Լրահոս
2026-07-20
-
ՀասարակականՍևանա լճի մակարդակը բարձրացել էԱրփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2026 թվականի հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 5.083 մլն խմ, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից հուլիսի 19-ը ներառյալ՝ 158.017 մլն խմ:Ավելին18:4520.07.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Հայաստանը ցնցած 30 մահացու կրակոցները և ոստիկանության խրոխտ օպերացիան՝ կայանատեղիումՀայլուր 18։30 Հայաստանը ցնցած 30 մահացու կրակոցները և ոստիկանության խրոխտ օպերացիան՝ կայանատեղիումԱվելին18:3020.07.26 -
ՄիջազգայինՄակրոնը շնորհավորել է Բըրնհեմին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբԻր ուղերձում Մակրոնը նաև հույս է հայտնել, որ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ դառնալուց հետո Փարիզն ու Լոնդոնը կխորացնեն իրենց հարաբերությունները և «նոր թափ կհաղորդեն Միացյալ Թագավորության և Եվրոպական միության միջև գործընկերությանը»։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ն ընդունել էր Քիր Սթարմերի հրաժարականը, և Բըրնհեմը պաշտոնապես ստանձնել էր պաշտոնը։ Բրիտանացի միապետը նրան խնդրել էր կառավարություն ձևավորել։Ավելին18:1520.07.26 -
ՀասարակականՈսկետափի բնակիչները փակել են Երևան-Երասխ ավտոճանապարհը. լոլիկի իրացման խնդիրներ են առաջացելԱրարատի մարզի Ոսկետափ համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել՝ փակելով Երևան-Երասխ ավտոճանապարհը։ Գյուղացիները դժգոհում են, որ վերամշակող գործարանները հրաժարվում են ընդունել իրենց բերքը։ Ըստ ցուցարարների՝ գործարանները մերժման պատճառ են նշում այն հանգամանքը, որ հնարավոր չի լինի արտահանել ստացված պահածոների ողջ ծավալը։Ավելին18:0820.07.26 -
ՄիջազգայինԻրանի դեմ նոր ուժեր է բերում ԱՄՆ-ը. Թեհրանը խիստ զգուշացնում է տարածաշրջանի երկրներինԻրանի դեմ նոր ուժեր է բերում ԱՄՆ-ը. Թեհրանը խիստ զգուշացնում է տարածաշրջանի երկրներինԱվելին18:0020.07.26 -
ԻրավականԱրեգնազ Մանուկյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվելԱրեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):Ավելին17:4620.07.26 -
ՄիջազգայինՄոլդովայի նախկին վարչապետը ներկայացրել է նախագահ Սանդուի իմպիչմենտի նախագիծըՆա նաև կոռուպցիոն սկանդալների պատասխանատվությունը դրել է Սանդուի վրա. «Ես չեմ հավատում, որ Մայա Սանդուն չգիտի այդ սխեմաների մասին։ Նա պարտավոր է իմանալ։ Նա արդեն վեց տարի է՝ նախագահի պաշտոնում է, ղեկավարում է բոլոր պետական կառույցները, և դրանք բոլորը ենթարկվում են իրեն»։ Կիկուն հույս է հայտնել, որ նախագիծը կպաշտպանի 101 պատգամավորից 34-ը, ինչը թույլ կտա այն քննարկել։ Հանրապետության սահմանադրության համաձայն՝ նախագահին պաշտոնից հեռացնելու առաջարկը կարող է առաջ քաշվել պատգամավորների առնվազն մեկ երրորդի կողմից, իսկ նրա պաշտոնանկության համար անհրաժեշտ է երկու երրորդը՝ 67 ձայն։ Իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը, որը հիմնել է Սանդուն, վերահսկում է 55 մանդատ։Ավելին17:3420.07.26 -
ԻրավականԿարեն Ջալավյանը` «Քյոխը», դատարանում հաղթել է Ռոման ԲաղդասարյանինԴատարանը նաև պարտավորեցրել է Ռոման Բաղդասարյանին որպես բարոյական վնասի փոխհատուցում Կարեն Ջալավյանին վճարել 100.000 ՀՀ դրամ:Ավելին17:2020.07.26 -
ՄիջազգայինՄոսկվան՝ կրակի տակ, ռուսների ուժգին հարձակումը՝ Օդեսայի վրա. Լավրով-Ռուբիո հանդիպում է սպասվումՌուս-ուկրաինական ռազմաճակատում տասնյակ զոհերի մասին տեղեկություններ կան: Զապորոժիեի ուղղությամբ ռուսական հարվածների հետևանքով վերջին մեկ օրում 50 մարդ է տուժել, Մոսկվայի մարզում էլ 6 մարդ է վիրավորվել, նրանցից երեքը՝ օտարերկրացի: Մանրամասներ են հայտնի դարձել Վալյդբերիզի Տամբովի մարզի պահեստի վրա հարձակման վերաբերյալ: Ռուսական կողմը վստահեցնում է՝ Կիևը փորձել է հնարավորինս շատ քաղաքացիական զոհեր պատճառել:Ավելին17:1520.07.26 -
ՀասարակականՀայաստանում ապօրինի զենքի շրջանառությունը դարձել է հանրային անվտանգության լուրջ խնդիր․ Վահագն ՍարոյանՀայաստանում հրազենային միջադեպերի պարբերականությունը պետք է ստիպի իշխանություններին ոչ թե հերթական դեպքից հետո միայն հաղորդագրություն տարածել, այլ իրական պատասխան տալ հարցին՝ Հայաստանում ապօրինի զենքի ինչպիսի՞ ծավալ կա, որտեղի՞ց է այն հայտնվում, ո՞վ է վերահսկում դրա շրջանառությունը, և ինչո՞ւ է քաղաքացիների ձեռքում շարունակում հայտնվել այնպիսի զինանոց, որը պետք է գտնվեր բացառապես պետության վերահսկողության ներքո։Ավելին17:0020.07.26 -
Հասարակական«Առինջ մոլի» 10-15 տաղավարի գործունեություն կասեցվել է․ Իվետա Տոնոյան․ «Սպուտնիկ Արմենիա»«Քննչական մարմինները վաղ առավոտից զննություն են իրականացրել, և 10-15 տաղավարի գործունեություն կասեցվել է։ Ընդհանուր առմամբ «Առինջ մոլի» գործունեությունը չի դադարեցվել, և աշխատանքն այնտեղ շարունակվում է։Ավելին16:4720.07.26 -
ԻրավականՁերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանաՀամայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Վերին Շենգավիթի բնակիչ 17-ամյա մի պատանի ապօրինի ձեռք է բերում, պահում, օգտագործում և տեղադրելու միջոցով իրացնում է թմրանյութ։ Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց։ Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 7-ին՝ ժամը 19․30-ին, Գարեգին Նժդեհի փողոցում թմրանյութ տեղադրելու և թաքստոցը լուսանկարելու պահին, տղան ձերբակալվեց ու տեղափոխվեց Շանգավիթի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց տարբեր գույների կպչուն ժապավեններով և մագնիսներով կահավորված 26 փաթեթ, որոնց ընդհանուր քաշն ավելի քան 46 գրամ էր։ Տղան հայտնեց, որ փաթեթներով մարիխուանան ձեռք է բերել տելեգրամյան հավելվածի միջոցով՝ իրացման նպատակով։ Ըստ նրա՝ արդեն հասցրել էր երեք փաթեթ տեղադրել ու լուսանկարել։ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տեղադրած երեք փաթեթները նույնպես հայտնաբերվել են։ Նախաքննությունը շարունակվում է։Ավելին16:3420.07.26 -
ՔաղաքականԻրանը պատվից ցածր է համարում խաղաղությունը որպես նվեր ստանալը. Հակոբ ԲադալյանԸնդ որում, նվաճել ասվածն իհարկե ամենեւին չի ենթադրում լոկ պայքար զենքը ձեռքին։ Նվաճել խաղաղություն, նշանակում է նաեւ դիվանագիտական պայքար, տնտեսական պայքար, արժանապատվության պայքար՝ առաջին հերթին հենց երկրի ներսում, հասարակական հարաբերություններում եւ մտածողության շրջանակում, պայքար հանրային համակեցության բարենպաստ միջավայրի համար, այլ ոչ թե ներհասարակական անհանդուրժողությա ու ատելության խորացում։Ավելին16:2120.07.26 -
ՄիջազգայինԶելենսկին հուսահատվել և օգնության համար դիմել է դաշնակիցներին․ Daily ExpressՆրա խոսքով՝ Ուկրաինային աղետալիորեն չեն բավականացնում Patriot զենիթահրթիռային համալիրները։ Թեև ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը Կիևին վստահեցրել է սեփական ԶՀՀ-ների արտադրության լիցենզիա տրամադրելու հարցում, պայմանավորվածությունների մանրամասները մնում են անհասկանալի։ Թրամփի հայտարարությունը հնչել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ ԱՄՆ նախագահը փաստացի բացառել է Patriot-ի կործանիչների անհապաղ փոխանցումն Ուկրաինային՝ նշելով, որ «դրանք այդքան էլ շատ չեն» և «դրանք մեզ նույնպես անհրաժեշտ են»։ Bloomberg գործակալությունը հետագայում գրել էր, որ Ուկրաինայում Patriot ՀՕՊ համակարգերի համար հրթիռ-կործանիչների հնարավոր արտադրության գործարկումը երկար ժամանակ կպահանջի և Կիևին թույլ չի տա արագորեն համալրել զինանոցները։Ավելին16:0820.07.26 -
ՄիջազգայինՈւկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարին այսօր պետք է պաշտոնանկ անեն․ ուկրաինացի լրագրողԱվելի վաղ Զելենսկին պաշտոնանկ էր արել պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովին։ Նա պաշտոնից հեռացվել էր, ի թիվս այլ պատճառների, նաև Սիրսկու հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով, որի փոփոխությունը նա պահանջում էր։ Դրանից հետո Ուկրաինայում սկսվել էին Ֆեդորովի պաշտոնանկության դեմ բողոքի ակցիաներ։ Իր հերթին, «Ստրատա» (Страна) պարբերականը ուշադրություն էր հրավիրել այն բանին, որ բողոքի ակցիաները ցույց են տալիս ոչ այնքան Ֆեդորովի աջակցությունը, որքան Սիրսկուն պաշտոնանկ անելու պահանջները. հասարակության մեջ կարելի է նկատել Զելենսկուն ՈւԶՈւ գլխավոր հրամանատարին պաշտոնանկ անելու և նրան այլ անձով փոխարինելու հարցում փաստացի հարկադրելու միտում։Ավելին15:5020.07.26 -
ՀասարակականԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողական միջոցառում է անցկացվել անհատ ձեռնարակատեր Վիտալի Առուստամյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք. Երևան, Կիևյան 16/2. շաուրմայանոց), որի ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:Ավելին15:4520.07.26 -
ՄիջազգայինԷնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնըԱյս մասին հայտնել է թագավորական մամուլի ծառայությունը։Ավելին15:3620.07.26 -
ՀասարակականՈ՞վ է Էրեբունիում սպանված 20-ամյա տղան․ ArmlurՀուլիսի 18-ին հայտնել էինք, որ կրակոցներ են հնչել Էրեբունի վարչական շրջանում։ Տեղեկությունների համաձայն Երևանում հնչած 30-ից ավելի կրակոցների և մեկ անձի սպանության դեպքի վայրում ուշագրավ իրավիճակ էր եղել։ Սակրավորների խումբ էր շտապել դեպքի վայր, քանի որ դեպքի վայրում հայտնաբերվել էր նռնակ, որը ,բարեբախտաբար, չէր պայթել։Ավելին15:2920.07.26 -
ՀասարակականՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱյս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:Ավելին15:2620.07.26 -
ԻրավականՍերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿՔրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս.Ս.-ն 2005 թվականի մայիսի 11-ին անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, ուղղակի վաճառքով՝ 22 մլն 951 հզր 500 ՀՀ դրամով ֆիզիկական անձի է օտարել ՀՀ Կառավարության որոշումներից չբխող և դրանցով չնախատեսված հանրապետական նշանակության՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող 626.45քմ մակերեսով Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցը և դրա օգտագործման համար նախատեսված 0.7 հա հողամասը:Ավելին15:1220.07.26