Լրահոս

2022-01-08
  • Img default alt hy
    Միջազգային
    ՀԱՊԿ ԱԽ-ի գագաթնաժողով կանցկացվի. Պուտին-Տոկաև նոր պայմանավորվածություն
    Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ մոտ օրերս ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց գագաթնաժողով կանցկացվի: Նման նախաձեռնությամբ է հանդես եկել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ–Տոկաևը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Ըստ հաղորդագրության` Ղազախստանի նախագահը Պուտինին առաջարկել է ՀԱՊԿ ղեկավարների հանդիպում անցկացնել տեսակոնֆերանսի ձևաչափով։ «Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել այդ առաջարկին»,- ասված է հաղորդագրության մեջ։ Երկու երկրի ղեկավարները պայմանավորվել են մշտական կապի մեջ մնալ։
    13:34
    08.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Գազը ապրիլից հնարավոր է թանկանա
    Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը չի բացառել, որ ապրիլից գազը կթանկանա: «Գազպրոմ Արմենիան» փետրվարին հանձնաժողով է ներկայացնելու գազի սակագնի բարձրացման հայտ: Սահմանին գազի գինը կմնա նույնը, բայց երկրի ներսում սպառողներին մատակարարվող գազի սակագինը կփոխվի։
    13:32
    08.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ալմաթիում հրազենային վնասվածքից երեխա է զոհվել
    Ղազախստանում երեխաների իրավունքների պաշտպանի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ Ալմաթիում երեխա է մահացել հրազենային վնասվածքից, ևս մեկը վիրավորվել է քաղաքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ: «Ըստ երեխաների իրավունքների պաշտպանի՝ հունվարի 5-ին Ալմաթիում հրազենային վնասվածքից երեխա է մահացել։ Ծնողները երեխաների հետ քայլելիս են եղել, երբ կրակոց է հնչել, որը մահացու է եղել 11-ամյա երեխայի համար»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշվել է նաև, որ հունվարի 7-ին Ալմաթիի մանկական հիվանդանոց ծանր հրազենային վնասվածքներով 15-ամյա դեռահաս է տեղափոխվել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Հաղորդվում է, որ դեռահասը հոր հետ մեքենա վարելիս է եղել, երբ կրակել են նրանց մեքենայի վրա:
    13:31
    08.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Նորանշանակ պաշտոնյան խիստ դատապարտում է ՀԱՊԿ շրջանակներում վարչապետի գործողությունները
    «Hraparak.am»-ը գրում է, որ «Ռեստարտ» նախաձեռնության ղեկավար Դավիթ Պետրոսյանը նոր պաշտոն է ստացել․ «Տխրահռչակ քաղակտիվիստ Դավիթ Պետրոսյանը վերջերս կարիերայի թռիչքաձև աճ է ունեցել: Երիտասարդը աշխատանքի է անցել Անվտանգության խորհուդի քարտուղարի գրասենյակում, Արմեն Գրիգորյանի օգնականի պաշտոնում: Թե ինչպես է քաղակտիվիստը այս պաշտոնը ստացել, գաղտնիք է մնում, բայց ինչպես ասացին մեր աղբյուրները նրան սկզբում փորձել են տեղավորել ԵՊՀ ռեկտորի օգնականի պաշտոնում, սակայն նորանշանակ ռեկտորը խիստ դեմ է եղել, արդյունքում կանգնել են ԱԽՔ-ի տարբերակի վրա: Այս նշանակումը ուշագրավ ա նրանով, որ որ օրերս ՀԱՊԿ խորհրդի որոշման դեմ տարածված հայտարարության տակ կա նաև «Ռեստարտ գիտակրթական հիմնադրամ» ստորագրությունը, ստացվում է, որ նորանշանակ պաշտոնյան խիստ դատապարտում է ՀԱՊԿ շրջանակներում վարչապետի վերջին գործողությունները: Փաստորեն ԱԽՔ գրասենյակի աշխատակիցը դեմ է, որ անվտանգության նկատառումներից ելնելով, ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորքերը մեկնեն Ղազախստան:  Հիշեցնենք, որ Դավիթ Պետրոսյանը հայտնի է նաև Նարեկ Մալյանի աղբարկղը նետելու փորձով, ինչը ոստիկանների կողմից կանխվել էր: Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ պարոն Պետրոսյանից, թե՛ իր նշանակման մասին, թե՛ այն հայտարարության մասին, որը ինքը ստորագրել է, սակայն նա ասաց, որ չի պատրաստվում պատասխանել մեր հարցերին, իսկ ԱԽՔ գրասենյակի մամուլի պատասխանատուն ասաց, որ ավելի ուշ կկապվի մեզ հետ, հիմա հանդիպման է: Հետաքրքիր է, ինչ է մտածում Դավիթ Պետրոսյանի անմիջական ղեկավար Արմեն Գրիգորյանը՝ այդ հայտարարության և Պետրոսյանի դիրքորոշման վերաբերյալ»,- գրել է թերթը։
    13:28
    08.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Երևանում բնակարանի հրդեհից տուժած 76-ամյա քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է
    Երևանում գիշերը բռնկված հրդեհից տուժած 76-ամյա քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ այրվել է Խորենացի փողոցի շենքերից մեկի բնակարանը: Փրկարարները շենքից 28 քաղաքացու են տարհանել:
    13:20
    08.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայտնի է՝ ով էր Փարաքարում ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակը
    ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի մշակույթի տանը տեղադրված ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակը 41-ամյա կին է եղել։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը երեկ՝ հունվարի 7-ին, ժամը 09:21-ին ահազանգ էր ստացել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի մշակույթի տանը պայթուցիկ սարք է տեղադրված։ Դեպքի վայր էին մեկնել ոստիկանության օպերատիվ և ԱԻՆ փրկարարական խմբերը։ Փարաքար համայնքի մշակույթի տանը և հարակից տարածքի զննությամբ պայթուցիկ նյութեր և սարքեր չէին հայտնաբերվել: «Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է փրկարար ծառայություն զանգած անձի ինքնությունը։ Ժամը 12.45-ին 41-ամյա կինը հայտնաբերվել է Էջմիածին քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում և բերման ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
    13:17
    08.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Հակաահաբեկչական գործողություն Ղազախստանում. 6 ահաբեկիչ ոչնչացվել է, 4404 մարդ՝ ձերբակալվել
    Ղազախստանում լուսադեմին իրավապահները 6 զինյալի են ոչնչացրել: Պաշտոնապես ձերբակալված է 4404 մարդ: ՄԱԿ-ի տվյալներով՝ վիրավոր է մոտ 1000 մարդ: Թեև անկարգությունները դեռ շարունակվում են՝ իշխանությունները հայտարարել են, որ Ակտոբե քաղաքում իրավիճակը լիովին վերահսկում են իրավապահները: Նախագահ Տոկաևը այսօր նորից հրամայել է՝ ոչնչացնել բոլոր զինյալներին, որոնք կհրաժարվեն զենքը վայր դնել:
    13:14
    08.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Պետք է սկսել սխալները ներսում փնտրելուց. Սարգսյան
    «The Spectator World» պարբերականը նախագահ Արմեն Սարգսյանի հետ հարցազրույց է հրապարակել։ Հայաստանի վերջին զարգացումների մասին ծավալուն հոդվածում մասնավորապես գրված է․ «Լինելով միջազգային ասպարեզում Հայաստանի նշանավոր գործիչներից մեկը, Սարգսյանը երեք տարի առաջ ընտրվեց նախագահի՝ մեծամասամբ արարողակարգային պաշտոնում: Երբ սկսվեց պատերազմը, նա ակտիվացրեց իր լայն միջազգային կապերը՝ աջակցություն ստանալու Հայաստանի համար: Սարգսյանը պնդում է, որ «ազգային ընկճվածության» այս դժվարին ժամանակահատվածը կարելի է փոխակերպել «ազգային զարթոնքի» հնարավորության: Սակայն Հայաստանի համար վերականգնվելու ու վերակառուցելու համար նախ և առաջ անհրաժեշտ է հրաժարվել «փրկիչներ» փնտրելու իր պատմական սովորությունից և ստանձնել պատասխանատվություն սեփական ապագայի համար, քանի որ որևէ արտաքին աջակցություն չի կարող վերակենդանացնել մի ժողովրդի, որը հրաժարվում է օգտագործել սեփական ուժեղ կողմերը: «Պետք է սկսել սխալները ներսում փնտրելուց: Պետք է ինքդ քեզ բարդ հարցեր տաս և անես անհրաժեշտ փոփոխություններ»,- ասում է Սարգսյանը»։
    13:11
    08.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ղազախստանի նախագահը հունվարի 10-ը համազգային սգո օր է հայտարարել
    Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին հաղորդում է, որ Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը հունվարի 10-ը համազգային սգո օր է հայտարարել: «Երկրի մի շարք շրջաններում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետևանքով բազմաթիվ մարդիկ են մահացել, ինչի կապակցությամբ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը որոշել է 2022 թվականի հունվարի 10-ը համազգային սգո օր հայտարարել»,- գրել է նա։
    13:05
    08.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Ամուսինները մահացել են․ ավտովթար՝ Արագածոտնում
    Գիշերը ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: «shamshyan.com»-ը հաղորդում է՝ ժամը 02:30–ի սահմանում Արմավիրի մարզի բնակիչ, 51-ամյա Արա Սահարյանն իր վարած «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին ու, շուրջ 50 մետր գլորվելով, հայտնվել կամրջի տակ։ Վթարի հետևանքով ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորը` 44-ամյա Միլենա Ասատրյանը, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ նրա կյանքը փրկել չի հաջողվել: Գագիկ Շամշյանը հաղորդում է, որ մահացածները ամուսիններ էին, ամուսինը` Արա Սահարյանը Բաղրամյան համայնքի նախկին գյուղապետն էր։
    13:00
    08.01.22
    Ավելին
  • Արցախ
    Արցախում՝ կորոնավիրուսի վերջին տվյալները
    ԱՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ երեկ՝ հունվարի 7-ին, կատարվել է 45 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 54 վարակակիր: Բժիշկները 15 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 31-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արձանագրվել է 1 մահվան դեպք։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 32789 քաղաքացու հետազոտություն, որից 4844-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
    12:21
    08.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիայի մի քանի մասնակցի
    «ՌԻԱ նովոստին» հաղորդում է, որ ոստիկանությունը Ղազախստանի Ակտաու քաղաքի հրապարակից բերման է ենթարկել բողոքի ակցիայի մի քանի մասնակցի, որոնք հրաժարվել են լքել հրապարակը:
    12:13
    08.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ղազախստանը կարող էր անկարգությունները հարթել առանց ՀԱՊԿ ներգրավման. Բլինկեն
    ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարծում է՝ Ղազախստանի իշխանությունները ի զորու են հարթել անկարգությունները սեփական ուժերով՝ առանց ՀԱՊԿ ներգրավման: «Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, այստեղ մենք հարցեր ունենք՝ կապված [Ղազախստանի] խնդրանքի հետ, թե ինչու է նման խնդրանք բարձրացվել, այս հարցում մենք փորձում ենք ավելի շատ տեղեկատվություն ստանալ: Ես կարծում եմ, որ Ղազախստանի իշխանություններն ու կառավարությունը, անկասկած, ունեն ներուժ՝ զբաղվելու ստեղծված իրադրությամբ, պաշտպանելու ցուցարարների իրավունքներն ու միաժամանակ պահպանելու կարգն ու կանոնը: Այդ պատճառով, հասկանալի չէ՝ ինչու են նրանք արտաքին աջակցության կարիք զգացել»,- ասել է Բլինկենը: ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել ՀԱՊԿ խաղաղապահներին և Ղազախստանի անվտանգության ուժերին հարգել ցուցարարների իրավունքները: Նա նաև նշել, որ Ղազախստանում ներկայիս անկարգությունների հիմքում քաղաքական ու տնտեսական բնույթի պատճառներ կան:
    12:05
    08.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Տոկաևի հետ
    Բելառուսի նախագահի լրատվական ծառայությանը մոտ կանգնած «Տելեգրամ»-ի ալիքը գրում է, որ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր՝ հունվարի 8-ի առավոտյան հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Հեռախոսազրույցից մանրամասներ շատ քիչ են հաղորդվում: «Պետությունների ղեկավարները քննարկել են Ղազախստանում տիրող իրավիճակը, հետագա անելիքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
    12:02
    08.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Կրակե՛լ․ Սպիտակ տունը անհանգստացած է Տոկաևի հրամանից
    ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմում մեկնաբանել են Ղազախստանում ցույցերը ճնշելը։ Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Կարին Ժան-Պիեռը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Սպիտակ տանն անհանգստացած են Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ առանց նախազգուշացման ահաբեկիչների վրա կրակ բացելու հրամանի պատճառով։ «Այդ հրամանն անհանգստություն է առաջացնում, և աշխարհը կհետևի մարդու իրավունքների խախտումներին։ ԱՄՆ-ը կոչ է անում կառավարական ուժերին կայունության վերականգնման գործում զսպվածություն դրսևորել»,- ասել է Ժան-Պիեռը։ Իր հերթին իրավապաշտպան «Human Rights Watch» կազմակերպությունը դատապարտել է այդ որոշումն ու անվանել ոչ լեգիտիմ։ Իրավապաշտպանների խոսքով՝ իշխանությունները պետք է անհապաղ չեղարկեն այդ հրամանը, քանի որ այն խախտում է Ղազախստանի միջազգային-իրավական պարտավորությունները, հատկապես կյանքի իրավունքը հարգելու և պաշտպանելու պահանջը։ «Ոստիկանությունն ու զինված ուժերը պետք է անեն հնարավոր ամեն բան՝ մարդկային կյանքերի պաշտպանության համար և մահաբեր ուժ կիրառեն միայն ծայրահեղ դեպքում»,- նշված է հաղորդագրության մեջ։
    11:54
    08.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Տոկաևը բացառել է ահաբեկիչների հետ բանակցությունները
    Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը գրել է՝ ահաբեկիչների հետ բանակցություններ չեն կարող տարվել: «Նրանք ծեծի են ենթարկել ու սպանել են ոստիկանների և երիտասարդ զինվորների, այրել են վարչական շենքեր, կողոպտել են մասնավոր տներ ու խանութներ, սպանել քաղաքացիական անձանց, բռնաբարել երիտասարդ կանանց: Իմ վստահ համոզմունքն է, որ ահաբեկիչների հետ բանակցություններ չեն կարող տարվել, մենք պետք է նրանց ոչնչացնենք»,- ընդծել է նա: Նախագահը հիշեցրել է, որ իրավապահ մարմիններին հրամայել է ձևավորել հետաքննական մարմին՝ բացահայտելու պատճառները, որոնք հանգեցրել են ներկա իրավիճակին, ինչպես նաև պատասխանատվության ենթարկելու օրինախախտներին: Տոկաևը նշել է, որ Ղազախստանը բախվել է «ագրեսիայի զինված գործողության հետ, որը լավ կազմակերպված էր և կոորդինացվում էր արտերկրում վարժեցված հանցագործների ու ահաբեկչական խմբերի կողմից»: Այս համատեքստում նա հրահանգել է իրականացնել հակաահաբեկչական գործողություն՝ «չեզոքացնելու ազգային անվտանգության սպառնալիքն ու պաշտպանելու Ղազախստանի քաղաքացիների կյանքն ու ունեցվածքը»:
    11:52
    08.01.22
    Ավելին
  • Միջազգային
    ՀԱՊԿ խաղաղապահների ժամանումը թույլ է տվել ուժերի մի մասը տեղափոխել Ալմաթի. Տոկաև
    Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Նուր–Սուլթան ժամանած ՀԱՊԿ խաղաղապահների կողմից անվտանգության գործառույթների կատարումը թույլ է տվել Ալմաթի տեղափոխել Ղազախստանի իրավապահ մարմինների ուժերի մի մասը: «Նուր–Սուլթանում ՀԱՊԿ-ի միացյալ խաղաղապահ զորախմբի ստորաբաժանումների կողմից պահնորդական գործառույթների կատարումը թույլ է տվել Ղազախստանի իրավապահ մարմինների ուժերի մի մասը տեղակայել Ալմաթիում հակաահաբեկչական գործողությանը մասնակցելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: Տոկաևը հստակ հանձնարարականներ է տվել, որպեսզի համապատասխան գերատեսչությունները համակարգված և օպերատիվ աշխատեն իրավիճակը կայունացնելու ուղղությամբ։
    11:50
    08.01.22
    Ավելին
  • Միջազգային
    7 հրշեջ մեքենա է առևանգվել և օգտագործվել որպես պատ փլուզող միջոց
    «Ռիա Նովոստին», հղում անելով Ղազախստանի ԱԻՆ-ին, հայտնում է, որ երկրում 7 հրշեջ մեքենա է առևանգվել և օգտագործվել որպես պատ փլուզող միջոց՝ պետական մարմինների շենքերի վրա հարձակման ժամանակ։ Նշվում է, որ չնայած վրեժխնդրության սպառնալիքներին՝ ԱԻՆ հակահրդեհային ծառայությունը մարել է 81 հրդեհ։ Վտանգավոր գոտիներից փրկվել և տարհանվել է 143 մարդ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրում անկարգությունների հետևանքով տուժել է ԱԻՆ-ի առնվազն 10 աշխատակից։
    11:33
    08.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Նազարբաևը կոչ է արել միավորվել գործող նախագահ Տոկաևի շուրջը
    Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաև մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը գրել է, որ Նազարբաևը քաղաքացիներին կոչ է արել միավորվել գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի շուրջը ներկա մարտահրավերները հաղթահարելու ու երկրի ամբողջականությունը պահպանելու համար։ «Նազարբաևը գտնվում է Ղազախստանի մայրաքաղաքում։ Նա խորհրդակցություններ է անցկացնում և ուղիղ կապի մեջ է Տոկաևի հետ»,– նշել է Ուկիբայը։ Ըստ մամուլի քարտուղարի` Նազարբաևը նաև հեռախոսազրույցներ է ունեցել բարեկամ երկրների ղեկավարների հետ։
    11:29
    08.01.22
    Ավելին