Լրահոս
2025-12-18
-
ԻրավականԱմեն ինչ սպասելի է․ փաստաբանը՝ Սամվել Շահրամանյանի հնարավոր կալանքի մասին․ Sputnik ԱրմենիաՇահրամանյանին հարցաքննում են արցախյան 44-օրյա պատերազմի քրեական վարույթով, Արցախի անկման և Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբում ՀՀ-ին որոշակի չափով վնաս պատճառելու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ տեղ գտած հայտարարությունների հիման վրա։ Ի դեպ, այս վարույթով Արցախի նախագահը մի քանի անգամ հարցաքննվել է։Ավելին10:3518.12.25 -
ՀասարակականՑրտահարված տղամարդը հիվանդանոցում ժամեր անց մահացել էԴեկտեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 06։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «ցրտահարություն» ախտորոշմամբ «Գորիս» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ, ով ժամեր անց մահացել է։ Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ 69-ամյա Վալերիկ Մ․-ն էր։ Համայնքային ոստիկանները պարզել, որ նա բնակվել էր միայնակ, ունեցել է «Թոքաբորբ» ախտորոշմամբ հիվանդություն։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին։Ավելին10:2618.12.25 -
Մամուլի տեսությունԴավիթ Առուշանյանին կարող է փոխարինել Անանիկ Ոսկանյանը, որն ուրացել է իր քավորին՝ Մանվել Գրիգորյանին. «Հրապարակ»Բանն այն է, որ մարդ հավաքագրելու գործը դրված է եղել մարզպետի վրա, այն իրականացրել է Առուշանյանի խորհրդական Վանիկ Մարտիրոսյանը, որը մարզպետի անունից հրահանգել է մարզպետարանի ենթակայությամբ գործող հիմնարկների ղեկավարներին, որ աշխատակազմերով ներկա լինեն Յոթ վերքում, սակայն շիրակցիք պատարագը բոյկոտել էին, հաշված մարդիկ էին մասնակցում, հիմնականում Երեւանից եւ այլ համայնքներից թափառաշրջիկների խումբն էր:Ավելին10:2018.12.25 -
Մամուլի տեսությունՕվերչուկի այցը Երևան. Մոսկվայի նոր ազդակները. «Փաստ»Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, այցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել այն հարցերին, որոնք նախկինում համաձայնեցվել էին Հայաստանի ԱԳՆ-ի և ռուս գործընկերների միջև։ Աղբյուրները պնդում են, որ ընդունված տասնհինգ կետերից հայկական կողմը իրականացրել է միայն մեկը։ Դիվանագիտական շրջանակներում էլ նշվում է, որ այս փաստը այլևս չի մնում աննկատ։ Ըստ նույն տեղեկությունների, Մոսկվան հասկացրել է, որ համբերությունը սպառվում է, իսկ պայմանավորվածությունների անտեսումը անթույլատրելի է։ Օրինակ՝ արդեն մի քանի տարի հայկական կողմը տարբեր պատճառաբանություններով արգելափակում է Կապանում գլխավոր հյուպատոսության բացումը։ Ռուսական պատվիրակությունը, ըստ հաղորդագրությունների, ընդգծել է պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը, քանի որ հենց դրանից է կախված երկկողմ համագործակցության արդյունավետությունը։Ավելին10:1518.12.25 -
Մամուլի տեսությունԻնչ ունեցվածքով է Առուշանյանը հեռանալու Շիրակի մարզպետի պաշտոնից. «Ժողովուրդ»Դավիթ Առուշանյանը փոխարինեց Մուշեղ Մուրադյանին, որը նույնիսկ չգիտեր, որ պաշտոնանկ է արվել։Ավելին10:0718.12.25 -
ԻրավականՀակաօրինական ցանկացած դրսևորում արժանանալու է քրեաիրավական գնահատականի. ՆԳՆ-ն հորդորում է Մայր Աթոռում զերծ մնալ սադրանքներիցԱյս հայտարարությունից հետո մեկ այլ հայտարարությամբ է հանդես եկել Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը և հայտնել, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը կտեղափոխվի և տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նույն օրը՝ ժամը 17:00-ին:Ավելին10:0018.12.25 -
Մամուլի տեսությունԻ՞նչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի. «Ժողովուրդ»Այսօր՝ ժամը 10:00-ին, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին կրկին հրավիրել են հարցաքննության՝ զինվորական քննչական մարմնում քննվող քրեական վարույթի շրջանակում։Ավելին09:5118.12.25 -
ՔաղաքականԴիմում եմ վարչապետ Փաշինյանին. մի՛ պառակտիր մեր ժողովրդին, նվեր մի՛ արա մեր թշնամիներին․ Նարեկ Կարապետյան«Դիմում եմ վարչապետ Փաշինյանին. մի՛ արա այդ բանը, եպիսկոպոսներին Էջմիածին ուղարկելով՝ այնտեղ մի՛ ուղարկիր նաև քաղաքացիական հագուստով ոստիկանների, մի՛ հրահրիր սադրանքներ և հակառակություն մեր ժողովրդի մեջ։Ավելին09:4818.12.25 -
ՀասարակականՌուսերենը՝ Հայաստանում. Երևանում՝ «Մոսկվայի տանը» գոհ են տարվա արդյունքներիցԻ՞նչ վիճակում է ռուսերենը Հայաստանում: Ռուսաստանի կրթության նախարարի տեղակալը գոհ է հայկական դպրոցներում ռուսերենի մակարդակից:Ավելին09:4518.12.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՌուսաստանի կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը այցելել Է Երևան և առաջին անգամ չի հանդիպել վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին։ Փաշինյանի հետ հանդիպման բացակայությունը մեկնաբանվում է որպես հարաբերությունների սառեցման դրսևորում Մոսկվայի և Հայաստանի գործող իշխանությունների միջև։Ավելին09:4218.12.25 -
Մամուլի տեսությունԻ՞նչը չներվեց Շիրակի մարզպետին. «Փաստ»«Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է աշխատանքից ազատել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին: Պետք է ենթադրել, որ Փաշինյանի այս որոշումն անակնկալ է եղել հենց Առուշանյանի համար, քանի որ երեկ առավոտյան պատրաստվում էր ասուլիս տալ՝ ամփոփելու իր աշխատանքային գործունեության 1 տարին (նա նշանակվել էր 2024 թ. դեկտեմբերի 19-ին), սակայն մարզպետարանի պաշտոնական կայքէջում պարզապես տեղադրվեց ամփոփիչ տեսանյութ:Ավելին09:3818.12.25 -
Մամուլի տեսությունԲացարձակ փոքրամասնության արշավանքը Հայ Եկեղեցու դեմ. «Փաստ»Ի դեպ, ֆինանսների մասին: Փաշինյանի մերձավոր զինակիցները մեկ անգամ չէ, որ անհարկի համեմատություններ են արել Եկեղեցու և բիզնես-շրջանակների հետ՝ հարկերի վճարման առումով: Բայց նույնիսկ այս հարցում, պարզվում է, Փաշինյանի իշխանությունն ու քարոզիչները դիմում են մանիպուլ յացիաների: Հայ առաքելական եկեղեցին, պարզվում է, ոչ միայն օրինավոր հարկատու է, այլև խոշոր հարկատուների ցանկում է: Ու դա՝ տարիներ շարունակ: Օրինակ՝ 2024 թվականի տվյալներով, Հայ առաքելական եկեղեցին պետբյուջե է վճարել 630 միլիոն դրամ հարկ և 1000 խոշոր հարկատուների ցանկում 529-րդ է եղել, իսկ այս տարվա առաջին ինն ամիսներին ՀԱԵ-ն արդեն իսկ վճարել է 525 միլիոն դրամ: Այսինքն, ակնհայտ է, որ ոչ միայն ստահոդ են Եկեղեցու՝ ֆինանսական թափանցիկություն չունենալու մասին իշխանավորների բացականչությունները, այլև նրանք կանխամտածված մոլորության մեջ են գցում դյուրահավատ անձանց: Իրենք էլ, բնականաբար, շատ լավ տեղյակ են, որ ՀԱԵ-ն հարկերը վճարում է, որ ընդամենը 327 հոգևորական ունեցող Եկեղեցին տարեկան ավելի քան 600 միլիոն դրամ հարկ է վճարում, բայց հրապարակայնորեն ստահոդ հայտարարություններ են անում:Ավելին09:3418.12.25 -
ՀասարակականԺամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Ավելին09:3018.12.25 -
ԻրավականՍահմանադրությունը երաշխավորում է Մայր Աթոռի բացառիկ կարգավիճակը, իսկ ցանկացած ոտնձգություն՝ հակասահմանադրական է․ փաստաբան«Պառակտում, սադրում, բաժանում` դրանք առաջին քրիստոնյա ազգի, այսինքն մեր մասին չեն:Ավելին09:2518.12.25 -
Մամուլի տեսությունԹեհրան-Մոսկվա-Երևան. ձևավորվող նոր առանցք Եվրասիայում. «Փաստ»«Եվրասիայի աշխարհաքաղաքական տարածքը թևակոխում է խորքային վերաձևավորման փուլ, որտեղ ուժային կենտրոնների փոխհարաբերությունները կառուցվում են ոչ միայն մրցակցության, այլև փոխլրացման տրամաբանությամբ։ Այս համատեքստում ավելի հստակ են ուրվագծվում Թեհրան–Մոսկվա–Երևան առանցքի ձևավորման գործընթացները, որոնք միավորում են տնտեսական, լոգիստիկ և անվտանգային շահերը՝ հիմնված պետական ինքնիշխանության և տարածաշրջանային կայունության պահպանման գաղափարի վրա։Ավելին09:2018.12.25 -
ՔաղաքականԱյսօր պետք է դառնա համերաշխության օր․ ես նույնպես գնալու եմ Էջմիածին ժամը 16։00-ին՝ հորդորելով զսպվածությունը և պատասխանատվություն․ Ալիկ Ալեքսանյան«Իմ նպատակը յուրաքանչյուր հնարավոր բախման ու լարվածության կանխումն է։ Մենք չպետք է պառակտվենք։ Հայ Առաքելական Եկեղեցին մեր միասնության հիմքն է ու հոգևոր բնօրրանը»,-ասել է նա։Ավելին09:1518.12.25
2025-12-17
-
ՔաղաքականՊատմությունը չի մոռանալու այն հոգևորականներին, ովքեր դարձան իշխանական գործիք՝ օգտագործվող ֆիգուրներ. Մետաքսե ՀակոբյանՀակաեկեղեցական արշավում Փաշինյանին միացած եպիսկոպոսները նախապես ծրագրված սադրանքի են գնում, որի նպատակը Մայր Աթոռը ներքաշելն է քաղաքական բախման մեջ, ընդգծել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։Ավելին23:4917.12.25 -
ՀասարակականՎաղը՝ ժամը 15։30-ին, լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու. Լևոն ՔոչարյանՎաղը՝ ժամը 15։30-ին, լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու։ Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։Ավելին23:3717.12.25 -
ՏարածաշրջանԹուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարիԹուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը հայտնել է, որ սույն թվականի դեկտեմբերի 22-ից 23-ը Բաքվում տեղի է ունենալու «Ադրբեջան-Թուրքիա ներդրումային 2-րդ ֆորումը»։ Ֆորումին կմասնակցի Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի գլխավորած պատվիրակությունը։ Նշվում է, որ կկայանա նաև Բաքվի միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստ և կստորագրվեն նոր համաձայնագրեր բազմաթիվ ոլորտներում՝ առևտրի և էներգետիկայի ոլորտից մինչև կրթության ու զբոսաշրջության ոլորտ։Ավելին23:3017.12.25 -
ՀասարակականԻսկ միգուցե «տասնյակը» վաղը Էջմիածնի փոխարեն, դիցուք, Գանձասար գնա՞. Վարդան Ոսկանյան«Իսկ միգուցե «տասնյակը» վաղը Էջմիածնի փոխարեն, դիցուք, Գանձասար գնա՞, քանզի հայկական սրբությունների իրական պղծումն այժմ բռնազավթված Արցախում է տեղի ունենում բարբարոսական տարերքի կողմից։Ավելին23:1517.12.25