Լրահոս
-
ՀայաստանWCIT-2019 համաժողովի և բացման համերգի համար ՀՀ բյուջեից հատկացվել է ավելի քան 4.2 մլն դոլար«Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառման կազմակերպման ծախսերի համար բյուջեից հատկացվել է 1 մլրդ 568 մլն 487 հազ. դրամ (ավելի քան 3,2 մլն դոլար), որից 112,092,000-ը միայն կազմակերպչական ծախսերն են կազմել:
Ավելին15:5907.10.19 -
ԻրավականԻնքնաբացարկի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի 16:45-ինՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանին։
Ավելին15:3707.10.19 -
ՀասարակականՌոբերտ Քոչարյանն ինձ որևիցե ցուցում, հրաման չի տվել, առավել ևս՝ մնացածին․ Ս․ ՕհանյանԿարելի է այդ ամենը իրականացնել և թույլ տալ նաև, որ ինքը լինի ազատության մեջ` առավել ևս, որ Ռոբերտ Քոչարյանը հանգիստ, համարձակ եկել, ներկայացել է, երբ անհրաժեշտ է եղել: Ինչ պահանջներ դնում են նրա առջև, նա կատարում է:
Ավելին15:1407.10.19 -
ԻրավականՀայկ Ալումյանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնում դատավոր Աննա ԴանիբեկյանինՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։
Պաշտպանը գտնում է, որ առկա են մի շարք հանգամանքներ, որոնք բացառում են Ա․ Դանիբեկյանի՝ որպես դատավորի մասնակցությունը տվյալ դատական գործին։
Ըստ Ալումյանի՝ ինքնաբացարկի հիմքերը երկուսն են՝ սույն գործը քննելու համար Ա․ Դանիբեկյանը չի կարող պատշաճ դատարան համարվել և նա կանխակալ բացասական վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։
Ավելին13:5007.10.19 -
ԻրավականԲացահայտվել է անդրազգային հանցավոր խումբ․ԱԱԾՀայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի մաքսանենգության դեպք:
Ավելին13:3107.10.19 -
ԻրավականԻշխանություններին կոչ ենք անում դադարեցել այս հակասահմանադրական գործընթացը. հայտարարությունԿոչ ենք անում դատավորներին՝ հավատարիմ մնալ սահմանադրությամբ իրենց վերապահված՝ արդարադատություն իրականացնելու առաքելությանը, փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։ Այս մասին հայտարարություն են տարածել մի շարք հասարակական-քաղաքական, մշակույթի, սպորտի մի քանի տասնյակ գործիչներ:
Ավելին11:4207.10.19 -
ՀասարակականԼրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ «Հայելի» մամուլի ակումբում տեղի ունեցած միջադեպի առնչությամբՀոկտեմբերի 5-ին մի խումբ երիտասարդներ գնացել են «Հայելի» մամուլի ակումբ և նույն տարածքում գտնվող «Hayeli.am» կայքի խմբագրություն, ձվեր են նետել և «դատապարտող» պաստառներ փակցրել լրատվամիջոցի պատի ու փակ մուտքի դռան վրա։ Նրանք հայտարարել են, որ եթե խմբագրությունը բաց լիներ, նույնը կանեին ներսում։ Ըստ երիտասարդների՝ այս քայլի դրդապատճառը «Hayeli.am»-ում հրապարակված` «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» հոդվածն է (հետագայում հուժկու բառը փոխարինվել է չակերտավորված «ուժգին»-ով)։
Ավելին11:1607.10.19