Լրահոս
2022-02-11
-
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 11.02.2022Մամուլի տեսություն 11.02.2022Ավելին12:0911.02.22 -
ՄիջազգայինԵթե ամերիկացիներն ու ռուսները կրակեն միմյանց վրա․ Բայդենը փակագծեր է բացել«Եթե ամերիկացիներն ու ռուսները կրակեն միմյանց վրա, կսկսվի համաշխարհային պատերազմը»,-հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։Ավելին11:5211.02.22 -
Արտաքին քաղաքականությունՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իրանի առաջնորդներինՇնորհավորական ուղերձի առիթը՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձն էԱվելին11:2911.02.22 -
ԱռողջապահականՄեկ օրում՝ 38 մահ. Կորոնավիրուսի պատկերը Հայաստանում մտահոգիչ էՓետրվարի 11-ին` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 2676 նոր դեպք:Ավելին11:2211.02.22 -
ՀայաստանՄտահոգիչ է ու վիրավորական․ Թաթոյանը պատասխանել է ԲԴԽ-ին ու Վլադիմիր ՎարդանյանինՄտահոգիչ է ու վիրավորական․ Թաթոյանը պատասխանել է ԲԴԽ-ին ու Վլադիմիր ՎարդանյանինԱվելին11:1511.02.22 -
ԱրցախԱդրբեջանցիները կրկին թիրախավորել են Արցախի խաղաղ բնակավայրերը․ ահազանգԱրցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից կրակահերթեր են արձակվել դիտարկվող բնակելի տների ուղղությամբ։Ավելին11:0311.02.22 -
ՄիջազգայինԶանգվածային ցույցեր՝ Նոր Զելանդիայում․ բողոքում են պարտադիր պատվաստումների դեմԶանգվածային ցույցեր՝ Նոր Զելանդիայում․ բողոքում են պարտադիր պատվաստումների դեմԱվելին10:5611.02.22 -
ՀասարակականԵրկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերումԵրկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերումԱվելին10:4811.02.22 -
Արտաքին քաղաքականությունԹուրքական թերթ. «Հայաստանի, Իսրայելի ու ԱՄԷ-ի ուղղությամբ լուրջ քայլեր են արվելու»Թուրքական թերթ. «Հայաստանի, Իսրայելի ու ԱՄԷ-ի ուղղությամբ լուրջ քայլեր են արվելու»Ավելին10:4111.02.22 -
ԱրցախԱրցախի ԱԳ նախարարը պատերազմից հետո առաջին անգամ այցելել է ԲրյուսելԱյցն ամփոփվել է Բելգիայի Հայ համայնքի ներկայացուցչական մարմինների անդամների հետ հանդիպումովԱվելին10:3011.02.22 -
ՀայաստանԱրմեն Գրիգորյանն ու Ստանիսլավ Զասը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակըԱրմեն Գրիգորյանն ու Ստանիսլավ Զասը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակըԱվելին10:2311.02.22 -
ՀայաստանՓակ ճանապարհներ, ձյան տեղումներ․ Հայաստանում եղանակը բարվոք չէՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։Ավելին10:1411.02.22 -
ՀասարակականՀայ ֆիզիկոսը՝ Բուչալտերի տիեզերաբանության մրցանակի հաղթողԲյուրականի աստղադիտարանից տեղեկացնում են, որ հայ ֆիզիկոս, Վանկուվերի Սայմոն Ֆրեյզեր համալսարանի (SFU) պրոֆեսոր և Բյուրականի աստղադիտարանի արտասահմանյան աշխատակից Լևոն Պողոսյանն արժանացել է Բուչալտերի տիեզերաբանության 2021թ․ մրցանակին։ Նախասկզբյան մագնիսական դաշտերի միջոցով Հաբլյան լարվածությունը բացահայտելու վերաբերյալ իրենց նոր հետազոտության համար Լևոն Պողոսյանը և նրա աշխատակիցն արժանացել են առաջին մրցանակին։ Հաբլյան լարվածությունը տիեզերաբանության ամենամեծ հանելուկներից մեկն է, որը վերաբերում է Հաբլի հաստատունի ակնհայտ տարբերությանը, կամ նրան, թե որքան արագ է Տիեզերքն ընդլայնվում այսօր, ինչն իր հերթին որոշվում է տարբեր տեսակի դիտումների միջոցով։ Իրենց աշխատանքում Պողոսյանը և նրա աշխատակիցը ցույց են տվել, թե ինչպես վաղ Տիեզերքի մագնիսական դաշտերը հաշվի առնելը կարող է օգնել լուծելու այդ տարբերությունը: Բուչալտերի տիեզերաբանության մրցանակը շնորհվում է 2014թ-ին: Այն տրվում է տիեզերաբանության մեջ բեկումնային տեսական, դիտողական կամ փորձարարական աշխատանքի համար, որը կարող է նպաստել Տիեզերքի ծագման, կառուցվածքի և էվոլյուցիայի մասին մեր ունեցած պատկերացումների ընդլայնմանը:Ավելին00:1011.02.22 -
Հասարակական«Հայաստան» խմբակցությունը «Շուշիի հռչակագիրը» դատապարտող նախագիծ է շրջանառության մեջ դրելԸնդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը Ադրբեջանի և Թուրքիայի ընդունած «Շուշիի հռչակագիրը» դատապարտող նախագիծ է շրջանառության մեջ դրել, «Փաստինֆո»-ին ասել է նախագծի հեղինակներից Անդրանիկ Թևանյանը։ Նախագծով, մասնավորապես, նախատեսվում է գնահատական տալ և վերաբերմունք ցուցաբերել Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների կողմից վավերացված «Շուշիի հռչակագրին», որը 2021 թվականի հունիսի 15-ին ստորագրել են Էրդողանը և Ալիևը, նաև առաջարկվում է սահմանել այն կարմիր գծերը, որոնցից այն կողմ Հայաստանն իրավունք չունի անցնել։ «Հայաստանի խորհրդարանի լռությունը տարօրինակ կլինի, երբ ակնհայտ հակահայկական հռչակագիր է վավերացվում, իսկ մենք որևէ ձայն չենք հանում: Հայաստանի խորհրդարանը պետք է իր վերաբերմունքը ցույց տա «Շուշիի հռչակագրին»՝ ելնելով այնտեղ առկա դրույթներից։ Մենք էականորեն պետք է վերանայենք ազգային անվտանգությունը»,-ասել է պատգամավորը: «Հայաստան» խմբակցության հեղինակած նախագիծն արդեն իսկ դրվել է շրջանառության մեջ, առաջիկայում կմտնի նաև ԱԺ հերթական նիստերի օրակարգ կամ կքննարկվի արտահերթ նիստով։ «Հուսով ենք՝ իշխող մեծամասնությունը չի մերժի նախագիծը, այլապես կստացվի, որ ՔՊ-ն ողջունում է «Շուշիի հռչակագիրը»,-ասել է Թևանյանը: Նախագծի հեղինակներն են «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Թևանյանը և Արմեն Ռուստամյանը:Ավելին00:0511.02.22
2022-02-10
-
ՄիջազգայինՍնուփ Դոգին մեղադրել են սեռական բռնության մեջՌեփեր Սնուփ Դոգին մեղադրել են սեռական բռնության մեջ։ Համապատասխան հայցը ներկայացվել է Լոս Անջելեսի դատարան: Այս մասին գրում է TMZ-ը։ Դատարան դիմած կնոջ խոսքով՝ 2013թ. մայիսի 29-ին նա այցելել է Կալիֆոռնիայի Անահայմա քաղաքում երաժշտի համերգներից մեկին։ Շոուից հետո նախկին կավատ և Սնուփ Դոգի վաղեմի ընկեր Բիշոփ Դոն Մեջիկ Խուանն առաջարկել է նրան տուն ուղեկցել։ Կինն ասել է, որ քնել է մեքենայի մեջ, իսկ երբ արթնացել է, նրանք ոչ թե իր տանն են եղել, այլ Խուանի, որտեղ տղամարդիկ իրեն ստիպել են սեռական հարաբերություն ունենալ։ TMZ-ի աղբյուրի տվյալներով՝ կինը Սնուփ Դոգից և Դոն Խուանից պահանջել է 10 մլն դոլար մինչդատական կարգով, սակայն նրան մերժել են: Դոգը հերքել է բոլոր մեղադրանքները։ Իր Instagram-ում նա գրառում է կատարել, որում հայտարարել է «ոսկի փնտրողների սեզոնի» մեկնարկի մասին:Ավելին23:5510.02.22 -
ՀասարակականԲացահայտվածներն ախր կարող էին օրինակ վերցնել իրենց «գործընկերներից» և հիմնադրամ ու ՀԿ բացել. Վահե ԳրիգորյանԱյսօր բացահայտված պետական դավաճաններն նաև անուղեղ են, տարօրինակ անուղեղ, գրում է իրավաբան Վահե Գրիգորյանը։ «Ախր, կարող էին օրինակ վերցնել իրենց «գործընկերներից». գնալ, մի քանի հիմնադրամ ու ՀԿ բացել, անուններն էլ դնել, ասենք, «Բաց հասարակության հիմնասյուներ» կամ «Իրազեկ թշնամիների միավորում» կամ էլ թեկուզ «Կանանց այլասերման կենտրոն», ինչու ոչ, «Սոցիոֆլոպ» կամ «Ալբանաշեն» ու ադրբեջանից եվրոպա, այնտեղից էլ Հայաստան փոխանցվող գումարները հանգիստ ստանալ: Այդ դեպքում արարքն կորակվեր ոչ թե որպես հանցագործություն` պետական դավաճանություն, այլ «հասարակական գործունեություն» կամ հետազոտություն: Ձեռքի հետ էլ մի քանի ակցիա կանեին ընդդեմ պետության, բանակի ու, իհարկե, «հանուն խաղաղության»: Դե, բազմաթիվ Հայաստանյան ՀԿ-ների ու հիմնադրամների նման»:Ավելին23:4810.02.22 -
ՀայաստանԸնտանիքի անդամները կոնկրետ պաշտոններ են զբաղեցնում քայլիստների հետ․ իրավաբանԿարճ տեսագրությունից ակնհայտ է, որ սեղանի շուրջ խմբված որոշ գործիչներ անգամ ֆիզիկապես անկարող են շարժվել, ուր մնաց կարողանան դիմադրություն ցույց տալ «ընդունելությանը» Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է «Հայաստան» դաշինքի անդամ, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։ «Իշխանական խունտան, որի ղեկավարը մտավորականությանն ու գիտության մարդկանց տարբեր առիթներով հակաէսթետիկ որակումներ է տվել` լափամանից օգտվողներ, պարապ «կոֆե խմողներ», հերթական անգամ օգտագործեց մտավորականությանը սեփական անհրապույր փիառի համար: Կարճ տեսագրությունից ակնհայտ է, որ սեղանի շուրջ խմբված որոշ գործիչներ անգամ ֆիզիկապես անկարող են շարժվել, ուր մնաց կարողանան դիմադրություն ցույց տալ «ընդունելությանը» կամ առհասարակ մերժեն 5000-ից ավելի երիտասարդների կյանք խլած, երկիրը պարտության տարած, Արցախի 75 տոկոսը հանձնած, թշնամու ոտքը Հայաստանի տարածք բերած իշխանիկների հրավերը: Pantene Pro-V` երկուսը մեկում պաշտոնյան ընդամենը օգտագործեց նրանց` նախագահի պաշտոնը ժամանակավորապես իր վրա հագնելու կապակցությամբ: Սա բոլորիս ցավն է: Ոմանց դեպքում ակնհայտ էր, որ այնտեղ պետք է լինեն` նեղ անձնական շահադիտական նպատակներով` ընտանիքի անդամները կոնկրետ պաշտոններ են զբաղեցնում քայլիստների հետ… Սակայն մյուսների դեպքում ցավալի է: Ամենացավալին ու ամոթալին հայոց բանակի հիմնը՝ «Երազ իմ երկիր հայրենի»-ն հեղինակած Ռոբերտ Ամիրխանյանի նվաստալի ծառայամտությունն է մի անձի, ում քաղաքական թիմը հետևողական իրագործում է Ալիևի և Էրդողանի միացյալ երազանքը` ավիրելով հայոց բանակը: Հ.Գ. Թերևս հասկանալի է, թե ինչու Շուշան Պետրոսյանը չկար Ռուբեն Մաթևոսյանի համերգին»,- գրել է Հայրապետյանը:Ավելին23:3510.02.22 -
ԱրցախԱրցախի առաջին Թումո տուփն է բացվել ՄարտակերտումԱրցախի առաջին Թումո տուփը բացեցինք Մարտակերտում, իսկ Մարտունու և Ասկերանի Թումո տուփերը կտեղադրվեն շուտով, հայտնում է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։ «Թե մարտակերտցի երեխաների կյանքն ինչպես է փոխվելու, մենք կարճ ժամկետում կզգանք: Շրջանների, հատկապես՝ առաջնագծին մոտ բնակավայրերի երեխաները պետք է ունենան որակյալ կրթության համար անհրաժեշտ առնվազն նույն պայմանները, ինչ՝ Ստեփանակերտում»:Ավելին23:2010.02.22 -
ՀայաստանՄարդիկ կրում են զրկանքներ ադրբեջանական հանցավոր ներխուժումների պատճառով․ ԹաթոյանԳեղարքունիքի մարզի մի շարք գյուղեր զրկվել են ջրից, մարդիկ կրում են զրկանքներ ադրբեջանական հանցավոր ներխուժումների պատճառով. փաստահավաք աշխատանքների մանրամասներ Այսօր այցեր ենք իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամաբակ, Ջաղացաձոր, Նորաբակ, Կութ, Սոթք գյուղեր: Լուրջ խնդիր է շարունակում մնալ խմելու ջրի հարցը: Ադրբեջանական զինված ծառայողները, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելով, տեղակայվել են նաև ջրավազանների ու բնական աղբյուրների մոտակայքում, իսկ առանձին դեպքերում դրանք հայտնվել են ադրբեջանական բացահայտ անօրինական տիրապետության ներքո: Օրինակ` Նորաբակում արձանագրվել են տվյալներ, որ գյուղին ջրով ապահովող բնական 6 աղբյուրներից 5-ը հիմա գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ։ Նրանց վերահսկողության ներքո է նաև գյուղի ջրամատակարարման համար ջրավազանը և շուրջ 2,5 կմ ջրագիծը: Ինչպես տեղեկացրել են բնակիչները, Կառավարության սուբվենցիոն ծրագրերով մինչև պատերազմը նախատեսված է եղել Նորաբակում [Սոթքում և մի շարք այլ գյուղերում] լուծել ջրի խնդիրը` ջրավազանից ջրագծեր անցկացնելով, բայց աշխատանքներն ավարտին հնարավոր չի եղել հասցնել ադրբեջանական ներխուժումների, հանցավոր արարքների պատճառով։ Նորաբակում մարդիկ իրենց տներում ջուր չունեն, ջուրն ընդամենը գյուղում չորս տեղ է, այն էլ ոչ լիարժեք է գալիս. այդտեղից գյուղի բնակիչները ստիպված են գրեթե ամեն օր դույլերով` ոտքով, մեքենայով կամ այլ հարմարանքներով խմելու և կենցաղային կարիքների համար ջուր բերել: ՀՀ ինքնիշխան տարածքի մեջ` ադրբեջանական վերահսկողության ներքո է հայտնվել նաև այն ջրավազանը, որն ապահովում է Ջաղացաձոր, Գեղամաբակ, Այրք, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերը: Գեղամաբակում, օրինակ, անգամ ստիպված են 1,5 կմ և ավել հեռավորությամբ հարևան գյուղից բերել ջուր` խմելու ու կենցաղային հարցերի համար ու այն էլ մեծ դժվարություններով` դույլով ու ոտքով, մեքենայով և այլն: Ջաղացաձորում մինչև ադրբեջանական ներխուժումները ջուր եղել է, իսկ 2021թ. մայիսից հետո բնակիչները լուրջ դժվարությունների առաջ են կանգնել: Սոթքում ևս ջրի մեծ խնդիր կա. ջրավազանը, որից ջրագծով պետք է բերվի ջուր, գտնվում է ադրբեջանական զինված ծառայողների վերահսկողության ներքո: Ջաղացաձորում ադրբեջանական ներխուժումներից հետո 100 հա արոտավայր գտնվում է դիտարկման ներքո, որն անհնարին է դարձրել մարդկանց կողմից այդ տարածքների օգտագործումը։ Գրեթե բոլոր գյուղերում մարդիկ նշել են, որ ստիպված են եղել վաճառել իրենց կենդանիները կամ դրանց մի մասը, քանի որ չեն կարողանում խոտի ձմեռվա անհրաժեշտ պաշար հավաքել. եթե առաջին տարին կարողացել են ինչ-որ կերպ լուծել խնդիրը, ապա այս տարի բարդություններն ավելանալու են: Ավելին, քանի որ գարուն է մոտենում, մարդկանց անհանգստացնում են անվտանգության հարցերը, իրենց հողատարածքները մշակելու, արոտավայրերում կենդանիներին արածեցնելու անհնարինությունը: Օրինակ` Նորաբակում մարդիկ, իրենց հաշվարկով, զրկվել են 1300 հա արոտավայրից, վարելահողից, խոտհարքից: Բացի սրանից, ևս 200 հա դարձել է անօգտագործելի. սրանք այն հողատարածքներն են, որոնք գտնվում են ադրբեջանական տեղակայումների հարևանությամբ, բայց մարդիկ չեն կարողանում օգտագործել, քանի որ դիտարկման տակ և կրակոցներ են արձակվում: Այսինքն` գյուղի բնակիչները զրկվել են նշված տարածքների նկատմամբ իրենց սեփականության օրինական իրավունքներից: Այս ամենից զատ, գյուղերը դիտարկվում են ադրբեջանական զինված ծառայողների կողմից (հատկապես Կութ, Նորաբակ, Սոթք և մի շարք այլ գյուղեր): Օրինակ` Մարդու իրավունքների պաշտպանի այցի ընթացքում ձեռք բերվեցին վկայություններ, որ գյուղերում ադրբեջանական կրակոցների ձայներ են լսում գրեթե ամեն օր։ Ինչպես նաև ադրբեջանական զինված ծառայողներն ահաբեկելու նպատակով գյուղերի ուղղությամբ արձակում են հեռահար լույսեր: Դա լուրջ անհանգստացնում է մարդկանց, քանի որ անվտանգության, կյանքի և մյուս կենսական իրավունքների մասին է խոսքը: Կութում, Սոթքում, Նորաբակում, օրինակ, արձանագրվել են ադրբեջանական կրակոցներ, երբ մարդիկ արածեցրել են իրենց կենդանիներին։ Ավելին, բնակիչները նշել են, որ տարբեր անգամներ են լսել ինչպես են ադրբեջանական զինծառայողներն, իրենց համոզմամբ, հարբած վիճակում հայհոյում, վիճում իրար հետ ու կրակոցներ արձակում: Այսինքն` փաստերը ցույց են տալիս, որ անվտանգության հարցը շարունակում է մնալ առաջնահերթ, խորացած են սոցիալական խնդիրներն` անհնարինության վերածելով մարդկանց կյանքը: Հանդիպումների ժամանակ բարձրացվել են նաև անհատական հարցեր, որոնք ըստ Պաշտպանի իրավասության` ընթացք կտրվեն։ Այս այցերի ընթացքում տեղում ուսումնասիրվել են Մարդդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքներով բարձրացված հարցերը և Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում ստացված տվյալները։ Խախտումների վերացման իրական լուծումն ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից` խաղաղ բնակչության իրավունքների երաշխավորման նպատակով: Սա պարզապես կենսական հարց է: Ընդ որում, սա վերաբերում է նրանց բոլոր տեղակայումներին ու ոչ միայն մայիսյան ներխուժումներին: ՀՀ բնակիչների անվտանգության երաշխավորման նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել Հայաստանի սահմանների շուրջ ապառազմականացված [անվտանգության] գոտի ստեղծելու առաջարկով՝ մինչև Ադրբեջանի հետ դելիմիտացիայի ու դեմարկացիայի ավարտը։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի հիման վրա այս գաղափարն արդեն իսկ տեղ է գտել ԵԽԽՎ 2021թ.սեպտեմբերի 27-ի բանաձևում: Սա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ ի՞նչ կամ ու՞մ տարածքն է: Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում, բայց պետք է ամեն ինչ անել մարդկանց նորմալ կյանքը, անվտանգությունը վերականգնելու համար: Այս մոտեցումներն ուղիղ բխում են ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ միջազգային պահանջներից ու միջազգային փորձից: Այս արդյունքները նույնպես կներառվեն Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում ու հաղորդումներում և կուղարկվեն միջազգային ու ՀՀ համապատասխան կառույցներին:Ավելին23:0210.02.22