Լրահոս

2019-06-25
2019-06-24
  • Քաղաքական
    Շարմազանովը գործող իշխանությանը չի նախանձում

    Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը նոր է վերադարձել հարևան վրաստանից ու վստահ է, որ այնտեղի իրավիճակը ոչ մեկի, այդ թվում՝ մեր շահերից չի բխում:

    23:59
    24.06.19
    Ավելին
  • Քաղաքական
    Ազգային Ժողով. կարևորից շատ ժամանակ խլած անկարևորը

    Մեր խորհրդարանական երկրի ազգային ժողովն այսօրվա արտահերթին մոտ կես ժամ է ծախսել՝ որոշելու՝ Էդմոն Մարուքանի՝ գեղեցիկ աղջիկ արտահայտությունը կլասիկ, թե ռաբիս պատգամավորին բնորոշ բառապաշար է: Ավելի վաղ ֆեյսբուքում Մարուքյանն անդրադարձել էր Վրաստանում ստեղծված իրավիճակին ու իր խոսքով՝ Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ շատ գեղեցիկ աղջկան կոչ արել ավելացնել չվերթները Գյումրիից դեպի Ռուսաստան և հակառակը: Առաջարկը մոռացվեց, իշխանական թևի պատգամավորներին դուր չէր եկել ոճաբանությունը: Աղվան Ասոյանն է փորձել առանձնացրել արտահերթի ոճաբանական ու օրենսդրական հարցերը:

    23:57
    24.06.19
    Ավելին
  • Հասարակական
    Հանուն և ընդդեմ ՍԴ-ի գործունեության. ակցիաներ բարձր դատարանի մոտ

    Երկրի բարձրագույն դատական ատյանի շուրջ ստեղծված աբսուրդային իրավիճակը հասել է Վենետիկի հանձնաժողով, այնտեղ պատրաստվում են հայտարարություն անել: Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում՝ Վահե Գրիգորյանի ինքնահռչակումը ՎԵՏՕ կազմակերպությունն աբսուրդ է անվանում: Կազմակերպության անդամները շտապ հավաք են սկսել բարձր դատական ատյանի դիմաց՝ հարցնելու ՝ մի՞թե աբսուրդը հասել է այն աստիճանի, որ ցանկացած մարդ կարող է շրջանցել սահմանադրությունը ու ինքնահռչակվել իր երազած պաշտոնին:

    23:54
    24.06.19
    Ավելին