Լրահոս

2019-12-27
2019-12-26
  • Քաղաքական
    Հայլուր հյուր | ՀՈՎՀԱՆԵՆՍ ԽՈՒԴՈՅԱՆ

    Արմեն Թավադյանի կալանավորումը. ի՞նչ հիմքով

    22:50
    26.12.19
    Ավելին
  • Հասարակական
    Հարազատները պահանջում են պարզել զինվորի մահվան հանգամանքները

    Առավոտյան լարված իրավիճակ էր կառավարության դիմաց: 26 օր առաջ բանակում անհայտ պայմաններում զոհված 21-ամյա Արթուր Աջամյանի հարազատները դեպքի հանգամանքները պարզելու պահանջով ցանկանում էին հանդիպել վարչապետին: Փաշինյանը չցանկացավ դրսում հանդիպել փողոց փակած քաղաքացիների հետ: Արթուր Աջամյանի երկու հարազատի ու նրանց փաստաբանին վարչապետն իր աշխատասենյակում ընդունեց: Բողոքողներին չի բավարարում գործի քննության ընթացքը:

    22:20
    26.12.19
    Ավելին
  • Հասարակական
    Հանրային խորհուրդ. հները նորերին չեն հասկանում

    Երբ հայտնի դարձավ, որ հանրային խորհուրդը ղեկավարելու է Ստյոպա Սաֆարյանը, խորհուրդը լքելու մասին հայտարարեցին Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը, մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը եւ այլոք: Այսօրվա անդրանիկ նիստում հանրային խորհրդի հնաբնակները մի քանի անգամ ուղղել են Ստյոպա Սաֆարյանի թույլ տված սխալները, որը հեղափոխական առաջարկներով է նիստը սկսել:

    22:19
    26.12.19
    Ավելին
  • Լուկաշին. տանը բանտարկվածները

    Երեւանի Լուկաշին թաղամասի բնակիչների խոսքով քաղաքի իշխանությունն իրենց գոյության մասին մոռացել է: Արդեն մեկ տարի է ոտքով են դպրոց-մանկապարտեզ, աշխատանքի գնում: Թաղամասը սպասարկող ավտոբուսը քմահաճույքով է աշխատում, բայց ոչ ոք չի անհանգստանում դրա համար: Երեւանի քաղաքապետարանից վստահեցնում են, հենց այսօր կտուգանեն 26 համար ավտոբուսը սպասարկող ընկերությանը:

    22:18
    26.12.19
    Ավելին
  • Հասարակական
    «Ոչ թե սննդային ծախս, այլ հոգեւոր սնունդ». կառավարության նիստը

    Տիկնոջից հետո այսօր՝ բլինչիկի ու խոզի բդի գերությունից ազատվելու խորհուրդ է տվել Նիկոլ Փաշինյանը: Մինչեւ կառավարության այս տարվա վերջին նիստի օրակարգին անցնելը, վարչապետը նախ տնետսական ցուցանիշներին է անդրադարձել:

    22:17
    26.12.19
    Ավելին
  • Քաղաքական
    ԱԺ «զարմանահրաշ» ճեպազրույցը. տարբեր ԶԼՄ-ներ, տարբեր մոտեցում

    Այսօր, երբ կառավարության դիմաց ցուցարարները Անդրանիկ Քոչարյանին հիշում էին ոչ եթերային բառերով, քանի որ 22 օր առաջ նա էր լսել զինվորի հարազատների պահանջները, մեր լրագրողը պատգամավորին հարցրել է, թե ի՞նչ ընթացք է ստացել Արթուր Աջամյանի մահվան հանգամանքների քննությունը եւ թե ինչու՞ Քոչարյանը չի պատասխանում նրա հարազատների զանգերին: Անդրանիկ Քոչարյանը մեր թղթակից Կարինե Մանգասարյանի հանդեպ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել եւ մեղադրել, թե մեր հարցերով ցույցեր են հրահրում:

    22:16
    26.12.19
    Ավելին
  • Աշխարհ
    Վարդագույն կտորի մեջ փաթաթված աղջիկները

    Մեր հաջորդ պատմությունը սափրած գլուծներով, ճգնավորի վարդագույն հագուստով դեռահասների մասին է, որոնք երազում են ծնողներին տեսնելու մասին: Մյանմայի միանձնուհիները փախել են մահմեդականների ու բուդդայականների անվերջանալի կռիվներից ու խաղաղություն են ուզում: Նրանց թիվը գրեթե ամեն օր ավելանում է:

    22:15
    26.12.19
    Ավելին
  • Հասարակական
    «5-րդ ալիք»-ի սեփականատերը կալանավորվեց

    Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանին երկու ամսով կալանավորելու որոշում կայացրեց: Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը նիստից հետո հայտարարել է, որ իրենք այդպես էլ չեն ստացել հարցի պատասխանը, թե ինչու է ձերբակալվել Արմեն Թավադյանը: Պատրաստովում են բողոքարկել դատարանի որոշումը:

    22:13
    26.12.19
    Ավելին