Լրահոս
2022-02-10
-
ՀասարակականԵրևանյան բակերից մեկում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի բեռնատարից թմրամիջոց են իրացրել. տեսանյութՈստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ապօրինի պահվող զենք և թմրանյութ են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ոստիկանությունից։Ավելին17:4710.02.22 -
ՀասարակականՍուրեն Պապիկյանն այցելել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանՓետրվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Նախարարը շրջել է ռազմաուսումնական հաստատության տարածքում, ծանոթացել մասնագիտական լսարանների՝ ուսումնատեխնիկական միջոցներով հագեցվածությանը, զորանոցային և ճաշարանային պայմաններին։ Հրամանատարաշտաբային ֆակուլտետում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ուսումնառությունը շարունակող ավագ սպայակազմին, լսել ռազմական կրթության հիմնախնդիրների վերաբերյալ նրանց պատկերացումներն ու առաջարկները, պատասխանել բարձրացված հարցերին։ Պաշտպանության նախարարը համոզմունք է հայտնել, որ 44-օրյա պատերազմից հետո արվող համալիր վերլուծությունների հիման վրա պետք է էապես վերանայվեն վերաբերմունքն ու մոտեցումները ռազմական կրթության հանդեպ, և որ այս ոլորտում նույնպես լրջագույն բարեփոխումներ են սպասվում։ Այցի ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել մարտական գործողությունների ընթացքում զոհված համալսարանականների հիշատակին։Ավելին17:4510.02.22 -
ՀասարակականՈստիկանությունը «տորիչելյան»-ը չի տարբերում «կոնչընի»-ից․ Ադիբեկյանին կանչել են բաժինՓաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ԵՄ դեսպանատան մոտից - ուղիղ Ոստիկանության Մասիվի բաժին՝ «ծանր վիրավորանքի» հերթական թեմայով։ Էս անգամ Ադիբեկյանը մի հարցազրույցում ռուբեն ռուբինյանին անվանել էր «տորիչելյան դատարկություն»։ Իրավապահներն էլ դա ընկալել էին «ԿՈՆՉԸՆԻ դատարկություն» ու արագի մեջ սկսել քրեական վարույթ։ ԷդպեսԱվելին17:4210.02.22 -
N զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են վարժանքներN զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողների հետ փետրվարի 10-ին անցկացվել են վարժանքներ: Զինծառայողները զբաղեցրել են նախորոշված շրջանները, բացազատել կապի դաշտային հանգույցներ։ Հրամանատարությունը ստուգել է անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները։Ավելին17:4110.02.22 -
ՀասարակականՀայաստանի մի շարք շրջաններում այս պահին ձյուն է տեղումՓետրվարի 10-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Ճամբարակի, Արագածի, Թալինի, Արարատի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Աբովյանի, Նաիրիի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև, տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Սիսիանի տարածաշրջանի՝ Գորայքից դեպի Ծղուկ ճանապարհահատվածը դժվարանցանելի է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:Ավելին17:3610.02.22 -
ՀասարակականԲաքվի թվերը ծիծաղելի են. Կապրիելյանը` հայկական կողմում մնացած ադրբեջանցիների դիերի մասինՀայաստանի ռազմագերիների հարցերի հանձնաժողովի աշխատանքային խմբի նախկին ղեկավար Արմեն Կապրիելյանն անհեթեթություն և ծիծաղելի համարեց պաշտոնական Բաքվի այն հայտարարությունը, թե Արցախյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած համարվող շուրջ 4000 ադրբեջանցու աճյուն մնացել է հայկական կողմում։ Նշենք, որ նման հայտարարություն փետրվարի 10-ին արել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան։ «Այդ թիվը բացարձակ վստահություն չի ներշնչում, քանի որ տարբեր տարիների այդ պետության տարբեր պաշտոնատար անձինք թվեր են հրապարակել, որոնք իրականության հետ չեն համապատասխանել։ Կարծում եմ` դա մասնագիտական ունակությունների պակասից է, կամ գուցե ասում են ուղղակի ասելու համար։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ևս խոսում է շուրջ 3500 անհետ կորած ադրբեջանցու մասին, բայց սա այն թիվն է, որը Ադրբեջանի կողմից պաշտոնական խողովակներով է տրամադրվել իրենց»,– նշեց Կապրիելյանը։ Նրա խոսքով` նման հայտարարություններ ադրբեջանական կողմը պարբերաբար արել է, սակայն երբևէ փաստացի տվյալներ չի ներկայացրել։ Կապրիելյանը հիշեցրեց, որ այս հարցով նա զբաղվել է 12 տարի` մինչև 2018 թվականի գարուն։ ՀՀ ռազմագերիների հարցերի հանձնաժողովի աշխատանքային խմբի նախկին ղեկավարը չբացառեց, որ նման տվյալներ հրապարակելով` ադրբեջանական կողմը հետապնդում է որոշակի քաղաքական նպատակներ։ Արդյո՞ք այս քայլով Ադրբեջանը չի փորձում խնդիր ստեղծել հայկական կողմի համար, որպեսզի չվերադարձնիԲաքվում պահվող հայ ռազմագերիներին և իրենց հսկողության տակ անցած Արցախի տարածքներում մնացած աճյունները։ «2000 թվականից ՀՀ–ում գործել է Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով, որը 2018 թվականի ապրիլին կարճ ժամանակով լուծարվել է, ապա մի քանի ամսից` նոյեմբերին, կրկին վերահիմնադրվել է։ 2004-2005 թվականներից սկսած գերիների ուանհետկորածներիհարցն ամբողջովին քաղաքականացվեց, ինչի համար ես ցավում եմ։ Դա հումանիտար հարց է ու ոչ մի պարագայում չի կարելի քաղաքականացնել, ինչի մասին ասվում է նաև միջազգային օրենքում` Ժնևյան իրավունքով»,– շեշտեց Կապրիելյանը։ Վտանգն առավել քան իրական է. Վահան Հունանյանը պատասխանել է Ադրբեջանին Նշենք, որ փետրվարի 9-ին էլ նման հայտարարություն արել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, որը նշել էր, թե այդ պատերազմում իրենց կողմից անհետ կորածները 3890-ն են։Ավելին17:2310.02.22 -
ՀայաստանԿողոպուտ ավտոբուսում. ոստիկանները կանգառում տեսել են, փախչող անձին, հետապնդել ու բռնելՓետրվարի 7-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի սպասարկման տարածքում կողոպուտ էր եղել: Երեկոյան թիվ 258 երթուղու ավտոբուսում մի տղամարդ ուղևորուհիներից մեկի գրպանից բացահայտ հափշտակել էր բջջային հեռախոսը, իջել Ազատության պողոտայի կանգառներից մեկում ու փախել: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանները կանգառում տեսնելով կողոպուտ կատարած անձին փախչելիս՝ հետապնդել էին, բռնել ու կասկածանքով բերման ենթարկել բաժին: Կասկածվողը, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի 39-ամյա բնակիչ է, փախչելիս Ազատության պողոտայում նետել էր հեռախոսը: Բերման ենթարկված տղամարդը խոստովանել է կատարածը: Տարածքի զննությամբ բջջային հեռախոսը հայտնաբերվել է: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:Ավելին16:5510.02.22 -
ՀասարակականՓոխվարչապետն օգնական ունիՓոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը որոշում է ստորագրել՝ Կարեն Հարությունյանին իր օգնական նշանակելու մասին: Որոշման մեջ ասվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Կարեն Հարությունյանին նշանակել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի օգնական»։Ավելին16:4410.02.22 -
ՀասարակականԳործարկվելու է Ջանֆիդա համայնքի շչակըՓետրվարի 11-ին՝ ժամը 12:15-ին, Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է համայնքում առկա շչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:Ավելին16:1910.02.22 -
ՀասարակականՊատերազմից հետո փաստահավաք առաքելության իրականացումը համարում ենք առաջնահերթ ․ ԱԳՆ44-օրյա պատերազմի ավարտից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի կողմից առաջարկված` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի փաստահավաք առաքելության իրականացումը համարում ենք առաջնահերթ և հրատապ։ Հայաստանը սատարում է այս առաքելության՝ հնարավորինս արագ կյանքի կոչմանը` «Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ. Հաագայի կոնվենցիային և դրան կից երկու արձանագրություններին համահունչ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության անհապաղ իրականացման անհրաժեշտությունն առաջացել է պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացման վերահաս վտանգից պաշտպանելու համար: Հայկական հուշարձանների հանդեպ արդեն իսկ արձանագրված վանդալիզմի դեպքերը, ինչպես նաև Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից օրեր առաջ հայկական պատմամշակութային ժառանգության ինքնությունը խեղաթյուրելուն ուղղված աշխատանքային խմբի ստեղծման ազդարարումը փաստում են, որ նման վտանգն առավել քան իրական է։ Երևան և Բաքու ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակության այցելության առաջարկը դիտարկում ենք բացառապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի կողմից առաջարկված վերոնշյալ առաքելության շրջանակում։Ավելին16:1110.02.22 -
ՀասարակականԳիշերը լեռնային առանձին շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուքՓետրվարի 11-ի գիշերը լեռնային առանձին շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք։ Հանրապետության տարածքում փետրվարի 11-ին, 14-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով: Փետրվարի 12-13-ը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ: Փետրվարի 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը 10-ին կնվազի 4-6 աստիճանով, 11-13-ի ցերեկը նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում փետրվարի 11-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Փետրվարի 11-ի ցերեկը, 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Ավելին16:1010.02.22 -
ՀասարակականԱրաբկիրում կրակոցներ արձակած մարդը թաքնվել էր ԾիծեռնակաբերդումՈստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները համատեղ իրականացրած լայնածավալ օպերատիվ միջոցառումների արդյունքում փետրվարի 9-ին տեղեկություններ ստացան, որ ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվող 39-ամյա տղամարդը, որը Երևանի բնակիչ է, թաքնվում է Ծիծեռնակաբերդի խճուղու շենքերից մեկում։ Նույն օրը երեկոյան հիշյալ ստորաբաժանումների և Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները հետախուզվողին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին։ 2021 թվականի դեկտեմբերի 11-ին Արաբկիր վարչական շրջանում կրակոցներ էին հնչել։ Նախ Արաբկիրի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ռիգայի փողոցում են կրակոցներ հնչել, ապա նոր ահազանգ էր ստացվել, որ կրակոցներ են հնչել նաև Հրաչյա Քոչարի փողոցում։ Ահազանգողների նշած հասցեներով մեկնել էին օպերատիվ-քննչական խմբեր։ Տեղում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր հետևյալը։ Նախնական տվյալներով՝ Արաբկիրի 29 փողոցի թիվ 2 շենքի հարակից տարածքում մի խումբ անձինք վիճել էին։ Պարզվել էր մասնակիցների ինքնությունը, նաև վեճի պատճառը. ավտոմեքենայի լվացման հարցի շուրջ էին վիճել։ Այդ ընթացքում մասնակիցներից 39-ամյա տղամարդը ապօրինի ինքնաձիգով կրակոցներ էր արձակել միջադեպի մասնակիցներից մեկի հոր կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի ավոտմեքենայի ուղղությամբ։ Այնուհետև կրակոցներ էր արձակել դեպքի վայրից փոքր ինչ հեռանալուց հետո և «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հեռացել էր։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին 7,62 մմ տրամաչափի 10 պարկուճ: Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերվել, որ կրակոցներն արձակել էր 39-ամյա տղամարդը։ Դեկտեմբերի 14-ին՝ դեպքից երեք օր անց, նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում՝ խուլիգանության և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Ամիսներ տևած միջոցառումներից հետո փետրվարի 9-ին հետախուզվողը հայտնաբերվեց։ Նա ներկայացրել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, որը նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն է։ Բացի այդ, նրա հայտնաբերման վայրի զննությամբ առգրավվել է «Մակարով» ատրճանակ։Ավելին16:0810.02.22 -
ՀայաստանԾնվել է պատերազմում զոհված Արամ Բաղդասարյանի եղբայր ԱրթուրըԱյսօր առավոտյան Աբովյանի ծննդատանը լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս, աբովյանցի ժամկետային զինծառայող Արամ Բաղդասարյանի եղբայրը՝ Արթուրը, տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանից։ Փոքրիկը ծնվել է 3,3 կգ քաշով, 52 սմ հասակով: Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի օգնականը՝ Ստեփան Բաղդասարյանը, այցելել է Աբովյանի ծննդատուն՝ տեսակցելու և մարզպետի ու մարզպետարանի անունից շնորհավորելու հերոսի մայրիկին՝ Իզաբելլա Հարությունյանին: Փոքրիկը և նրա մայրը իրենց լավ են զգում:Ավելին16:0110.02.22 -
ՀասարակականՆախարարը մարտին կմեկնի Նյու-ՅորքՀայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը 2022 թվականի մարտի 13-17-ը կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Նախարարը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 66-րդ նստաշրջանին։ Նարեկ Մկրտչյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման ավիատոմսի հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը։ Գործուղումից վերադառնալուց հետո նախարարը եռօրյա ժամկետում հաշվետվություն պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:Ավելին15:5810.02.22 -
Շոու բիզնեսՔիմ Քարդաշյանը հայտնել է Քանյե Ուեսթից բաժանվելու պատճառըՀեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը երեխաների հետ նկարահանվել է «Vogue»-ի շապիկի համար եւ անկեղծ հարցազրույց է տվել ամուսնալուծության եւ ապագայի ծրագրերի մասին։ «Ես երեխաներիս մոտ պետք է ամենաշատն աջակցեմ նախկին ամուսնուս։ Ես երկար ժամանակ այլ մարդկանց եմ երջանկացրել, իսկ վերջին երկու տարիների ընթացքում որոշում եմ կայացրել երջանկացնել ինձ։ Նույնիսկ եթե այդ փոփոխություններն ինձ ամուսնալուծության են հանեցրել, ես ազնիվ եմ մնացել ինքս իմ առաջ։ Հինգերորդ տեսնամյակը քեզ ընտրելու ժամանակն է»,- ամսագրի հետ զրույցում հայտարարել է Քարդաշյանը։ 41-ամյա Քարդաշյանը պատմել է, թե ինչով է զբաղվելու առաջիկա տասնամյակում։ «Ես լավ եմ սնվելու։ Զբաղվելու եմ սպորտով։ Ուրախանալու եմ, ավելի շատ ժամանակ անցկացնելու երեխաներիս եւ սիրելի մարդկանց հետ։ Մի կողմ եմ դնելու հեռախոսը»,- խոստոցել է նա։ Համարի թողարկումից հետո Քանյե Ուեսթը լուսանկարները հրապարակել է իր միկրոբլոգում՝ հուսահատ ուղերձ թողնելով։ «Աստված իմ, խնդրում եմ, ինձ վերադարձու ընտանիքս»,- իր ինստագրամյան էջում գրել է ռեփերը։Ավելին15:5410.02.22 -
ՀայաստանՀայաստանը մաղթում է, որ Սիրիան օր առաջ հաղթահարի ճգնաժամը. Նիկոլ ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունը հայ-սիրիական հարաբերությունների ամրապնդման գործում՝ նշելով, որ Հայաստանը հետևում է զարգացումներին և մաղթում է, որպեսզի բարեկամ Սիրիան օր առաջ հաղթահարի ճգնաժամը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ կողմից 2019թ. Սիրիա ուղարկված մարդասիրական առաքելությանը, որը ծավալել է հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման գործունեություն: Վարչապետի խոսքով՝ առաքելությունը հարգանքի տուրք է Սիրիայի ժողովրդին, որն ապաստան է տվել 1915թ. Հայոց ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցներին, և որի հետ հայ ժողովրդին միավորում են պատմական սերտ կապերը: Մոհամմեդ Հաջ Իբրահիմը գոհունակությամբ արձանագրել է ՀՀ կառավարության հետ արդյունավետ համագործակցության փաստը և նշել, որ պաշտոնավարման ընթացքում ներդրել է լավագույն ջանքերը երկկողմ կապերի զարգացման ուղղությամբ: ՀՀ-ում Սիրիայի դեսպանը երախտագիտություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ ճգնաժամի ընթացքում ցուցաբերած աջակցության համար և նշել, որ Սիրիայի կառավարությունը շատ բարձր է գնահատում ՀՀ մարդասիրական առաքելությունը: Նա ընդգծել է, որ դա վկայում է երկու երկրների ամուր բարեկամության մասին և հարատև զարգացում, հաջողություններ մաղթել Հայաստանին և հայ ժողովրդին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Սիրիայում ընթացիկ զարգացումների և հումանիտար իրավիճակի շուրջ:Ավելին15:5110.02.22 -
Հասարակական«Պարացետամոլը» կարող է «մահացու վտանգ» ներկայացնել․ գիտնականների նոր բացահայտումըՇոտլանդիայի Էդինբուրգի համալսարանի գիտնականները հետազոտություններ են արել ու եկել եզրահանգման, որ պարբերաբար և երկար ժամանակ «Պարացետամոլ» օգտագործելու դեպքում կաթվածի վտանգ կարող է առաջանալ։ Ըստ շոտլանդացի մասնագետների, «Պարացետամոլի» «սիրահարները» ակամայից մեծացնում են սրտի հիվանդությունների առաջացման ռիսկը, իսկ արյան զարկերակային բարձր ճնշում ունեցողները՝ նաև կաթվածի վտանգը։ Նման եզրահանգման հիմք են հանդիսացել զարկերակային բարձր ճնշում ունեցող 110 կամավորի մասնակցությամբ անցկացված գիտափորձի արդյունքները։ Երկու շաբաթվա ընթացքում գիտափորձի մասնակիցների մի մասը օրական 4 անգամ՝ «Պարացետամոլ», իսկ մյուս մասը՝ նույնքան անգամ պլացեբո է ընդունել։ Ընտրությունը պատահականության սկզբունքով է եղել։ Գիտափորձի մասնակիցների երկու երրորդը նաև հիպերտոնիայի՝ բարձր ճնշման դեմ է դեղահաբեր ընդունել։ Արդյունքում գիտնականները պարզել են, որ կամավորների զարկերակային ճնշումը միջինում բարձրացել է։ Հատկանշական է, որ երբ գիտափորձի մասնակիցները դադարել են «Պարացետամոլ» ընդունել, նրանց զարկերակային ճնշումն իջել է այն մակարդակի, որը գիտափորձի սկզբում էր։ Գիտնականները եզրահանգել են, որ կանոնավոր ու պարբերաբար «Պարացետամոլ» խմելու դեպքում սրտի հիվանդությունների կամ կաթվածի ռիսկը մեծանում է 20 տոկոսով։ Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը նույնպես նախազգուշացրել է, որ «Պարացետամոլի» հաճախակի ընդունումը կողմնակի ազդեցություններ կարող է առաջացնել, այդ թվում՝ մաշկի գույնի փոփոխության հանգեցնել։ Չնայած նրան, որ նշված դեղամիջոցը լայն տարածում ու կիրառում ունի, ցավազրկում է, իջեցնում մարմնի ջերմությունը, որոշ մարդկանց մոտ, ովքեր հաճախ են ընդունում այն, կարող են բարդություններ առաջանալ։Ավելին15:4610.02.22 -
Հասարակական2021-ին քննվել է ընտանեկան բռնության 556 քրգործ, որից` 13-ը սպանության, 1-ը` մոր կողմից նորածնին սպանելու հոդվածով2021 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վարույթում, ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 556 քրեական գործ, որից` 13-ը քննվել է 104-րդ հոդվածով նախատեսված սպանության, 1-ը` 106-րդ հոդվածով նախատեսված մոր կողմից նորածին երեխայի սպանության, 1-ը՝ 109-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ մահ պատճառելու, 5-ը՝ 110-րդ հոդվածով նախատեսված ինքնասպանության հասցնելու, 2-ը՝ 111-րդ հոդվածով նախատեսված ինքնասպանության հակելու, 12-ը՝ 112-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 7-ը՝ 113-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 30-ը՝ 117-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 285-ը՝ 118-րդ հոդվածով նախատեսված ծեծի, 23-ը՝ 119-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, 1-ը` 121-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 4-ը՝ 131-րդ հոդվածով նախատեսված մարդուն առևանգելու, 4-ը` 133-րդ հոդվածով նախատեսված ազատությունից ապօրինի զրկելու, 39-ը՝ 137-րդ հոդվածով նախատեսված սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի, 2-ը՝ 138-րդ հոդվածով նախատեսված բռնաբարության, 3-ը՝ 139-րդ հոդվածով նախատեսված սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, 7-ը՝ 141-րդ հոդվածով նախատեսված 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերության, 2-ը՝ 142-րդ հոդվածով նախատեսված անառակաբարո գործողությունների, 29-ը՝ 167.1-րդ հոդվածով նախատեսված ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, 6-ը՝ 168-րդ հոդվածով նախատեսված խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքին կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, 2-ը` 169.1-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, 1-ը՝ 170-րդ հոդվածով նախատեսված երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելու, 20-ը՝ 173-րդ հոդվածով նախատեսված ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու, 4-ը` 185-րդ հոդվածով նախատեսված գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու, 40-ը` 353.1-րդ հոդվածով նախատեսված անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու, իսկ 13-ն՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ: 556 քրեական գործից 129-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 135 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 3-ն ուղարկվել է դատարան` բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու համար, 252 քրեական գործի վարույթ կարճվել է, որից 112-ը` արդարացնող, իսկ 140-ը` ոչ արդարացնող հիմքով, 31 քրեական գործի վարույթ կասեցվել է, որից 17-ը հանցանք կատարած անձին հետախուզելու, իսկ 14-ը` հանցանք կատարած անձը հայտնի չլինելու պատճառաբանությամբ: 8 քրեական գործ ուղարկվել է ըստ ենթակայության, 53-ը` միացվել է, 80 քրեական գործ փոխանցվել է 2022 թվական: Վերը նշված քրեական գործերով 272 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որից` 8-ը եղել են 14-18 տարեկան, 113-ը՝ 18-35 տարեկան, 151-ը՝ 35 տարեկանից բարձր: 8 մեղադրյալ եղել են նախկինում դատապարտված: Ընտանիքում կատարված հանցագործություններից 19-ը կատարվել են մոր կողմից, որից 12-ը` անչափահաս զավակի նկատմամբ, 27-ը՝ հոր կողմից, որից 16-ը` անչափահաս զավակի նկատմամբ, 1-ը` խորթ մոր կողմից` անչափահաս խորթ զավակի նկատմամբ, 2-ը` խորթ հոր կողմից, 14-ը՝ եղբոր/քրոջ կողմից, 20-ը` զավակի կողմից (այդ թվում՝ որդեգրված), 7-ը՝ ամուսիններից կնոջ կողմից, 169-ը՝ ամուսիններից տղամարդու կողմից, 1-ը՝ թոռան կողմից, 6-ը՝ ամուսնու ծնողների կողմից, 6-ը՝ հարսի/փեսայի կողմից: Նշված 556 քրեական գործով 485 անձ ճանաչվել է որպես տուժող, որից` 54-ը՝ մինչև 12 տարեկան, 12-ը՝ 12-14 տարեկան, 11-ը՝ 14-16 տարեկան, 8-ը՝ 16-18 տարեկան, 181-ը` 18-35 տարեկան, 219-ը` 35-ից բարձր:Ավելին15:4010.02.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Մածունը չի մերում հայերին ու վրացիներին. միջպետական սկանդալ | 10.02.2022Ավելին15:3010.02.22 -
ՀասարակականԻնչպես են իրականում Երևանը «մաքրում» փոշեկուլ մեքենաները (տեսանյութ)Ֆեյսբուքյան «Մի արեք այսպես» խմբի անդամներից մեկը հրապարակել է տեսանյութ, որում պատկերված է, թե ինչպես է Երևանի քաղաքապետարանի կոմունալ վակումային մեքենան (փոշեկուլ) փոշին կլանում ու դուրս նետում հենց փողոցում՝ իր ետևից փոշու հսկայական ամպ թողնելով: «Մարդ կա՞ որ կկարողանա բացատրել այս երևույթի իմաստը», «Կեղտի հավասարաչափ բաշխում, որ մի տեղ չհավաքվի», «Քաղաքի փոշինա մաքրում, ուղղակի ֆիլտրի գումար չկա» գրել են տարակուսած օգտետերերը: Հիշեցնենք, որ երեկ ձերբակալվել էին «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենն ու նրա տեղակալըԱվելին14:5910.02.22