Լրահոս

2025-12-18
  • Img default alt hy
    Հասարակական
    Հոգևոր ասպարեզում առկա խնդիրները լուծվում են եկեղեցական կանոնական ընթացքներով և ոչ առանձին խմբերի պարտադրանքներով կամ հակականոնական քայլերով․ Վեհափառ
    Դեկտեմբերի 18-ին, Գերագույն հոգևոր խորհրդի նիստից առաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ԳՀԽ անդամների և ժողովին հրավիրված թեմակալ առաջնորդների, Մայր Աթոռի միաբանության հետ Միածնաէջ Մայր Տաճարում մասնակցեց Երեկոյան ժամերգության։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Արարողության ավարտին Նորին Սրբությունն իր հայրական պատգամն ու խոսքն ուղղեց ի զորակցություն Հայոց Եկեղեցու՝ Մայր Աթոռ ժամանած ուխտավոր հայորդիներին: Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՈՒԽՏԱՎՈՐՆԵՐԻՆ Սիրելի զավակներ Մեր, Հայրապետական սիրով և օրհնությամբ ողջունում ենք ամենքիդ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Այսօր դուք հավաքվել եք հայոց հոգևոր կենտրոնում՝ վկայելով ձեր սերը հանդեպ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին: Սուրբ Էջմիածինը ամենքիդ տունն է, հարազատ հոգևոր օրրանը ամեն մի հայի։ Ինչպես պատմիչ Առաքել Դավրիժեցին է վկայում, հայոց ազգը ի սփյուռս աշխարհի կապված է Լուսավորչի Աջին և Սուրբ Էջմիածնին։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Աստծո հետ մեր ժողովրդի հավերժական ուխտի խորհրդանիշն է։ Աստվածակառույց Սուրբ Էջմիածինը աշխարհասփյուռ հայոց ազգի միաբանության, մեր ինքնության ու ժառանգության պաշտպանության, մեր հավատքի պայծառության անխորտակելի սրբությունն է։ Ցավոք, պատմության հոլովույթներում եղել են նաև ուժեր, որոնք ձգտել են կասկածի տակ առնել Եկեղեցու առաքելությունը, ծառայեցնել Եկեղեցին, Սուրբ Էջմիածինը տարատեսակ նեղ շահերի։ Այդ մերժելի իրողությունը բաժանումներ է առաջացրել ներազգային կյանքում, մասնատել մեր ժողովրդին և տկարացրել ու թուլացրել մեր պետությունը՝ ըստ Տիրոջ խոսքի կանգնեցնելով կորստաբեր վտանգի առջև. «Ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է, և ինքն իր մեջ բաժանված ամեն քաղաք կամ տուն կանգուն չի մնա» (Մատթ. 12.21)։ Այսօր էլ տագնապալի օրեր ենք ապրում։ Մեր երկիրը գտնվում է անվտանգային խնդիրների և հրատապ լուծման կարոտ լրջագույն հիմնահարցերի առջև։ Այս պայմաններում, փոխանակ հանրության մեջ հաշտության, հանդուրժողության, միասնության ոգին զորացնելու, Եկեղեցի-պետություն խաթարված հարաբերությունները վերականգնելու, ընդհակառակը, շարունակվում են հարձակումները մեր Սուրբ Եկեղեցու դեմ։ Սուրբ Էջմիածնի հանդեպ ոտնձգության հերթական փորձը կատարվեց այսօր, ցավոք, նաև մեր որոշ եկեղեցականների միջոցով, սակայն հավատավոր մեր ժողովրդի զավակները մնում են աներեր և աներկյուղ։ Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել տերունապատվեր մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երկրի շինության համար։ Հայրապետական Մեր գնահատանքն ենք բերում ձեզ, սիրելիներ, և բոլոր հայորդիներին, ազգային կազմակերպություններին, որոնք տարիներ շարունակ, ինչպես նաև հակաեկեղեցական արշավի այս օրերին իրենց զորակցությունն են ցուցաբերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և մեր Սուրբ Եկեղեցու ազգօգուտ առաքելությանը։ Մեր գնահատանքն ենք բերում Մայր Աթոռի միաբանությանը, թեմերում սպասավորող քահանաներին և սիրելի սարկավագներին, որ հաստատուն և վճռական են մեր Սուրբ Եկեղեցու կանոնական իրավունքների պաշտպանության դիրքերում։ Մենք բոլորս էլ ցանկանում ենք, որ մեր կյանքը լինի զերծ անօրինություններից, անարդարություններից, որոնց դառը հետևանքներն են կրում ապօրինաբար ազատազրկված մեր հոգևորականները, ազգային մեծանուն բարերարը, նվիրյալ հայորդիներ։ Փափագում ենք, որ մեզանում թագավորեն բարությունն ու գթասրտությունը, եղբայրսիրությունն ու համերաշխությունը։ Մենք մեկ ազգ ենք, մեկ հայրենիք, մեկ Եկեղեցի, և չպետք է տրվենք երկպառակության սադրանքներին։ Միավորվենք բոլորս հայրենիքի և մեր Սուրբ Եկեղեցու շուրջ։ Պահպանենք մեր միաբանությունը, որով միայն կարող են զորավոր լինել մեր պետությունը և Եկեղեցին՝ Քրիստոսահիմն Սուրբ Էջմիածին կենտրոնով։ Հոգևոր ասպարեզում առկա խնդիրները լուծվում են եկեղեցական կանոնական ընթացքներով և ոչ առանձին խմբերի պարտադրանքներով կամ հակականոնական քայլերով։ Հորդորում ենք խոտոր ընթացքի մեջ եղող մեր Սրբազան Հայրերին վերադառնալ կանոնական դաշտ և գործել միայն մեր Սուրբ Եկեղեցու նվիրական կարգաց համաձայն՝ ի սեր մեր ժողովրդի և հայրենյաց։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Հայրապետական Մեր հորդորն է՝ ներկա զգայուն կացության մեջ ցուցաբերել սթափություն, լինել ողջախոհ և չենթարկվել որևէ սադրանքի։ Առաքյալի խոսքով պատգամում ենք ամենքիդ․ «Արթուն կացեք, հաստատուն մնացեք հավատի մեջ, քաջ եղեք, զորացեք։ Ձեր ամեն ինչը սիրով թող լինի» (Ա Կորնթ․ 16.13-14)։ Միասնաբար հայցենք, որ Տիրոջ խաղաղությունը հաստատվի աշխարհում, ապահով ու անխռով լինեն մեր հայրենիքն ու աշխարհասփյուռ ժողովուրդը՝ միշտ առաջնորդվելով Սուրբ Էջմիածնից ճառագող աստվածապարգև հույսով, հավատով ու սիրով։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհները, սերը և խաղաղությունը թող լինեն մեզ և ամենքի հետ այսօր և միշտ և հավիտյանս. ամեն»»,-ասված է հայտարարության մեջ:
    19:25
    18.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թող գնան, իրենց համար աղանդ ստեղծեն, կաթողիկոս ընտրեն. Լևոն Քոչարյան
    Լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
    19:13
    18.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վատացել է Տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը
    Մանրամասները՝ տեսանյութում։
    19:07
    18.12.25
    Ավելին
  • Միջազգային
    Ուկրաինան ռուսական փողով վերականգնելու ծրագիրը պառակտում է Արևմուտքը. զգուշացումներ՝ Վաշինգտոնից
    Ուկրաինան ռուսական փողով վերականգնելու ծրագիրը պառակտում է Արևմուտքը: Ըստ «Times»-ի՝ Միացյալ Նահանգները զգուշացրել է Եվրամիությանը՝ բռնագրավված ռուսական ակտիվները պետք է վերադարձվեն: Այդ ակտիվների հարցի քննարկումն այսօր հանվել է ԵՄ գագաթնաժողովի օրակարգից, բայց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, կարծես, չի նահանջում:
    19:03
    18.12.25
    Ավելին
  • Քաղաքական
    Մնացել ա գնանք թուրքերին խնդրենք, ամո՛թ մեր պաշտոնյաներին. անհետ կորածների հարազատների վերջին հույսը
    Կառավարության շենքի մոտ են այսօր հավաքվել անհետ կորած զինծառայողների, Արցախում բենզինի պայթունից տուժածների հարազատները: Նրանք պահանջում են հանդիպում վարչապետի հետ:
    18:53
    18.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իրենք հերձվածող են, իրենք տիրադավ են, պետք է այդ կործանարար ընթացքից հետ կանգնեն. Գառնիկ Դանիելյան
    Լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
    18:48
    18.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մայր Աթոռում բախման հետևանքով լրագրողներ են վնաuվածքներ ստացել, մեկ լրագրողի տեղափոխել են ԲԿ․ Mediahub
    Եկեղեցու բակում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված։ Մայր Աթոռում կայանալիք ժամերգությանը զուգահեռ եկեղեցի են ժամանել 10 եկեղեցականները, ովքեր Փաշինյանի հետ հանդիպում էին ունեցել։
    18:39
    18.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Ցնցող տեսարաններ՝ Մայր աթոռում. հակընդդեմ հավաքներ են եղել այնտեղ
    Հայլուր 18։30 Ցնցող տեսարաններ՝ Մայր աթոռում. հակընդդեմ հավաքներ են եղել այնտեղ
    18:30
    18.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մենք չպետք է տրվենք երկպառակտության սադրանքներին. Վեհափառ Հայրապետ
    Հայտարարել է Վեհափառ Հայրապետը։ Մանրամասները՝ տեսանյութում։
    18:26
    18.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաշինյանի «առաքյալը»՝ Մայր Աթոռում
    Մանրամասները՝ տեսանյութում։
    18:23
    18.12.25
    Ավելին
  • Միջազգային
    Թրամփը կկրակի՞ «խաղաղության մայրցամաքում». Կոնգրեսում տապալվել են նրան զսպող օրինագծերը
    Թրամփի խաղաղասիրական ծրագրերը զսպելու փորձերը տապալվել են Կոնգրեսում: Դեմոկրատներն ուզում են, որ ԱՄՆ-ն զորքը դուրս բերի Վենեսուելայից, սակայն հանրապետականները մերժել են այդ նախագիծը:
    18:20
    18.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Նավասարդ սրբազան, դադարել եք Բենթլի Կճոյան լինել». Տիրադավ եպիսկոպոսները հեռանում են
    Տիրադավ եպիսկոպոսները հեռանում են։ Մանրամասները՝ տեսանյութում։
    18:18
    18.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արագածոտնում 16-ամյա վարորդը «Volkswagen»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում․ վիրավոր կա
    Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Ապարան-Գեղարոտ ավտոճանապարհին Արագածոտնի մարզի բնակիչ 16-ամյա Է․ Ս․-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Ծաղկահովիտ» առողջության կենտրոն։ Դեպքի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    18:15
    18.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այս աղմուկը, որ բարձրացվում է եկեղեցում, երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը. Գարեգին Բ
    Շարունակվում են հարձակումները մեր եկեղեցու դեմ, Սուրբ Էջմիածնի դեմ հերթական ոտնձգությունը կատարվեց այսօր, հայտարարել է Վեհափառ Հայրապետը։ «Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երկրի շինության համար»,-ասել է նա։
    18:12
    18.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԽ քարտուղարը և ՄԹ պետնախարարը վերահաստատել են Հայաստան-Ադրբեջան հաղորդուղիների բացման կարևորությունը
    Զրուցակիցներն ընդգծել են տնտեսական համագործակցության շարունակական խորացման կարևորությունը, մտադրություն են հայտնել խորացնել գործարար կապերը և խթանել տնտեսական աճը փոխգործակցության միջոցով:
    18:08
    18.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Թուրք Վզգո», «Դավաճան Կճոյան». Տիրադավ եպիսկոպոսները՝ նիկոլական հավատացյալների ուղեկցությամբ եկան
    Կարգալույծ հռչակված հոգևորականները և Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները եկան Մայր Աթոռ։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ։
    18:03
    18.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի ռազմական օբյեկտներին Լիբանանի մի քանի շրջաններում
    Հայտարարության մեջ նշվում է, որ  այդ օբյեկտների առկայությունը և «Հեզբոլլահ»-ի գործունեությունը Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի շուրջ համաձայնությունների խախտում են և սպառնալիք են Իսրայելի համար։ 
    18:00
    18.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Աղավնաձոր համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է կեղծ աճուրդներ կազմակերպելու և անցկացնելու մեջ. նրա վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը կազմակերպել և անցկացրել է կեղծ աճուրդներ, որոնց արդյունքում համայնքում գտնվող հողատարածքներն ապօրինի եղանակով օտարել է իր մտերիմին: Մասնավորապես` պարզվել է, որ համայնքի նախկին ղեկավարը գյուղատնտեսական նշանակության հողակտորն իր համագյուղացուն օտարելու նպատակով կայացրել է կեղծ որոշում, թե իբր հողակտորի աճուրդ-վաճառքը ավագանու որոշմամբ թույլատրված է եղել, այնուհետև, որպես աճուրդային հանձնաժովի նախագահ, հանձնաժողովի անդամների հետ նախնական համաձայնությամբ, աճուրդում հաղթած անձի՝ դրան չմասնակցելու պայմաններում կազմակերպել և վարել է կեղծ աճուրդ։ Բացի այդ, պարզվել է, որ համայնքի ղեկավարը իր մտերիմին 7․700․000 ՀՀ դրամ արժողությամբ 3 հողակտորներ օտարելու նպատակով, որպես աճուրդային հանձնաժողովի նախագահ, դարձյալ հանձնաժողովի անդամների հետ նախնական համաձայնությամբ, անցկացրել է նշված հողակտորների կեղծ աճուրդ-վաճառքներ, որի հետևանքով Աղավնաձոր համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս։ Աղավնաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), (համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 2-րդ մասին) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին)։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    17:45
    18.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել
    Սոցիալական տարբեր հարթակներում տարածվում են կեղծ տեղեկություններ և տեսանյութեր՝ Ներքին գործերի նախարարության անունից վարորդական վկայականների տրամադրման «միջնորդավորված» կամ «պարզեցված» եղանակների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Տեղեկացնում ենք, որ նման հրապարակումները խարդախություն են և չեն համապատասխանում իրականությանը։ Կան նախաձեռնված քրեական վարույթներ։ Հարգելի՛ քաղաքացիներ, եղե՛ք զգոն և մի՛ տրվեք խաբեություններին։ Վարորդական վկայական կարելի է ստանալ բացառապես օրենքով սահմանված ընթացակարգով։
    17:38
    18.12.25
    Ավելին