Լրահոս

2026-05-21
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանը պատրաստում է ԱՄՆ-ից ստացված տեքստի պատասխանը․ ԶԼՄ
    Գործակալությունը նշում է, որ հինգշաբթի օրը Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրի այցը Թեհրան կոչված է կրճատելու դիրքորոշումների միջև եղած տարբերությունները՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի ընդունման համար հիմք նախապատրաստելու նպատակով։ Միևնույն ժամանակ, հայտնել է ISNA-ն, տարաձայնությունների հաղթահարումը պահանջում է, որ Վաշինգտոնը հրաժարվի ռազմական նկրտումներից։
    13:16
    21.05.26
    Ավելին
  • Քաղաքական
    Նման այլանդակություն առաջին անգամ եմ տեսնում. ԲՀԿ-ում կոշտ են արձագանքում Փաշինյանի ծանր մեղադրանքին
    Ուղիղ եթերում իրավապահներին հրահանգավորումը բավարար է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանի թեկնածության գրանցումը չեղարկի: ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Սուրեն Սուրենյանցն այսպես է արձագանքել Փաշինյանի երեկված հայտարարությանը, թե Անդրանիկ Թևանյանը պետական դավաճան է: Փրփուրներից է կախվում ՔՊ առաջնորդը՝ ըստ Թևանյանի:
    13:06
    21.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ամենաշատը ոսկին են գողանում, դե ոսկու առքն ու վաճառքն էլ արգելեք. քաղաքացին՝ Փաշինյանին
    Արարատի մարզում ասաց քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին։
    12:55
    21.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վիճաբանություն՝ «Երևան Սիթի» սուպերմարկետում․ կա վիրավոր
    Մայիսի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի «Երևան Սիթի» սուպերմարկետում ընկնելու հետևանքով գլխուղեղի ցնցում ախտորոշմամբ շտապօգնությունը «Էրեբունի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի կնոջ։
    12:44
    21.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Բոլորին դեմ եմ»-ի 87 թեկնածուից 50-ը ինքնաբացարկ է հայտնել
    Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԸՀ պաշտոնական կայքէջից։
    12:35
    21.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Ռուսաստանը սադրանք է անվանում Փաշինյանի մեջբերած հրապարակումը՝ «ագենտների» մասին
    Հայլուր 12։30 Ռուսաստանը սադրանք է անվանում Փաշինյանի մեջբերած հրապարակումը՝ «ագենտների» մասին
    12:30
    21.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բաքվի «արևմտյան ադրբեջան»-ի շինծու փառատոնը՝ տգիտության և հայատյացության հերթական «խրախճանք». Վարդան Ոսկանյան
    Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան տեղեկատվություն է տարածել, թե այդ վարչախմբի պետական կառույցների անմիջական ներգրավմամբ այս տարվա հունիսին Նախիջևանում կազմակերպվելու է, այսպես կոչված, «փառատոն-համաժողով» շինծու և հորինովի «Արևմտյան Ադրբեջան», իբր, «վերադարձ» կոչեցյալի վերաբերյալ․ գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
    12:15
    21.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    12:00
    21.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները քննարկել են ջրային ռեսուրսների կառավարման հարցեր
    Ողջույնի խոսքով է հանդես եկել «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Տիգրան Վարդանյանը։ Վարդանյանը նշել է, որ կնքված փաստաթղթերը կազմվել են երկուստեք շահավետ պայմաններով։
    11:54
    21.05.26
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 21.05.2026
    Մամուլի տեսություն 21.05.2026
    11:49
    21.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կալլասի սկանդալային արտահայտությունը զայրացրել է Եվրահանձնաժողովի պաշտոնյաներին․ Politico
    «Եվրոպական հանձնաժողովի և Կալլասի միջև բարդ հարաբերություններն էլ ավելի են վատթարացել այն բանից հետո, երբ պաշտոնյաները քննադատել են նրան այն արտահայտությունների համար, որոնցում նա, ըստ երևույթին, չինական առևտրային մեթոդները համեմատել է քաղցկեղի հետ», - ասվում է հոդվածում։
    11:45
    21.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հնչեց «Կիլիկիան»՝ Արամ Ա-ի և հոգևոր հայրերի կատարմամբ
    Վատիկան կատարած պաշտոնական այցի ավարտին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն Սուրբ Պետրոսի հրապարակում Հռոմի Պապ Լևոն XIV-ի հետ միասին ներկա է գտնվել հավատացյալների հետ ամենշաբաթյա հանդիպմանը։ Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից։ «Այս եղբայրական այցը կարևոր առիթ է առկա կապերն ամրապնդելու համար, մինչ մենք մոտենում ենք մեր եկեղեցիների լիակատար միասնությանը»,- իր խոսքում ասել է Հռոմի Պապը։ Այնուհետև, հավատացյալների ներկայությամբ, Պոնտիֆիկոսն ու Արամ Ա-ն փոխանակվել են բարեմաղթանքներով և հրաժեշտ տվել միմյանց։ Հանդիպման ավարտին Արամ Ա-ն և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հոգևոր հայրերը կատարել են «Կիլիկիա» երգը։
    11:37
    21.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մերցը ոչ իրատեսական է համարում Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին մոտ ապագայում․ DPA
    «Ակնհայտ է, որ կարճաժամկետ հեռանկարում անդամակցության գործընթացն ավարտելը հնարավոր չէ»,- մեջբերում է գործակալությունը նամակը, որը Մերցն ուղարկել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտային և Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսին, որը նախագահում է ԵՄ Խորհուրդը։ Մերցի կարծիքով՝ Ուկրաինայի լիարժեք անդամակցության ճանապարհին այժմ կան «անհամար խոչընդոտներ»։ Ի թիվս այլոց, դժվարություններ կարող են առաջանալ Կիևի և Բրյուսելի միջև հնարավոր համաձայնագրի՝ անդամ երկրների ազգային խորհրդարանների կողմից վավերացման գործընթացում։ Այդ կապակցությամբ Մերցն առաջարկել է Ուկրաինային տալ «ասոցացված անդամի» հատուկ կարգավիճակ, որը թույլ կտար Կիևի ներկայացուցիչներին մասնակցել դաշինքի հիմնական մարմինների աշխատանքներին՝ առանց ձայնի իրավունքի։
    11:32
    21.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ
    Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ մայիսի 25-ից 28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ։
    11:26
    21.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ակնհայտ է «մոլդովական սցենարի» պրոյեկցիան Հայաստանի վրա. ՌԴ ԱԳՆ-ն՝ The Insider-ի հրապարակման մասին
    «The Insider» օտարերկրյա գործակալ հանդիսացող հրատարակությունը, որը վաղուց վերածվել է մեդիամանիպուլյացիաների և հակառուսական կեղծ քարոզչության գործիքի, շարունակում է «ֆեյքեր» գեներացնել՝ կատարելով իր արտասահմանյան կուրատորների համապատասխան պատվերները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։ Արևմտամետների կողմից հովանավորվող մեդիա-խոսափողների նմանօրինակ քայքայիչ աշխատանքի օրինակ է վերջերս (2026 թվականի մայիսի 19-ին) հրապարակված «Բռնել «Մորուքին» (Борода). ՖՍԲ-ի, ԳՀՎ-ի և ԱՀԾ-ի ո՞ր գործակալներն են ուղարկվել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար» աղմկոտ վերնագրով նյութը, որը պատմում է «Կրեմլի գործակալների» մասին արդեն իսկ հոգնեցուցիչ դարձած «լրտեսական» հեքիաթները։ «Հետաքննության» մեջ բերված փաստարկները ոչ այլ ինչ են, քան անթաքույց սուտ և կազմակերպված սադրանք, որի նպատակն է հոգեբանական ճնշում գործադրել ռուս դիվանագետների վրա և ահաբեկել հայ հասարակությանը ընտրություններից առաջ։ Ֆեյքի հեղինակները, որոնք, ըստ երևույթին, այնքան ուշադիր ուսումնասիրել են դիվանագիտական առաքելության աշխատակիցների կենսագրության մանրամասները, անգամ չեն հարկադրվել ստուգել տեղեկատվությունը՝ թույլ տալով բազմաթիվ փաստացի սխալներ և անճշտություններ, ինչը միայն հաստատում է հեղինակների «պրոֆեսիոնալիզմի» և տարրական գրագիտության մակարդակը։ Փաստարկները հաստատելու համար հրապարակվում են վստահության հազիվ թե արժանի «սքրինշոթներ» և ինչ-որ փաստաթղթերից «քաղվածքներ», քաոսային կերպով բերվում են դիվանագետների մասնագիտական կյանքից դրվագներ՝ «բամբասանքների» շարքից՝ հղում անելով «անանուն» աղբյուրների և արտասահմանյան լրատվամիջոցների, որոնք վաղուց իրենց վարկաբեկել են բացահայտ ապատեղեկատվությամբ և հակառուսական կողմնակալությամբ։ Ընդ որում, The Insider-ը չի կարողանում ներկայացնել գոնե մեկ համոզիչ փաստ, որը կհաստատեր մեղադրանքները։ Լրտեսամոլության և նեոմակարտիզմի ոգով հեղինակները որոշել են նաև «մերկացնել» Երևանում Ռուսական տունը, որին մեղադրում են... «փափուկ ուժի առաջմղման» և Հայաստանում հումանիտար գործունեության, լուսավորչական ու կրթական սեմինարների, մշակութային միջոցառումների անցկացման համար։ Այսինքն՝ հենց այն, ինչով պետք է զբաղվի Ռուսական տունը արտերկրում։ Հերթական անգամ դիտարկում ենք ծանոթ մեթոդաբանությունը. Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների, մեր եղբայրական ժողովուրդների միջև կապերի զարգացման ու ամրապնդման ուղղությամբ ռուսական գերատեսչությունների արդյունավետ աշխատանքը հայտարարվում է «հատուկ ծառայությունների օպերացիա»։ Բացարձակապես առօրյա դիվանագիտական գործունեությունը՝ կոնտակտների պահպանումը, մշակութային միջոցառումների անցկացումը, վերլուծական աշխատանքը, հումանիտար ծրագրերի առաջմղումը՝ այս ամենը մատուցվում է որպես «Կրեմլի ձեռքը»։ Ոչ պակաս մտահոգություն է առաջացնում հանրապետության ղեկավարությանը քննադատող հայ ընդդիմադիրներին և հասարակական գործիչներին վարկաբեկելու գիծը։ Նման գործիչների ցանկացած շփում ռուսական կողմի հետ, մասնակցությունը միջազգային հարթակներում և փորձագիտական միջոցառումներին ավտոմատ կերպով հայտարարվում են «ռուսական հատուկ ծառայությունների կուրացիայի ներքո աշխատանք», իսկ ընդդիմադիր գործունեությունը՝ «կրեմլյան օպերացիայի» մաս։ Այլ կերպ ասած՝ հայ հասարակությանը փորձում են պարտադրել «կառավարության քննադատությունը հավասար է Մոսկվայի գործակալ» պարզունակ սխեման։ Ըստ էության, Հայաստանի նախընտրական դիսկուրսին ուղղակի միջամտություն է հենց ոչ թե Ռուսաստանի դիվանագիտական գործունեությունը, որը վարվում է 1961 թվականի դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային լիովին համապատասխան, այլ այն, որ The Insider-ի հերթական «նետումը» հիստերիա է հրահրում հայկական և միջազգային տեղեկատվական տարածքում... Ամենայն հավանականությամբ, հայկական մեդիադաշտում տարածվող ֆեյքային նետումը դարձել է բրյուսելյան քարոզիչների՝ այսպես կոչված «արագ արձագանքման խմբի» հետևողական հակառուսական քայքայիչ աշխատանքի արդյունքը, որոնք քիչ առաջ վայրէջք են կատարել հանրապետությունում՝ մեր երկիրը վարկաբեկելու և ռուս-հայկական հարաբերություններին վնաս հասցնելու նպատակով՝ «Կրեմլի հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարի պատրվակով։ Ակնհայտ է՝ Հայաստանի վրա «մոլդովական սցենարի» ակնհայտ պրոյեկցիան է՝ Ռուսաստանի շուրջ թշնամական, թունավոր մթնոլորտի ստեղծումը և տեղական տեղեկատվական դաշտի «մաքրումը» այն ամենից, ինչ կապված է մեր երկրի հետ...
    11:15
    21.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՆԱՏՕ-ն չի կարող գոյատևել առանց ԱՄՆ-ի, իսկ ԵՄ-ն՝ կատարել դաշինքի դերը․ Ստոլտենբերգ
    Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն իր ներկայիս տեսքով չի կարող գոյություն ունենալ առանց ԱՄՆ-ի: «Ոչ, ոչ այն ՆԱՏՕ-ն, որը մենք գիտենք գրեթե 80 տարի, որովհետև խոսքը Եվրոպայի և ԱՄՆ-ի մասին է, որոնք միասին են և դիմակայում են բոլոր սպառնալիքներին: Ահա թե ինչու է այդքան կարևոր անել հնարավոր ամեն ինչ՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև պառակտումը կանխելու համար,- ասել է նա:- Ես մեծապես հարգում եմ ԵՄ-ն, բայց չեմ հավատում, որ ԵՄ-ն կարող է փոխարինել ՆԱՏՕ-ին ընդհանուր անվտանգության և պաշտպանության երաշխիքների հարցերում»: ՆԱՏՕ-ում ճգնաժամի պատճառներից մեկը դարձել է ԱՄՆ-ի հայտարարած ձգտումը՝ Գրենլանդիան իր վերահսկողության տակ վերցնելու վերաբերյալ, նշում է SVT-ն: Այժմ մտավախություն կա, որ ԱՄՆ-ը զորքերը դուրս կբերի ավելի արագ, քան Եվրոպան կկարողանա փոխարինել դրանք: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը շատ լուրջ վերանայման կենթարկի իր կուրսը ՆԱՏՕ-ի շրջանակներում: Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը չի աջակցել Վաշինգտոնին Իրանի շուրջ ստեղծված իրավիճակում, թեև ԱՄՆ-ը «տրիլիոնավոր դոլարներ է վճարում ՆԱՏՕ-ի համար»:
    11:02
    21.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանն Արցախը հանձնել է` ՌԴ-ին վնաս տալու համար. քաղաքագետ
    Նա հորդորում է Փաշինյանի այս մի քանի օրվա հայտարարությունները լսել՝ այսպես կոչված, «գործակալների մասին». «Հիմա ինքը չի ասում Ռուսաստան, բայց երբ ասում է ԿԳԲ-ի գործակալ, պարզ է չէ՞, որ խոսքը ՌԴ-ի մասին է։ Իր այս հայտարարությունները, թե իբր լավ հարաբերություններ ունի  Պուտինի, Միշուստինի հետ, դրանք արվում են պետական ապարատի համար, որ պետական ապարատում խնդիրներ չլինեն իր նկատմամբ լոյալության համատեքստում։ Բայց այն, որ այդ  մարդն ուղնուծուծով հակաարցախյան, հակառուսական և նաև՝ հանգամանքների բերումով, պրոթուրքական  գործիչ է, կարծում եմ՝ այստեղ կասկած չի կարող լինել»։
    10:57
    21.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանին Մասիսում ոչ ոք չի մոտենում
    Վարչապետ, ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանին Մասիսում ոչ ոք չի մոտենում։
    10:53
    21.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքը՝ այսօր
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 5․06 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 5.21 դրամ:
    10:45
    21.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ը թույլ չի տա Բոլիվիայում իշխանափոխություն ոչ սահմանադրական ճանապարհով․ Ռուբիո
    «Ոչ մի կասկած չպետք է լինի՝ Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Բոլիվիայի օրինական սահմանադրական կառավարությանը։ Մենք թույլ չենք տա, որ հանցագործներն ու թմրավաճառները տապալեն մեր կիսագնդում ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդներին»,- գրել է Ռուբիոն X սոցցանցում։ Ավելի վաղ Բոլիվիայի նախագահ Ռոդրիգո Պասը հայտարարել էր տնտեսական և սոցիալական հարցերով խորհրդի ստեղծման մասին՝ բողոքի ակցիաների ֆոնին հասարակական դժգոհությունը նվազեցնելու համար։ Պասը նաև հայտարարել է կառավարության վերակազմակերպման պլանների մասին։ Բոլիվիայում արդեն մի քանի շաբաթ է՝ շարունակվում են հակակառավարական բողոքի ակցիաները, որոնք ուղեկցվում են երկրի տարբեր շրջաններում ճանապարհների արգելափակումներով։ Իշխանությունները մատակարարման ընդհատումների և անկարգությունների պատասխանատվությունը դնում են էքս-նախագահ Էվո Մորալեսի կողմնակիցների վրա։ Մայիսի 18-ին Բոլիվիայի փաստացի մայրաքաղաք Լա Պասում տեղի են ունեցել բախումներ և անկարգություններ, որոնց ընթացքում ձերբակալվել է մոտ 100 մարդ։
    10:38
    21.05.26
    Ավելին