Լրահոս

2019-06-22
2019-06-21
  • Աշխարհ
    «Պետական հեղաշրջման» արյունոտ փորձ Վրաստանում

    Վրաստանում հակառուսական ցույցերի ֆոնին հրաժարական է տվել խորհրդարանի նախագահը: Թբիլիսիում երեկվանից սրվել են հակառուսական տրամադրությունները: Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ խորհրդարանում ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը սկսեց ու երբ պետդումայի պատգամավորը ցանկացավ ելույթ ունենալ երկրի գլխավոր ամբիոնից: Ընդդիմությունը այսօր կոչ է արել երեկոյան նորից դուրս գալ բողոքի ցույցի: Ռուսաստանից արձագանքել են: Այդ երկրի արտգործնախարարությունը գրում է, թե Վրաստանում ընդդիմությունը ցանկանում է խանգարել երկրու երկրների հարաբերությունների վերականգնմանը: 

    23:19
    21.06.19
    Ավելին
  • Աշխարհ
    ԱՄՆ - Իրան. պատերա՞զմ, թե՞ բանակցություններ

    Թեեւ Իրան-Միացյալ նահանգներ հարաբերությունները աննախադեպ սրվում են՝ փորձագետները բանակցություններ վարելու հույսը չեն կտրում: Վերջին միջադեպը ամերիկյան անօդաչու սարքի կործանումն էր: Իրանից հայտնում են, որ թռչող սարքը խախտել է օդային տարածքը: Միացյալ նահանգներում սա չեն ներել, որոշել էին պատասխան հարված տալ: Բայց վերջին պահին հետ են քաշվել:

    23:17
    21.06.19
    Ավելին
  • Աշխարհ
    Թուրքիայում Հրանտ Դինքի որդուն սպառնում է 1-5 տարվա ազատազրկում

    Թուրքիայում մեղադրանք է առաջադրվել Հրանտ Դինքի որդու` Արաթ Դինքի նկատմամբ: Նրան մեղադրում են ՙԽաղաղության դեկլարացիա՚ փաստաթղթի տակ ստորագրելու համար: Դեկլարացիայի հեղինակը Քրդական Աշխատավորական կուսակցությունն է, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն:

    23:16
    21.06.19
    Ավելին
  • Մաքրավանում եկեղեցու վերանորոգումը սպառնում է գյուղացու տանը

    Կոտայքի մարզում գտնվող Մաքրավանք եկեղեցին վերականգնվում է: Բայց այդ աշխատանքները սպառնում են հարեւանությամբ գտնվող բնակելի տան ամրությանը: Տան տերը, որ նախկին ազատամարտիկ է, պատրաստ է տունը թողնել եկեղեցուն, միայն թե ապրելու տեղ չունի: Մարզպետարանը նրա խնդիրները անտեսում է:

    23:13
    21.06.19
    Ավելին
  • Հայաստան
    Հրդեհների դեպքերն ավելացել են

    Այս տարվա հունիսը սպասավածից էլ շոգ է: Արտակարգ իրավիճակներինախարարությունից զգուշացնում են՝ զգույշ լինել: Մի անփույթ շարժումը կարող է մեծ հրդեհի պատճառ դառնալ:

    23:10
    21.06.19
    Ավելին