Լրահոս

2025-12-19
2025-12-18
  • Img default alt hy
    Հասարակական
    Նուբարաշենում թիվ 97 երթուղու ավտոբուսը հետընթաց հայտնվել է ձորում. վարորդը փորձել է կանգնեցնի ու ստացել է մարմնական վնաuվածքներ
    Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:15-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 97 երթուղին սպասարկող «Zhong Tong» մակնիշի ավտոբուսը վարորդը մեքենան կայանել է, ապա իջել, հայտնում է Shamshyan.com-ը։ Վարորդը սուրճ է գնել և այդ ժամանակ նկատել է, որ ավտոբուսը հետըթնաց շարժվում է՝ կոտրելով գազախողովակներ ու հայտնվում է ձորակում: Տեղում վարորդին օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները օգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ վարորդը երբ նկատել է, որ ավտոբուսը հետընթաց հայտնվել է ձորում, վազել է, փորձել է մտնել ավտոբուսի մեջ, որպեսզի այն կանգնեցնի, սակայն վնասվածքներ է ստացել, այժմ պարզվում է՝ ավտոբուսի՞, թե՞ երկաթե խողովակներին բախվելու հետևանքով: Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
    23:58
    18.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
    Դեկտեմբերի 18-ին ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան հերթական երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնք վարել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային հարաբերությունների տնօրինության տնօրեն, բրիգադի գեներալ Խրիստոս Սպիրոպուլոսը։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությամբ 2025 թվականին կատարված աշխատանքները և 2026 թվականի ծրագրերը։ Կողմերը գոհունակությամբ նշել են, որ համատեղ ջանքերի շնորհիվ համագործակցությունը բարձրացել է որակական նոր մակարդակի ոչ միայն քանակական, այլև բովանդակային առումով։ Այն ներկայումս համալիր բնույթ ունի և ընդգրկում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք նոր ուղղություններ։ Լևոն Այվազյանը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ կերպափոխման ընթացքը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։ Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի քանի տասնյակ միջոցառումներ Հայաստանում և Հունաստանում։
    23:53
    18.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեր հայրենակիցների շնորհիվ Փաշինյանի այսօրվա ծրագիրը տապալվեց․ Իշխան Սաղաթելյան
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ամփոփել է օրը։
    23:40
    18.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վեհափառը մեր աչքի առաջ դարձավ Հայ Առաքելական Եկեղեցու երկրային հզոր պաշտպան ու պահապան. Տիգրան Քոչարյան
    Աղոթքներս առ Աստված ու երկար կյանք , առողջություն ու համբերություն Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
    23:35
    18.12.25
    Ավելին