Լրահոս
2025-12-10
-
ՀայլուրՀայլուր 12։30 Եկեղեցու փողի հարցերն է Փաշինյանը բարձրացրել Ադրբեջանի դեսպանի ներկայությամբՀայլուր 12։30 Եկեղեցու փողի հարցերն է Փաշինյանը բարձրացրել Ադրբեջանի դեսպանի ներկայությամբԱվելին12:3010.12.25 -
ԱրցախԱյսօր Արցախի Սահմանադրության օրն է․ ԱՀ ղեկավար կազմը Եռաբլուր է այցելել՝ առանց թեմի առաջնորդիԱրցախում 1991 թվականի դեկտեմբերի 10-ին միջազգային դիտորդների ներկայությամբ անցկացվել է ԼՂՀ պետական անկախության հանրաքվե, որի 99,8%-ը կողմ է քվեարկել Արցախի անկախության հռչակմանը։ Սակայն մինչև 2006 թվականը Արցախը չուներ իր Սահմանադրությունը։ 15 տարի անց հանրապետության խորհրդարանը հաստատեց առաջին Սահմանադրության տեքստը, որտեղ նշվում էր, որ ԼՂՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է։Ավելին12:1810.12.25 -
ՔաղաքականԿարո՞ղ է արդյոք Փաշինյանը Հայաստանի համար անել մի փոքր այն, ինչ Էրդողանն արել է Թուրքիայի համար. ՍասունյանՎերջերս կարդացի «Կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի» (OCCRP) կողմից հրապարակված մի խորքային հետաքննություն՝ «Թրամփի թուրքական «սիրաբանության» հետևում. օլիգարխներ, խարդախներ և բազմամիլիոն դոլարանոց լոբբիստական գործարք» վերնագրով։ Հեղինակներն են Օբրի Բելֆորդը և Ադամ Կլասֆելդը։Ավելին12:0710.12.25 -
ՀասարակականԱշխարհի քրիստոնյաները սպասում են Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակմանը. Դավիթ ՎարդանյանThe Christian Post պարբերականը հրապարակել է Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հոդվածը, որը որոշ կրճատումներով թարգմանաբար ներկայացվում է ստորև.Ավելին11:5310.12.25 -
ՔաղաքականՆարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Թոմաս Քենի հետԴեկտեմբերի 9-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Թոմաս Քենի հետ (Հանրապետական)։Ավելին11:4610.12.25 -
ՍպորտԵվս 3 հայ բռնցքամարտիկ աշխարհի առաջնության 1/4 եզրափակչում էԵվս 3 հայ բռնցքամարտիկ դուրս են եկել աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչ։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:Ավելին11:3010.12.25 -
ՀասարակականՄյասնիկյան պողոտայում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը և ուղևորը հոսպիտալացվել ենԴեկտեմբերի 10-ին, ժամը 00:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։Ավելին11:1510.12.25 -
Մամուլի տեսություն10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել․ «Իրավունք»«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները իրենց հայտարարության մեջ մասնավորապես նշել են. «Շատ ենք ցավում վերջին ամիսներին մեր Եկեղեցու ներսում եւ մեր Եկեղեցու շուրջ առկա անառողջ մթնոլորտի համար, որ փոթորկում է մեր բոլորի հոգիները։ Այս ամենը գուցե չլիներ, եթե արդար, առանց ահաբեկումների լիներ 1999թ. Կաթողիկոսական ընտրությունը»:Ավելին11:0010.12.25 -
ՀասարակականՍևան-Հրազդան ավտոճանապարհին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետրԴեկտեմբերի 10-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Արագածի, Ճամբարակի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Արթիկի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։Ավելին10:5110.12.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՕրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի «Առաջ» աջակենտրոն կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Նարեկ Մանթաշյանի հետ։Ավելին10:3710.12.25 -
Մամուլի տեսությունԼրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են. «Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ավելին10:2610.12.25 -
Մամուլի տեսությունՀանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին բժշկին. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանկարծամահ եղած բժիշկ, ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր Արտավազդ Սահակյանը մահվանից օրեր առաջ իրավապահների մոտ հարցաքննվել է ՆԳ եւ ԱԱՆ նախկին փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանի մահվան աղմկահարույց գործով։Ավելին10:2110.12.25 -
Մամուլի տեսությունՎահագն Խաչատուրյանի մտերիմ, Ջրային կոմիտեի նորանշանակ նախագահ Ղալամքարյանը՝ ՔՊ նախընտրական ցուցակում. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակում է ընդգրկվել նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նորանշանակ նախագահ Արամազդ Ղալամքարյանը:Ավելին10:1510.12.25 -
Մամուլի տեսությունՔՊ վարչության նիստերի ընթացքում «կհարցաքննվեն» նախընտրական ցուցակի հավակնորդները. «Ժողովուրդ»«Հրապարակ» օրաթերթը գրում է. Թյուր կարծիք կա, որ ոստիկանության շարքային աշխատողները` հանուն աշխատավարձի, անկեղծորեն սիրում են եւ պատրաստ են մինչեւ վերջ ծառայել Նիկոլ Փաշինյանին: 3 տարբեր քաղաքացիներ մեզ պատմեցին, որ երբ Փաշինյանի կորտեժն անցնում է, եւ հետիոտն անցումների մոտ պարեկները թույլ չեն տալիս, որ անցորդները հատեն փողոցը, եւ երբ մարդիկ սկսում են հայհոյել ու անիծել Փաշինյանին, դժգոհել, որ ուշանում են, հորդորել, որ թույլ տան իրենց` անցնել փողոցը, պարեկները նույն միտքն են ասում. «Սա ոչ թե իր անվտանգության համար ենք անում, այլ` ձեր»:Ավելին10:0810.12.25 -
Մամուլի տեսությունԴավանափոխ հոգևորականը ընկճախտի մեջ է. «Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթը գրում է. Արցախցիները պատմում են, որ Նիկոլ Փաշինյանի կողմն անցնելուց հետո դավանափոխ հոգեւորական, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը կորցրել է գլուխը, գրեթե մարդամեջ դուրս չի գալիս, շատ նյարդային ու լարված է: Առաջին օրերին էլ, լինելով բարձրաստիճան հոգեւորական, սուտ է խոսել իր հոտի առաջ՝ ասելով, որ կաթողիկոսը տեղյակ է եղել, որ իրենք՝ 10 հոգեւորականներով հանդիպելու են Փաշինյանին: Իսկ երբ նրանց անունից տարածվեց կաթողիկոսի հրաժարականը պահանջող հայտարարությունը, որի տակ նաեւ Վրթանես եպիսկոպոսի ստորագրությունն էր, նա մտերիմներին խոստովանել է, որ ստել է կաթողիկոսի տեղյակ լինելու մասին, որ իրեն շատ չմեղադրեն։Ավելին10:0010.12.25 -
Մամուլի տեսությունԱրագածոտնի թեմի առաջանորդարանի հաշվապահի կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Քննչական կոմիտեն դատարան է դիմել՝ Արագածոտնի թեմի առաջանորդարանի 60-ամյա հաշվապահ Նաիրա Ալավերդյանի կալանքը երկարաձգելու միջնորդությամբ։Ավելին09:5410.12.25 -
Մամուլի տեսությունՔՊ վարչության նիստերի ընթացքում «կհարցաքննվեն» նախընտրական ցուցակի հավակնորդները. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը որոշել է ՔՊ վարչության առաջիկա նիստերում հրավիրել ՔՊ-ի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակի հավակնորդներին եւ «հարցաքննել»:Ավելին09:4810.12.25 -
Մամուլի տեսությունՔՊ-ում քասթինգ է սկսվել․ «Հրապարակ»ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է, սկսվել է պատգամավորության թեկնածու առաջադրվածների «քննության» փուլը։ 380 թեկնածուին մինչեւ ամսվա վերջ գրանցելուց առաջ վարչությունը նախ քննում է նրանց, որ հասկանա` ով ինչ պոտենցիալ ունի, ինչպես վարվել յուրաքանչյուրի հետ` դո՞ւրս թողնել մրցակցությունից, թե՞ գրանցել՝ հնարավորություն տալով ընտրություններին մասնակցելու: Կամ՝ քասթինգում լավ հանդես եկածներին ինչպես բարձր հորիզոնականներում տեղավորել, որ հին թիմը չնեղանա, եւ այլն։ Նախօրեին ՔՊ վարչությունը` քննական հանձնաժողովը, առաջին խմբին է ընդունել, հատ-հատ կանչել են ամբիոնի մոտ, հարցեր տվել: Շարքային կուսակցականներին, պասիվ պատգամավորներին հարցրել են՝ ինչո՞ւ եք որոշել պատգամավոր դառնալ, ի՞նչն եք փոխելու, ի՞նչն այնպես կանեք կամ չեք անի, եթե դառնաք պատգամավոր, եւ նման այլ պարզ հարցեր:Ավելին09:4210.12.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3010.12.25 -
ՀասարակականԳյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ-ական պատգամավոր Սարուխանյանի ազգականի որդու աչքերին․ ArmlurԿայքի տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին՝ Գյումրու Գարեգին Նժդեհ պողոտայում։ Այստեղ վիճաբանություն ու ծեծկռտուք է սկսվել դպրոցահասակ մի քանի պատանիների միջև, որի ժամանակ «եղեջերաթաղանթի քիմիական այրվածք» ախտորոշմամբ շտապօգնության մեքենայով Գյումրի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունք են տեղափոխել 16-ամյա երիտասարդին։Ավելին00:0210.12.25