Լրահոս

2020-01-22
2020-01-21
  • Աշխարհ
    Երկինքն անկանխատեսելի է Ավստրալիայի համար

    Պատմության ամենադաժան հրդեհներից մեկը շարունակում է այրել Ավստրալիան, բայց սա հավանաբար մարդկանց տասնամյակների անտարբերությունից զայրացած բնության միակ վատ նորությունը չէ: Երբեմնի կանաչ մայրցամաքում փոթորիկ է եղել, դրան էլ հաջորդել է գոլֆի գնդակի մեծության կարկուտը:

    21:56
    21.01.20
    Ավելին
  • Հասարակական
    Փաստաբանի եւ նրա վստահորդի հեռախոսազրույցը գաղտնալսվել է

    Մինչ Արդարադատության նախարարը ոստիկանությանը հղում անելով նման հայտարարություններ է անում, ոստիկանները երկրորդ օրն է կարող են կապուղի ունենալ ու գաղտնալսել: Առանց ԱԱծ դիմելու գաղտնալսումը թույլատրող օրենքը արդեն ուժի մեջ է ու սա այն դեպքում, երբ փաստաբանները ահազանգում են անգամ ԱԱԾ-ի գաղտնալսումների խնդիրների մասին: Երկրի փաստաբանները ապշել են, երբ ԱԱԾ-ն գաղտնալսել է փաստաբան Էդգար Թումասյանի ու նրա վստահորդի հեռախոսազանգը ու կցել ձայնագրությունը քրեական գործին:

    21:54
    21.01.20
    Ավելին
  • Աշխարհ
    3 օր շվեյցարական լեռներում՝ հանուն աշխարհի

    Էլ ինչի՞ մասին պետք է խոսեն աշխարհի գերտերությունների առաջին դեմքերը համաշխարհային տնտեսական 50-րդ համաժողովին: Երկնքից մանանա բերել չեն կարող, բայց դավոսյան քննարկումներում խոստացել են ավելի ուշադիր լինել իրենց ու մեր բոլորիս տուն մոլորակը կլիմայական աղետներից փրկելու հարցին:

    21:52
    21.01.20
    Ավելին
  • Հասարակական
    Բագրատ պապն ու պետությունը

    Իմ գործընկերները այսօր Մրգաշատում նաև գյուղացիների գոմեր են մտել, փորձել հասկանալ՝ իրո՞ք այդքան մեծ խնդիր է դառնալու անասնապահների համար սպանդանոցային մորթի պարտադրանքը: Բագրատ պապը հանել, գումարել ու հասկացել է պետության առաջարկած պայմաններով իր մի խոզին, մի կովին ու մի ցլիկին մորթելը ձեռք չի տալիս:

    21:52
    21.01.20
    Ավելին
  • Հասարակական
    Սերը, ատելությունը եւ Ալեն Սիմոնյանը

    Օրվա վիճաբանություններից հետո քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները մեկը մյուսից սուր ու սկանդալային մեկնաբանություններ են անում՝ դիմելով ընդդիմադիրներին: Օրինակ մեր դեմ խաղ չկա հայտնի մտքի հեղինակ իմքայլական Տիգրան Ուլիխանյանի համար գնալով ավելի դժվար է դառնում ընդդիմադիրներին չկատոկելը: Ներեցեք, բառը Ուլիխանյանինն է:

    21:44
    21.01.20
    Ավելին