Լրահոս

2022-01-13
  • Img default alt hy
    Իրավական
    Նախկին ռազմագերի Սերժիկ Ամիրխանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
    «NEWS.am»-ի հետ զրույցում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ասել է, որ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ հունվարի 13-ին, նախագահությամբ դատավոր Լուսինե Հովհաննիսյանի, մերժել է նախկին գերի Սերժիկ Ամիրխանյանի կալանավորման դեմ ներկայացրած բողոքը։ «Դատավորն ինքը համաձայն չէր իր կայացրած որոշման հետ։ Իրենց նկատմամբ նման վերաբերմունք դրսևորելը որևէ արժեքային համակարգով արդարացում չունի։ Այս պահին մեր առաջնահերթությունը նույնն է անազատության մեջ պահվող մարդկանց ազատությունը վերականգնելը»,- ընդգծել է Մելիքյանը։ Ռուբեն Մելիքյանն նշել է, որ հայտարարվել է գործի նախաքննության ավարտը, և վարույթն իրականացնող մարմինը մտադրություն ունի գործն ուղարկել դատարան։
    13:00
    13.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Ոչ մի գաղափար, այլ ընդամենը ողորմելի վրեժ հարազատներից և պաշտոնի ստացում հայրենիքը հանձնած, նույնպես ողորմելիներից․ Իշխանյան
    Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «Հասարակությունը զարմացած է, որ Գրիգոր Մինասյանը, Միքայել Մինասյանի հարազատ եղբայրը, նշանակվել է ՀՀ Արդարադադության փոխնախարար։ Ոմանք, բավական պարզունակ մեկնաբանություններ ունեն այս առիթով․ «Ա՛յ, տեսեք, բա որ ասում էինք, որ Սերժ Սարգսյանը․․․» և այլ տխմարություններ։ Այս մարդիկ չեն պատկերացնում, որ նույն ընտանիքում կարող են լինել տարբեր կարծիքներ,գաղափարներ,  ինչպես օրինակ Սարոյան եղբայրները, համանուն ֆիլմում։ Չնայած, այս թեզը նույնպես հերքվում է, քանի որ պարզվեց, որ Գրիգոր Մինասյանը եղել է Հանրապետական կուսակցության անդամ և ժամանակին բավականին թունդ քննադատել այսօրվա վարչապետ կոչեցյալին։ Սակայն, ինչ-ինչ պատճառներով, նա ուղղակի թշնամացել է իր ընտանիքի՝ հոր, եղբոր դեմ։ Այն որ այսօրվա վարչապետ կոչեցյալը զերծ է որևէ սկզբունքից և ելնելով տվյալ անձի  օրվա  հպատակությունից, նրան օգտագործում է, վաղուց պարզ էր։ Թվե՞մ անուններ․․․ Ինչ վերաբերում է Գրիգոր Մինասյանին, ապա անկախ այն բանից , թե ինչ հարաբերություններ ունես, թեկուզ՝ թշնամական քո հարազատների հետ, միևնույնն է, ինչպե՞ս կարելի է համագործակցել մի ուժի հետ, որը քրեական հետապնդումներ է իրականացնում, վարկաբեկում քո հորը, եղբորը, մյուս հարազատներին, անկախ նրանց հանդեպ քո թշնամությունից։ Մի պահ, նա ինձ հիշեցրեց, ԽՍՀՄ «հերոս» Պավլիկ Մորոզովին, ով ըստ խորհրդային քարոզչության մատնել էր իր կուլակ հորը։  Հայաստանում, ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո ստեղծվել է գավառական «ստալինիզմ» և խրախուսվում են բանսարկությունն ու մատնությունները՝ ընկերների, բարեկամների հանդեպ։ Սակայն, ընդունենք, որ ԽՍՀՄ-ը կոմունիստական գաղափարախոսություն ունեցող երկիր էր և, չընդունելով հանդերձ Պավլիկ Մորոզովի մատնությունը, այն նույնպես գաղափարական էր։ Իսկ Գրիգոր Մինասյանը․․․Ոչ մի գաղափար, այլ ընդամենը ողորմելի վրեժ հարազատներից և պաշտոնի ստացում հայրենիքը հանձնած, նույնպես ողորմելիներից։ Հայաստանում շարունակվում է բարքերի անկումը»,- գրել է իրավապաշտպանը։
    12:57
    13.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Դպրոցներում հատուկ պայմանների կարիք ունեցող տղա երեխաների թիվն ավելի շատ է, քան աղջիկներինը
    ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը տեղեկացնում է, որ դպրոցներում այս տարվա ցուցանիշներով սովորում է շուրջ 8100 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա, որոնց 68,3%-ը տղաներ են։
    12:53
    13.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Առգրավվել է Երևանի փողոցներում վաճառվող ավելի քան 300 կգ սիգ տեսակի ձուկ
    Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ առգրավվել է մայրաքաղաքի փողոցներում վաճառվող ավելի քան 300 կգ սիգ տեսակի ձուկ 2022 թվականի հունվարի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի Ավան, Կենտրոն, Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում հայտնաբերվել են սիգ ձկնատեսակի վաճառքի դեպքեր: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության համապատասխան բաժինների աշխատակիցների հետ համատեղ առգրավվել է 196 կգ 416 ձուկ, որը հանձնվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։ Միաժամանակ Երևանի Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների աշխատակազմերի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժինների աշխատակիցներն էլ հայտնաբերել և ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ առգրավվել են 107 կգ 295 սիգ տեսակի ձուկ։ Սիգ տեսակի ձկան ձվադրման շրջանում՝ դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինի որսի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն:
    12:50
    13.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայ զինվորները ԱԹՍ են փորձում խոցել ավտոմատով` առանց ՀՕՊ-ի․ armday.am
    Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են հայ զինվորները, 2022 թ. հունվարի 11-ին Վարդենիսի մոտակայքում տեղի ունեցած զինված բախումների ժամանակ, որի ընթացքում, ցավոք, հայկական կողմն ունեցավ 3 զոհ, պայքարում են իրենց գլխավերևում թշչող թշնամու ԱԹՍ-ների դեմ: Հայ զինվորները փորձում են խոցել թշնամու ԱԹՍ-ները իրենց ամրակցված ավտոմատներով, այլ ոչ թե ՀՕՊ որևէ միջոցով: «Armday.am»-ը գրում է, որ 2020 թ. նոյեմբերից հետո, երբ թշնամուն հանձնվեցին հայկական բազմաթիվ հողեր, ստեղծված նոր դիրքերը արդեն մեկ տարուց ավել է, ինչ գտնվում են ողբալի վիճակում: Բացի հասարակ կահավորանքից, հայ զինվորները չունեն անգամ ՀՕՊ թեթև տեսակի սպառազինություն, անընդհատ երկնքում պտտվող ԱԹՍ-ների դեմ պայքարելու համար: Իսկ այդ նույն իրականությունում ՀՀ ԱԺ նախագահը, փոխանակ նախաձեռնի դիրքերում կահավորանքի կամ սպառազինության ապահովումը, գնում է մոտ 200 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ BMW-ով:
    12:49
    13.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Մեր պարտությունների ու փլուզումների հիմքում հասարակության պառակտումն էր․ Վահե Հովհաննիսյան
    «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ վահե Հովհաննիսյանը գրում է․ «Չկա կասկած, որ մեր պարտությունների ու փլուզումների հիմքում հասարակության պառակտումն էր։ Հայաստանի և հայ ժողովրդի առաջ ամենամեծ հանցագործությունը ժողովրդին բզկտելն էր ու հասարակությանը մինչև վերջին բջիջը պառակտելը։ Նրանք, ովքեր ծրագրել էին Հայաստանի պարտությունը, գիտական ճշգրտությամբ իրենց ծրագիրը սկսեցին դրանով։ Մինչև հիմա, նույնիսկ 5000 զոհ տալուց ու Շուշի կորցնելուց հետո մենք չենք կարողանում հաղթահարել պառակտումը։ Պառակտված ենք ընդհուպ միկրոմիջավայրերի, ընտանիքների մակարդակով։ Բայց սա սկսվել է նախքան 2018-ը, երբ անտեսանելի ձեռքը լավ տեսանելի գործիչներով մտցնում էր ղարաբաղցի-հայաստանցի բաժանումը, ու հարթակից և որոշ լրատվամիջոցներից տարիներ ի վեր չիջնող այդ թեզը մի օր բերեց հայտնի սև ու սպիտակի հանգրվանին։ Շատերի համար այդ թեզի հնչեցման օրը մեծ պարտության սկիզբն էր, շատերն այդ օրն արդեն հասկացել էին, որ աղետ է լինելու։ Բայց, արդեն հայտնի դառած ամերիկյան ֆիլմի նման, անհնար եղավ տագնապի ձայնը տեղ հասցնել։ Հետպատերազմյան վերականգնման համար Հայաստանին պետք է ներհասարակական, ներընտրազանգվածային երկխոսություն։ Առանց դրա մենք ոչ մի արդյունքի չենք հասնելու, առանց դրա մենք պետություն չենք կարողանալու պահել։ Պառակտվածությունն այսօր վտանգավոր չափերի է։ Փոխադարձ ու բազմաշերտ անվստահության մակարդակն անհամատեղելի է պետականության հետ։ Այն զրոյացնում է տասնամյակների ընթացքում կուտակած մեր սոցիալական կապիտալը, որը պետք է լինի հեռանկար ունեցող պետության հիմքում։ Հայաստանում պետք է գնահատված լինեն և առաջին պլան գան այն լիդերները, քաղաքական և հանրային գործիչները, որոնք հանդես կգան միջընտրազանգվածային երկխոսության և ներհասարակական համերաշխության տեսանկյունից։ Եվ բոլոր նրանք, ովքեր կանեն հակառակը, պետք է մերժվեն և վտարվեն հանրային կյանքից՝ որպես պետականության սպառնալիք։ Պետք է հստակ գիտակցել, որ միասնական հասարակության վերականգնումը ծայրահեղ բարդ խնդիր է։ Իսկ ո՞վ է ասել, որ սև ու սպիտակի բաժանման օտարերկրյա հեղինակները թույլ են տալու ներհասարակական համերաշխություն։ Դժվարը բաժանելն էր, իսկ երբ փաստը կատարված է, և արդյունքը՝ ակնառու, հետագա խնդիրները լուծելու համար արվելու է ամեն ինչ՝ թույլ չտալու համար հանրային համերաշխություն։ Վստահ եմ, որ պառակտման համար նոր ձևակերպումներ և նոր բանաձևեր արդեն մշակված կլինեն։ Հանրային կոնսոլիդացիա թույլ չի տալու նաև Նիկոլի իշխանությունը։ Հանրային պառակտվածությունն այս իշխանության թթվածինն է։ Հաշվի առնելով այս ամենը՝ մեկ անգամ ևս պետք է արձանագրել, որ հայության գիտակից ռեսուրսը պետք է դրվի ներհասարակական համերաշխություն։ Դժվարը բաժանելն էր, իսկ երբ փաստը կատարված է, և արդյունքը՝ ակնառու, հետագա խնդիրները լուծելու համար արվելու է ամեն ինչ՝ թույլ չտալու համար հանրային համերաշխություն։ Վստահ եմ, որ պառակտման համար նոր ձևակերպումներ և նոր բանաձևեր արդեն մշակված կլինեն։ Հանրային կոնսոլիդացիա թույլ չի տալու նաև Նիկոլի իշխանությունը։ Հանրային պառակտվածությունն այս իշխանության թթվածինն է։ Հաշվի առնելով այս ամենը՝ մեկ անգամ ևս պետք է արձանագրել, որ հայության գիտակից ռեսուրսը պետք է դրվի ներհասարակական երկխոսության և համերաշխության վերականգնման համար։ Եվ հաջողության կհասնի այն լիդերը և քաղաքական հոսանքը, որը հանդես կգա այդ դիրքերից»,- գրում է Հովհաննիսյանը։
    12:44
    13.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Ռուսաստանյան որոշ շրջանակներ չեն ներել իմ ազգային արժանապատիվ կեցվածքը․ ռեկտորը պատրաստվում է հրաժարական տալ
    Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը գրել է, թե ռուսաստանյան որոշ շրջանակներ չեն կարող ներել իրեն ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ իր դրսևորած ազգային արժանապատիվ կեցվածքը․ «Հիշեցնեմ. պատերազմի և ազգային աղետալի կորուստների ամենաթեժ հատվածում ես հրապարակայնորեն հակադրվեցի Դմիտրի Մեդվեդևին և Դմիտրի Պեսկովին` ակնարկելով, որ Հայաստանը և հայ ժողովուրդը ակնկալում է Ռուսաստանից դաշնակցային գործելակերպ, այլ ոչ միայն միջնորդի գործառույթ։ Հնարավոր է, որ այդ հրապարակումները չափից շատ էմոցիոնալ էին և չէին հաշվի առել աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումները։ Բայց դրանք անկեղծ էին և հիմնված հայ֊ռուսական եղբայրական հարաբերությունների նկատմամբ անկոտրում հավատի և դրանց անառարկելիության վրա։ Ինձ չի ներվել նաև Մարգարիտա Սիմոնյանին ուղղված իմ բաց նամակը, որտեղ ես նրանից հարգանք պահանջեցի հայ ժողովրդի քաղաքական ընտրության նկատմամբ։ Եվ ահա այս շրջանակները, որոնք ակնհայտ գործում են թե' Ռուսաստանի և թե' հայ֊ռուսական համագործակցության շահերի դեմ, արդեն մոտ երկու տարի է ինչ ջանք չեն խնայում վարկաբեկելու համար և' իմ, և Հայ֊Ռուսական համալսարանի բարի համբավը և հեղինակությունը։ Պիտի հավելեմ, որ թե' նախկին և թե' ներկա Հայաստանյան իշխանությունների շարքերում կան ուժեր և գործիչներ, որոնք հաճույքով զուգերքում էին նույն ուղղությամբ։ Մասնավորապես, դրանց ջանքերով, դեռևս Սերժ Սարգսյանի նախագահության օրոք հանրային շրջանառության թեմա դարձավ բացարձակ անհեթեթ, իրականության հետ որևէ աղերս չունեցող բարբաջանքը` մեր համալսարանի իբրև թե «արևմտամետության» մասին։ Համալսարանին, որը սերվել և սերվում է հայ և ռուս լավագույն կրթական ավանդույթներով, հսկայական դրական ներազդեցություն է գործել մեր կրթական համակարգում, հանդիսանալով ակադեմիական ազատության բացառիկ օրինակ և բարձրացնելով մասնավորապես ռուսական կրթության հեղինակությունը մեր երկրում, սկսեցին մեղադրել "ոչ բավարար ռուսականության" մեջ։ Ցավով պիտի նշեմ, որ նշված շրջանակներին հաջողվեց թյուրիմացության մեջ գցել ՌԴ արտգործնախարար Լավրովին (վերջինիս` ՀՀ խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման մանրամասների վերաբերյալ նյութերը լայնորեն տարածվեցին մեր լրատվական դաշտում)։ Համալսարանի և իմ նկատմամբ մեկ տարի առաջ իրականացված ԱԱԾ ձախողված գրոհը նույն այս շարքից էր։ Եվ ահա` նոր գրոհ. ինձ հասած տեղեկություններով ՌԴ գլխավոր դատախազության դիմումի համաձայն Հայաստանյան գործընկերները կամ արդեն հարուցել են, կամ շուտով կհարուցեն բացարձակ անհիմն քրեական գործ` իբրև թե համալսարանի կողմից տենդերային ինչ֊ինչ պայմանների կամ կարգավորումների խախտման մասին։ Ըստ որում իրավիճակին առավել սարսափ հաղորդելու նպատակով որոշում է կայացվել քննությունը հանձնել հակակոռուպցիոն մարմնին։ Էս «խելոքները» չեն հասկանում, որ կրակի հետ են խաղում. Աշխարհի բոլոր դատախազություններն էլ որ միավորվեն, չեն կարողանալու կոռուպցիա կարել ոչ իմ, ոչ էլ համալսարանի վրա, և դրա մասին գիտեն բոլորը, նաև` կվկայեն համալսարանի արդեն բազմահազար շրջանավարտներն ու յուրաքանչյուր համալսարանական։ «Գործը» ամբողջությամ պատվիրված և հնարածին է։ Սրանց նպատակը մեկն է. ամեն գնով հասնել իմ հրաժարականին կամ պաշտոնանկությանը։ Իմ նպատակն էլ է մեկը. բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել համալսարանի և անձամբ իմ բարի անունը և հեղինակությունը։ Ես իհարկե հրաժարական կտամ, քանզի համալսարանի հիմնադիրների որոշ այժմյան ներկայացուցիչների նման անհեռատես և վնասակար պահվածքի պարագայում անհնար է ապահովել համալսարանի հետագա հաղթական ընթացքը, իսկ մենք լավագունն ենք` թե' երկրում, թե' տարածաշրջանում (ադրբեջանցիների հետ, օրինակ, մեր մրցակցությունը ավարտել ենք տոտալ հաղթանակով` Բաքվի պետական համալսարանը միջազգային վարկանիշավորմամբ մեզնից ետ թողնելով երկու հարյուր կետով)։ Սրանք դեռ պիտի շաաատ խնդրեն ու ապաշխարհեն, որ ես մնամ։ Սակայն ես հրաժարական կտամ միայն այս շինծու գործը կարճելուց և ներողություններ ստանալուց հետո։ Իսկ հրաժարականից անդին կբազմապատկեմ ջանքերս` մեր պետության սուվերենությունը պաշտպանելու և հայ ժողովրդի զգետնված արժանապատվությունը վերականգնելու ուղղությամբ»,- գրել է Դարբինյանը։
    12:40
    13.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Փաշինյանը չի հրաժարվում «խաղաղության» դարաշրջանից
    ՀՀ վարչապետը գործադիրի նիստին ասել է, որ չի հրաժարվել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խաղաղության դարաշրջան բացելու մտադրությունից: Գեղարքունիքում երեքշաբթի 3 հայ զինվորի կյանք խլած փոխհրաձգության մասին Փաշինյանը խոսել է կառավարության նիստի վերջում միայն: Նկատել է՝ շարունակում ենք զոհեր տալ, բայց կառավարության ծրագրի քաղաքականությունը անվտանգությունից զատ խաղաղության դարաշրջան բացելու մասին է:
    12:22
    13.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Opel-ը Հյուսիս-Հարավ ճանապարհին տապալել է էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվել
    Հունվարի 13-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս: «Shamshyan.com»-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը հետազոտման նպատակով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում, և պարզվում է վարորդի ինքնությունը:
    12:21
    13.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստանի շրջանների մեծ մասում ձյան տեղումներ են, կան դժվարանցանելի ու փակ ավտոճանապարհներ
    Սարավան-Սիսիան ավտոճանապարհին, Դիլիջանի ոլորաններում, Շիրակի մարզում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Արագածոտնի մարզի Ապարան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Կոտայքի մարզի Չարենցավան և Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն։
    12:04
    13.01.22
    Ավելին
  • Հայաստան
    1 օրվա մեջ բացահայտվել է հանցագործութան 73 դեպք
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 12-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 73 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 19, թմրամիջոցների մաքսանենգության՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության և որսագողության՝ 5-ական, ընտանեկան բռնության՝ 3, հարկերից խուսափելու՝ 2, մահվան ելքով մարմնական վնասվածք պատճառելու, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացնելու կամ վատնելու, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծանր վիրավորանքի, ծեծի, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու ու սպանության սպառնալիքի՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 14 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, բնակարանային գողության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. 25 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
    11:59
    13.01.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 13.01.22
    11:58
    13.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ալմաթիի օդանավակայան Է ժամանել առաջին միջազգային չվերթը
    Զազախստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (ՔԱԿ) տեղեկացնում է, որ այսօր՝ հունվարի 13-ին, առաջին միջազգային չվերթն Է Ալմաթիի օդանավակայան ժամանել թուրքական Անթալիայից՝ Ղազախստանի օդային նավահանգստի աշխատանքի վերսկսվելուց հետո, որն ընդհատվել Էր զանգվածային անկարգությունների պատճառով: «Աշխատանքի վերսկսվելուց հետո Ալմաթիի օդանավակայան Է ժամանել առաջին միջազգային չվերթը «Էյր Աստանա» ավիաընկերության Անթալիա-Ալմաթի ուղղությամբ»,- ասվում Է ՔԱԿ-ի հաղորդագրության մեջ: Հաղորդագրության համաձայն՝ հունվարի 13-ին Ղազախստանի խոշորագույն քաղաքի օդանավակայանում նաև պլանավորում Է իրականացնել «Էյր Աստանա» ավիաընկերության Կոլոմբո-Ալմաթի և Asiana Airlines ավիաընկերության Ալմաթի-Սեուլ երթուղիներով միջազգային չվերթները:
    11:49
    13.01.22
    Ավելին
  • Հայաստան
    «Սևան» ՔԿՀ-ում փորձել են արգելված իրեր և թմրամիջոց իրացնել
    Սևանի Քրեակատարողական խառայությունից հայտնում են, որ 2022 թվականի հունվարի 12-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, պահակետերից մեկի ծառայողից ահազանգ ստանալով հնարավոր ներնետման մասին, իրականացրել են տեղանքի զննություն: Տեղազննության արդյունքում բնակելի գոտու մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է ներնետված փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 8,54 գրամ քաշով առանձնացված զանգվածներ, 2 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի մարտկոց, 2 USB և 2 կտրված լարեր: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
    11:42
    13.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Շուրջ 8 ամիս է՝ զինվորը չկա, նրա մասին որևէ տեղեկություն հրամանատարությունը չունի. փաստաբան
    Փաստաբան Լուսինե Վիրաբյանը լուսանկար է հրապարակել և գրել, որ նկարում Նորիկ Մկրտչյանն է, ով 2021թ.-ի փետրվարի 8-ին զորակոչվել է բանակ, ծառայել մինչև 2021 թվականի մայիսի 14-ը, իսկ այդ օրվանից մայրը որդու մասին որևէ տեղեկություն չունի: Հրամանատարությունը` «նույնպես»․ «Չկա գերիների, մահացածների, անհետ կորածների ցուցակում, մարտերի չի մասնակցել: Հարգելի պաշտպանության նախարարություն, Քննչական կոմիտե, շուրջ 8 ամիս ինչո՞վ եք զբաղված: Ու՞ր է զինվորը: Մինչ այս պահը քանի՞ սպա է պատասխանատվություն կրել զինվորի առեղծվածային անհետացման դեպքով: Այլ հարցերը դեռ հրապարակային չեմ հնչեցնում, բայց դրանց պատասխանները հուսով եմ կստանանք», - նշել է նա։
    11:32
    13.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Մատուցողուհուն հրազենային վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել է
    Հունվարի 11-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ազատ Վշտունու փողոցի գարեջրատանը մի տղամարդ հրազենային վնասվածքներ է պատճառել մատուցողուհուն: Ոստիկանությունից «NEWS.am»-ին հայտնել են, որ նույն օրը, ժամը 23.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 39-ամյա կնոջ: Վշտունու փողոց մեկնած օպերատիվ-քննչական խմբերի ծառայողները պարզել են մատուցողուհուն հրազենային վնասվածքներ պատճառած անձի ինքնությունը, որը դիմել էր փախուստի: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին 7․62 մմ տրամաչափի փամփուշտի պարկուճ և գնդակ:
    11:23
    13.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Հունվարից ապրիլ կանցկացվեն պահեստազորայինների հավաքներ
    2022թ–ի հունվարի 15-ից ապրիլի 15-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։ Այսօր՝ հունվարի 13-ին, պաշտպանության նախարարության այս առաջարկը հաստատվել է ՀՀ կառավարության նիստում։ Հավաքներում կընդգրկվեն պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական ու սպայական կազմերը։ Հավաքների նպատակը, ըստ նախագծի, պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործումն ու վերապատրաստումն է։ Հավաքներում կընդգրկվեն նաև ռազմատրանսպորտային մարմինների տրանսպորտային ռեսուրսները` վարժական և ինժեներական աշխատանքներ իրականացնելու համար։ Հայտարարվող վարժական հավաքները նախատեսված են ՊՆ–ի 2022թ–ի տարեկան ծրագրով։ Ծախսերն իրականացվելու են 2022 թվականի պետական բյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:
    11:12
    13.01.22
    Ավելին
  • Առողջապահական
    Մահացել է 4 մարդ․ կորոնապատկերը՝ Հայաստանում
    Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ այսօր ժամը 11:00-ի դրությամբ հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 298 նոր դեպք: Կատարվել է 5763 թեստավորում, առողջացել՝ 111 քաղաքացի, գրանցվել է 4 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 346 811դեպք, որոնցից 333 311-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3972 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8014 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1514 է: Ընդհանուր կատարվել է 2 625 952 թեստավորում։
    11:02
    13.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Հ1-ը շարունակում է չլուսաբանել ադրբեջանական անօրինականությունները․ Թաթոյան
    ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունն օրենսդրության խախտմամբ տևական ժամանակ չլուսաբանելը ստեղծում է Հանրային հեռարձակողի խորհրդի ու Հ1-ի համաձայնեցված քաղաքականության հիմնավոր ենթադրություն. ուղարկվել են գրություններ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը գրություններ է ուղարկել Հանրային հեռարձակողի խորհրդին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, ինչպես նաև Հանրային հեռուստաընկերություն ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված իրավապաշտպան միակ պետական հաստատության գործունեության լուսաբանումը «Լուրեր» թողարկմամբ արգելափակելու և մարդու իրավունքները, օրենսդրությունն ու միջազգային պահանջները խախտող քաղաքականության, պետության պարտավորությունները չկատարելու վերաբերյալ պարզաբանումների պահանջով։ 2021թ. դեկտեմբերի 28-ի ծավալուն հայտարարությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել էր շուրջ 5 ամիսների նպատակային մշտադիտարկման արդյունքները՝ շեշտելով, որ Հանրային հեռուստաընկերությունը, լինելով ՀՀ կառավարության կողմից հիմնադրված, իր «Լուրեր» թողարկումներում շարունակում է առավելագույն անտեսել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրապարակումները երկրում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների վերաբերյալ, գործում է Պաշտպանի գործունեության եթեր հեռարձակելն առավելագույնը բացառելու սկզբունքով։ «Այս հայտարարությունից հետո վիճակը նույնն է ու նույնիսկ ավելի է վատացել: Խոսքը վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի բազմաթիվ հայտարարություններ, վերլուծություններ, զեկույցներ ու հանրային իրազեկման աշխատանքները հանրությանը հասանելի չդարձնելուն, մարդկանց իրենց իրավունքներին վերաբերող հարցերը, խնդիրների լուծման առաջարկները հանրությունից թաքցնելուն՝ սկսած վիրավորանքի ու ատելության դեմ պայքարից, կանանց ու երեխաների, բանտերում ու հոգեբուժարաններում մարդկանց իրավունքերից մինչև սահմանային բնակիչների անվտանգություն: Հատկապես «փակ» է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկման եթերն այն հայտարարությունների համար, որոնք վերաբերում են սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանը, ադրբեջանական անօրինականություններին ու նրանց հեռացնելու Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկներին: Սրանով, ոչ միայն չի խթանվում ճիշտ հանրային դիսկուրս և քաղաքացիների վերահսկողությունը պետության նկատմամբ, այլ նաև Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում մարդկանց չի ներկայացվում, թե մարդու իրավունքների տեսանկյունից ադրբեջանական զինված ծառայողներին ինչ եղանակներ կան հեռացնելու ՀՀ գյուղերի մոտից ու ճանապարհներից: Չի զարգացվում քննարկում այն մասին, որ մարդու իրավունքներն ու անվտանգությունը իրար լրացնող երևույթներ են: Սրան էլ ավելանում է այն, որ քիչ չեն հարցերը, որոնք Սահմանադրության և օրենքների ուժով գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի բացառիկ իրազեկման տիրույթում . այսինքն` որևէ այլ աղբյուրից այդ տվյալները ստանալ հնարավոր չէ: Արդեն տևական ժամանակ լուսաբանման անտեսումը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հնարավորություն չի տալիս արդյունավետ աշխատանքներ տանել նաև համակարգային խնդիրների լուծման հարցերում: Այսինքն՝ ակնհայտ է, որ այս կերպ խոչընդոտվում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական առաքելությունը: Այս քաղաքականությամբ խախտվում են «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, ԵԽԽՎ, ԵԽ նախարարների կոմիտեի, ԵԱՀԿ-ի և մի շարք այլ միջազգային պահանջներ: Ոտնահարվում է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու, խոսքի ազատության և մի շարք այլ սահմանադրական դրույթներ: Անտեսվում է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության լուսաբանումն ու բարձր հանրային հասանելիությունը երկրի ժողովրդավարության կարևոր ցուցիչ է և ընկած է հաստատության միջազգային ակրեդիտացիայի հիմքում: Այսինքն՝ խոսքը ինստիտուցիոնալ վերաբերմունքի մասին է: Հաշվի առնելով վերոնշյալը՝ մանրամասն հարցեր են առաջադրվել յուրաքանչյուր իրավասու մարմնի իր իրավասությունների մասով։ Հանրային հեռարձակողի խորհրդին ուղղված գրությամբ հատուկ շեշտվել է, որ բարձրացված մտահոգությունները հիմնավոր կերպով չփարատելու դեպքում Պաշտպանի մշտադիտարկման արդյունքների հաշվառմամբ՝ ստեղծված ու շարունակվող մտահոգիչ իրավիճակն ընկալվելու է որպես Հանրային հեռարձակողի խորհրդի և Հ1-ի համաձայնեցված քաղաքականության արդյունք: Առկա օբյեկտիվ գործոններն արդեն իսկ ստեղծում են նման հիմնավոր ենթադրություն: Ստացվում է` «դաս» է տրվում Մարդու իրավունքների պաշտպանության միակ ազգային սահմանադրական մարմնին առ այն, որ հաստատության նկատմամբ քաղաքական կամ Կառավարության վերաբերմունքը փոխվելու դեպքում փոխվելու է նաև Կառավարության կողմից հիմնադրված հեռուստաընկերության վերաբերմունքը՝ լուսաբանումները դադարեցնելու առումով և օրենսդրությունը ոտնահարելու հաշվին: Մինչդեռ, հաշվի չի առնվում նաև, որ մարդու իրավունքների խնդիրները օբյեկտիվ լուսաբանելը, հանրային դիսկուրսը, այդ թվում՝ քննադատական տեղեկություններով խթանելը պետության պոզիտիվ պարտավորություն է, որ այս դեպքում պարտավոր են ապահովել Հանրային հեռուստաընկերությունը և Հանրային հեռարձակողի խորհուրդը»,- գրել է Մարդու իրավունքների պաշտպանը։
    10:35
    13.01.22
    Ավելին