Լրահոս

2022-02-18
2022-02-17
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայ-Ռուսական համալսարանում տեղի է ունեցել կենսաբանական երկրորդ կոլոքվիումը
    Հայ-Ռուսական համալսարանում տեղի է ունեցել ՀՌՀ-ի Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտի Բժշկական կենսաքիմիայի և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, վերլուծական կենսաքիմիայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշխեն Հովհաննիսյանի «Նանոբժշկություն` մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով կենսաբանական երկրորդ կոլոքվիումը, տեղեկացնում է ՀՌՀ մամուլի ծառայությունը։ «Տարբեր թեմաներով կոլոքվիումների անցկացումը նպատակ ունի խթանել տարբեր գիտական կենտրոններում աշխատող նույն ոլորտի մասնագետների միջև համագործակցությունը, ոլորտում առկա խնդիրների քննարկումը, ինչպես նաև երիտասարդ կադրերի ներգրավումը՝ ուսանողներին ու ասպիրանտներին հանդիպումներին մասնակից դարձնելու միջոցով»,- նշել է Գիտության կոմիտեի ներկայացուցիչ Միքայել Խանբեկյանը: Իր զեկույցում Աշխեն Հովհաննիսյանը շեշտել է, որ նանոտեխնոլոգիան հիմնարար և կիրառական գիտությունների ու տեխնոլոգիաների ոլորտ է, որը զբաղվում է հիմնավորումների տեսական, հետազոտական, վերլուծական և գործնական մեթոդներով: «Վերջին տասնամյակում շատ հետազոտողներ ակտիվորեն իրականացնում են տարբեր նանոմասնիկների (ՆՄ) սինթեզ: Նանոտեխնոլոգիաները վերջին մի քանի տարիների ընթացքում հիվանդությունների թերապիայում գրանցում են լուրջ հաջողություններ, որի արդյունքում օգտագործվում է ՆՄ-երի հսկայական ներուժը պաթոգեն օջախի պատկերավորման, ախտորոշման, բուժման մեթոդների մշակման և բարելավման համար: Մեր կողմից նախագծվող մագնիսական դաշտով կառավարվող «միջուկ-թաղանթ» տիպի կենսահամատեղելի ՆՄ-ները, կկիրառվեն մագնիսական հիպերտերմիայում, քիմիաթերապիայում, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) պատկերավորման մեջ, որպես դեղերի առաքման համակարգի կրիչներ և թերանոստիկ գործիքներ»,- ասել է նա: Նշենք, որ կենսաբանական թեմայով առաջին կոլոքվիումը կայացել է ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում, իսկ հաջորդը տեղի կունենա ԵՊՀ-ում:
    23:50
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եկեղեցին և պետական կառավարումն անջատ են միմյանցից, բայց ոչ հոգևորականը և պետական կառավարումը․ Արամ Վարդևանյան
    Հոգեւոր անձի առաջադրումը նախագահի պաշտոնում Սահմանադրության տեսակետից որեւէ խնդրի չի կարող հանգեցնել, քանի որ այստեղ հոգեւորականը հանդես է գալիս որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ ոչ որպես եկեղեցի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը՝ անդրադառանով՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, որ նախագահի պաշտոնի համար լավագույն թեկնածուն կարող է լինել Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր առաջնորդներից մեկը։ Պատգամավորը հիշեցրեց, որ նախագահ դառնալու համար Սահմանդրությունը պահանջում է լինել 40 տարին լրացած, անկուսակցական Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որը կառաջնորդվի համապետական շահերով։ Հոգեւորականի առաջադրման համար Սահմանադրությունը որեւէ արգելք չի սահմանում։ «Այդպիսի տեսակետներ հնչեցին, թե Խղճի, ազատության եւ կրոնական կազմակերպությունների օրենքում ասվում է, որ եկեղեցին չի կատարում որեւէ պետական ֆունկցիա եւ արգելվում է, որ եկեղեցին մասնակցի պետական կառավարմանը, քանի որ եկեղեցին եւ պետական կառավարումն անջատ են միմյանցից։ Այստեղ փորձ է արվում նույնացնել մեծ հեղինակություն ունեցող հոգեւորականին եկեղեցու հետ, ինչ աբսուրդ է, որովհետեւ մենք այստեղ խոսում ենք անձի մասին, ոչ թե այն մասին, որ պետական կառավարումն իր վրա է վերցնում եկեղեցին»,- ասաց Վարդեւանյանը։ Արամ Վարդեւանյանի խոսքով՝ նույնիսկ եթե մարդկանց մոտ նախագահի պաշտոնին առաջադրված հոգեւորականը եւ եկեղեցին կարող են ասոցացվել, որեւէ վատ հետեւանք չի լինի՝ հաշվի առնելով եկեղեցու անգնահատելի դերը հայոց պատմության ընթացքում։ «Սրբազանն ունի արդեն իսկ այնպիսի հեղինակություն եւ կարողություն, որը կարող է միավորել իշխանությունների կողմից բաժանված սեւերի եւ սպիտակների բաժանված հասարակությունը ։ Ասոցացումը եկեղեցու հետ նույնը չէ, ինչ ասոցացումը ՀԱԿ-ի հետ, որի անդամակցությունն էլ նախագահի թեկնածու առաջադրվելուց հետո՝ մի քանի օրվա ընթացքում, դադարեցվում է»։ Վարդեւանյանը միջազգային փորձում օրինակ բերեց Կիպրոսին եւ Նորվեգիային՝ ընդգծելով, որ այս երկրներում հոգեւորականները զբաղեցրել են բարձր պետական պաշտոններ։ Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 17-ին, իր ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշել էր, որ նախագահի թեկնածուի առաջադրման համար լավագույն տարբերակը Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր առաջնորդներից մեկը կարող է լինել, քանի որ նա կլինի անաչառ, եւ կվայելի համընդհանուր հարգանք։ «Այս դժվարին ժամանակաշրջանում նման թեկնածուն լավագույնը կլիներ բոլոր առկա տարբերակներից։ Կարծում եմ՝ կան այդպիսիք։ Նրանք հարգված են եւ առաջնորդվում են բացառապես մեր ազգային շահերով»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։
    23:34
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-9 աստիճանով
    Հանրապետության տարածքում փետրվարի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-21-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով։ Մայրաքաղաքում փետրվարի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
    23:20
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին
    N զորամասում անցկացվել է ձմեռային զորակոչի շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողություն: Զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները: Նորակոչիկներին շնորհավորել, խաղաղ և անվտանգ ծառայություն է մաղթել զորամասի հրամանատարը:
    23:18
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Քրիստինե Պեպելյանը որդու լուսանկարն է հրապարակել
    Երգչուհի Քրիստինե Պեպելյանը սոցցանցերի իր էջերում հրապարակել է որդու՝ Արեգի լուսանկարները՝ գրելով. «Երևանից Արեգիս նոր ընկերն էր եկել»։
    23:12
    17.02.22
    Ավելին