Լրահոս

2022-03-27
  • Արցախ
    «Թուրքերը Փառուխում են». Արցախում կռվում են, որ «երկրորդ Շուշի» չլինի
    Զինված ադրբեջանցիներ՝ հայկական գյուղում, թուրքական «բայրաքթարներ»՝ Արցախի երկնքում: Թշնամու ահաբեկչական ներխուժումը՝ Հայաստանի իշխանության խոսքով՝ «ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի»: «Խաղաղության դարաշրջանում» ադրբեջանցիները Արցախի Փառուխ գյուղը գրավում են առանց կրակոցի: Արցախում կռվում են, որ «երկրորդ Շուշի» տեղի չունենա: Պաշտպանության բանակը հայտնում է զոհերի ու վիրավորների մասին: Երևանում սպասում են՝ «բան լինի, նոր խոսեն» և թիվ մեկ պատասխանատու են կարգում ռուսներին: Պայթյունավտանգ իրավիճակ՝ առանզ գազի ապրող Արցախում:
    21:15
    27.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանական կողմը դուրս է բերել իր ստորաբաժանումները Փառուխից. ՌԴ ՊՆ
    Ադրբեջանական զինուժը երկու անգամ խախտել է հրադադարի ռեժիմը Ղարաբաղում, չորս մարդ վիրավորվել է, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ «Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի 2 խախտում, փոխհրաձգության հետևանքով երկու կողմից վիրավորվել է երկուական մարդ, ընդհանուր՝ չորս վիրավոր։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության և կողմերի ներկայացուցիչների միջև փոխգործակցության արդյունքում իրավիճակը կայունացվել է»,- ​​ասվում է նախարարության կայքում։ ՌԴ Պաշտպանության նախարարությունը նաև նշել է, որ բանակցությունների արդյունքներով ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխ բնակավայրի տարածքից։
    20:23
    27.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Կա համաձայնություն, որ հրադադարի ռեժիմը չի խախտվի. Մետաքսե Հակոբյան
    Ադրբեջանական կողմի եւ ռուս խաղաղապահների միջեւ կա համաձայնություն, որ հրադադարի ռեժիմը չի խախտվի Քարագլուխ բարձունքի ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը: «Արցախի իշխանությունները ուղիղ նամակ են հղել ՌԴ նախագահին, և մենք երեկ ստացանք առաջին ազդակները՝ Պաշտպանության նախարարության արձագանքի տեսքով։ Մինչև ավելի բարձր մակարդակում կորոշվի հանգուցալուծումը, կա պայմանավորվածություն, որ հրադադարի ռեժիմը չի խախտվի։ Այդ ընթացքում կտրվի քաղաքական լուծում ու մենք հնարավորություն կունենանք հասկանալու՝ նրանք մնում են այդտեղ, թե հետ են գնում։ Երեկվա հայտարարությունից ենթադրում ենք, որ դրական արդյունք կունենանք»։ Պատգամավորի խոսքով` երկխոսություն է գնալու և այդ երկխոսության կողմերն են Ադրբեջանն ու Ռուսաստանը, ինչից փաստվում է, որ Հայաստանը այդ եռակողմ համաձայնության կողմ լինելուց դուրս է եկել։ «Ստացվում է, որ այդ երկու կողմը իրար հետ պիտի պայմանավորվեն, և կարելի է ենթադրել, որ գազամատակարարման հարցով ևս ռուսական կողմը զբաղվում է, և եթե վերականգնվի գազամատակարարումը, ադրբեջանական կողմը պետք է իր ժողովրդին համոզի, որ դա ոչ թե ռուսական գազն է, այլ ադրբեջանական»,-ասաց նա։ Հիշեցնենք, որ մարտի 24-ից ադրբեջանական կողմը գրավել է Փառուխ գյուղը, ԱԹՍ-ներով հարձակում գործել հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով 3 զինծառայող զոհվել է, 14-ը վիրավորվել:
    19:19
    27.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հակիրճ՝ լարվող իրավիճակի մասին․ Արմեն Գևորգյան
    Ինչո՞ւ է սրվել իրավիճակը Ղարաբաղում։ Վերջին իրադարձությունների հիմնական ադրբեջանական լեյտմոտիվը՝ հասնել Ղարաբաղից ռուսական զինվորականների հեռացմանը և, ըստ էության, ավարտել Ղարաբաղի խնդրի քաղաքական լուծումը։ Ինչո՞ւ հենց հիմա. ըստ ադրբեջանական հաշվարկի՝ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով և պատրաստ չի լինելու այլ ռազմական գործողությունների համար երկրորդ ճակատ բացել։ Կա վարկած, որ պաշտոնական Բաքուն Ուկրաինայում ռազմական գործողություններից երկու շաբաթ անց հանգել է այն եզրակացությանը, որ Ռուսաստանը այնտեղ «խրվել է» երկարաժամկետ, և ինքը կարող է օգտվել այդ վիճակից։ Ընդ որում, Բաքուն նույնիսկ չի պահպանում ընդամենը փետրվարի 22-ին Մոսկվայում ստորագրված՝ ՌԴ և Ադրբեջանի միջև դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիրը։ Այդ հռչակագիրը Ռուսաստանի համար ինչ-որ իմաստով երաշխիք էր այն բանի, որ Ադրբեջանի չի ստեղծի իր համար նոր գլխացավանք Հարավային Կովկասում, քանի դեռ ՌԴ-ն կենտրոնացած է Ուկրաինայում ընթացող ռազմական հատուկ օպերացիայի վրա։ Բայց իրականությունն այլ ընթացք է ստանում. պայթեցվում է գազամուղը, սկսվում է հայկական բնակավայրերի պարբերական գնդակոծումը, և զուգահեռ՝ ինտենսիվ ընթանում է հայ-թուրքական երկխոսություն։ Ադրբեջանի իշխանությունները բացահայտ պաշտպանում են Ուկրաինային (օրինակ՝ պատրաստակամությունը՝ Ուկրաինա վառելիք մատակարարել), իշխանության ենթակայության տակ գտնվող ողջ մեդիան ձևավորում է հակառուսական հիստերիա և իրավիճակը ներկայացնում է այնպես, կարծես Ռուսաստանը պատերազմը պարտվել է։ Չեմ զարմանա, եթե առաջիկայում իմանանք, որ ադրբեջանական գրոհայինները և ռազմական հրահանգիչներն Ուկրաինայում ամենաակտիվ կերպով կռվել են ռուսների դեմ։ Մյուս կողմից, հենց այս օրերին ակնհայտ է դառնում, որ պաշտոնական Երևանի համար կարող է ընդունելի լինել Ղարաբաղի կարգավիճակը Ադրբեջանի կազմում։ Հայաստանի իշխանությունները միայն գազատարի պայթեցման 16-րդ օրն են տալիս հումանիտար իրավիճակի քաղաքական գնահատականը, և զուգահեռ տարբեր եղանակներով քաջալերում են հակառուսական տրամադրություններ։ Քննադատում են ռուսական զինված ուժերին, և Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտը ներկայացնում որպես անգործունյա մեխանիզմ։ Ընդհանուր առմամբ, ռուսական կողմի մոտ կարող է ձևավորվել տեսակետ, թե ընթանում է նրա նպատակային դուրս մղումը Ղարաբաղից։ Ըստ էության, հակամարտության երկու կողմերը իրենց քայլերով և կամ չքայլերով, հարվածի տակ են դնում Ռուսաստանին, իսկ այս համաշխարհային ճգնաժամի սրված ֆոնին Ռուսաստանը դա կարող է ընկալել որպես դավաճանություն։ Հենց նման ընկալումը կարող է դառնալ Հարավային Կովկակսում Ռուսաստանի առաջիկա քաղաքականության համար շրջադարձային կետ։ Ռուսաստանը զորամիավորումներ մտցրեց Ղարաբաղ և ստեղծում է այնտեղ լուրջ ենթակառուցվածքներ՝ ոչ այն բանի համար, որ ենթարկվի եռակողմ հայտարարության տակ ստորագրած իր գործընկերների ոչ խելամիտ վարքագծին։ Կարծում եմ՝ շատերն են հասկանում, որ Ուկրաինայում հատուկ ռազմական օպերացիա սկսելու մասին որոշումը հանդիսանում է Ռուսաստանի ժամանակակից վերնախավի և և անձամբ նախագահ Պուտինի համար ամենաճակատագրական, պատմական որոշումը։ Կայացնելով այն՝ նրանք գիտակցել են բոլոր ռիսկերը և պոտենցիալ հետևանքները։ Այդ ամենը գիտակցելով հանդերձ՝ սկսել են և հաստատ կանգ չեն առնելու, քանի դեռ չեն հասել իրենց ձևակերպած նպատակներին։ Ըստ այդմ, երբ Ռուսաստանը կձևակերպի նոր Ուկրաինայի քաղաքական ձևաչափը, ամենայն հավանականությամբ կսկսի լրջորեն զբաղվել Հարավային Կովկասով, և այստեղ գնալու է բարդ «երկխոսություն» ։ Բարդ, որովհետև գործընկերները, պարզվեց, մեղմ ասած, այնքան էլ վստահելի չեն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ
    18:41
    27.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    SOCAR ընկերությունը որևէ առնչություն չի կարող ունենալ Արցախի գազամատակարարման գործընթացի հետ. «Արցախգազ»
    Մարտի 27-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ լուր են տարածել առ այն, թե իբր ադրբեջանական «Ազերիգազ»-ը վերացրել է Արցախի գազաբաշխիչ գծի վրա տեղի ունեցած վթարի հետևանքները, և մարտի 29-ից Արցախում գազամատակարարումը կվերականգնվի։ Տեղեկացնում ենք, որ վերոնշյալ հայտարարությունը կեղծ ու սադրիչ բնույթի ապատեղեկատվություն է, որը հետապնդում է ստեղծված բարդ իրավիճակից օգտվելու և արցախահայությանն ու միջազգային հանրությանը տեղեկատվական դաշտում ապակողմնորոշելու նենգ նպատակ։ Հայտնում ենք, որ բնական գազը մուտք է գործում Արցախի Հանրապետության տարածք միայն մեկ գազատարի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության տարածքից, իսկ գազամատակարարող ընկերությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է (հանդիսանում է «Գազպրոմ» ՀԲԸ 100-տոկոսանոց դուստր ընկերություն): Նշված գազատարից բնական գազի ընդունումն ու բաշխումն իր բաժանորդներին իրականացնում է «Արցախգազ» ՓԲ ընկերությունը։ Ուստի, հաղորդագրության մեջ նշված ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերությունը կամ դրա դուստր ընկերություն «Ազերիգազ»-ը որևէ առնչություն չեն կարող ունենալ Արցախի Հանրապետության գազամատակարարման գործընթացի հետ։ Դա պարզապես տեխնիկական ու աշխարհագրական առումով էլ բացառվում է: Նշված հաղորդագրությունը ևս մեկ անգամ փաստում է, որ մարտի 8-ին գազատարը Շուշիի հատվածում պայթեցնելուց և օրեր շարունակ դրա վերանորոգմանը խոչընդոտելուց հետո ադրբեջանական կողմը դիտավորյալ փական է տեղադրել գազատարի վրա՝ եղանակային անբարենպաստ պայմանները ծառայեցնելով Արցախի բնակչության համար հումանիտար լրացուցիչ խնդիրներ առաջացնելու հանցավոր գործին։ [«Արցախգազ» ՓԲԸ]
    15:30
    27.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում․ Արցախի տեղեկատվական շտաբ
    Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում: Բանակցությունները նրանց ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են: [Արցախի տեղեկատվական շտաբ]
    10:50
    27.03.22
    Ավելին
2022-03-26