Լրահոս

2022-01-08
  • Միջազգային
    Պետական դավաճանության փաստով ձերբակալվել է Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավարը
    Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ղազախստանի հատուկ ծառայությունները ձերբակալել են հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար Կարիմ Մասիմովին՝ պետական դավաճանության կասկածանքով։ Հունվարի 6-ին նախաքննություն է սկսել հանրապետության ՔՕ 175-րդ հոդվածի առաջին մասով, որի շրջանակում էլ ձերբակալվել է Մասիմովն ու մի խումբ անձինք։ Նշենք, որ Ղազախստանում հետաքննություն է սկսվել նաև հեղուկ գազի 180 մանրածախ վաճառողների նկատամբ։ Նրանք կասկածվում են գնային դավադրության մեջ։
    10:38
    08.01.22
    Ավելին
  • Արցախ
    Արցախում գտնվող ռուսական զորախումբը վերապատվաստվում է
    Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդում է, որ Ռուսաստանի ռազմական բժիշկները սկսել են երկրորդ դեղաչափով վերապատվաստել Լեռնային Ղարաբաղում գտնվող խաղաղապահ զորակազմի զինծառայողներին։ Առաջին հերթին պատվաստվում են բուժաշխատողները, հրամանատարական կազմն ու հերթապահ ստորաբաժանումները, այնուհետև մյուս զինծառայողները։ «Բժշկական ջոկատի մասնագետները ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներին վերապատվաստում են «Գամ-Կովիդ-Վակ» պատվաստանյութի երկրորդ բաղադրիչով»,- ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Օլեգ Վալիևը:
    10:34
    08.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ալմաթի և Թարազ քաղաքներում հակաահաբեկչական գործողություններ են իրականացվում
    «Սպուտնիկ Ղազախստան»-ը հաղորդում է, որ Ալմաթիում հունվարի 8-ի առավոտյան հրաձգությունը շարունակվում է, իրականացվում է հակաահաբեկչական օպերացիա։ Քաղաքի բնակիչներն օգնում են ոստիկանությանն գտնել մարդկանց կասկածելի խմբերի։ Գրոհայինները թաքնվում են այգիներում և փոքր հրապարակներում։ Իրավապահների աշխատանքը բարդացնում է խիտ մառախուղը։ Հատուկ օպերացիա է անցկացվում նաև ղազախական Թարազ քաղաքում։ Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ ոչնչացվել է 6 ահաբեկիչ, տուժել՝ 7 ոստիկան։
    10:29
    08.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ղազախստանում ցույցերին մասնակցելու համար օտարերկրացիներ են ձերբակալվել
    «Ռիա Նովոստին», հղում անելով Ղազախստանի ՆԳՆ-ը, տեղեկացնում է, որ ցույցերի և անկարգությունների ողջ ընթացքում Ղազախստանում ոստիկանական բաժանմունքներ է տեղափոխվել 4266 մարդ, որոնց թվում կան օտարերկրացիներ։ ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Ալմաթիի մարզի գյուղերից մեկում ձերբակալվել է ավելի քան 100 մարդ։ Նախնական տվյալներով՝ ձերբակալվածները հարևան պետության քաղաքացիներ են։ Իրավապահները Ժամբիլի մարզի բնակավայրերից մեկում գտել են զենքի պահոցներ, ներառյալ ինքնաձիգներ և ատրճանակներ։ Նշվում է, որ Ալմաթիի տեխնիկական սպասարկման կայաններից մեկում առգրավվել են փամփուշտներ, զինամթերք և գողացված գույք։ Փաստի առթիվ նախաքննություն է իրականացվում։
    10:21
    08.01.22
    Ավելին
2022-01-07
  • Հայաստան
    Հրդեհ՝ բնակարանում
    Հունվարի 7-ին ժամը 23։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 47 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Պարզվել է, որ բնակարանում հրդեհ է բռնկվել։
    23:54
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    «Ինչի՞ց պետք է վախենա Ռուսաստանի նախագահը». միջազգային մամուլը՝ «ղազախական մայդանի» մասին
    Ղազախստանում տեղի ունեցողը կարող է ծանր հետևանքներ ունենալ այդ երկրի համար: Ռուսական պարբերականներն են արձանագրում ու Ղազախստանը համեմատում Հայաստանի հետ: Ամերիկյան պարբերականները նկատում են, որ այսպիսի դեպքեր կարող են լինել հետխորհրդային բոլոր երկրներում, որոնք կփորձեն հավասարակշռություն պահել արևելքի ու արևմուտքի միջև:
    23:03
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    ՄԱԿ-ը Ղազախստանում բոլոր կողմերին զսպվածության կոչ է անում
    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն այսօր` հունվարի 7-ին, ճեպազրույցի ժամանակ հաղորդել է՝ ՄԱԿ-ը Ղազախստանում բոլոր կողմերին զսպվածության կոչ է անում, բռնությունն ու սպանությունն անընդունելի է։ «Մենք շարունակում ենք ուշադիր հետևել Ղազախստանում տիրող իրավիճակին և կոչ ենք անում բոլոր ներգրավված անձանց զսպվածություն ցուցաբերել, զերծ մնալ բռնությունից և խաղաղ միջոցներն օգտագործել իրավիճակը կարգավորելու համար»,- ասել է Դյուժարիկը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է բռնության դադարեցման կարևորությունը: Նրա խոսքով՝ ցուցարարները պետք է խաղաղ ցույցեր անցկացնեն։ «Ցանկացած իրավիճակում հասարակական կարգը վերականգնելիս անհրաժեշտ է պահպանել մարդու իրավունքներն ու միջազգային չափանիշները»,- հավելել է նա:
    22:51
    07.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Այրվել է մեքենա․ խոշոր հրդեհ՝ Շիրակում
    Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 7-ին ժամը 19։22-ին ահազանգ է ստացել, որ Աշոցք-Սեպասար ավտոճանապարհի 5-րդ կմ-ին այրվում է ավտոմեքենա: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:50-ին, մարվել՝ 19:56-ին: Այրվել է «VAZ-21015» մակնիշի ավտոմեքենան:
    22:33
    07.01.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանցիները հայերի անունից սպառնում են ղազախներին. Ղազախստանում հայ համայնքը վտանգված է
    Ղազախստանում լարված իրավիճակից օգտվում են ադրբեջանական ֆեյքերը: Նրանք կեղծ օգտահաշիվներով փորձում են տեղացիներին հայերի դեմ տրամադրել՝ հայտարարելով, թե հայերը պատրաստվում են պատժել ղազախներին: Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը նկատել է՝ այս արշավը սկսվել է այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը որպես ՀԱՊԿ նախագահ զորք է ուղարկում Ղազախստան:
    22:32
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    «Ահաբեկչական որջեր» և թուրք «գորշ գայլերի» հետքեր՝ Ղազախստանում
    Ղազախստանում վաղուց են պատրաստվել իսլամիստ ահաբեկիչներ ու այդ մասին իմացել է Ղազախստանի իշխանությունը: Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Արման Աբովյանը այսօր հիշել է Տոկաևի այն հայտարարությունը, թե Ղազախստանում 20 հազար տերորիստ կա: Աբովյանը մի քանի տարի ապրել է Ղազախստանում, գիտի, որ այդ երկրի արևմուտքում ու հարավում գործել են ահաբեկչական որջեր:
    22:28
    07.01.22
    Ավելին
  • Հայաստան
    «Ո՞վ ո՞ւմ կոշիկն է լիզում».100 հայ խաղաղապահ՝ Ղազախստանում, «օրվա կուրսով» իշխանություն՝ Հայաստանում
    Ինչու՞ Հայաստանը առանց երկար-բարակ մտածելու 100 զինվոր ուղարկեց Ղազախստան: Արմեն Գրիգորյանը հույս ունի, որ մի օր Հայաստանն էլ կստանա օգնություն, եթե նման իրավիճակում հայտնվի: Փորձագետներին չի գոհացնում այս բացատրությունը:
    22:27
    07.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Առաջին անգամ Եռաբլուր է տարվել Ջրօրհնեքի խաչը. «Եռաբլուրը գերեզման չէ»
    Այսօր՝ մեռելոց է: Տաղավար բոլոր տոներից, այդ թվում՝ Սուրբ Ծնունդից հետո՝ ննջեցյալների հիշատակի օր: Մարդիկ խնկարկել, ծաղիկներ են խոնարհել Եռաբլուրում: Այսօր Եռաբլուր են տարել Ջրօրհնեքի խաչը:
    22:26
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ղազախստանում զինյալներին անմիջապես ոչնչացնելու հրաման կա. 26 ցուցարար սպանվել է
    Ղազախական իշխանությունները վստահեցնում են, որ անկարգությունների կազմակերպիչներին վճարել են, տվել են էներգետիկ ըմպելիքներ և նրանք կորցրել են ինքատիրապետումը: Ըստ Շիմկենդի փոխքաղաքապետի այդ մասին խոստովանել են ձերբակալվածները, որոնց նա սադրիչ է անվանում: 6-օրյա անկարգությունների պատճառով, Ղազախստանին հասցվել է 200 մլն դոլարի վնաս: Առավելապես տուժել է Ալմաթին:
    22:26
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Թալիբները կոչ են անում աշխարհին շտապ մարդասիրական օգնություն ցուցաբերել Աֆղանստանին
    «AFP»-ն հաղորդում է՝ թալիբները կոչ են անում աշխարհին շտապ մարդասիրական օգնություն ցուցաբերել Աֆղանստանին` «առանց քաղաքական կողմնակալության»` նշելով, որ վերջին ձյան տեղումներն ու ջրհեղեղները վատթարացրել են ժողովրդի վիճակը։ Այն բանից հետո, երբ օգոստոսի կեսերին թալիբները զավթեցին Աֆղանստանը, երկիրը բախվեց ֆինանսական քաոսի, գնաճի ու գործազրկության կտրուկ աճի։ Աֆղանստանի փոխվարչապետ Աբդուլ Ղանի Բարադարն ասել է, որ աշխարհը պարտավոր է օգնել: «Տարբեր վայրերում մարդիկ չունեն սնունդ, կացարան, տաք հագուստ կամ փող: Աշխարհը պետք է աջակցի Աֆղանստանի ժողովրդին առանց որեւէ քաղաքական կողմնակալության եւ կատարի իր հումանիտար պարտավորությունները»,- ընդգծել է Բարադարը:
    22:22
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Լուկաշենկոն Նազարբաևի հետ քննարկել է Ղազախստանում տիրող իրավիճակը
    «ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր՝ հունվարի 7-ին, հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։ Նշվում է, որ նրանք քննարկել են Ղազախստանում տիրող իրավիճակը։ Ավելի վաղ Բելառուսի նախագահը բանակցություններ էր վարել Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հետ՝ նրանց հետ քննարկելով միջազգային օրակարգի արդիական հարցեր, երկկողմ հարաբերություններ և Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները:
    22:17
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    ԱՄՆ-ն կարող է բարձրացնել «Իսկանդերների» թեման
    «NBC»-ն, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Արևելյան Եվրոպայում զինվորականների թվի և զորավարժությունների ծավալների երկուստեք կրճատումը: Լրատվամիջոցը նշում է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ անվտանգության շուրջ բանակցություններում կարող է բարձրացնել Կալինինգրադում «Իսկանդերների» թեման:
    21:51
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Հունվարի 11-ին կհայտարարվի Ղազախստանի նոր վարչապետի անունը
    «Սպուտնիկ Ղազախստանը» հաղորդում է՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հունվարի 11-ին կներկայացնի կառավարության նոր ղեկավարի թեկնածուին: Երկու օր առաջ Տոկաևը պաշտոնանկ էր արել կառավարությանը և գլխավորել հանրապետության Անվտանգության խորհուրդը ՝ այդ պաշտոնից հեռացնելով պետության առաջին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևին: «Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ղազախստանի նոր վարչապետ թեկնածուին կներկայացնի հունվարի 11-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
    21:29
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    ՆԱՏՕ-ն մտահոգված է Ղազախստանում տիրող իրավիճակով. Յենս Ստոլտենբերգ
    ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն մտահոգված է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններով, կողմերին զսպվածության և մարդու իրավունքների պահպանման կոչ է անում: «Մենք ուշադիր հետևում ենք Ղազախստանում տիրող իրավիճակին և անհանգստացած ենք տեղի ունեցածով: Անհրաժեշտ են զսպվածություն, բռնության դադարեցում, մարդու իրավունքների պահպանում»,- ասել է նա:
    21:14
    07.01.22
    Ավելին
  • Հասարակական
    Կյանքում առաջին անգամ զգացի, որ իմ թիկունքում կանգնած է պետությունը. Նիշանյանը` ազատ արձակման մասին
    Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը շնորհակալություն է հայտնել Հունաստանում ՀՀ դեսպանությանը և դեսպան Տիգրան Մկրտչյանին իրեն ազատ արձակելու հարցում անհավանական ջանքեր գործադրելու համար: «Դեսպանը օր ու գիշեր աշխատեց, նա ոչ մի րոպե ինձ մենակ չթողեց: Իմ կյանքում առաջին անգամ զգացի, որ իմ թիկունքում կանգնած է պետությունը ՝ առանց որեւէ պայմանների եւ առանց որեւէ տատանման: Բոլորովին այլ զգացում. դա լավ է, ես չգիտեի»,- գրել է Նիշանյանը: Հայ լեզվաբանը նշել է, որ դատարանը վճռել է` դադարեցնել իրեն կալանքի տակ պահելը: Նիշանյանի խոսքով` հնարավոր է, որ ինքը ստիպված լինի որոշ ժամանակով հեռանալ Հունաստանից և գուցե ապրի Հայաստանում:
    21:04
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Գերմանիայի կառավարությունը Ղազախստանում տիրող իրավիճակի բոլոր կողմերին կոչ է անում հրաժարվել բռնությունից
    Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Գերմանիայի կառավարությունը Ղազախստանում տիրող իրավիճակի բոլոր կողմերին կոչ է անում հրաժարվել բռնությունից: «Մենք հստակ դիրքորոշում ունենք, մենք ձգտում ենք ամեն տեղ պաշտպանել իրավական պետականության սկզբունքները: Մենք կոչ ենք անում հրաժարվել բռնությունից: Ինքնին հասկանալի է, որ բռնությունը չի կարելի կիրառել քաղաքացիների նկատմամբ »,- ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը: Նա կոչ է արել հասնել երկրում իրավիճակի խաղաղ զարգացմանը:
    20:32
    07.01.22
    Ավելին