Լրահոս
2025-12-18
-
Հասարակական16։00-ին լինելու ենք Մայր Աթոռում. «Մեր ձևով» շարժման մասնակիցների ուղերձը (տեսանյութ)«Մեր ձևով» ժողովրդական շարժումը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «16։00-ին լինելու ենք Մայր Աթոռում։ Աղոթենք համերաշխության և միասնականության համար»։Ավելին14:0018.12.25 -
Հասարակական«Անառակ որդիները իրենք պետք է գիտակցեն՝ ինչպես պետք է առաջնորդվեն». Տեր Ասողիկ․ News.amՀարցին՝ պատրաստվո՞ւմ է Մայր աթոռը վարչապետին հավատարմություն հայտնած եպիսկոպոսներին ընդունել և որևէ հարց քննարկել նրանց հետ, նա պատասխանեց. «Հայտարարության մեջ ամեն ինչ հստակ ասված է, կոչ է ուղղված, հորդոր է ուղղված Մայր աթոռի միաբան սրբազան հայրերին։ Մենք էլ աղոթում ենք, որ Աստծո շնորհով ողջախոհությունը իրենց մեջ հաղթի, գիտակցեն և վերադառնան իրենց օրրան, որտեղից ծնվել են, որպես հոգևորական, որպես կայացած անձ։Ավելին13:4818.12.25 -
ՔաղաքականԱԱԾ-ն ունի էդ տեղեկությունները. Փաշինյանը՝ Եզրաս Սրբազանի և Գարեգին Բ կաթողիկոսի՝ КГБ գործակալ լինելու մասինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Եզրաս Սրբազանի և Գարեգին Բ կաթողիկոսի՝ КГБ գործակալ լինելու մասին։Ավելին13:4218.12.25 -
ՀասարակականԵրևանում անտուն շների կացարան կկառուցվիՍտեղծվելու է այնպիսի միջավայր, որ կենդանիներն իրենց զգան առավել ապահով և անվտանգ:Ավելին13:3918.12.25 -
Իրավական«Պապիկներ ծեծելու» գործը կարճվել է. խուլիգանություն չեն արել դաշնակցական երիտասարդները«Պապիկների ծեծ» անունով հայտնի գործը կարճվել է, դատարանը խուլիգանություն չի տեսել 3 տարի առաջ դիմադրության շարժման ժամանակ դաշնակցական երիտասարդների գործողություններում:Ավելին13:3018.12.25 -
Քաղաքական10 եպիսկոպոսների գործողությունները ողջունում եմ ու աջակցում եմ. Նիկոլ ՓաշինյանԼրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ավելին13:2518.12.25 -
ՔաղաքականՉկան թշնամիներ ու չկան բարեկամներ. Փաշինյանի պատկերացումները՝ միջազգային հարաբերությունների մասինՎարչապետ Նիկոլ Փաշինյանի պատկերացումները՝ միջազգային հարաբերությունների մասին։Ավելին13:2018.12.25 -
Հասարակական«Nissan»-ը դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ դեկտեմբերի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Գեղամ Մ․-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Նոր Գեղիի գլխավոր ճանապարհին՝ դպրոցի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 13-ամյա տղայի։Ավելին13:1518.12.25 -
ՀասարակականԴուք գործում եք մեր Սուրբ Եկեղեցու դեմ. չեք կարող պետությունն ու եկեղեցին անասնաֆերմայի վերածել. Հայր ՌուբենՀՀ իշխանությունների եւ նրանց սազանդար ուժերի նենգամիտ տրամաբանությունն ու ճարպկությունը հասնում է աճպարարության ճշգրտության։ Ամիսներ շարունակ ոտնատակ տալով իրավական բազմաթիվ նորմեր՝ միջամտում են եկեղեցու ներքին գործերին, արդարադատության հուղարկավորմամբ ազատազրկում են բարձրաստիճան չորս հոգեւորականի, կոմպրոմատների չարահնար կիրառմամբ Վեհափառ Հայրապետի դեմ հանում են մի շարք եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների, պետական սադրիչ միջամտությամբ եւ քողարկված սպառնալիքով տորպեդահարում են եպիսկոպոսական ժողովի կայացումը, իշխանական բարձր հովանավորությամբ նախկին հոգեւորականների խումբ են ստեղծում՝ թույն ու թարախ թափելով ամենատարբեր հոգեւորականների հասցեին, հանրային հեռուստաընկերությունն ու ազգային ժողովի ամբիոնը ստի ու կեղծիքի տարածման գործիք են ծառայեցնում Մայր Աթոռի եւ նրա գահակալի դեմ։ Այսքանից հետո դեռ մեղադրում են քաղաքական եւ հասարակական գործիչներին, որոնք հայտարարել են պաշտպանելու Մայր Աթոռը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին իշխանական ասպատակությունների դեմ։Ավելին13:0818.12.25 -
Հասարակական«Գարեգին Բ-ն պարտավոր է հրավիրել Գերագույն հոգևոր խորհրդի նիստ». Փաշինյանին հավատարիմ եպիսկոպոսների հայտարարությունըՍրբազանների մի մասը ԳՀԽ անդամ է ընտրվել չորս տարի ժամկետով 2017 թվականի հունիսի 6-8-ը Մայր Աթոռում հրավիրված Եկեղեցական-Ներկայացուցչական Ժողովի (այսուհետ՝ ԵՆԺ) կողմից։Ավելին13:0018.12.25 -
ՔաղաքականԱյսօր այն օրն է, երբ Նեռը պետք է նահանջի՝ գիտակցելով, որ իրեն չի հաջողվել ստրկացնել հայ մարդուն. ՉալաբյանԱրդ, եկավ այն ճակատագրական օրը, երբ Նեռը որոշեց գրոհել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Որպես փոքրոգի և նենգ բանսարկու, նա փորձելու է դա անել այլոց ձեռքով, թաքնվելով նրանց թիկունքում, նրանց իսկ ձեռքերով շագանակներ հանել մեր երկիրը ճարակող կրակի միջից, և դրանք որպես հավատարմության նշան, մատուցել հետո իր օտարերկրյա տերերին: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Եկեղեցու դեմ ձեռնարկած արշավի առաջին իսկ օրվանից, մենք վճռական պաշտպանել ենք այն, նրա անկախությունը, նրա իրավունքը՝ իր խնդիրները լուծել իր ներսում: Որպես հավատացյալ մարդիկ, մենք գիտակցել ենք, որ որևէ մեկս սուրբ չէ, բայց յուրաքանչյուրս ունենք ապաշխարելու, մեր մեղքերից մաքրվելու, և դրանով մեր կատարյալ Աստծուն մոտենալու բնական և անօտարելի իրավունք: Մեր այդ իրավունքը մենք պաշտպանելու ենք այսօր և առհավետ, քանզի այլապես մենք կդադարենք քրիստոնյա լինելուց, ու կընկղմվենք բռնատիրության խավարի մեջ, երբ մի ինքնահռչակ կուռք փորձում է ստրկացնել և կառավարել մեր հոգիները: Այսօր այն օրն է, երբ Նեռը պետք է նահանջի, վերջնականապես գիտակցելով, որ իրեն չի հաջողվել ստրկացնել հայ մարդուն և շղթայել նրա հոգին: Դրանում յուրաքանչյուրս անելիք ունենք՝ մեր զուսպ, բայց վճռական ներկայությամբ պաշտպանելով մեր սրբությունները, մեր միասնությամբ վանելով նրանց նկատմամբ ոտնձգողներին, և մեր հավատով և բարեպաշտությամբ կանխելով ցանկացած երկպառակություն: Իրենց կարևոր անելիքն ունեն նաև մեր Եկեղեցու հայրերը՝ ինքնամաքրման ճանապարհով զորացնելով մեր հոգու տունը, և փորձության մեջից դուրս բերելով այն առավել, ուժեղ և կենսունակ: Կհանդիպենք այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Աստված զորավիգ իր սուրբ Եկեղեցուն, և նրա բոլոր հավատավոր զավակներին»:Ավելին12:5518.12.25 -
ՔաղաքականԵս երջանիկ եմ, որ կարող եմ լինել իմ ժողովրդի ծառան․ ոչնչի համար չեմ զղջում. Ռուբեն ՎարդանյանԵս ոչնչի համար չեմ զղջում։ Բոլոր իմ գործողությունները կատարել եմ գիտակցաբար և կամավոր՝ լիովին հասկանալով հնարավոր հետևանքները։ Ես պատրաստ եմ պատասխան տալ իմ արարքների համար Աստծո առաջ։ Միակ բանը, որի համար ափսոսում եմ, այն է, որ չկարողացա անել ավելին։Ավելին12:5118.12.25 -
ՀասարակականԱճառյան-Ծարավ Աղբյուր խաչմերուկում բախվել են «Kia»-ն ու «Honda»-ն․ վերջինը կողաշրջվել էԵրեկ՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Աճառյան–Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 45-ամյա Գագիկ Գ․-ի վարած «Honda» մակնիշի և Երևանի բնակիչ 36-ամյա Ասքանազ Հ․-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Բախման հետևանքով «Honda»-ն կողաշրջվել է և, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, վարորդը դեպքի վայրը լքել է։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում։ «Kia»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Պարեկային ծառայությունը ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի վայրը լքած «Honda»-ի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։Ավելին12:4518.12.25 -
Արտաքին քաղաքականությունԱյսօր Բաքվից Երևան կուղարկվի նավթամթերքի առաջին խմբաքանակըԱյսօր՝ դեկտեմբերի 18-ին, Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի առաջին խմբաքանակը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։ Աղբյուրը հաղորդում է, որ նոյեմբերի 28-ին Գաբալա քաղաքում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այսօր կուղարկվի SOCAR-ի արտադրության ԱԻ-95 տեսակի բենզինի 22 վագոն։ Ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան բացառապես կոմերցիոն բնույթ է կրում և բենզինը իրացվելու է միջազգային շուկայականին համապատասխանող գնով։Ավելին12:4018.12.25 -
ՔաղաքականԱլեն Սիմոնյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ խոսել է Ադրբեջանում պահվող հայ գերիների, անհետ կորած համարվողների խնդրի մասինՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 18-ին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկայի հետ: Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությանը վերաբերող հարցերը, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաները: Անդրադարձ է եղել համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին:Ավելին12:3718.12.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Էջմիածնում «վտանգաշատ հավաքից» առաջ Մայր Աթոռն ու ՆԳՆ-ն հայտարարություններ են արելՀայլուր 12։30 Էջմիածնում «վտանգաշատ հավաքից» առաջ Մայր Աթոռն ու ՆԳՆ-ն հայտարարություններ են արելԱվելին12:3018.12.25 -
ՔաղաքականԺամը 15։30-ից սկսած կլինենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` մեր աջակցությունը հայտնելու Վեհափառին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն․ Սաղաթելյան«Մեր ժողովրդի ինքնության հենասյունը հայ մարդու պաշտպանության և աջակցության կարիքն ունի։ Ես և իմ ընկերները լինելու ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` մեր աջակցությունը հայտնելու Ամենայն Հայոց Վեհափառին և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն։ Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում և խնդրում եմ ձեզ այցելել Էջմիածին, մասնակցել ժամերգությանը և ձեր ներկայությամբ զորակցությունն ու աջակցությունը հայտնեք»,- ասել է Իշխան Սաղաթելյանը։Ավելին12:1918.12.25 -
ՔաղաքականՁևը գտեք, փակեք էդ խանութը, ստուգելու եմ. Փաշինյանը կրկին ափերից դուրս եկավՎարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին ափերից դուրս եկավ։Ավելին12:1518.12.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 18.12.2025Մամուլի տեսություն 18.12.2025Ավելին12:0818.12.25 -
ՀասարակականՆերկա իշխանությունը փորձում է Մայր Աթոռի հավատարիմ հոգևորականներին և ժողովրդին տալ անիրավական կարգավիճակ․ Սերոբ քահանա1. Ձերբակալել եւ բանտարկել, ապա բացարձակապէս մէկուսացնել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսին, որմէ ետք երեւի (Աստուած մի արասցէ), նահատակել կամ առողջապէս անվերականգնելի վիճակի հասցնել Վեհափառ հայրապետին։Ավելին12:0518.12.25