Լրահոս
2022-02-17
-
ՀայաստանՍյունիքի մարզում դադարեցվել է Գորիսի և 5 գյուղերի գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով փետրվարի 17-ի ժամը 20:00-ից մինչև փետրվարի 18-ի ժամը 18:00-ը դադարեցվել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքի, Շինուհայր, Խոտ, Քարահունջ, Ակներ, Վերիշեն գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:Ավելին21:4117.02.22 -
ՀայաստանՈստիկանության պետն ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանինՓետրվարի 17-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։ Վահե Ղազարյանը, ողջունելով հյուրին, շնորհավորեց Լիտվայի ազգային տոնի կապակցությամբ։ Նա բարձր գնահատեց ՀՀ ոստիկանության և Լիտվայի դեսպանատան միջև ձևավորված համագործակցությունը։ Վահե Ղազարյանը, կարևորելով Լիտվայի ոստիկանության պետի նախատեսված այցը Հայաստան, հույս հայտնեց, որ այն ավելի կխթանի երկու երկրների իրավապահ կառույցների փոխգործակցությունը։ Ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն իր հերթին համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամություն հայտնեց։ Դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, անդրադարձավ Լիտվայի դեսպանության ծրագրերին, որոնք ընդգրկում են մի շարք ուղղություններ։ Նա նաև կարևորելով երկու երկրների իրավապահ կառույցների կապը՝ մատնանշեց արդյունավետ համագործակցության մի քանի օրինակ։ Ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը ներկայացրեց Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումները։ Հիմնականում խոսվեց պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի գործարկման մասին։ Կողմերը քննարկեցին համագործակցության նոր ուղղություններին առնչվող ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։Ավելին21:4017.02.22 -
Արցախ«Պերեգավորներն ընթանում են». ո՞ւմ տարածքում է Խրամորթցու խաղողի այգինԱյսօր ադրբեջանական ռազմական տեխինկա տեղափոխող շարասյունը չի հասել Քարվաճառ: Մարտակերտում արցախցիները փակել են՝ մեքենաների ճանապարհը: Ադրբեջանցիները ստիպված հետ են դարձել՝ Մատաղիս: Արցախցիներն այդպես պատասխանել են Խրամորթում թշնամու երեկվա սադրանքներին ու ահաբեկումներին:Ավելին21:3917.02.22 -
ՀասարակականԴատական անկախությանը միջամտելու ցանկացած փորձ անարձագանք չի մնալու. դատավոր ՆախշքարյանԴատական իշխանությունների շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ NEWS.am-ը զրուցել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի հետ։ -Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն «Ազատության» հետ զրույցում ասել է, թե կոպիտ հաշվարկով Հայաստանում 40 կոռումպացված դատավոր կա։ Այսպիսի բովանդակության հայտարարություններ գործադիրի կողմից պարբերաբար են հնչեցվում, արդյո՞ք սրանով դատավորներին չեն զրպարտում։ Պետք է նշեմ, որ սույն թվականի փետրվարի 11-ին factor.amլրատվամիջոցին տրված հարցազրույցումեւփետրվարի 14-ին «Ազատություն» ռադիոկայանի միջոցով հեռարձակվածֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում Արդարադատությաննախարարը չափազանց անկեղծ է գտնվել եւիրերը ներկայացրել է այնպես, ինչպես ինքն է տեսնում՝ առանց մտահոգվելու, որ որպես հանրային ծառայող պետք է դրսեւորի քաղաքական չեզոքություն եւ իր գործունեությունը չպետք էկասկածի տակ դնի իր անկողմնակալությունը, թեեւ պարտավոր էր պահպանել այդ սկզբունքները «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի համաձայն։Նրա ներկայացրած գաղափարների առնչությամբ ինձ մոտ մի շարք հարցեր են առաջանում: Օրինակ, արդյո՞ք իր կողմից հնչեցրած 40, իսկ վերջին հարցազրույցի համաձայն` 39, դատավորների մեջ ընդգրկված եմ նաեւ ես, հաշվի առնելով,որ իմ նկատմամբ իր կողմից հարուցվել է թվով երեք կարգապահական վարույթ, արդյո՞ք այն պահին նա` որպես ՄԻՊ գործելիս, երբներկայացրել է այս թիվը, ես եղել եմ պաշտոնավարող դատավոր, արդյո՞ք ես հանդիսանում եմ իր կողմից մատնանշած «կաստայի» կամ եթե կուզեք՝ «բանդայի» անդամ, ադյո՞ք իր հարցազրույցներում դատավորներին «հանցագործ» պիտակավորելիս նա նկատի է ունեցել նաեւ ինձ։ Այս բոլոր հարցերը, վստահ եմ, առաջանում են ոչ միայն ինձ մոտ եւ ակնկալում են պատասխաններ, որոնց, ինչպես հասկացա, նախարարը պատրաստ չէ պատասխանել։ Եթե նախարարըպատրաստ չէ անուն առ անուն թվել այն բոլոր դատավորների անունները, որոնց նման ցածրորակ պիտակավորում է տալիս, ապա պետք է բարի լինիեւ իր հանրային խոսքում գտնվի կոռեկտ, զուսպ, հանրային պաշտոնատար անձին վայել վարքագիծ դրսեւորելեւ դադարեցնել հեղինակազրկել դատական իշխանությունը, առավել եւս, որ այն պարտավոր է անել «ՀՀ դատական օրենսգիրք»Սահմանադրական օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ հոդվածների դրույթների համաձայն։ Անդրադառնալով ավելի առարկայական Ձեր հարցին` հայտնեմ, որ պաշտոնավարող Արդարադատության նախարարի բոլոր գործողություններըփորձ է կատարվում մատուցել հասարակությանը հակակոռուպցիոն պայքարի շղարշի տակ, բայց իմանձական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Արդարադատության նախարարի կողմից առնվազն 2021 թվականի ընթացքում բերված 18 կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություններիցեւ ոչ մեկը չի բերվել կոռուպցիայի մեջ մեղադրելու, կոռուպցիոն սխեմաների բացահայտման կամ այլ որեւէհիմքով, որըկառնչվեր նախարարի կողմից հռչակած «Կոռուպցիայի դեմ պայքարին»։ Վերը հիշատակված երկու հանրային ելույթներում նախարարը փորձ է կատարում պախարակել փաստաբանական համայնքին, որոնց բաժանում է «փոխ տանող բերողների»եւ«լավերի», Բարձրագույն դատական խորհրդի գիտնական եւ դատավոր անդամներին, բաժանելով «լավերի»եւ«վատերի», դատավորներին փորձում է բաժանել նույնպես «լավերի»եւ«վատերի»։ Ընդ որում, իր պատկերացմամբ «լավ»-ն ու «վատ»-ը պետք է որոշի ինքը՝ Արդարադատության նախարարը։ Իրեն թույլ է տվել նսեմացնել այն դատավորներին, որոնք,օրինակ, քննադատել են իր կողմից նախաձեռնված օրենքի նախագիծը, առանց անունները նշելու «կաստա» է անվանել դատավորների, որոնք ներկայացրել են առարկություններ նրա կողմից Բարձրագույն դատական խորհրդում հարուցված միջնորդության դեմ եւ այլն։ Նաեւ, վերջինհարցազրույցում հայտնել է, որ դատական իշխանությունում կան «գրպանային դատավորներ», դարձյալ անունները չնշելով։ Այսինքն, Արդարադատության նախարարն իր առաքելությունը տեսնում է դատական իշխանությունը հեղինակազրկելու մեջ` ամենօրյա կտրվածքով նրանց հասցեինեւ ողջ դատական իշխանության հանդեպ նսեմացնող ու նվաստացնող արտահայտություններ կատարելով։ Հավանաբար, պարոն նախարարը չի պատկերացնում պաշտոնատար անձի համար այլ գործելաոճ, քան ինչ-որ իմաստով «գրպանային» դառնալ։ Արդարադատության նախարարի նման վարքագիծը ոչ միայն վայել չէ բարձրաստիճան պաշտոնյային, այլ նաեւ իր մեջ պարունակում են վտանգներ` ուղղված Հայաստանի Հանրապետության դատական իշխանության անկախության ոչնչացմանը։ Տիկին Նախշքարյան, տպավորություն է, որ գործադիրըցանկացած լծակ օգտագործում է՝ դատական իշխանությանը ճնշելու համար, ի՞նչ կասեք այդ առումով։ Այո, ասեմ ավելին, լծակ չունենալու դեպքում նախաձեռնում է օրենսդրական «բարեփոխումներ», թաքուն, առանց համայնքի ներկայացուցիչների հետ քննարկելու, նման լծակներ ստեղծելու համար: Նախարարը պետք է հասկանա, որ դատական անկախությանը միջամտելու ցանկացած փորձ անարձագանք չի մնալու: Ինչպես ճիշտ նշեցիք, մի խումբ դատավորներ հանդես եկան հայտարարությամբ, որ Արդարադատությաննախարարը չարաշահում է կարգապահական վարույթների հարուցման գործիքը, որն անթույլատրելի է ժողովրդավար պետությունում։ Այդ հայտարարությունը հենված է ինչպես Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը,այնպես էլ ԳՌԵԿՈ-ի եւ ՄԱԿ-ի իրավական հարցերով հանձնաժողովի զեկույցներին /առաջարկություններին/։ Ընդ որում` այն պարագայում, երբ օրենքով նախատեսված կարգով գործում է դատավորների ընդհանուր ժողովի էթիկայիեւ կարգապահական հարցերի հանձնաժողովը, որի կազմում է նաեւհասարակության ներկայացուցիչը, նախարարի կողմից իր լիազորությունների նման չարաշահումը եւ օգտագործումը դատավորների նկատմամբ ոչ այլ ինչ է, քան միջամտություն դատավորների անկախությանը։ Այս առումով ցանկանում եմ մեկ բան եւս ավելացնել, Արդարադատության նախարարը 14.02.2022 թվականի ասուլիսի ընթացքում բոցաշունչ կերպով ներկայացրել է, թե որքանանթույլատրելի է դատարանների վարույթներում դեռեւս գտնվող ընթացիկ գործերով կարծիք արտահայտել։ Բայց ասեմ, որ նույն նախարարը հարուցել է երեք կարգապահական վարույթ անձամբ իմ նկատմամբ, որոնցից երկուսը ընթացիկ գործերով, եւ իր կողմից ներկայացված ողջամիտ թվացող վերլուծությունը նման գործիքակազմի անթույլատրելիության մասին, իրեն բոլորովին չի խանգարել դիմել այդ գործիքակազմին։ Վերը հիշյալ հանրային ելույթները, անձամբ ինձ խնդրահարույց ենթվում եւանկողմնակալ դիտորդին կարող են թվալ դատական իշխանությանըհեղինակազրկելունեւ դատական իշխանությունը անկախությունիցզրկելուն միտված գործողությունների շղթայի մաս:Ավելին21:3417.02.22 -
ԱրցախԱրտակ Բեգլարյանն այցելել է «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն»Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հետ միասին փետրվարի 17-ին այցելել է «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ և լսել կառույցի 2021թ. աշխատանքների մասին հաշվետվությունը: Պետական նախարարը հետաքրքրվել է կենտրոնի մասնագիտական ու տեխնիկական ապահովվածությամբ, ընդգծել դրա կարևորությունը բնակչության առողջապահական վտանգների կանխարգելման ու նվազեցման հարցում: Արտակ Բեգլարյանը հորդորել է շարունակել առավել մեծ զգոնությամբ իրականացնել մասնագիտական պարտականությունները՝ ի շահ քաղաքացիների առողջության պահպանման՝ առանձնացնելով հատկապես COVID-19-ի տարածման կանխարգելման ու պատվաստումների աշխատանքներում բարձր պատասխանատվության անհրաժեշտությունը:Ավելին21:3017.02.22 -
ՀասարակականԹուրքիան նախապայման չունի՞. հայ-թուրքական 2-րդ ռաունդից առաջ 6 փորձագետ գնացել է Հայաստանի ԱԳՆԱյն, որ Ադրբեջանը ներգրավված է՝ Հայաստան-Թուրքիա երկխոսությանը, ըստ պատմաբան Աշոտ Մելքոնյանի՝ արդեն նախապայման է: Մելքոնյանը երեկ 5 գործընկերների հետ հանդիպել է արտգործնախարարի և Հայաստանի բանագնացի հետ: Ըստ նրա, դիվանագիտական սեղանի շուրջ երեկ ժամանակ առ ժամանակ բանավեճը թեժացել է:Ավելին21:1817.02.22 -
ՄիջազգայինՆԱՏՕ-ն սադրում է չեզոք դիրքորոշմամբ երկրներին՝ թակելու իր «բաց դռները»․ ԼավրովՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իտալիայի իր գործընկերոջ՝ Լուիջի Դի Մայոյի մասնակցությամբ ասուլիսի ժամանակ ՆԱՏՕ-ին քննադատել է «Բաց դռների» քաղաքականության անվան տակ՝ այլ նպատակներ իրագործելու մեջ։ Նա, մասնավորապես, ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը մեծամիտ ու սադրիչ կեցվածք ունի, իր «բաց դռների քաղաքականությամբ» չեզոք դիրքորոշում ունեցող երկրներին դրդում է միանալ իրեն։ «ՆԱՏՕ-ի այդ մեծամիտ կեցվածքը նաև սադրիչ բնույթ ունի, քանի որ նպատակն է դրդել չեզոք երկրներին՝ թակելու այդ «բաց դռները»,- նշել է Լավրովը։ ՌԴ ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ին մեղադրել է նաև անվտանգության անբաժանելիության սկզբունքն իրավաբանորեն ամրագրելու Ռուսաստանի ցանկությունը մերժելու համար, նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը, խնդրի շուրջ քննարկումներից խուսանավելու բազմաթիվ փորձերից հետո, մերժել է Մոսկվային։ «ՆԱՏՕ-ականներն ասացին՝ դա բացառվում է, որովհետև անվտանգության իրավական երաշխիքներ կարող են տրամադրվել միայն ՆԱՏՕ-ի շրջանակում, և ուրիշ ոչ ոքի»,- ասել է նա։ Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է նաև, որ ՆԱՏՕ-ն անում է այն, ինչում մեղադրում է Ռուսաստանին․ զինուժ է կուտակում ռուսական սահմանների մոտ։Ավելին21:1517.02.22 -
Տարածաշրջան«Հայաստանի հետ սկսված գործընթացը կարևոր է». թուրք գործիչ«Թուրքիայի արտաքին տնտեսական հարաբերությունների միության» ղեկավար Նաիլ Օլփաքը, խոսել է Անկարայի՝ վերջին շրջանում տարբեր պետությունների հետ սկսած հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունների մասին: Վերջինիս խոսքով՝ դրանք դրական արդյունքներ են արձանագրում նաև տնտեսական հարաբերություններում: Այս մասին գրում է Ermenihaber-ը։ Այս համատեքստում նա, ի թիվս Արաբական Միացյալ Էմիրություններր, Իսրայելի և մյուս երկրների, անդրադարձել է նաև Հայաստանի հետ իրականացվող երկխոսության գործընթացին: «Հայաստանի հետ սկսված գործընթաց կա: Դա էլ է կարևոր: Միայն Ծոցի կամ ԱՄԷ-ի պրիզմայով չնայենք: Եթե Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Հայաստանը, Իսրայելը, Լիբանանը բոլորը միասին դիտարկենք, ապա դա գործարար աշխարհի ճանապարհը բացող մոտեցում կլինի»,- ասել է Օլփաքը:Ավելին21:1217.02.22 -
ՀասարակականՄենք մշտապես պետք է առաջնորդվենք մեր շահերով. Թևան Պողոսյանը՝ Միութենական պետությանը Հայաստանի հնարավոր անդամակցության մասինՀայաստանի՝ Ռուսաստանի Դաշնության հետ Միութենական պետություն ստեղծելու թեզի մասին Aysor.am-ը զրուցել է քաղաքագետ Թևան Պողոսյանի հետ։ - Պարոն Պողոսյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի՝ ՌԴ-ի հետ Միութենական պետություն ստեղծելու հնարավորությունը։ - Գոյություն ունի Միութենական պետություն, որի մասին փաստաթուղթը վաղուց է ստորագրվել Բելառուսի և Ռուսաստանի միջև։ Շատ երկար ժամանակ այն միս ու արյուն չէր ստանում. հիմա, համաձայն Բելառուսի և Ռուսաստանի ղեկավարների, սկսում է միս ու արյուն ստանալ։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ամեն ինչ կախված է նրանից, թե Հայաստանն ինչ ճանապարհ է ընտրել։ Հայաստանին առաջարկ արվե՞լ է միանալու։ Սա նույն է, թե ինչ-որ մեկն առաջարկ է արել մեզ, մենք էլ մտածում ենք՝ ընդունե՞նք, թե՞ չընդունենք։ Ես դեռ չեմ տեսել բացահայտ առաջարկի խնդիր։ Նույնիսկ Լուկաշենկոն իր պատասխանի մեջ, երբ ուրիշների մասին էր խոսում, Հայաստանի անունը չէր էլ տալիս։ Եթե չլիներ լրագրողի ճշտող հարցը, նա Հայաստանին նույնիսկ չէր էլ անդրադառնալու։ Այս ամենի մեջ մենք ինչպե՞ս խոսենք, երբ չգիտենք, թե ուր ենք գնում։ Վաղը մեզ կարող են ասել՝ «Եկեք, միացեք այլ միավորի»։ Պարզապես պետք է գնա՞նք։ Մենք պետք է հաշվարկենք՝ առաջինը՝ դա մեզ ի՞նչ է տալիս, ի՞նչ չի տալիս։ ՀԱՊԿ-ին որ միանում էինք, բոլորս գիտեինք, որ Հայաստանն ունի մարտահրավեր Թուրքիայից, և թուրքական այդ վտանգի «դեմը պահելու» համար Հայաստանին պետք էր ՀԱՊԿ-ին անդամակցել, դրա հետ միասին կարողանալ սպառազինություն ձեռք բերել ՌԴ-ի ներքին շուկայի գների համաձայն։ Հիշո՞ւմ եք ԵԱՏՄ գնալու գործընթացն ինչպիսին էր. ինչ-որ ճնշումներ եղան, որ Հայաստանն ասոցացման համար չգնա, բայց Հայաստանը գնաց, և այնպես ստացվեց, որ առաջարկը ոնց որ թե մենք էինք արել։ Նորից եմ ասում՝ միանալ-չմիանալու համար մենք պետք է հաշվարկենք։ Եթե վաղն, օրինակ, թուրքերն ու ադրբեջանցիները, ոնց որ ասել են, «Կամավոր չտաք Զանգեզուրի միջանցքը, ուժով ենք վերցնելու», Ալիևի ասած այդ նախադասությունը որևէ մեկը հերքե՞լ է։ Հիմա, եթե վաղը զորքերը գան, կանգնեն ու Սյունիքի ամենանեղ հատվածում որշեն կտրել, և օրինակ, գինը, որ Սյունիքը պահպանվի, լինի Միութենական պետությունը, ի՞նչ եք ընտրելու։ Մենք մշտապես պետք է առաջնորդվենք մեր սեփական շահերով։ Այսօր մեր պետականության, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնման խնդիրներին դա նպաստելո՞ւ է, թե՞ ոչ։ Եթե այդ շահերից չի բխելու, եկեք այդ թեման չքննարկենք։ - Պարոն Պողոսյան, որքա՞ն իրատեսական եք համարում կարծիքները, որ ռուսական կողմը անդամակցության հարցով կարող է ճնշումներ բանեցնել Հայաստանի վրա։ - Թուրքիայի և Ադրբեջանի ճնշումից ավելի ճնշո՞ւմ է լինելու։ Ո՞վ է մեզ ճնշելու։ Մեզ այսօր էլ ճնշում են Թուրքիան և Ադրբեջանը՝ մեր թշնամիները. հազարավոր, տարբեր տեսակի ճշումներ են գործադրում։ Դրանից ավելի՞ է ճնշում լինելու։Ավելին21:0517.02.22 -
ՀայաստանՇատին բնակավայրում շչակ է գործարկվելուՓետրվարի 18-ին՝ ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը:Ավելին20:4217.02.22 -
ՀասարակականԱրցախի նախագահին ձերբակալելու Ադրբեջանի սպառնալիքներն ահաբեկչական քաղաքականության դրսևորում են․ Արցախի ՀԿ-ներԱրցախի ավելի քան երեք տասնյակ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում դատապարտել են Արցախի Հանրապետության նախագահի դեմ ուղղված Ադրբեջանի դատախազության հայտարարությունը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ահաբեկչությունն առաջին հերթին ուղղված է Արցախի պետականության և քաղաքացու դեմ: Հայտարարությունում նշված է․ «Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի Հանրապետության նախագահին փաստորեն ձերբակալելու պետական ամենաբարձր մակարդակով հնչեցրած սպառնալիքները հանդիսանում են ահաբեկչական քաղաքականության վառ դրսևորում, միջազգային հիմնարար սկզբունքների և նորմերի կոպտագույն ոտնահարում և հետապնդում են հեռահար աշխարհաքաղաքական նպատակներ։ Այս հանցավոր ծրագրերն նպատակ ունեն կաթվածահար անել Արցախի Հանրապետության կառավարման համակարգը, խուճապ սերմանել Արցախի հասարակության մեջ, խարխլել մեր երկրի կապը արտաքին աշխարհի հետ, խաթարել Ռուսաստանի խաղաղապահ առաքելության գործունեությունը, ավարտին հասցնել Թուրքիայի և Ադրբեջանի ծավալապաշտական ծրագրերը։ Խստիվ դատապարտում ենք նման հայտարարությունները և կոչով դիմում ենք Արցախի հասարակությանն ու համայն հայությանը։ Ադրբեջանի ահաբեկչությունն ուղղված է Արցախի պետականության և քաղաքացու դեմ։ Մեր ժողովուրդը չպետք է ենթարկվի սադրանքներին, պետք է համախմբվի, հանդես գա թշնամու հանցավոր նպատակների դեմ, մի կողմ դնի առկա տարաձայնություններն ու անհամաձայնությունները։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին՝ դատապարտել ադրբեջանական պետական ահաբեկչական քաղաքականությունը, քայլեր ձեռնարկել այն սանձելու ուղղությամբ։ Նման քաղաքականությունը վտանգ է ներկայացնում ոչ միայն Արցախի և նրա քաղաքացու, այլ ողջ քաղաքակիրթ հանրության նկատմամբ»։ Հայտարարությանը միացել են հետևյալ ՀԿ-ները 1․ «Արցախի գրողների միություն» 2. «Արցախի ժուռնալիստների միություն» 3. «Արցախի նկարիչների միություն» 4. «Մայրություն» ՀԿ 5. «ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիա» 6. «ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միություն» 7. «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն» 8. «Փախստականների միություն» 9. «Վերածնված Հայրենիք» ՀԿ 10. «Արցախի կույրերի միավորում» 11. «Արցախի ոստիկանության վետերանների միություն» 12. «Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» 13. «Արցախյան պատերազմի վիրավորների միություն» 14. «Կանանց փախստականների միություն» 15. «Փախստականների միավորում հանուն արդարության» 16. «Իրավական աջակցություն և արդարություն» ՀԿ 17. «Մեկ ազգ, մեկ բռունցք» ՀԿ 18. «Հայկի Սերունդ» ՀԿ 19. «Առաջ Արցախ» ՀԿ 20. «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» 21. «Մտքի ուժը» ՀԿ 22. «Զարգացում» ՀԿ 23. «Ազգային Արցախ» ՀԿ 24. «Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն» 25. «Միացյալ Հայաստան» ՀԿ 26. «Կրթություն՝ հանուն ապագայի» ՀԿ 27. «Մեր տուն-Արցախ» ՀԿ 28. «Լուսաբաց» ՀԿ 29. «Ոգի-Նաիրի» ՀԿ 30. «Կաճառ» գիտական կենտրոն 31. «Աֆղանստանի պատերազմի վետերանների միություն»Ավելին20:2417.02.22 -
ՏարածաշրջանԱնօրինական միգրանտների, հանցավոր խմբավորումների և օրինախախտների նկատմամբ ամենախիստ միջոցները պետք է ձեռնարկվեն․ ՊուտինԱնօրինական միգրանտների, հանցավոր խմբավորումների և օրինախախտների նկատմամբ ամենախիստ միջոցները պետք է ձեռնարկվեն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՆԳՆ կոլեգիայի նիստի ժամանակ։ ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանում ողջունում են բոլոր նրանց, ովքեր այնտեղ գալիս են ապրելու, սովորելու, աշխատելու համար, Ռուսաստանում գտնվելու ընթացքում չեն խախտում օրենքները, հարգանք են ցուցաբերում երկրի մշակույթի և ավանդույթների նկատմամբ։ «Այդպիսի օտարերկրացի քաղաքացիներն ու արտասահմանից եկած մեր հայրենակիցները պետք է հնարավորություն ունենան առանց բյուրոկրատական քաշքշուկի ձևակերպել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը»,- ասել է Վլադիմիր Պուտինը։ «Բայց անօրինական միգրացիան, դրա վրա կառուցվող հանցավոր խմբավորումների գործունեությունը պետք է պատժվի, այդ մարդկանց նկատմամբ պետք է ամենախիստ միջոցները ձեռնարկվեն։ Ծայրահեղական, ինչպես նաև իրավակարգի խաթարմանն ուղղված դրսևորումները, անօրինական աշխատանքային գործունեությունը պետք է հիմք ծառայեն՝ այդպիսի անձանց Ռուսաստանից արտաքսելու և մեր երկիր նրանց մուտքնը ապագայում արգելելու որոշումների կայացման ու կատարման համար»,- հայտարարել է ՌԴ նախագահը։Ավելին20:1517.02.22 -
ՏարածաշրջանԱդրբեջանի ռազմաօդային ուժերի ֆինանսական ծառայության նախկին պետը կալանավորվել է․ նա մեծ չափի գումար է յուրացրելԲաքվի ռազմական դատարանը ՊՆ ռազմաօդային ուժերի ֆինանսական ծառայության նախկին պետ Ջալալ Քյազիմովին կալանավորելու որոշում է կայացրել, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները` վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ–ին։ Դատարանում քննվել է քննչական մարմնի միջնորդությունը՝ ՊՆ–ում ֆինանսական խախտումների բացահայտման կապակցությամբ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ֆինանսական ծառայության նախկին պետ Ջալալ Քյազիմովի համար խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Քյազիմովի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 4 ամսով: Նրան մեղադրում են ավելի քան 1 միլիոն մանաթի` մոտ 588 հազար ԱՄՆ դոլարի յուրացման մեջ։Ավելին20:0017.02.22 -
Հայաստան44-օրյա պատերազմի ժամանակ ինչո՞ւ էին Վրաստանի ու Իրանի օդային տարածքները փակ Հայաստանի համարՔոչարյանը վստահ է՝ Երևանը ոչ թե Անկարայի, այլ Անկարա-Բաքու միավորի հետ է բանակցում և օրակարգը ձևավորում է Ադրբեջանը, ինչը շատ վտանգավոր է:Ավելին19:5917.02.22 -
ՀասարակականՈւժայիններին հրամայված է հաղորդագրություններում չօգտագործել Ադրբեջանի և Թուրքիայի անո՞ւնը168.am-ը գրել էր, որ ՊՆ կայքից հեռացրել են Արցախյան առաջին պատերազմի տարեգրությունը, որտեղ մանրամասն ներկայացվում էին իրականացված օպերացիաները, թե որ օրը հայկական ինչ շրջան, գյուղ է ազատագրվել: Ավելին, չկա նաև ՀՀ ազգային հերոսների մասին տեղեկատվական հատվածը: Դրանք «Գրադարան» բաժնի ներքո էին: Վերջին օրերին ուժային կառույցները խուսափում են իրենց ձևակերպումներում օգտագործել արդեն Ադրբեջանի, Թուրքիայի անունը, անգամ, երբ խոսքը պատերազմը սանձազերծողի կամ հայ ռազմագերիների պահման վայրի կամ երկրի մասին է: Ասվածի ապացույցը ԱԱԾ վերջին հաղորդագրություններն են, որտեղ նշվում է՝ «…փաստական տվյալներ են ձեռք բերվել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործակալական ցանց հիմնելու և վարձատրության դիմաց ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության թշնամական գործունեություն ծավալելու վերաբերյալ»: Այսինքն, խուսափում են նշել՝ Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից…, մինչդեռ առաջին հաղորդագրության տեսանյութում լրտեսության մեջ կասկածվողը հստակ նշում է, որ սոցցանցի միջոցով ծանոթացել է Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցների հետ և ստացել հստակ հանձնարարություն: ԱԱԾ տարածած երկրորդ տեսանյութում դարձյալ կասկածվողները տալիս են Ադրբեջանի անունը, ինչը բացակայում է տեքստային նյութում: Պաշտպանության նախարարությունը, որը, օրինակ, ամսի 14-ին օգտագործում էր «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձում» ձևակերպումը, երեկվա հաղորդագրության մեջ նման կերպ էր ձևակերպել միտքը. «ՀՀ պաշտպանության նախարարը, բարձր գնահատելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակը, շնորհակալություն է հայտնել հայ ռազմագերիների հայրենադարձման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հարցերում Ֆրանսիայի ղեկավարության ցուցաբերած աջակցության համար»: Որտեղ պահվող, չիմացող մարդու համար տպավորություն կարող է ստեղծվել, թե Ֆրանսիայից են հայրենադարձվել: Ըստ էության, բանակի կազմավորման 30-ամյակն անտեսած, Արցախ չայցելող, Արցախից չխոսող, Արցախի հետ կապված իրադարձությունները չհիշող Փաշինյանից և նրա իշխանությունից ամեն ինչ սպասելի է: Չմոռանանք, որ ուժային կառույցների ղեկավարները, այդ թվում՝ ՊՆ-ն, ԳՇ ղեկավարությունը, հունվարի 28-ին բանակի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձներ չհղեցին: Իսկ ամբողջ պատերազմի ընթացքում և հետո Ադրբեջանը և Թուրքիան Փաշինյանը չհռչակեց ահաբեկիչ և ցեղասպան պետություններ, փոխարենը՝ պատերազմից հետո սովորեցնում էր դադարել նրանց թշնամի ընկալել: Այնպես որ, ամեն ինչ դեռ առջևում է:Ավելին19:5017.02.22 -
ՀասարակականՏեղեկությունը, թե մենք շենք ենք կառուցում, իրականությանը չի համապատասխանում․ կառուցապատող ընկերության արձագանքը բողոքի ակցիային«Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունն արձագանքել է այսօր կառավարության դիմաց Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցների կազմակերպած բողոքի ակցիային հնչած պնդումներին՝ մասնավորապես նշելով, որ իրենց կողմից կառուցվող համալիրը կենտրոնի գլխավոր մասնաշենքից ոչ թե 20, այլ 47 մետր է հեռու։ Ներկայացվել են նաև այլ հակադարձումներ։ «Այսօր ՀՀ կառավարության դիմաց Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի մի խումբ աշխատակիցների ակցիայի մասնակիցների կողմից արված հայտարարությունը, թե մեր համալիրը լինելու է իրենց տարածքից 20 մետր հեռավորության վրա, ապատեղեկատվություն է: Համալիրն իրենց կենտրոնի գլխավոր մասնաշենքից հեռու է 47 մ, իսկ մնացած շենքերից՝ 37 մետր: Հեռավորությունները համապատասխանում է քաղաքաշինական նորմերին: Տեղեկությունը, թե մենք շենք ենք կառուցում իրականությանը չի համապատասխանում, մենք կառուցում ենք էներգախնայող, էկոարդյունավետ և բազմաֆունկցիոնալ համալիր: Կառուցվելու է ժամանակակից «կանաչ» շենք՝ էկոշինարարության բոլոր ստանդարտներին համապատասխան: Իրականացնելու ենք ոչ թե 10 միլիոն դոլարի ներդրում, այլ 10 միլիարդ դրամի, որի մեծ մասն ուղղակի օտարերկյա ներդրում է: Փոխտնօրենի հայտարարությունը, որ իրենց շանտաժ են անում, զրպարտություն է: «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունից որևէ ներկայացուցիչ շանտաժ չի արել հարևանությամբ գտնվող մասնաշենքերի որևէ աշխատակցի: Հայտարարության համար, թե որպես կաշառք, իրենց առաջարկել ենք շահավետ պայմաններով բնակարաններ, «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունը կդիմի դատարան՝ իր բարի համբավը վերականգելու համար: Մեր ընկերության ներկայացուցիչներն առաջին հանդիպման ժամանակ պարզապես ներկայացրել են, որ համալիրում երիտասարդ մասնագետների ու գիտնականների համար երկարաժամկետ վճարման շահավետ պայմաններով բնակարաններ են լինելու: Ընկերությունը հանդիսանում է նշված տարածքի օրինական սեփականատերը և ունի գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման իրավունք»,- նշված է «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերության տարածած հայտարարությունում։Ավելին19:4417.02.22 -
ԱրցախԱդրբեջանցիները նշանառության տակ են պահում գյուղացիներին. Արմեն Բաղրյան2020թ․ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Մարտունու շրջանի հինգ գյուղ թշնամու վերահսկողության տակ է անցել, բազմաթիվ գյուղեր ոչ միայն սահմանամերձ են դարձել, այլև՝ կորցրել են վարելահողերի զգալի մասը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Մարտունու վարչակազմի աշխատակազմի ղեկավար Արմեն Բաղրյանը։ Մասնավորապես թշնամու վերահսկողության տակ են անցել Բերդաշենի , Ճարտարի, Աշանի, Գիշի, Խնուշինակի և այլնի վարելահողերը։ Մի մասն էլ, որը մեր հսկողության տակ է, բայց դիտարկելի է ադրբեջանցիների կողմից, մարդիկ չեն կարողանում մշակել։ Չեն թողնում, կրակում են։ Մարդիկ էլ ի՞նչ անեն, ո՞նց աշխատեն,-ասաց Արմեն Բաղրյանը։ Աշխատակազմի ղեկավարը հավաստիացնում է՝ խաղաղապահների ներկայությամբ ադրբեջանցիները նման հանցավոր արարքներ չեն անում, դրա համար էլ աշխատում են հիմնականում խաղաղապահների հսկողությամբ այգի մտնել։ Ասում է՝ այդպես էլ աշխատանքները շատ են դանդաղում։ Ամեն անգամ խաղաղապահներին սպասել չի լինում, այդ պարագայում էլ միջադեպերն են անխուսափելի։ «Վարուցանք անելիս կրակում են, փորձում են վախեցնել։ Հաճախակի Բերդաշենի ուղղությամբ են նման դեպքեր լինում։ Մեկ շաբաթ առաջ էլի կրակել են․ Բերդաշենի վարելահողերում տրակտորն աշխատում էր, կրակոցներ են արձակել։ Մարդիկ էլ թողել, գնացել են դաշտից»,-ասաց Արմեն Բաղրյանը։ Մարտունու գյուղերի վարչական տարածքում ապօրինաբար տեղակայված ադրբեջանցի զինվորականները, ինչպես Բաղրյանն է ասում, նշանառության տակ են պահում ցորենի արտերը, խաղողի ու նռան այգիները։ Ադրբեջանցի զինծառայողների նշանառության տակ գտնվող բոլոր դաշտերում ու այգիներում նույն վիճակն է՝ մարդիկ կա՛մ ընդհանրապես չեն կարողանում մշակել իրենց պատկանող հողերը, կամ էլ՝ ադրբեջանցիների կրակոցների ու սպառնալիքների տակ կիսատ են թողնում աշխատանքը։Ավելին19:4417.02.22 -
ՀասարակականՈվ է ԱԱԾ-ի հրապարակած լրտեսներից մեկը և ինչ կապ ունի ՔՊ-ի հետ․ համագյուղացին մանրամասներ է պատմումԱԱԾ-ի՝ օրերս հրապարակած հայտարարության համաձայն՝ պետական դավաճանություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է ընդհանուր թվով 19 անձ, որոնց մի մասը տվել է խոստովանական ցուցմունքներ: Համացանցում շրջանառվեցին լրտեսական գործունեություն իրականացրած անձանցից մի քանիսի լուսանկարները, որոնցից մեկը Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ Գարիկ Էլոյանն է: Ըստ տեղեկությունների՝ Էլոյանը կապ է ունեցել նաև Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Մելքոնյանի հետ, որը, հիշեցնենք, քաղաքապետ էր դարձել իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Պեմզաշենի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արկադի Թադևոսյանը հաստատել է, որ նման անձ իրենց գյուղում եղել է, սակայն վերջին 30 տարում այնտեղ չեն ապրում․ «30 տարի ստեղ չեն։ Վարդենիսում է ապրել, մենք ընդամենը լսել ենք, գիտենք։ Վարդենիսում էլ աշխատել է։ Մենք կոնկրետ բան չգիտենք, թե ինչ է եղել, ինչի համար է»։ Նա նշել է, որ իրենց գյուղում Էլոյանը հայր է ունեցել, որը մահացել է։ Պեմզաշենում նաև ազգականներ ունի, բայց մեր զրուցակիցը տեղյակ չէ` ինչ կապերի մեջ են նրանք։ «Oragir.news»-ը փորձել է կապ հաստատել նաև Արամ Մելքոնյանի հետ, սակայն նա հեռախոսազանգն անջատել է։Ավելին19:3517.02.22 -
ՀասարակականՓոխվարչապետ Գրիգորյանը մեկնաբանել է վարչապետ Փաշինյանի հայտարարությունըՏարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման և մասնավորապես երկաթգծի բացման հնարավորությունները տեսանելի են, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վանաձորում այս մասին լրագրողներին ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը՝ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբերյալ։ Փաշինյանը հույս էր հայտնել, որ «ձեռք բերված պայմանավորվածությունները կարձանագրվեն որևէ փաստաթղթի տեսքով, և դե յուրե գործընթացն արդեն ամբողջ թափով կծավալվի»: Փոխվարչապետի խոսքով՝ այս պահի դրությամբ նոր համաձայնություններ չկան, բայց, ամեն դեպքում, հարցի վերաբերյալ պայմանավորվածություններն ստանալու են գրավոր ձևակերպում՝ ըստ իրավական պահանջների: «Կան ընդհանուր սիմետրիկ ընկալումներ առ այն, որ ապաշրջափակման, մասնավորապես՝ երկաթգծի [բացման] հետ կապված հնարավորությունները տեսանելի են և, ըստ այդմ, իհարկե, նման միջոցառում սկսելուց առաջ պետք է լինի նաև պայմանավորվածության գրավոր ձևակերպում, որովհետև ներդրումները մեծ են և ենթադրում են պայմանավորվածության ձևակերպում», - ասել է Մհեր Գրիգորյանը: Հարցին՝ կոնկրետ համաձայնություններ այս պահի դրությամբ կա՞ն, փոխվարչապետը պատասխանել է, որ այս պահի դրությամբ բոլոր համաձայնությունների վերաբերյալ եղել են պաշտոնական հայտարարություններ: Մհեր Գրիգորյանը հղում է արել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի միջև Սոչիում 2021 թ. նոյեմբերի 26-ին Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ ձեռք բերված և 2021 թ. դեկտեմբերի 14-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ վերահաստատված պայմանավորվածությանը՝ երկաթուղու վերագործարկման մասին: «Մասնավորապես Բրյուսելյան հայտարարությունը հստակ ասում է այն պայմանավորվածության, կողմերի այն մոտեցումների մասին, որոնք վերաբերում են երկաթգծին», - մեկնաբանել է փոխվարչապետը:Ավելին19:3217.02.22