Լրահոս

2020-04-21
  • Հասարակական
    Ծերերի տանը ձմեռը չի ավարտվել

    Ֆրանսիայի ծերանոցներից մեկի 50 բնակիչների գրեթե կեսը մահացել է կորոնավիրուսից: Համավարակի ընթացքում, սա տարեցների խնամքի կենտրոնում գրանցված մահվան ամենաբարձր ցուցանիշներից է: Հաստատության տնօրենը ասել է, որ որոշ վարակակիրներ նույնիսկ ախտանշաններ չեն ունեցել, բայց նրանց առողջական վիճակը երկու ժամում կտրուկ վատացել է: Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացած տասը քաղաքացուց երեքը տարեցների տան բնակիչ է:

    00:15
    21.04.20
    Ավելին
  • Հասարակական
    «Հետախուզական խնդիրներ եղել են». Ապրիլյանի քննիչ հանձնաժողովում

    Ապրիլյան քառօրյայի քննիչ հանձնաժողով՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այցից հետո հնարավոր է որոշ զինվորականներ նորից գնան Ազգային ժողով: Հանձնաժողովը հնարավոր է նորից կանչի 2016-ին Զինված ուժերի հետախոզության վարչության պետ Արշակ Կարապետյանին, որը հիմա վարչապետի խորհրդականն է: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դեռ անցած շաբաթ էր հայտնել, որ հետախոզության հետ կապված խնդիրներ են եղել: Իսկ Նիկոլ Փաշինյանին հանձնաժողով կանչելու անհրաժեշտություն այս պահին չեն տեսնում: Գիտեք՝ Փաշինյանը 2016-ին ասում էր, որ ապրիլյան պատերազմը հրահրել է Ռուսաստանը:

    00:12
    21.04.20
    Ավելին
  • Առողջապահական
    Կորոնավիրուսը կարող է հասնել նաեւ նյարդային համակարգ

    Աշխարհը շարունակում է փնտրել նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Հույս չկա, որ մեկ տարուց շուտ այն կգտնեն: Դժվարություն է ստեղծում նաեւ այն, որ վիրուսը անընդհատ մուտացիայի է ենթարկվում: Եթե վարակի առաջին ամսում նշվում էր, որ դրա թիրախում հիմնականում տարեցներն են, ապա հիմա ԱՄՆ բժիշկները հայտարարում են իրենց պացիենտների մեծ մասը երիտասարդներ են: Փոխվել է նաեւ կորոնավիրուսի վնասակարության շրջանակը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ բացի թոքերից այն ախտահարում է նաեւ ուղեղն ու նյարդային համակարգը, ազդում լյարդի, սրտի վրա:

    00:10
    21.04.20
    Ավելին
  • Առողջապահական
    Մարալիկ. Կորոնավիրուսը ծննդատունը փակելու առի՞թ

    Մարալիկի ծննդատան շուրջ սկանդալը չի մեղմանում: Հիվանդանոցի մայրապետի վարակման մասին իմանալուց հետո շտապօգնության աշխատակիցը հղի հարսին արագ մեկուսացրել է իրենցից, բայց նրան հետ են կանչել հորանց տնից, երկու օր պահել որդու հետ մեկուսացված, որից հետո որդու մոտ վիրուսը հաստատվել է: «Պարացելսուս» հասարակական կազմակերպության նախագահ Նունե Ներսիսյանի կարծիքով սա հատուկ արշավ է Մարալիկի ծննդատան դեմ: Առողջապահության նախարարությունն առիթից օգտվում է եւ ցանկանում է վերջապես փակել ծննդատունը:

    00:07
    21.04.20
    Ավելին
  • Հասարակական
    Քաղաքից քաղաք գնալու հերթ. Մարդկանց տեղաշարժն ավելացել է

    Հայաստանում մարդիկ միայն սոցիալական ծրագրերից չեն բողոքում: Երբ պարետը որոշեց թույլատրել բացօթյա շինարարությունը, բացվեցին տնտեսական խանութները մարդկանց տեղաշարժն էլ ավելացավ, բայց վերահսկողությունը նույնն է մնացել: Աշխատանքի շտապող քաղաքացիները ցանկանում են ջերմաչափվել, իսկ եթե իրենք վիրուսակի՞ր են:

    00:06
    21.04.20
    Ավելին
  • Առողջապահական
    Կորոնավիրուս-գործազրկություն. Ի՞նչն է ավելի շատ «սպանում»

    Կարանտինային սահմանափակումների դեմ ցույցերն առաջինը ԱՄՆ-ում սկսեցին: Ամերիկացիները պահանջում են բացել աշխատատեղերը: Նրանց աջակցում է նաեւ նախագահ Թրամփը: Տնտեսությանը վնասող կարանտինին դեմ է նաեւ Բրազիլիայի նախագահը: Նա անգամ աշխատանքից ազատել է առողջապահության նախարարին, որը վիրուսի տարածումը կանխելու համար մի շարք սահմանափակումներ է պահանջել:

    00:05
    21.04.20
    Ավելին
  • Հասարակական
    Ատելության եւ հոգեւոր համաճարակ

    Նիկոլ Փաշինյանից ոչ թե վերացական, այլ կոնկրետ անուններ է ուզում լսել նաեւ խորհրդարանական ընդդիմությունը: Այս դեպքում պաշտոնյաների անուններ, որոնք, ըստ Փաշինյանի, Հին Հայաստանի մնացորդներ են: Այդ մարդիկ չեն օգտվել թավիշի տված հնարավորությունից ու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի խոսքով շարունակում են հին պատկերացումներով ապրել:

    00:05
    21.04.20
    Ավելին