Լրահոս

2022-01-23
  • Հայաստան
    Մինչև նորընտիր նախագահ ընտրելը պաշտոնը կստանձնի Ալեն Սիմոնյանը
    Համաձայն ՀՀ Սահմանադրության 144-րդ հոդվածի՝ մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը՝ այսինքն Ալեն Սիմոնյանը։
    20:44
    23.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Կահույքի խանութի տանիքում հրդեհ է բռնկվել
    Հունվարի 23-ին, ժամը 15:24-ին Ճգնաժամային կառավարման ազզգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի 29/2 հասցեի դիմաց գտնվող կահույքի խանութի տանիքում, տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։01-ին, մարվել՝ 17։36-ին։
    20:41
    23.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Գազպրոմ Արմենիան» հայտնել է Երևանի Տիչինայի փողոցում տեղի ունեցած պայթյունների պատճառը
    «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ այսօր Երևանի Տիչինայի փողոցով անցնող ստորգետնյա միջին ճնշման գազատարից տեղի է ունեցել արտահոսք, որի արդյունքում հարակից առանձնատներում առաջացել է գազաօդային պայթյունավտանգ խառնուրդի կուտակում և տեղի է ունեցել պայթյուն։ «Նշված գազատարով դադարեցվել է գազամատակարարումը՝ արտահոսքի տեղը հայտնաբերելու և հետագա վթարավերականգնման աշխատանքներն իրականացնելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։ Այս պահին հողային աշխատանքներն ավարտվել են, կատարվում է ուսումնասիրություն արտահոսքի հստակ տեղի հայտնաբերման և վթարավերականգնման աշխատանքների համար, որից հետո Գազի մատակարարման և օգտագործման կանոնների փուլային տարբերակով կվերականգնվի գազասպառողների գազամատակարարումը։
    20:39
    23.01.22
    Ավելին
  • Հասարակական
    25 տարի աշխատեցինք, բայց մի քանի րոպեում ամեն ինչ կորցրեցինք. ընտանիքը Միջնավանը լքել է՝ ոչինչ չվերցնելով
    Պատերազմից հետո Երեւանում բնակվող Կարինե Համբարձումյանը 1998 թվականին էր Գյումրիից երեխաների հետ մեկնել եւ բնակություն է հաստատել Արցախի Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքում: Տիկին Կարինեն «NEWS.am»-ի հետ զրույցում պատմում է, որ տարիների ընթացքում կարողացել էին ապրելու համար լավ պայմաններ ստեղծելՄիջնավանում: «Մի տուն էինք ընտրել, որի միայն պատերն էին, փլատակ էր: Պատերի վրա հիմնվելով մենք 0-ից սարքել ենք, ամեն ինչ փոխել ենք, վերանորոգել ենք եւ մարդավարի ապրել ենք: Սակայն չարաբաստիկ պատերազմի ժամանակ մեզ ասացին, որ ոչ մի բան էլ չի լինելու, ընդամենը մի 3 օր դուրս եկեք, մինչեւ ԱԹՍ-երը դուրս գան, նոր եկեք: Մենք էլ լսեցինք այդ հրահանգը, դուրս եկանք ու էլ չկարողացանք հետ գնալ»,- պատմեց տիկին Կարինեն` նշելով, որ հոկտեմբերի 12-ին են իրենք դուրս եկել Միջնավանից, սկզբում Կապանում են մի քանի օր մնացել, այնուհետեւ Երեւան են եկել ու մնացել մինչ օրս: Այժմ տիկին Կարինեն իր դստեր եւ երկու անչափահաս թոռնիկների հետ ապրում է հարազատների տանը: Տիկին Կարինեն Միջնավանի իր տանից ոչինչ հետը չի վերցրել, այն հույսով էին դուրս եկել, որ մի քանի օրից վերադառնալու են: Այժմ տիկին Կարինեն սոցցանցերում ադրբեջանցիների տարածված տեսանյութերում է տեսնում իրենց տունը, հուզվում. «25 տարի աշխատեցինք, լցրեցինք Միջնավանը ուրախությամբ, բայց մի քանի րոպեում կորցրեցինք, ոնց կարող ենք չափսոսալ մեր աշխատանքը, մեր կյանքի երազանքը, նպատակներն ու հւոյսերը լրիվ մնաց այնտեղ: Իսկ հիմա նորից սկսելը շատ դժվար է»: Կարինե Համբարձումյանի հետ կարող եք կապ հաստատել հետեւյալ հեռախոսահամարով` 093 761520:
    20:36
    23.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Իրավիճակի իրապես բարդ լինելը հաստատվում է նաև Հանրապետության նախագահի հրաժարականով․ Վարդևանյան
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրում է. «Իրավիճակի իրապես բարդ լինելը հաստատվում է նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականով, կարծում եմ հրաժարականի տեքստից կոնկրետ ազդակներ կան: Սահմանադրությունը նախատեսում է արտահերթ ընտրության հետևյալ կարգը. Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, և ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն` Ազգային ժողովի կողմից: Նշված ժամկետի հաշվարկը սկսվում է ԱԺ համապատասխան հայտարարությունից հետո»:
    20:34
    23.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Մորգենշտերնի համերգը Երևանում չեղարկվել է
    Մարտի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սպասվող ռեփեր Մորգենշտերնի (իսկական անունը՝ Ալիշեր Վալեև) մեծ համերգը չեղարկվել է։ Համերգի անցկացման մասին հայտարարվել էր վերջերս, ու մինչ կազմակերպիչները խոստանում էին «ամենաաղմկահարույց» համերգը, հայ օգտատերերի զայրացած մեկնաբանություններ էին թողնում ֆեյսբուքյան իրենց էջերում։ Դժգոհող օգտատերերից մեկն էլ ՀՀ քաղաքացի, Հայ առաքելական եկեղեցու հետևորդ Աբգար Շադոյանն է։ «Սպուտնիկ Արմենիայի» հետ զրույցում Աբգարը տեղեկացրել է, որ հաղորդագրություն է գրել համերգի կազմակերպիչ Prime Production-ին, հայտնել իր դժգոհությունները, վերջիններս էլ պատասխանել են, որ համերգը չեղարկվել է։ Համերգի չեղարկման մասին տեղեկացրել են նաև Tomsarkgh.am-ից։ Դժգոհությունների ֆոնին՝ Tomsarkgh.am հարթակում ազատ տեղեր գրեթե չէին մնացել։ Տոմսերի արժեքը, ի դեպ, 6-ից 30 հազար դրամ էր։ Ավելի վաղ Մասիսի Սուրբ Գևորգ եկեղեցու և Այնթապի հոգևոր հովիվ Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանը գրել էր, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում այդ երգիչը ծաղրում և հայհոյում էր հայերին: «Եվ այս անձը պատրաստվում է մարտ ամսին Մարզահամերգային համալիրում մենահամերգի՝ համերգի, որի բառերի մեծամասնությունը հայհոյություն է և անպատվություն: Իսկ Հայաստանում սպառել ենք վերոնշյալ սատանիստի, Հայ Ազգ ծաղրողի գրեթե բոլոր տոմսերը և սրտատրոփ սպասում ենք հայհոյախառն «երգեր» լսելուն»,- գրել էր նա: Ալիշեր Մորգենշտերնը 23-ամյա հայտնի ռուս ռեփեր է, որը հայտնի է դարձել իր արտառոց կերպարի ու էպատաժային արարքների շնորհիվ: Նրա ճակատին «666» է դաջված, ինչը խիստ նյարդայնացնում է մարդկանց։ Իր առաջին հոնորարներից մեկի մի մասը նա ցուցադրաբար այրել է տեսանյութում՝ առաջացնելով համացանցի օգտատերերի դժգոհությունը։
    20:30
    23.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել
    1990-ականների սկզբին աշխարհաքաղաքական մեծ փոփոխությունների հետևանքով մեր ժողովրդին մեծագույն հնարավորություն ընձեռվեց ստեղծել իր անկախ պետությունը: Մեր առաքելությունը ոչ թե մի դրոշը մեկ ուրիշով փոխարինելն էր, այլ՝ կառուցել երկիր, որը դարեր անց վերստին կապահովի հայերի անվտանգությունը, առաջընթացը և բարգավաճումը, գրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ «Ընդգծում եմ՝ անկախ պետության գոյության հիմնական իմաստը պատասխանատվություն ստանձնելու ու կրելու կարողությունն է, երբ ինքներս ենք գիտակցում, որ միայն մենք ենք, որպես մեկ միասնական մարմին, սեփական հաղթանակներ կերտողը և սեփական պարտությունների մեղավորը: Նման պատմական հնարավորությամբ ոգևորված՝ ես, ինչպես և իմ շատ հայրենակիցներ, նվիրվեցի այդ առաքելությանը: Տարբեր պատճառներով այս կամ այն փուլերում իմ մասնակցության ակտիվությունը փոխվում էր, բայց ես չէի դադարում հավատալ մեր վերջնական համազգային հաջողությանը: Եվ հենց դա էր Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնելու առաջարկությանը համաձայնելու իմ գլխավոր շարժառիթը: Ընդունելով այդ կարևոր որոշումը՝ ես ելնում էի ինձ արված առաջարկությունից, ըստ որի՝ նախագահական նոր ինստիտուտը ունենալու է գործիքներ և հնարավորություններ՝ ազդելու արտաքին քաղաքական և տնտեսական, ներդրումային քաղաքականության վրա, Սփյուռքի հետ հարաբերությունների վրա, ինչպես նաև միջազգային ասպարեզում համազգային շահերն առաջ մղելու և նոր գիտակրթական ու բարձր տեխնոլոգիական միջավայր ձևավորելու համար: Որոշ ժամանակ անց տեղի ունեցան 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձությունները... Կարող է հարց ծագել՝ ինչու՞ ես հրաժարական չտվեցի այդ պահին: Պատասխանն ակնհայտ է՝ այն պատասխանատվության պատճառով, որը ես վերցրել էի ինձ վրա՝ ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը: Ես պարտավոր էի անել ինձնից կախված ամեն ինչ՝ բացառելու ներքին պառակտման հետագա խորացումը, հնարավոր բախումները, որոնք կարող էին հանգեցնել չափազանց բացասական հետևանքների: Ես նաև ձգտում էի իմ երկարամյա աշխատանքի շնորհիվ ձեռք բերած հեղինակությունը, կապերը և իմ միջազգային քաղաքական ու տնտեսական ներուժը ծառայեցնել ուժեղ և կայուն պետականության կառուցմանը: Կրկին կարող է հարց առաջանալ, թե ինչու՞ Նախագահը չկարողացավ ազդել այն քաղաքական իրադարձությունների վրա, որոնք մեզ հասցրել են ներկայիս համազգային ճգնաժամի: Պատճառը կրկին ակնհայտ է՝ համապատասխան գործիքների պակասը, գործիքներ, որոնցով ցանկացած պետական պաշտոնյայի օժտում է բացառապես մեկ փաստաթուղթ՝ Սահմանադրությունը: Հենց գործող Հիմնական օրենքի մեջ են թաքնված մեր որոշ կարևոր խնդիրների արմատները: Մենք ունենք պարադոքսալ իրավիճակ, երբ Նախագահը ստիպված է պետականության երաշխավոր լինել՝ փաստացի չունենալով որևէ իրական գործիք: Սահմանադրությունը նաև ենթադրում է մեկ ինստիտուտի գերակայություն մյուսի նկատմամբ, Սփյուռքի հայտնի մասնագետների համար ստեղծում է խոչընդոտներ՝ պատմական Հայրենիքի պետական ինստիտուտների կառավարմանը մասնակցելու համար, և այլն: Մենք խորհրդարանական հանրապետություն ենք ձևով, բայց ոչ բովանդակությամբ: Իմ առաջարկության իմաստը և նպատակը եղել է ոչ թե կառավարման մի ձևից մյուսին (խորհրդարանականից կիսանախագահականի կամ նախագահականի) անցնելը, այլ՝ զսպումների և հակակշիռների վրա հիմնված պետական համակարգ ստեղծելը: Առանց դրա դժվար է խոսել նշանակալից ձեռքբերումների մասին, քանի որ առաջընթացի և հաջողության հնարավոր է հասնել միայն կանխատեսելի և ներդաշնակ համակարգի պայմաններում: Ուրախ եմ, որ ստեղծվել է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում կառավարությանը: Ես հույս ունեմ, որ, ի վերջո, սահմանադրական փոփոխությունները տեղի կունենան, և հաջորդ նախագահն ու նախագահական ինստիտուտը կկարողանան աշխատել ավելի հավասարակշռված և համակարգված միջավայրում: Մենք ապրում ենք յուրատեսակ իրականության մեջ, իրականություն, որտեղ Նախագահը չի կարող ազդել պատերազմին և խաղաղությանը վերաբերող հարցերի վրա: Իրականություն, երբ նա չի կարող վետո կիրառել այն օրենքների վրա, որոնք համարում է պետության և ժողովրդի համար ոչ նպատակահարմար: Իրականություն, երբ Նախագահի հնարավորություններն ընկալվում են ոչ թե որպես առավելություն պետության համար, այլ՝ տարբեր քաղաքական խմբերի կողմից դիտարկվում են որպես իրենց սպառնացող վտանգ: Իրականություն, որտեղ Նախագահն իր ներուժի գերակշիռ մասը չի կարողանում օգտագործել ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման: Իրականություն, որտեղ աշխարհը գտնվում է մշտական տուրբուլենտության գոտում, սակայն Նախագահը սահմանադրական գործիք չունի՝ օգնելու իր երկրին: Իրականություն, որտեղ պետության գլուխը և երբեմն նաև նրա ընտանիքը թիրախավորվում են տարբեր քաղաքական խմբավորումների կողմից: Վերջիններս այնքան էլ հետաքրքրված չեն նախագահական ինստիտուտի կողմից ի շահ երկրի իրականացված ձեռքբերումներով, որքան իմ անցյալով, դավադրության զանազան տեսություններով ու միֆերով: Իմ անձի հանդեպ այդ «մտահոգվածությունը» դուրս է գալիս նաև բարոյականության սահմաններից՝ վերջնական արդյունքում ուղղակիորեն բացասաբար ազդելով առողջության վրա: Ես շատ երկար եմ մտածել և որոշել եմ մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից: Այդ որոշումը բացարձակապես էմոցիոնալ չէ և բխում է որոշակի տրամաբանությունից: Նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա: Մեր պետության համար այս բարդ փուլում, երբ անհրաժեշտ է համազգային միասնություն, նախագահական ինստիտուտը չպետք է դառնա բամբասանքների ու դավադրության տեսությունների թիրախ՝ դրանով իսկ շեղելով հասարակության ուշադրությունը կարևորագույն խնդիրներից: Այսօր, ինչպես երբեք, անհրաժեշտ են իմաստալից, խորը մտածված,կշռադատված և բովանդակալից գործողություններ: Այլապես մենք՝ ողջ աշխարհի հայությունը, չենք հասնի մեր առաքելության նպատակին և կհայտնվենք պատմության լուսանցքում: Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք: Վերջում ցանկանում եմ առանձնակի երախտագիտություն հայտնել մեր քաղաքացիներին և Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ երկրի համար այս բարդ ժամանակներում հաստատակամություն, տոկունություն, համբերատարություն և արիություն ցուցաբերելու համար: Առանձնահատուկ շնորհակալություն մեր քաջարի բանակի զինվորներին և սպաներին, խոնարհումս մեր Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների ընտանիքներին: Շնորհակալ եմ նաև Հանրապետության նախագահի աշխատակազմի բոլոր աշխատակիցներին և պետական կառույցների իմ գործընկերներին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար»:
    19:27
    23.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Գիրք-քանդակներ. «Կծիկ» թիմի աղջիկները պարզապես ծալում են գրքի թերթերը
    7 օր Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում արվեստասերները կարող են վայելել իսկական կրեատիվ գլուխգործոցներ:
    13:53
    23.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սուրեն Պապիկյանը՝ կնոջ հետ․ լուսանկարներ հարսանիքից
    Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Արմինե Մուրադյանի հարսանիքն էր:
    12:56
    23.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Փողոցում դեռ չի քայլում, բայց զայրանում է ու զարմանում. «էմոցիոնալ» ռոբոտ
    Շփոթության աստիճանի մարդու նման անշունչ մեքենային ստեղծողներն ուզում են նրան մատուցող դարձնել:
    12:54
    23.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Սագերը գողեր են «բռնում» և TikTok են մտնում. Գրիշայի ու Գլաշայի «սովորական կյանքը»
    Սագեր են TikTok-ի նոր աստղերը: Բոլոր կարծրատիպերը կոտրող թռչուններն օգնել են մարդկանց բռնել բնակարաններ կողոպտող գողերին:
    12:53
    23.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Տներից մեկում գազի արտահոսքի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն
    Հունվարի 23-ին, ժամը 09։54-ին Ճգնաժամային կառավարման ազզգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցում՝ «Բոռա» ռեստորանի մոտակայքում գտնվող տներից մեկում, տեղի է ունեցել պայթյուն, տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Պարզվել է, որ Տիչինայի փողոցի տներից մեկում (100 քմ) գազի արտահոսքի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն։ Փլուզվել է միջսենյակային մեկ պատ՝ 12 քմ, վնասվել են պատուհանի ապակիները։ Վ․ Թ․-ն (ծնված 1943 թ․) հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։ Փրկարարները փակել են գազատար խողովակի փականը։ Հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։
    12:39
    23.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Կպատասխանեմ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին․ Փաշինյան
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացնում է, որ վաղը՝ հունվարի 24-ին, ժամը 20.00-ին՝ ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում կպատասխանեի լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին: «Լրատվամիջոցները և հասարակական կազմակերպություններն այսօր մինչեւ ժամը 20.00-ն իրենց հարցերը կարող են ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեին։ Հարցուպատասխանի տևողությունը՝ մոտ 2 ժամ»։
    12:27
    23.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հյուրերից քանի՞սն են ներկայացրել QR կոդ․ Ռոբերտ Հայրապետյան
    «Հայաստան» դաշինքի անդամ, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է. «Հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք օր առաջ պետք է պատասխան ստանան։ ՀՀ Պ նախարարի հարսանյաց հանդեսին հավուր պատշաճի ստուգվել ե՞ն ՀՀ ԱՆ 05.01.2022 թվականի N 02-Ն որոշման պահանջների կատարումը. Հյուրերից քանի՞սն են ներկայացրել QR կոդ, քանիսը ՊՇՌ բացասական արդյունքն հավաստող 72 ժամ վաղեմության թեստ և քանիսը հակամարմիններ ունենալու վերաբերյալ 24 ժամ վաղեմության տեղեկանք կամ առողջացման 90օրյա ժամկետը հավաստող ապացույց: Արդյոք մուտքը սրահ ապահովվել է անձնագրերի ստուգմամբ և դրանք 2-րդ կետում նշված տեղեկատվության հետ համեմատելով»:
    12:10
    23.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փաշինյանն իրավունք ունի Իլհամ Ալիևից փակ ծրարով պարգևավճար ակնկալել
    ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանիը գրել է, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք ունի Իլհամ Ալիևից փակ ծրարով պարգևավճար ակնկալել․ «Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքում, բացի Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցից, տեղեկատվություն է տեղադրված 2022 թվականի հունվարի 18-ին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին։ Ուշագրավ է, որ այդ հեռախոսազրույցի ընթացքում, Ղազախստանում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ մտքերի փոխանակման ժամանակ, գոհունակություն է հայտնվել առ այն, որ իրավիճակը օպերատիվ կերպով հնարավոր է եղել կայունացնել, մասնավորապես, ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի ներկայության շնորհիվ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀԱՊԿ-ում նախագահում է Հայաստանը, իսկ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, ստացվում է, որ Ադրբեջանի նախագահը գոհ է նրա գործունեությունից։ Գոհ լինելը չի կարելի բավարար համարել, ուստի Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ իրավունք ունի նաև Իլհամ Ալիևից պարգևավճար ստանալ՝ լավ աշխատանքի համար»։
    12:07
    23.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Բազմաթիվ դպրոցների շենքեր այս ընթացքում դարձել են ռեստորաններ․ Ժաննա Անդրեասյան
    Դպրոցները փակ են եղել շուրջ երկու տարի՝ 83 շաբաթ և բացվել են միայն այս հունվարի կեսերին, գրել է ԿԳՄՍՆ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ «Ընդ որում, բազմաթիվ դպրոցների շենքեր այս ընթացքում վաճառվել են, դարձել ռեստորաններ, ավտոկայանատեղի և այժմ ուղղակի չեն գործում։ Խոսքը 15 մլն երեխաների մասին է, որոնց վերաբերյալ որոշում են կայացրել, որ ուղղակի մեկ տարի ավել կսովորեն։ Համավարակի ազդեցությամբ կրթական աղքատությունը կամ թերուսությունը դարձել է աշխարհում նոր տիպի անհավասարության ցայտուն ցուցանիշ»։
    12:02
    23.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Քիմ Քարդաշյանը կադրեր է ներկայացրել իր նոր նկարահանումներից Կարիբյան ծովի ափին (լուսանկարներ)
    Ամերիկյան հեռուստատեսային աստղ Քիմ Քարդաշյանը նոր ֆոտոնկարահանումների է մասնակցել Կարիբյան ծովի ափեին: Ինչպես ներկայացնում է «Daily Mail»-ը, ուրբաթ տեղի ունեցած նկարահանումների ժամանակ Քարդաշյանը ցուցադրել է մարմինը երկու տարբեր լողազգեստով: 41-ամյա Քիմը, որը հանդիպում է հեռուստահաղորդավար Փիթ Դևիդսոնի հետ, ներկայացել է իր իսկ SKIMS ընկերության շարքի հանդերձներով՝ մարմնագույն և մուգ կապույտ:
    11:55
    23.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երևանում պայթյուն է եղել՝ հրդեհի բռնկմամբ (լուսանկարներ)
    Հունվարի 23-ին, ժամը 10։48-ին Ճգնաժամային կառավարման ազզգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, հայտնում է ԱԻՆ-ը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
    11:53
    23.01.22
    Ավելին