Վեհափառ հայրապետի անունը։
    10:06
    02.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    71,8 մլն դրամ լրացուցիչ ֆինանսավորում է եղել Արսեն Թորոսյանի օրոք՝ առանց փաստացի ծառայության. «Ժողովուրդ»
    Այսպիսով՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ կանխարգելման ենթադրյալ կատարողականը վճարվել է լրիվ ուրիշ ծրագրի՝ հիվանդանոցային ծառայությունների համար նախատեսված «Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների» միջոցներից։ Սա հակասում է նպատակային ֆինանսավորման եւ բյուջետային սահմանափակման սկզբունքներին։
    09:57
    02.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Երևանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից. «Ժողովուրդ»
    2024 թվականի նոյեմբերին ստանձնել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը։ Դրանից առաջ եղել է «Զաքարյան Քոնսթրաքշն Սոլուշնս» ընկերությունների հիմնադիր եւ գլխավոր տնօրեն։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՓԲԸ-ն հիմնադրվել է 2019-ին եւ զբաղվում է շինարարությամբ, պրոյեկտ մենեջմենթով, էքստերիերի եւ ինտերիերի դիզայնով։
    09:53
    02.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Փաշինյանը ՔՊ-ին հրահանգել էր մեկ մարդու պես ներկա լինել Սուրբ Սարգիս եկեղեցում, պատճառաբանություն չի ընդունելու, քանի որ  կիլոմետրեր չպետք է կտրեն անցնեն, սակայն, միեւնույն է` բացակաների թիվը շատ մեծ էր, ինչը զայրացրել է առաջնորդին։
    09:48
    02.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն. «Փաստ»
    «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանրային քննարկման է ներկայացրել «Վերլուծության ռիսկային չափորոշիչներ սահմանելու մասին» հայտարարագրերի վերաբերյալ նախագիծը։ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հայտարարագրերի վերլուծությունը միասնական և հստակ չափորոշիչների սահմանմամբ, ինչի արդյունքում հնարավոր կդառնա ռիսկային հայտարարագրերի արագ և օբյեկտիվ բացահայտումը։ Առաջարկվող իրավական կարգավորումները պարունակում են ռիսկահեն մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան հայտարարագրերի վերլուծությունը կազմակերպել թիրախային, համապարփակ և միատեսակ սկզբունքներով։
    09:45
    02.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Չեն հասկանում, թե ինչ կեղտաջրի մեջ են փորձում «մաքրվել». «Փաստ»
    Այդ երկու մասից հիմնականը բաղկացած է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին նվիրյալ և հավատարմության սրբազան ուխտը պահող ու անկոտրում հոգևորականներից՝ հայկական էությամբ բարեպաշտ իր հետևորդներով, որը, բնականաբար, մեծամասնություն է կազմում։ Այդ սրբազան մասը կոչվում է Սուրբ Էջմիածնականներ, իսկ երկրորդ մասը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին դավաճանած և իրենց հավատարմության սրբազան ուխտը դրժած որոշ կարգալույծ և որոշ գործող հոգևորականներն են՝ հայկական էությունից կտրված, հայկական ազգանուններով իրենց աղանդավորներով ու հերձվածներով հանդերձ, որը, հուսով եմ, երբեք մեծամասնություն չի կազմի: Այդ սրբապիղծ մասը կոչվում է «փաշազադեականներ»։ Շատ տհաճ է ինձ համար այս ամենը արձանագրելը, ես միշտ դեմ եմ եղել և հիմա էլ դեմ եմ հայ հասարակության պառակտումներին, սակայն վարակը չտարածվելու նպատակով հասարակությունը պետք է կարողանա տարբերակել, թե ով ում է ծառայում, և ով ինչ նպատակ է հետապնդում։
    09:42
    02.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանն ինչո՞ւ է շարունակում սպառնալ ՀԱՊԿ ինքնաթիռից ցած նետվել, երբ բոլորը վաղուց նկատել են, որ նա առանց «պարաշյուտի» է. «Փաստ»
    Ի դեպ, «նետվելու» մասին: Օրերս Փաշինյանի իշխանության առանցքային դեմքերից մեկը հայտարարեց, որ Հայաստանը փաստացի ՀԱՊԿ-ից դուրս է եկել, սակայն շարունակում է պահպանել անդամակցությունը՝ նպատակահարմարությունից ելնելով: Հարց. եթե «փաստացի դուրս է եկել», ապա էլ ո՞րն է «նպատակահարմարությունը»: Բայց մյուս կողմից՝ նույն Փաշինյանի իշխանության փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարում է, թե ՀԱՊԿ-ից պաշտոնական դուրս գալու հարց օրակարգում չկա: Հարց. այդ կարգի կազմակերպությունների հետ կապված «ներսուդուրս» անելը խաղուպա՞ր է, ինչ է: Առհասարակ, ի՞նչ ասել է՝ «պաշտոնապես դուրս գալ»: Ոչ պաշտոնապես էլ են դուրս գալի՞ս: Մանկապարտե՞զ է:
    09:38
    02.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանը կանգնած է դժվարին ընտրության առաջ. «Հրապարակ»
    «Կուսակցությունների մասին» օրենքով՝ ցուցակի առաջին 30 հոգուն ընտրում է կուսակցության համաժողովը: Թեեւ չկա արգելք, որ բոլորն էլ ընտրվեն համաժողովի 1000 պատվիրակների կողմից, սակայն Փաշինյանն իր նախասիրությունների ու հաշվարկների պատճառով դժվարին կացության առաջ է կանգնել, ուղիներ է որոնում՝ ինչպես անել, որ ե՛ւ չշրջանցի օրենքի պահանջը, ե՛ւ ձեւավորի իր համար ցանկալի ցուցակ, որ, օրինակ, Լիլիթ Մակունցը կամ Մարիա Կարապետյանն առաջին հորիզոնականներում լինեն, ինչը թիմում բացառում են, եթե համաժողովն ընտրի:
    09:34
    02.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    02.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Այսուհետ՝ ոչ թե «սպոնտան», այլ կազմակերպված. «Փաստ»
    «Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հերթական կեղծ «պատարագ»-հանրահավաքի ժամանակ, երբ Վեհափառի անունը նորից չհնչեց, բազմաթիվ քաղաքացիներ իրենց դժգոհությունը հայտնեցին և սկսեցին բարձրաձայն հնչեցնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը: Դրան հետևեցին ոստիկանների՝ արդեն սովորական դարձած վայրագությունները:
    09:23
    02.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Որտեղի՞ց են վերցրել «աղավնի» տեխնոլոգիան. «Փաստ»
    «Նոյեմբերի 30-ին Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված Պատարագի ընթացքում իշխող ուժի քարոզչական մեքենան փորձեց կիրառել քաղաքական աճպարարական հնարք՝ Փաշինյանի ավտոշարասյան մեքենաների վրա հանկարծ հայտնված աղավնու միջոցով։ Դեռ պատարագը չավարտված՝ քպամերձ հարթակներն սկսեցին կայծակնային արագությամբ տարածել այդ լուսանկարները՝ ներկայացնելով դրանք որպես իբր «Աստծո նշան»։ Այնինչ, շատերը նկատեցին, թե նման «խաղաղության աղավնին» ինչպիսի նշան կարող էր լինել հենց այն ավտոշարասյան պայմաններում, երբ այդ մեքենաներից մեկը մի քանի տարի առաջ մահացու վրաերթի էր ենթարկել 29-ամյա հղի Սոնա Մնացականյանին։
    09:18
    02.12.25
    Ավելին
  • Հասարակական
    Ստեփանակերտի «Ամառային անձրևները»՝ ձմեռային Երևանում
    Բոլոր ժամանակների Ստեփանակերտի լույսերն ու ջերմությունը երևանյան բեմում․ Արցախի «Եռ-Ակի» թատրոնը սիրելի հանդիսատեսին է ներկայացնում «Ամառային անձրևներ» պիեսը՝ պատանեկության, առաջին սիրո ու երբեք չմարող հիշողությունների մասին։ Տևական ժամանակ է՝ «Իլիկ» արտ-սրճարանի ամեն մի անկյուն դառնում է բեմ, իսկ դերասանները վերակենդանացնում են սիրելի քաղաքի ոգին:
    09:15
    02.12.25
    Ավելին
2025-12-01