Լրահոս

2022-01-23
  • Img default alt hy
    Հայաստան
    15․000 դոլարանոց թամադա՞ հարսանիքին․ «Hraparak.am»
    «hraparak.am»-ը գրում է․ «Ինչպես հայտին է, ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում: Հարսանիքի հանդիսավարը Խորեն Լևոնյանն է, ով հայտնի է որպես «թանկարժեք» թամադա: Որոշ տեղեկություններով, նա հարսանիքներ վարում է 10-15 հազար ԱՄՆ դոլարով: Ժամանակին ընդդիմադիր գործիչ Պապիկյանի թիմակիցները արվեստի ներկայացուցիչներին մեղադրում էին իշխանական հարսանիքներին մասնակցելու մեջ»:
    11:49
    23.01.22
    Ավելին
2022-01-22
  • Հայաստան
    Խոսել կարելի՞ է. լրագրողական կազմակերպություններն ահազանգում են՝ «ԶԼՄ-ներն իշխանության թիրախում են»
    Ժուռնալիստների միության նախագահն ահազանգել է, որ ազատ խոսքը ճնշելու համար իշխանականները ոլորտին առնչվող օրենքներ են միաձայն ընդունել:
    23:03
    22.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Սուրճ՝ QR կոդով. քովիդ սահմանափակումներ՝ հանրային և ժամանցի վայրերում
    Այսօրվանից հանրային և ժամանցի վայրեր այցելելու համար պարտադիր պետք է պատվաստված լինելու QR կոդ ունենալ: Կանոնները խախտելու դեպքում տնտեսվարողը կտուգանվի 100-ից 300 հազար դրամ:
    23:03
    22.01.22
    Ավելին
  • Հայաստան
    SOCAR-ը գալի՞ս է Հայաստան. Սուրենավանում ադրբեջանական ներդրումներին սպասողներ կան
    Ադրբեջանական SOCAR ընկերությունը հերքել է, թե մտադրություն ունի Արարատի Սուրենավան գյուղում բիտումի արտադրությամբ զբաղվող հայ-ռուսական գործարանը գնել:
    22:55
    22.01.22
    Ավելին
  • Միջազգային
    «Ժելե աղջիկը». իրանցի 11-ամյա մարմնամարզուհու բացառիկ ճկունությունը
    Բացառիկ ճկունություն ունի իրանցի 11-ամյա մարմնամարզուհին: Ժելե մականունով հայտնի աղջիկը հույս ունի, որ 33-րդ ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալը Փարիզից Թավրիզ կտանի:
    21:02
    22.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պարզում են ագրեսորին. Դոնեցկում հիշեցնում են՝ «այստեղ ապրում են»
    Ռուսաստանի ու ԱՄՆ-ի արտաքին քաղաքական պատասխանատուների մեկուկես ժամանոց հանդիպումից հետո էլ ռուս-ամերիկյան լարվածությունը չի լիցքաթափվում:
    20:52
    22.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Սուրեն Պապիկյանի և Արմինե Մուրադյանի հարսանեկան տանգոն
    Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Արմինե Մուրադյանի հարսանիքն է: Պսակադրությունը տեղի է ունեցել Գեղարդում, խնջույքը «Փարավոն» ռեստորանային համալիրում է։
    19:38
    22.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ինչպես է Սուրեն Պապիկյանը դիմավորում հարսնացուին
    Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Արմինե Մուրադյանի հարսանիքն է: Պապիկյանի ընտրյալը դեռ տարածքային կառավարման նախարար եղած ժամանակ նրա մամուլի խոսնակն է` Արմինե Մուրադյանը, որն այժմ աշխատում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամում։ Պսակադրությունը տեղի է ունեցել Գեղարդում, խնջույքը լինելու է «Փարավոն» ռեստորանային համալիրում։ Ըստ մամուլի հրապարակումների՝ ամուսնանալուց հետո Պապիկյանը կնոջ հետ ապրելու է կառավարական առանձնատներից մեկում։
    19:18
    22.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Հեղափոխական հայեցակարգ»․ Մարիամ Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել
    Վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ինստագրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել․ «Հեղափոխական հայեցակարգ»։ Լուսանկարներն արված են «Ծաղկունք» հյուրատանը։
    19:00
    22.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Ամասիայում ՔՊ-ականների պահանջը ժամանակավրեպ է. ՏԸՀ–ն անփոփոխ թողեց իր նախկին որոշումը
    Թիվ 30 ընտրական հանձնաժողովն անվավեր չճանաչեց դեկտեմբերի 5-ին Ամասիա խոշորացված համայնքում կայացած ավագանու ընտրությունների և դեկտեմբերի 20-ին Ջեմմա Հարությունյանին համայնքի ղեկավար ընտրելու որոշումը: Քննելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ԿԸՀ ներկայացրած դիմումը՝ հանձնաժողովը որոշեց անփոփոխ թողնել ավագանու անդամների ու համայնքի ղեկավարի ընտրության վերաբերյալ իր նախկին որոշումը։ Ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում էր ստացել Ամասիա համայնքում ընտրություններին մասնակցած ՔՊ-ական անդամներից, որոնք ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու նպատակով նաև ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել` նոտարի կողմից վավերացված։ Տարածքային հանձնաժողովի նախագահ Արթուր Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՔՊ-ականների պահանջը ժամանակավրեպ է։ «Ընդհանուր 15 մանդատ է բաշխվել, ինչքան և պահանջվում է ըստ օրենքի: Կուսակցությունը օրենքով սահմանված ժամանակահատվածում ոչ մի բողոք չի ներկայացրել ընտրական հանձնաժողով, նույնիսկ դատական կարգով չի բողոքարկել ընտրությունների արդյունքները։ Մանդատները բաշխվելուց, ընտրությունը կայացած համարելու որոշումից հետո նոր բողոքարկել է համայնքի ղեկավարի ընտրության արդյունքը»,- նշել է Խաչատրյանը։ Նրա խոսքով`բողոքարկող կողմի ԿԸՀ ներկայացրած դիմումը կարող է քննվել վարչական դատարանում, իսկ մինչ այդ Ամասիա խոշորացված համայնքի ավագանին կշարունակի գործել:
    17:49
    22.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սերգեյ Ներսեսյանն ազատվել է Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից
    Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հունվարի 17-ին որոշմամբ, Սերգեյ Ներսեսյանն ազատվել է Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի պաշտոնական կայքը:
    17:46
    22.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արցախի ժողովուրդը մինչև այսօր շարունակում է կրել ագրեսիայի հետևանքները. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
    Հունվարի 21-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի լիագումար նիստը, որի ընթացքում գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ներկայացրել է ՄԱԿ-ի 2021 թ․ գործունեության վերաբերյալ զեկույցը։ Հանդիպմանը ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը՝ անդրադառնալով կազմակերպության գործունեությանը և գերակայություններին։ Մհեր Մարգարյանը, մասնավորապես, նշել է, որ բազմակողմանիության առջև ծառացած մարտահրավերները ցույց են տալիս ՄԱԿ-ի դերակատարության մեծացման անհրաժեշտությունը՝ միջազգային իրավունքի և իր հիմնարար արժեքների պաշտպանության գործում։ Որպես ահագնացող նոր միտումներ՝ մատնանշվել են միջազգային իրավունքի աղավաղումն ու նենգափոխումը՝ ուժի կիրառման, ինքնության հիմքով հանցանքների, ինքնորոշման իրավունքի ճնշման և պատերազմներից տուժած հանրություններին միջազգային հանրությունից մեկուսացնելու փորձերը։ Նշվել է, որ, չնայած գլոբալ զինադադարի վերաբերյալ գլխավոր քարտուղարի կոչին՝ այս նախաձեռնությունն իրականություն չի դարձել և «մեր տարածաշրջանում 2020 թ․ աշնանը մենք ականատես ենք եղել Լեռնային Ղարաբաղի դեմ բիրտ ագրեսիայի, ինչը բազում մահերի, բնակավայրերի ամբողջական ավերման, կենսական ենթակառուցվածքների ոչնչացման և խոշոր հումանիտար ճգնաժամի պատճառ է դարձել»։ Ընդգծվել է, որ Արցախի ժողովուրդը մինչ այսօր շարունակում է կրել ագրեսիայի հետևանքները, իսկ Լեռնային Ղարաբաղ հումանիտար մուտքի խոչընդոտումն ու քաղաքականացումը թույլ չեն տալիս ՄԱԿ-ին համապարփակ հումանիտար աջակցություն ցուցաբերել տուժած բնակչությանը։ Մհեր Մարգարյանն անդրադարձել է Covid-19 համավարակի առողջապահական, սոցիալ-տնտեսական, հումանիտար և մյուս հետևանքների հաղթահարման գլոբալ ջանքերը համակարգելու ու առաջնորդելու հարցում ՄԱԿ-ի դերակատարությանը։ Կայուն զարգացման նպատակների իրագործման համատեքստում ընդգծվել է դեպի ծով ելք չունեցող երկրների կարիքներին առավել մեծ ուշադրության հատկացման անհրաժեշտությունը։ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն աջակցություն է հայտնել նաև գլխավոր քարտուղարի կողմից բարեփոխումների օրակարգն առաջ մղելու ջանքերին՝ ուղղված ՄԱԿ-ի համակարգի ճկունության, ներդաշնակության և արդյունավետության բարձրացմանը։
    17:42
    22.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 բեռնատար ավտոմեքենա
    Հունվարի 22-ին, ժամը 10:43-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին ավտոմեքենաները մերկասառույցի պատճառով արգելափակվել են, տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Վերին Խոտանանի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 բեռնատար ավտոմեքենա:
    17:40
    22.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի համոզմամբ՝ կորոնավիրուսի հաստատված դեպքերը չեն արտահայտում վարակի իրական պատկերը
    «Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Էլինար Վարդանյանի հոդվածը․ «Հայաստանում հունվարի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 940 նոր դեպք: Դեպքերը հաստատվել են 5812 թեստավորման արդյունքում: Քովիդը սրընթաց աճ է գրանցում։ Այս մասին ես ահազանգում էի իմ նախորդ գրառման մեջ։
    17:35
    22.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լրագրողական կազմակերպությունները ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանից պահանջել են ներողություն խնդրել լրագրողական համայնքից անպարկեշտ և վիրավորական արտահայտության համար
    Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել ԶԼՄ-ների հասցեին պատգամավոր Վահագն Ալեքսանյանի որակումների վերաբերյալ: Հայտարարության տեքստում ասված է․ «2022թ․ հունվարի 20-ին, Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով քաղաքական ուժերի կամ գործիչների հետ ասոցացվող հեռուստաընկերությունների և առցանց հարթակների լրագրողների գործունեությանը, վերջիններիս անվանել է «վերբալ մարմնավաճառներ»։ Փաստորեն, մեղադրելով նրանց վիրավորանքներ ու ատելություն տարածելու մեջ, պատգամավորն ինքն է այդպիսի խոսքեր կիրառել, ընդ որում՝ մի քանի անգամ կրկնել է դրանք իր ելույթում ու վերահաստատել նաև հունվարի 21-ի նիստում։
    17:26
    22.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ական պատգամավորը ֆեյսբուքում հրապարակել է Կարմիր գրքում գրանցված ծաղիկ
    Ազգային Ժողովի ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջի «սթորի» բաժնում հրապարակել է լուսանկար՝ «դեղին ձնծաղիկ»։ Այն Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված Շտերնբերգիա Ֆիշերի անվամբ ծաղիկն է։ Դավոյանն իհարկե չի հայտնել անձամբ է գնել, թե՞ նվիրել են։ Չի բառացվում, որ անգամ անձամբ հավաքել է։ 
    16:50
    22.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Արցախում պետական բոլոր կառույցներին կցվել են հոգևորականներ
    Տարեսկզբին Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախաձեռնությամբ սկիզբ դրվեց մի նոր ձեռնարկի, որով պետք է եկեղեցի-պետություն համագործակցությունը ստանա նոր մակարդակ։ «Արցախպրես»-ի հաղորդմամբ`Արցախի պետական բոլոր վարչական և ուժային կառույցներին կցվել են հոգևորականներ, ովքեր պարբերաբար պետք է այցելեն և հոգևոր խնամք տանեն հիշյալ կառույցների աշխատակիցների հանդեպ։
    16:12
    22.01.22
    Ավելին