Լրահոս
2022-01-14
-
ՀայաստանՔարաթափման հետևանքով հսկայական քարերը թափվել են ճանապարհով երթևեկող Opel-ի վրա. կա վիրավորԵրեկ՝ հունվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Ալավերդի քաղաքի բնակիչ, 56-ամյա Գևորգ Ռամազյանը Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում ընթանալիս է եղել, երբ հսկայական քարաբեկորները քարաթափման հետևանքով ընկել են ավտոմեքենայի վրա: Դեպքի վայրից Գագիկ Շամշյանը հայտնում է, որ քարաթափման հետևանքով ուղևոր, Ալավերդի քաղաքի բնակիչ, 39-ամյա Պավլիկ Մանուկյանը մարմնական վնասվաքծներով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն:Ավելին11:1914.01.22 -
ՀայաստանՔՊ-ական պատգամավորի ավելորդ ոգևորությունը՝ ավելորդ բառումՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքում կիսվել է իրենց ներկայացրած նախագծերից մեկով, ըստ որի շրջանառության մեջ է դրվել Ազգային ժողովի պատգամավորներ՝ Վիլեն Գաբրիելյանի, Անդրանիկ Քոչարյանի և Արմեն Խաչատրյանի կողմից ներկայացված «Փրկարար ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։ Ուշագրավը պատգամավորի մեկնաբանությունն է․ «Սա մեկ. Այ սենց հերթով, շարքով, հստակեցված բովանդակությամբ, ամուր հիմքեր ստեղծող փոփոխություններն արվելու են, առանց շտապողականության, ավելնորդ էմոցիաների և պաթոսի»,- գրել է նա՝ թույլ տալով կոպիտ ուղղագրական սխալ և միայն կարճ ժամանակ անց է խմբագրել գրածը՝ հեռացնելով ավելորդ բառի ավելորդ տառը:Ավելին10:5214.01.22 -
ՀայաստանՄոսկվայում այսօր կկայանա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումըԱյսօր՝ հունվարի 14-ին, տեղի է ունենալու Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ Հանդիպումը կկայանա Մոսկվայում։ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը երեկ հայտարարել էր, թե, իրենց տպավորությամբ, Թուրքիան կիսում է Հայաստանի հետ առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը։ Նա նշել էր, թե այս հանդիպումը կրելու է ճանաչողական բնույթ։ «Դժվար է ակնկալել, որ մեկ հանդիպման արդյունքում հնարավոր կլինի ունենալ շոշափելի արդյունքներ, սակայն դրանով կտրվի գործընթացի մեկնարկը»,- ասել էր ԱԳՆ խոսնակը։Ավելին10:4214.01.22 -
ՀայաստանՎերելակի ընկնելու պատճառով 2 հայ է մահացել ՄոսկվայումՆշվում է, որ նրանք բանվորներ էին, ովքեր զբաղվում էին վերելակի վերանորոգմամբ, որը նախատեսված է հյուրանոցի անձնակազմի համար։Ավելին10:3814.01.22 -
ՀայաստանԱյս իշխանության համար «լուծումները» հայ-թուրքական սիրախաղի շրջանակներում են․ Տիգրան ԱբրահամյանԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է, որ Տեղ գյուղում ադրբեջանցիների գործողությունների հետևանքով առևանգված, ապա ռուս զինծառայողների ջանքերով հայրենիք վերադարձած հովիվի միջադեպը պարզ ցույց է տալիս սահմանամերձ բնակավայրերի պաշտպանության մակարդակը, իսկ ավելի ճիշտ՝ դրանց խոցելիությունը․ «Եթե մեր հովիվը գտնվել է ադրբեջանական դիրքերի մերձակա հատվածում, ապա սահմանագծի այդ հատվածում ծառայություն իրականացնող ուժերը պետք է կանխեին նրա մուտքը վտանգավոր հատված։ Եթե նույնիսկ չի կանխվել մեր հայրենակցի մուտքը վտանգավոր գոտի, ապա պետք է ֆիքսվեր ադրբեջանցի 4 զինծառայողների շարժը դեպի սահմանագծի հայկական հատված, մեր հովիվի հետ քաշքշուկն ու առևանգումը։ Նույն տրամաբանությամբ, ադրբեջանցիները կարող էին իջնել Գորիս-Տեղ-Ստեփանակերտ մայրուղի, սադրանքի դիմեին ու դա ոչ ֆիքսվեր, ոչ էլ առավել ևս՝ կանխվեր։ Չգիտեմ, թե քանի անգամ պետք է խոսել խնդիրների ու դրանց լուծումների մասին, երբ այս իշխանության համար «լուծումները» հայ-թուրքական սիրախաղի ու Ադրբեջանի հետ անպատասխան սիրո շրջանակներում են»։Ավելին10:3114.01.22 -
ՀայաստանԲախվել են Toyota Camry-ն ու Toyota Ipsum-ը. կան վիրավորներԱյսօր՝ հունվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:30-ի սահմաններում Դավիթ Անհաղթ- Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են Toyota Camry և Toyota Ipsum մակնիշի ավտոմեքենաները: Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ:Ավելին10:2614.01.22 -
ՀայաստանՄի շարք շրջաններում ձնաբուք էԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ «Մեղրու սար» կոչվող հատվածը փակ է բքի պատճառով։ Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային, Գյումրի-Ամասիա և Գյումրի-Բավրա (բուք է) ավտոճանապարհները։ Սյունիքի մարզում (բացառությամբ Կապան քաղաքի), Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Արագածոտնի մարզի Թալինի, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում և Վայոց ձորի մարզի բարձրադիր հատվածներում տեղում է ձյուն։ Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է։ Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում և Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում ձնաբուք է: Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին10:2114.01.22 -
ՀայաստանՀայ խաղաղապահները Ղազախստանից վերադառնում են հայրենիքՌուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ղազախստանում գտնվող ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հայկական զորամիավորումը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռներով հայրենիք է վերադարձել։ «ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերից Հայաստանի Հանրապետության ստորաբաժանումների անձնակազմն ու տեխնիկան, որոնք կատարել են Ղազախստանի Հանրապետությունում սոցիալական հատուկ նշանակության օբյեկտների պաշտպանության խնդիրները, վերադարձել են հայրենիք»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։Ավելին10:1814.01.22 -
ՀայաստանԻշխանություններին անհանգստացնում է հատկապես Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունվարի 17-ին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանը խոստանում է թեժ լինել: Բանն այն է, որ այդ օրերին միանգամից չորս ընտրություն է լինելու՝ Մարդու իրավունքների պաշտպանի, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի և ՀՌՀ երկու անդամի: Նկատենք, որ իշխանություններին անհանգստացնում է հատկապես Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը, որի թեկնածուն Քրիստիննե Գրիգորյանն է: Նշենք, որ, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն, բոլոր անձերին վերաբերող քվեարկությունները, այդ թվում՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ընտրվում է փակ-գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: 107 պատգամավոր ունեցող խորհրդարանում այդ թիվը կազմում է 64, և հենց սա է անհանգստացնում իշխանականներին, քանի որ խորհրդարանում ՔՊ-ական պատգամավորների թիվը 71-ն է: Այսինքն՝ շատ բացականեր ունենալու պարագայում ՄԻՊ-ի ընտրությունը կարող է պարզապես տապալվել: Եվ հենց դա է պատճառը, որ արդեն բոլոր պատգամավորներին զգուշացվել է այդ օրերին ուշադիր լինել և չբացակայել նիստերից: Նկատենք, որ այսօր տեղի կունենա ԱԺ խորհրդի նիստ, և միայն դրանից հետո կհաստատվի նախագծերի հերթականությունը, և պարզ կդառնա, թե կոնկրետ որ օրն է տեղի ունենալու ընտրությունը: Իսկ մինչ այդ նկատենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեռ չի հանդիպել ՄԻՊ թեկնածուին. հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ: Մյուս ընդդիմադիր՝ «Հայաստան» խմբակցությունն արդեն հասցրել է հանդիպում ունենալ, սակայն ընտրության մասով որոշում չունեն: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հարցին՝ ինչպես եք քվեարկելու, ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նշեց. «Դեռ քննարկում այդ հարցով ֆրակցիան չի ունեցել»»։Ավելին10:1614.01.22 -
ՀայաստանՆարեկ Մանթաշյանը կմնա կալանավորվածՀՀ վերաքննիչ քրեական դատարանը այսօր՝ հուվարի 14-ին, մերժել է «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի խափանման միջոցը փոխելու մասին պաշտպանի վերաքննիչ բողոքը։ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1 -ին և 2-րդ մասերով՝ այն է զանգվածային անկարգություններ կազմակերպելը և դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։Ավելին10:0914.01.22 -
ՀայաստանԻմ դիպլոմը կեղծ չէ, տեղեկությունները սխալ են․ Մելիքսեթ ՊողոսյանՍյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը վստահեցնում է, որ իր բուհական դիպլոմը կեղծ չէ։ «Ես ավարտել եմ պետական կարգավիճակ ունեցող համալսարան։ 1992 թվականին իմ անձնական գործերը տվել եմ ինստիտուտ, իրենց հարցրել եմ՝ այն պետական կարգավիճակ ունի՞, թե՞՝ ոչ, ասել են՝ ունի։ Դրա հիման վրա ես սովորել եմ իրավագիտության բաժնում եւ ավարտել եմ 1996 թվականին։ Ես կտրականապես հերքում եմ տեղեկությունը, որ իմ դիպլոմը կեղծ է»,- նշել է Պողոսյանը։ Պողոսյանն ասել է, որ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը մարզպետ նշանակվելիս ներկայացրել է կառավարությանը։ «NEWS.am»-ի հետ զրույցում Գորիսի Սյունիք ինստիտուտի տնօրեն Գրավիկ Բաբայանն ասել է, որ ինստիտուտը հավատարմագրում չունի, սակայն նախարարությունն արտոնագիր է տվել ինստիտուտին 1992 թվականին։ «1991 թվականին համալսարանը բացել ենք, 1992 թվականին արտոնագիրը ստացել ենք։ Համալսարանը եղել է արտոնագրված, ինչի հիման վրա իրեն տրվել է համապատասխան դիպլոմը։ Հետևաբար՝ Մելիքսեթ Պողոսյանին տրված դիմումը չի կարող լինել կեղծ, և առհասարակ կեղծ դիպլոմներ մեզ մոտ երբևէ չեն տրվել։ Կեղծ որակավորումը շատ սխալ է այս դեպքում»,- ասել է նա։ Ավելի վաղ «Yerevan Today»-ը հարցումների միջոցով պարզել էր, որ «Սյունիք» ինստիտուտ արտադրական կոոպերատիվը 1996 թվականի հուլիսի 22-ին բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով «Ժուռնալիստիկա», «Ֆինանսներ և վարկ» և «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտությունների գծով ստացել է արտոնագիր՝ 1997 թվականի հուլիսի 16-ին՝ «Իրավագիտություն» մասնագիտության գծով արտոնագիր։ Ըստ աղբյուրի՝ ստացվում է, որ Սյունիքի մարզպետը 1992 թվականին ընդունվել, 1996 թվականին ավարտել է Գորիսի «Սյունիք» ինստիտուտը՝ իրավագիտություն մասնագիտությամբ, սակայն այդ ինստիտուտը իրավագետ կրթելու արտոնագիր ստացել է մարզպետի ավարտելուց մեկ տարի անց միայն։Ավելին10:0414.01.22 -
ՀայաստանՆախարար Ավանեսյանը վարչապետի հանձնարարականին մատների արանքով է նայում․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռևս 2020-ի դեկտեմբերի 2-ի կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվում էր՝ կորոնավիրուսի մահվան թվերի վիճակագրության հետ կապված եզրակացության հանգել են արդյոք, թե դեռ ոչ, քանի որ Առողջապահության նախարարության ու Վիճակագրական կոմիտեի թվերի միջև 700-ով տարբերություն կա: Հարցը, հիշեցնենք, դեռ ամիսներ առաջ Ազգային ժողովի ամբիոնից Մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն էր հնչեցրել: Կորոնավիրուսի մահվան իրական պատկերը ներկայացնելու համար վարչապետը նախարարին մեկ ամիս ժամանակ էր տվել: «Ժողովուրդ» օրաթերթն այս տարվա առաջին աշխատանքային օրը՝ հունվարի 3-ին, Ավանեսյանի մամուլի քարտուղարից հետաքրքրվել է՝ ինչ նորություն ունեն: «Արդյունքներն ամփոփվել են, եկող շաբաթ կներկայացնենք»,- ասել է նա: Երեկ մամուլի քարտուղարին նորից հարցրեցինք՝ թվերը երբ են ներկայացվելու: Նա, սակայն, չի արձագանքել մեր նամակին: Առողջապահության նախարարը, փաստորեն, վարչապետի հանձնարարակին մատների արանքով է նայում ու սահմանված ժամկետներում չի կատարում դրանք»:Ավելին10:0214.01.22 -
Մամուլի տեսությունՕրվա մամուլի 5 կարևոր լուրերն ենՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով «Թերթ.ամ» «ՀՀ գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին ադրբեջանական որևէ ծառայող չպետք է լինի». ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան: «Հրապարակ» Ադրբեջանի զինուժը հերթական սադրանքն է իրականացրել սահմանին, ինչին հետևել է Իլհամ Ալիևի՝ մեզ ուղղված հոխորտանքի ու ստորացումների հերթական չափաբաժինը: «168 Ժամ» Թերթի մոսկովյան աղբյուրները հավաստիացրել են, որ Երևանն ու Անկարան, շտապում են դուրս գալ ուղիղ շփումների ու փոխայցելությունների դաշտ՝ փորձելով պահպանել գործընթացի կոնֆիդենցիալությունը ՌԴ-ից: «Իրավունք» ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ստանձնել է Առողջապահության նախարարության, այսպես ասած, «սեռիյ կարդինալի» դերակատարությունը: «Ժողովուրդ» Փաստացի պատերազմական վիճակում գտնվող Հայաստանում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը շարունակում է պաշտոնավարել այն դեպքում, երբ նրան մեղադրանք է առաջադրված: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ:Ավելին10:0014.01.22 -
ՀայաստանՊատերազմող երկրի գլխավոր շտաբի պետը՝ մեղադրյալ․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փաստացի պատերազմական վիճակում գտնվող Հայաստանում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը շարունակում է պաշտոնավարել այն դեպքում, երբ նրան մեղադրանք է առաջադրված: Հիշեցնենք, որ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով` պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, եւ եթե դրանք նյութական ծանր հետեւանքներ են առաջացրել: Հոդվածի այս կետով 4-8 տարվա ազատազրկում է նախատեսվում` գույքի բռնագրավումով կամ առանց դրա: Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն՝ հասկանալու համար, թե արդյոք հսկող դատախազը դիմել է կառավարություն, որպեսզի գլխավոր շտաբի պետի լիազորությունները կասեցվեն, ինչին ի պատասխան՝ գերատեսչությունից բացասական պատասխան տվեցին: Ստացվում է՝ չնայած նրան, որ ԳՇ պետին մեղադրանք է առաջադրված պաշտոնեական դիրքի չարաշահման համար, այնուամենայնիվ, Դավթյանը շարունակում է պաշտոնավարել: Հավելենք, որ նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, որը ԱԱԾ մեկուսարանում է, ՀՀ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանին, որը կալանքի տակ է, ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, որը ևս կալանքի տակ է, և ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին ու ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին, որոնք ստորագրությամբ ազատ են արձակվել»:Ավելին09:5514.01.22 -
ՀայաստանՀրամանատարը․ Վահագն Ասատրյանն այսօր կդառնար 45 տարեկանՅուրահատուկ վերաբերմունք ուներ իր մոր նկատմամբ. ամենաթեժ մարտական գործողությունների ժամանակ անգամ պատասխանում էր երկու մարդու հեռախոսազանգի՝ ընդհանուր վերադասի և մոր: Կարևոր չէր՝ հրետակոծություն էր, ավիացիայի հարվածներ էին, միևնույն է՝ պատասխանում էր: Ասում էր. ‹‹Մամ ջան, լավ ենք` խփելով, ջարդելով առաջ ենք գնում…››: Այսպիսին էր ՀՀ Ազգային հերոս, ռազմական 5 բուհ ավարտած Վահագն Ասատրյանը։ Բուժաշխատողներ Ֆելիքս Ասատրյանի և Սիմա Պետրոսյանի ընտանիքում 45 տարի առաջ հենց այս օրը՝ հունվարի 14-ին, ծնվեց Վահագնը՝ տան կրտսեր տղան։ Դեռ մանկուց զինվորական կրթության և ծառայության ընթացքում Վահագնի համար հերոսի, զինվորական հրամանատարի բացարձակ կերպար է եղել Մոնթե Մելքոնյանը։ Պատերազմի սկսվելու առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, Վահագն Ասատրյանն իր ղեկավարած ստորաբաժանման հետ մեկնել էր Սյունիքի մարզ, որտեղից նույն օրը տեղափոխվել Արցախի Հանրապետության Շահումյանի շրջան։ Հոկտեմբերի առաջին օրերին Վահագնի մշակած ռազմական գործողությամբ ու հրամանատարությամբ իր ստորաբաժանումը կարողացել է վերագրավել Շահումյանի շրջանի «Շղթաներ» դիրքը՝ տալով մեկ զոհ՝ Խաչատուրյան Խաչատուրին։ Վահագն Ասատրյանի կարգադրությամբ այդ դիրքը կոչվել է զոհված Խաչատրյանի պատվին։ Վահագն Ասատրյանն իր ղեկավարած ստորաբաժանման հետ Շահումյանի շրջանից տեղափոխվել է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Ջրականի հատված։ Ընթացող մարտական գործողությունների ժամանակ իր ստորաբաժանման հետ ընկել է շրջափակման մեջ։ Ասատրյանի հրամանատարությամբ իր ստորաբաժանումը կարողացել է ճեղքել և դուրս գալ շրջափակումից։ Այդ մարտերի ժամանակ նրա ստորաբաժանումը տվել է մեկ զոհ՝ Հենզելը։ Ըստ ականատեսների՝ շրջափակման մեջ գտնվելու ժամանակ իրադրությունն այնպիսին էր, որ ոչ ոք ողջ մնալու հավանականություն չուներ։ Ասատրյանի օգնական Արթուր Մուսայելյանը ասում է, որ Հադրութի շրջանում (Ջրական, Հադրութ) ընթացող մարտական գործողությունների ժամանակ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները ամբողջ ռազմաճակատով փնտրել են Վահագն Ասատրյանին։ Ռադիոհետախուզական տվյալների համաձայն՝ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներին հրահանգված էր Վահագն Ասատրյանին հայտնաբերելու դեպքում անմիջապես Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ կայանքի հարվածով ոչնչացնել։ Իր ղեկավարած հատուկ նշանակության ստորաբաժանման հետ կատաղի մարտեր է մղել Հադրութ քաղաքում և մերձակայքում։ Հերոս Ասատրյանը զոհվել է հոկտեմբերի 12-ին Հադրութ քաղաքի պաշտպանության ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից արձակված հրթիռի հարվածից։ 2014 թվականի մայիսի 28-ին Վահագն Ասատրյանը «զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար» պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։ 2020թ․ հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ «հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնուրացության և անմնացորդ նվիրումի համար Վահագն Ասատրյանը հետմահու արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանը։ Հերոսը հանգչում է Եռաբլուր զինվորական պանթեոնում։Ավելին00:0114.01.22
2022-01-13
-
ՀայաստանԵղբայրը սպանել է եղբորը Կոշ գյուղումՀՀ Ոստիկանությունը գրում է, որ հունվարի 12-ին Կոշ գյուղում կատարված դեպքը դետեկտիվ ֆիլմի էր նման: Ժամը 15-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները 40-ամյա տղամարդուն իր տանը մահացած գտան: Դին հյուրասենյակում հայտնաբերել էր եղբայրը և 1-02 զանգել: Դիակի զննությամբ դեմքին արնանման հետքեր հայտնաբերվեցին: Նրան սպանել էին, կամ մահը վրա էր հասել ծեծելուց որոշ ժամանակ անց: Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ: Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն: Բացահայտման աշխատանքներին միացան ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և մարզի քննչական վարչության ծառայողները։ Առաջ քաշվեցին տարբեր վարկածներ: Իրավապահները զրուցեցին հարևանների, հետո դարձյալ հանգուցյալի եղբոր հետ, որը նրանից երկու տարով էր փոքր ու նույն հասցեում էր բնակվում: Հետաքրքիր էր` երբ էր տեսել նրան հյուրասենյակում ընկած, տանն էր եղել, թե դրսից էր եկել. հարցեր, որոնք ոչ այնքան պատասխաններ, որքան նոր հարցեր էին առաջ բերում` ուրվագծելով զարհուրելին։ Համալիր ու բազմակողմանի միջոցառումների արդյունքում, ինչպես և նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվեց, որ հանցագործությունը կատարել էր տուժողի 38-ամյա եղբայրը` նախկինում դատապարտված: Վիճել էին, ապա ծեծել էր ավագ եղբորը, մարմնական վնասվածք հասցրել, ինչն էլ մահվան պատճառ էր դարձել։ 38-ամյա տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Աշտարակի բաժին։ Նա ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»։Ավելին23:2913.01.22 -
ՀայաստանԻնչպե՞ս է ծախսվել համահայկական հիմնադրամի 52 մլրդ դրամը. պատասխանում է Արսեն ԹորոսյանըԱրսեն Թորոսյանն այսօր ստիպված է եղել բացատրել, թե ինչի վրա է ծախսվել 1,8 միլիարդ դրամը, որ նախարարությունը պետբյուջեից ստացել էր ռազմական դրության ժամանակ։ Նա վստահեցրել է, թե գումարն ըստ անհրաժեշտության է ծախսվել և որ «Հայաստան» հիմնադրամի միջոցներն օգտագործելու վերաբերյալ կասկածներն անհիմն են:Ավելին23:2713.01.22 -
Տարածաշրջան«Թյուրքական աշխարհը» բանակ է ստեղծում. Հայաստանը կարող է տապալել թուրքական ծրագրերըԹուրքիայի նավատորմի նախկին ղեկավարը առաջարկել է Թուրանի Մեծ բանակ ստեղծել: Թուրքական երազանքների բանակը, ըստ հայ փորձագետների, կարող է ձգվել Անկարայից մինչև Նուրսուլթան:Ավելին23:2613.01.22 -
ՀայաստանՍահմանամերձ գյուղ հարս չեն գնում, «էդ սերն էլ չի փրկում». Նորաբակը՝ «պետությունից դուրս»Գեղարքունիքի Նորաբակ գյուղ հարս չեն գնում, որովհետև այն սահմանամերձ է դարձել: «Հայլուրի» թղթակցի հետ զրույցում Նորաբակի տղաներն ասել են, որ ամուսնանալու տարիքի հասած 40 երիտասարդ չի կարողանում ընտանիք կազմել, որովհետև գյուղի աղջիկները դուրս են եկել, դրսից էլ Նորաբակ չեն ուզում գալ:Ավելին23:2513.01.22 -
ՏարածաշրջանԱլիևի պոռթկումը. Բաքուն սպառնում է նոր պատերազմով ու «փակում է» Մինսկի խումբըԱլիևը հայտարարել է, որ Ադրբեջանը կասեցնելու է Մինսկի խմբի՝ Ղարաբաղի խնդրով զբաղվելու ցանկացած փորձ:Ավելին23:2413.01.22