Լրահոս
-
ԻրավականՍերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածելԻ պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների՝ ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ պաշտպանական կողմի պարզաբանումները լսելու խնդրանքներին, քրեական գործի նյութերին ծանոթնալուց հետո, այս փուլում, դեռևս ներկայացնում ենք հետևյալը.
Ավելին16:2621.01.20 -
ԻրավականՌոբերտ Քոչարյանի պաշտպանները չեն ներկայացել դատարան․ դատական նիստը կրկին հետաձգվեցՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 4-ը, ժամը 13։00։ Նիստին չեն ներկայացել Ռ․ Քոչարյանի պաշտպաններ Արամ Օրբելյանը, Հայկ Ալումյանը, Հովհաննես Խուդոյանը, Արամ Վարդևանյանն ու Ռուբեն Սահակյանը՝ պատճառաբանելով, որ զրկված են իրենց իրավունքները և պարտականությունները կատարելու հնարավորությունից։
Ավելին13:5721.01.20
-
ՔաղաքականԱվելի լավ է փակեմ թերթը, քան լինեմ իշխանամետ լրատվամիջոց. Արմինե ՕհանյանԱվելին23:3520.01.20 -
Հասարակական«5-րդ ալիքի» ուղիղ եթերում Աչաջուրում ծնված փոքրիկն արդեն տանն էՀայլուրի ուղիղ եթերում ծնված փոքրիկ Անահիտը հավանաբար վերջինը կլինի, ում ծննդականում կնշվի, որ ծնվել է Աչաջուրում: Ինչպես գիտեք, Առողջապահության նախարարի աղմկահարույց որոշման արդյունքում Աչաջուրի առողջության կենտրոնում ու ևս 6 հիվանդանոցում այլևս երեխաներ չեն ծնվի: Հայլուրի տեսախցիկն է տուն ուղեկցել կիրակի դուրս գրված փոքրիկին:
Ավելին23:3420.01.20 -
ՔաղաքականՀայլուր հյուր | ՀՈՎՀԱՆԵՆՍ ԽՈՒԴՈՅԱՆՀայլուրի տաղավարում զրուցելու ենք Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանի հետ:
Ավելին23:3320.01.20 -
ՀասարակականՍահմանադրությունը փոխելու համար վարչապետը 15 մասնագետ կընտրիԱրդյոք վարչապետ Փաշինյանը որոշել է հանել Սերժ Սարգսյանի կոստյումը: Շուտով հայտնի կլինեն Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամների անունները: Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններից մեկակական անդամ է ընդգրկվել հանձնաժողովում: Իշխող «Իմ քայլը» դեռ անուններ չի տալիս: Բայց խմբակցության ղեկավարն այսօր ասել է ուշադրությունը սևեռելու են դատաիրավական համակարգի փոփոխությունների վրա: Ինչպես հիշում եք ՀԱԿ-ը անցյալ շաբաթ կոչ էր արել իշխանությանը, սահմանադրական փոփոխություններով վերականգնել կիսանախագահական մոդելը:
Ավելին23:3220.01.20 -
Մամուլի տեսությունՄամուլի դեմ պատերազմն անիմաստ էԱյսօր 5-րդ ալիքի տաղավարներում տարբեր հասարակական գործիչներ ու լրագրողներ համոզմունք են հայտնել, որ մամուլն ու ազատ խոսքը ճնշելու բոլոր փորձերը, բոլոր ժամանակներում դատապարտված են տապալման:
Ավելին23:3020.01.20 -
ԱշխարհԼիբիա. նոր պետության հույս՝ հնի փլատակների վրաՆոր ճգնաժամ է հասունանում Մուամմար Քադաֆիի մահից հետո երկիշխանությունից տառապող Լիբիայում: Իրավիճակն ավելի բարդացավ երբ անցած տարվա վերջին Թուրքիան սկսեց զորք ուղարկել երկիր: Բեռլինում կիրակի մեկնարկել է լիբիական ճգնաժամի հարցով միջազգային համաժողովը:
Ավելին23:3020.01.20 -
ՀասարակականՎերադարձ՝ առանց հարկերի. նոր մաքսային օրենքՄաքսային ծառայության մասին նոր օրենքով մեր հայրենակիցները, անկախ նրանից՝ Հայաստանի թե այլ երկրի քաղաքացի են, մշտական Հայաստան վերադառնալու դեպքում, կարող են առանց հարկերի իրենց հետ բերել անձնական իրերը: Նպատակը հայրենիք վերադարձողների համար խնդիրները քչացնելն է: Օրենքը ուժի մեջ կմտնի գարնանը:
Ավելին23:2920.01.20 -
ՀասարակականՎերջին հրաժեշտը՝ Կուտոյանին. ինքնասպանության վարկածը հաստատվում էՔննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնում ԱԱԾ նախկին տնօրենի մահվան վերաբերյալ: Կուտոյանի մարմնի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Այս պահին եղած տեղեկություններով քննչական կոմիտեն առավել արժանահավատ համարում է ինքնասպանության վարկածը: Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մահը շարունակում է քաղաքական քննարկումների թեմա մնալ: Հատկապես բուռն քննարկվեց, թե ինչու երկրի առաջին դեմքը այդպես էլ չցավակցեց ԱԱԾ նախկին ղեկավարի մահվան կապակցությամբ:
Ավելին23:2820.01.20 -
ԻրավականԹավադյանի գործով դատարանի որոշումը՝ վաղըԱյսօր Վերաքննիչ դատարանը քննում էր 5-րդ ալիքի սեփականատիրոջ խափանման միջոց կալանքը փոխելու հարցը: Դատարանը որոշումը կհրապարակի վաղը: Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը նիստից հետո լրագրողներին ասել է, որ Թավադյանին ազատ արձակելու իրենց բոլոր հիմնավորումները ներկայացրել են դատարանին և հույս ունեն խափանման միջոց կալանքը փոխվելու է: Դռնփակ նիստի ընթացքում դատարանի բակում հավաքվել են քաղաքական գործիչներ ու ակտիվիստներ՝՝ կոչ անելով ազատ արձակել Թավադյանին, չճնշել ազատ խոսքը:
Ավելին23:2720.01.20 -
ՀասարակականԱնասնապահներն ու մսագործները՝ կրկին կառավարության դիմացԱնասնապահներն ու մսավաճառները եկել էին կառավարություն բողոքելու մի որոշումից, որ պարտադիր է դարձնում մորթը՝ սպանդանոցներում կամ ինչպես իրենք են ասում «բոյնիներում» անելը: Նախորդ ցույցից հետո վարչապետի միակ արձագանքը եղավ ֆեյսբուքյան գրառումը տարածքում ծխախոտի մնացուկներ թափելու մասին: Այս անգամ դա էլ չեղավ: Ցուցարարները հեռացել են վաղը վերադառնալու, ու ճանապարհներ փակելու խոստումով:
Ավելին23:2520.01.20 -
ՍոցիալականԳազի գինը սպառողի համար հնարավոր է բարձրանաԳազի թանկանալու վերաբերյալ շշուկները չեն դադարում: Ապրիլի մեկից հնարավոր է կապույտ վառելիքը թանկանա մեր բնակարաններում: Բայց իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանը կարծում է գազի գնի բարձրացումից շատ մեծ ողբերգություն սարքել չի կարելի: Այս հայտարարությունը բուռն քննարկումների թեմա է դարձել համացանցում: Փոխվարչապետը այսօր վստահեցրել է, որ գազը սահմանին առաջիկա մեկ տարում չի թանկանա: Բայց գազպրոմը կարող է հայտ ներկայացնել ներսում գինը թանկացնելու վերաբերյալ: Ի դեպ, ֆինանսների նախարարը չի բացառել, որ թանկանալու դեպքում կառավարությունը հնարավոր է սուբսիդավորի այն:
Ավելին23:2420.01.20 -
ՀասարակականԱտելությունը՝ ազգային անվտանգությանը սպառնալիքԱտելությունն ու ներքին թշնամանքը երկրին սպառնացող մեծ վտանգ է համարում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա, ևս մեկ անգամ, սթափվելու և օր առաջ կանգ առնելու կոչ է արել զգուշացնելով ատելության կործանարար հետևանքների մասին:
Ավելին23:2320.01.20