Լրահոս

2022-03-28
  • Img default alt hy
    Արցախ
    Միջազգային հանրությունը պարտավոր է Ադրբեջանի փորձերը կանխել. Արթուր Հովհաննիսյան
    ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար, նամակ է հղել Չեխիայի խորհրդարանի Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարեկ Բենդային և բարեկամական խմբի անդամներին: Նամակում ներկայացվել են մանրամասներ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից կազմակերպված հումանիտար ճգնաժամի և ռազմական սադրիչ գործողությունների վերաբերյալ: Ընդգծվել է նաև, որ միջազգային հանրությունը պարտավոր է գործուն և հասցեական քայլեր ձեռնարկել Հարավային Կովկասում իրավիճակն ապակայունացնելու Ադրբեջանի փորձերը կանխելու ուղղությամբ: Նշվել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու իր օրակարգին:
    16:54
    28.03.22
    Ավելին
  • Հայաստան
    Սյունիքում այլընտրանքային ճանապարհների կառուցման ընթացքը
    Սյունիքում այլընտրանքային ճանապարհների կառուցման ընթացքի մասին է այսօր նորություններ հայտնել Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար:
    16:51
    28.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ԱԻՆ մի քանի աշխատակիցներ Հակակոռուպցիոն կոմիտեում են. ընթանում է նրանց հարցաքննությունը
    Արտակարգ իրավիճակների նախարարությունում իրավապահների կողմից այսօր՝ մարտի 28-ին, կատարված խուզարկություններն իրականացվել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանից։ NEWS.am-ի տեղեկություններով՝ խուզարկությունից հետո իրավապահներն ԱԻՆ մի քանի աշխատակիցների տարել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության։ Թե ի՞նչ քրեական գործի շրջանակում են տեղի ունենում այս քննչական գործողությունները, առայժմ հայտնի չէ։
    16:46
    28.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Որոշման բողոքարկման մասին դեռ վաղ է խոսել. Գոռ Աբրահամյանը՝ Առուշ Առուշանյանին ազատ արձակելու որոշման մասին
    Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն այսօր ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Պատիժը՝ 6 ամիս 18 օր ազատազրկումը պայմանականորեն չի կիրառվի, կնշականվի փորձաշրջան։ ArmDaily.am-ը ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից հետաքրքրվեց, արդյոք պատրաստվում են բողոքարկել դատարանի այս որոշումը, թե ոչ, ասաց. «Որոշման բողոքարկման մասին դեռ վաղ է խոսելը, դատական ակտը կստանանք, դրա հիմքերը, հիմնավորվածությունը, կայացված որոշման կստուգվի, կուսումնասիրվի և դրանից ելնելով որոշում կկայացվի՝ դատախազությունը բողոքարկում է այդ դատական ակտը, թե ոչ։ Միայն այս պահին սա կարող եմ ասել՝ ուրիշ ոչինչ»։ Մեր հարցին, թե մինչ դատական ակտի օրենքի ուժ ստանալը Առուշ Առուշանյանը կկարողանա արդյոք կատարել համայնքապետի իր գործառույթները՝ Աբրահամյանը պատասխանեց, որ այդ հարցի պատասխանը պարզ կլինի դատական ակտը ստանալուց հետո։ Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը և քվեարկության գաղտնիությունը խախտելու հատկանիշներով։ Մեկ այլ քրեական գործով Առուշ Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 2 միլիոն դրամի չափով։ Առուշանյանը կալանավորված էր 2021 թվականի հուլիսի 16-ից։
    16:22
    28.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Խնձրցյանը հաղթել է թուրք մրցակցին
    Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 57 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Մանվել Խնձրցյանը 14:4 հաշվով տպավորիչ հաղթանակի հասավ թուրք Մուհամեդ Կատավուսի նկատմամբ: Հայ ըմբիշը առաջին մրցափուլում 0:4 պարտվելիս, հարմար բռնվածքով 3 երկու միավորանոց գլորում կատարեց եւ հաշիվը դարձրեց 6:4: Երկրորդ մրցափուլում նույն կերպ իրար հաջորդող գլորումներով հաշվի մեջ առաջ անցավ`12:4: Գորգի մրցավարը երկու միավոր ավելացրեց թուրք ըմբիշին հաշիվը՝ դարձնելով 12:6: Հայ ըմբիշը թույլ չտվեց, որ գոտեմարտը շարունակվի եւ մարզչական անկյունում նստած Հայաստանի հավաքականի մարզիչ Էդգար Ենոքյանին խնդրեց բողոքարկել գորգի մրցավարի որոշումը: Հայկական կողմը շահեց բողոքարկումը, կողային մրցավարները երկու միավոր հանեցին թուրք ըմբիշի հաշվից եւ երկու միավորով ավելացրեցին Մանվել Խնձրցյանի հաշիվը: Գոտեմարտն ավարտվեց 4 րոպե 39 վայրկյանում՝ 14:4 հաշվով: Մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը պայքարը սկսել է որակավորման փուլում 11:6 հաշվով գեղեցիկ հաղթանակ է տարել մոլդովացի Անատոլի Բուրուիանի նկատմամբ: Եզրափակիչի ուղեգիրը Մանվե Խնձրցյանը կվիճարկի 2019 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովի հետ: Մ23 Եվրոպայի բրոնզե մեդալակիր Գեւորգ Թադեւոսյանը 65 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում 0:4 հաշվով պարտվեց լեհ Քրիստով Բյենկովսկիին: Թադեւոսյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 6:4 հաշվով հասթել էր սերբ Ստիվան Անդրիա Միչիչիին:
    15:59
    28.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    «Կրակոցների ձայներ լսելու դեպքում չառաջացնել անհարկի խուճապ». Մեղրիի համայնքապետարան
    Ներկա պահին ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում կատարվում են կրակային զորավարժություններ։ Մեղրիի համայնքապետարանից հայտնում են, որ զորավարժությունները կշարունակվեն մինչև մարտի 31-ը: «Կրակոցների ձայներ լսելու դեպքում հորդորում ենք հանրության շրջանում չառաջացնել անհարկի խուճապ»,-նշել են համայնքապետարանից։
    15:55
    28.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանի ավելի քան 200 բնակավայր տրանսպորտային հաղորդակցման լուրջ խնդիրներ ունի. չկան կանոնավոր չվերթներ. նախարար
    ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 28-ի նիստում քննարկվել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել է, որ նախարարությանը 22 ծրագրի իրականացման համար 2021թ. հատկացվել էր 214,7 մլրդ դրամ, ծախսվել է 202,4 մլրդ դրամը, կատարողականը կազմել է 94,3 տոկոս: Ըստ նախարարի` սա լավ ցուցանիշ է, քանի որ կատարողականների չափը տարեցտարի ավելանում է: Օրինակ` 2020թ., կատարողականը կազմել է 84 տոկոս: Նախարարն անդրադարձել է հաշվետու տարում իրականացված խոշոր ծրագրերին: Միասնական երթուղային ցանցի ներդրման նպատակով կազմակերպվել են Կոտայքի, Արարատի մարզերի և Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանի ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր երթուղիների միասնական օպերատորների ընտրության մրցույթներ: «2022թ. կեսից Կոտայքի մարզը կսպասարկվի 150 նոր միկրոավտոբուսներով, դրանցից 80-ն արդեն Հայաստանում են, 70-ը` ճանապարհին: Էջմիածնում գործընթացն արդյունավետ իրականացվում է, սակայն Արարատում և Արմավիրում գործընթացը փոքր-ինչ դանդաղում է, քանի որ մրցույթի մասնակիցները միմյանց հետ դատական գործընթացի մեջ են»,- ասել է նախարարը: Նշվել է, որ հանրապետության ավելի քան 200 բնակավայր տրանսպորտային հաղորդակցման լուրջ խնդիրներ ունի. չկան կանոնավոր չվերթներ: Նախարարը տեղեկացրել է, որ այս տարի նախատեսվում է մրցույթներ հայտարարել 3 մարզում: 2021թ. ներդրվել է նաեւ ավտոտրանսպորտի տեխնիկական զննության գործընթացի նոր համակարգ, որի շնորհիվ տեխնիկական զննման կտրոնների պահանջը փոխարինվել է վերահսկողության իրականացման էլեկտրոնային համակարգով: Ակնկալվում է, որ նոր կարգավորումների միջոցով հնարավորինս կբացառվի իրական տեխնիկական զննություն չանցկացնելու արատավոր երեւույթը, եւ կբարձրանա ճանապարհային երթեւեկության անվտանգության մակարդակը:
    15:48
    28.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Փառուխի մերձակա Քարագլուխ բարձունքի որոշ հատվածներում ադրբեջանական դիրքերը դեռևս մնում են
    Ասկերանի շրջան ներխուժած ադրբեջանական զինուժը ոչ ամբողջությամբ է վերադարձել ելման դիրքեր։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։ «Մեր պահանջը եղել է, որ բոլորն անխտիր ելման դիրքեր գնան, բոլորը չեն վերադարձել, այդ է իրավիճակը», - նշեց Ավանեսյանը։ Այսօր ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն էր տարածել, որ ժամը 12։28-ի դրությամբ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։ «Ի շնորհիվ Արցախի զինված ուժերի խիզախ ջանքերի՝ հայկական կողմին հաջողվել է կասեցնել ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների առաջխաղացումը և պահպանել Քարագլուխ լեռան հիմնական մասի հանդեպ տիրապետումը։ Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում։ Աշխատանքները ռուս խաղաղապահ զորակազմի հրամատարության հետ ադրբեջանական կողմի՝ ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են», - նշվում էր հաղորդագրության մեջ: Ավանեսյանը հստակեցրեց, որ եթե Փառուխում հիմա ռուսական խաղաղապահներն են, ապա Փառուխի մերձակա Քարագլուխ բարձունքի որոշ հատվածներում ադրբեջանական դիրքերը դեռևս մնում են։ «Արցախյան կողմի պահանջն արտացոլում է անվտանգության խորհրդում ձևակերպված նամակի դրույթների մի մասը, ինչպես նաև խաղաղապահների արած հայտարարության մեջ խոսքը գնում էր բոլորի՝ ելման դիրքերի տեղափոխվելու մասին»։ Լուսինե Ավանեսյանն ասաց, որ ռուսական կողմն ադրբեջանական կողմի հետ դեռևս շարունակում է ելման դիրքերի վերադառնալու շուրջ բանակցությունները։ «Մենք հույս ունենք, որ առաջիկայում այդ հարցը կլուծվի», - եզրափակեց Արցախի նախագահի մամուլի քարտուղարը։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության երեկ հրապարակված բյուլետենի մեջ նշվում էր, որ բանակցությունների արդյունքներով ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխ բնակավայրի տարածքից։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկ իր տարածած հայտարարության մեջ «ափսոսանքով» նշել էր, որ ՌԴ պաշտպանության նախարարության 2022 թվականի մարտի 27-ի հայտարարության մեջ արտացոլված կետերը չեն համապատասխանում իրականությանը։ «Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքների մաս կազմող Ֆարրուխ [գյուղի ադրբեջանական անվանումն է] գյուղում և հարակից բարձունքներում ադրբեջանական բանակի դիրքերում փոփոխություններ չեն եղել»։ Մարտի 24-ին Փառուխն անցել էր ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանցիներն առանց կրակոցի էին գրավել այն։ Գյուղի ողջ բնակչությունը շարունակում է մոտակա գյուղերում մնալ։ Ադրբեջանական դիրքերը մոտ 1 կիլոմետր էին հեռու գյուղից։ Քարագլուխ բարձունքը ռազմավարական նշանակություն ունի․ այնտեղի մի հովտից երևում են բոլոր բնակավայրերը՝ Ասկերանից մինչև Ստեփանակերտ։
    15:41
    28.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Առուշ Առուշանյանը 5 տարով զրկվել է ինքնավար մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից
    Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ քիչ առաջ հրապարակել է Առուշ Առուշանյանի և մյուսների գործով դատավճիռը, որով Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն արդարացվեց ընտրություններից հետո հարուցված քրեական գործի դրվագով։ Միաժամանակ Առուշ Առուշանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով, 322-րդ հոդվածով, 113-րդ հոդվածով։ Նրա նկատմամբ որպես պատիժ է կիրառվել ազատազրկումը՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, սակայն նկատի ունենալով, որ Առուշանյանը 8 ամիս գտնվել է արգելանքի տակ, նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 6 ամիս 18 օր ժամկետը։ Որպես պատիժ նշանակվել է նաև ինքնավար մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից 5 տարի ժամկետով զրկելով ու տուգանքով։ Առուշանյանի նկատմամբ, սակայն, ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Դատարանը որոշել է սահմանել փորձաշրջան 1 տարի 6 ամիս ժամկետով ու անհապաղ ազատ արձակել արգելանքից։
    15:37
    28.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Խաղաղության գնալն առանց նախապայմանների անընդունելի է հայկական կողմի համար․ Սեյրան Օհանյան
    Ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցության պայմաններ այսօր ձևավորված չէ և խաղաղության գնալն առանց նախապայմանների, առանց իրադրության ճիշտ գնահատման՝ անընդունելի է հայկական կողմի համար, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Եթե մեզ թվում է, թե հակառակորդն իր հիմնական նպատակների իրականացմանը հետամուտ չի լինելու, այն է՝ Արցախի հայության հայաթափումը, միանշանակ այդպես չէ, որովհետև ով ճանաչում է թուրքին, պետք է հասկանա, որ գոյություն ունի թուրք-ադրբեջանական այնպիսի խորամանկություն, որ ՀՀ միամիտ իշխանությունները դա չեն հասկանում», - ասաց Սեյրան Օհանյանը։ Նա նշեց, թե անընդունելի է, որ այդ ամենը չեն հասկանում Արցախի Հանրապետության իշխանությունները։ Պատգամավորն ասաց, թե հակառակորդն իր հեռահար նպատակներն է իրականացնում։ «Նրանք մարտավարական քայլերով փորձելու են ռազմավարական կարևոր բարձունքներն ու աշխարհագրական դիրքերը զբաղեցնել, որպեսզի հետագայում այդ հատվածերից Արցախի ժողովրդի վրա ճնշումները կարողանան շարունակական դարձնել։ Իմ համար անընդունելի է Հայաստանի իշխանությունների մինչև հիմա ձեռնարկած միջոցառումները։ Գտնում եմ, որ լուրջ համագործոկցություն պետք է իրականացվեր ՀՀ-ի, ՌԴ-ի, վերաբերող մասով Ադրբեջանի Հանրապետության հետ, նաև՝ Արցախում ՊԲ-ի ու խաղաղապահ ուժերի բոլոր ստորաբաժանումների հետ։ Պետք է հստակեցվեին բոլոր խնդիրները, և բոլոր ճեղքերը պետք է փակվեին։ Սա խոսում է այն մասին, որ ՀՀ և Արցախի իշխանությունները մինչև հիմա չեն գիտակցել, թե ինչպիսի անվտանգային միջավայր գոյություն ունի Հայաստանի և Արցախի շուրջը և ժամանակին որոշումներ չեն ընդունել։ Միանշանակ, այսօր այս իրադրության պատասխանատուները այս իշխանություններն են», - ասաց Սեյրան Օհանյանը։
    15:19
    28.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ավտոճանապարհ մի հատվածը երկկողմանի փակ է
    «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 28-ին՝ ժամը 14։40-ի դրությամբ, Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ավտոճանապարհի 134-րդ կիլոմետր հատվածը (Բազումի տարածք) ձնահյուսի պատճառով երկկողմանի փակ է։ Աշխատանքներ են կատարվում ճանապարհը բացելու ուղղությամբ։
    15:16
    28.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 13-16 աստիճանով
    Մայրաքաղաքում այսօր ցերեկը, մարտի 29-31-ը, ապրիլի 1-ին, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 28-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-16 մ/վ արագությամբ: Մարզերում այսօր ցերեկը, մարտի 29-ին, 30-ին, 31-ի ցերեկը, ապրիլի 1-ին, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ի գիշերը և առավոտյան առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5 մ/վ, մարտի 28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 29-31-ը, ապրիլի 1-ին և 2-ին աստիճանաբար կբարձրանա 13-16 աստիճանով: Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
    15:13
    28.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 30 վթար. 2 մարդ զոհվել է, 37-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 25-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 139 դեպք, որից 16-ը՝ նախկինում կատարված։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 13 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 7 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 2-ական, բնակարանային գողության 1 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար. 2 մարդ զոհվել է, 37-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
    15:10
    28.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նորք-Մարաշ վարչական շրջանում շչակներ են փորձարկվելու
    Մարտի 29-ին Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող «Էրեբունի ԳՀԻ», «Հայաստանի Հեռուստառադիոհաղորդիչ ցանց», «Թիվ 5 պոլիկլինիկա» և «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ներում, «Նորք ինֆեկցիոն հիվանդության» ազգային կենտրոն ՓԲԸ-ում փորձարկվելու են շչակներ: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:
    15:09
    28.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Առուշ Առուշանյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից
    Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանը հրապարակեց Առուշ Առուշանյանի գործով վճիռը։ Առուշ Առուշանյանի նկատմամբ պատիժը՝ 6 ամիս 12 օր ազատազրկում, պայմանականորեն չի կիրառվի, կնշականվի փորձաշրջան․ նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Դատախազը մեղադրական ճառով պահանջել էր մեղավոր ճանաչել Առուշանյանին և դատապարտել ազատազրկման՝ 9 տարի 6 ամիս ժամկետով։ Պաշտպանության կողմը ճառով միջնորդել է արդարացնել վերջիններիս։
    14:20
    28.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Այս պահին ԱԱԾ-ն խուզարկում է ԱԻՆ-ը
    «Հրապարակի» տեղեկություններով, այսօր առավոտյան՝ մոտ 4 ժամ առաջ, ԱԱԾ-ն մտել է ԱԻՆ։ Այս պահին խուզարկություն է իրականացնում նախարար Անդրանիկ Փիլոյանի խորհրդական Աշոտ Հակոբյանի աշխատասենյակում։ «Մեր տեղեկություններով, թիրախում նախարարն է, սակայն այս պահին դեռևս գործողություններ են կատարվում նրա խորհրդականի աշխատասենյակում, որը մեկ հարկ ցածր է նախարարի աշխատասենյակից։ Մենք զանգահարեցինք ԱԻՆ խոսնակ Աննա Բաղդասարյանին, նա չպատասխանեց մեր զանգերին։ Կապվեցինք ԱԻՆ շարքային աշխատակցի հետ, նա հաստատեց մեր լուրը եւ ասաց, որ ամբողջ նախարարությունն անհանգիստ վիճակում է, որևէ մեկին որևէ բացատրություն չեն տվել, բոլորն իրենց աշխատասենյակներում փակված են, սպասում են ԱԱԾ գործողությունների ավարտին»,- գրել է «Հրապարակը»։
    14:15
    28.03.22
    Ավելին
  • Քաղաքական
    Վեդիում հաղթել է ՔՊ-ն. ընտրողների 63 տոկոսը մասնակցել է քվեարկությանը
    Վեդիում ՏԻՄ ընտրության երկրորդ փուլով հաղթել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Խոշորացված համայնքի 19 բնակավայրում կիրակի քվերկությանը մասնակցել է ընտրողների մոտ 63 տոկոսը:
    14:11
    28.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վեդիի ավագանու ընտրություններին արձանագրվել է առերևույթ հանցավոր խախտումների 10 դեպք
    Նախօրեին Վեդի խոշորացված համայնքում կայացել են ավագանու ընտրություններ: ՀՀ դատախազությունը՝ ի դեմս Արարատի մարզի դատախազության, ընտրությունների ընթացքում հետևել է ողջ գործընթացին՝ օպերատիվ արձագանքելով տարածքներից ստացվող՝ առերևույթ ընտրական իրավախախտումների մասին ահազանգերին, հաղորդումներին, ԶԼՄ հրապարակումներին և ոստիկանության մարզային ստորաբաժանումների հետ ձեռնարկելով դրանց համապատասխան իրավական ընթացք տալուն ուղղված միջոցներ, այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Ըստ այդմ՝ ընդհանուր առմամբ Վեդի խոշորացված համայնքում կայացած ավագանու ընտրություններին արձանագրվել է առերևույթ հանցավոր ընտրախախտումների 6 դեպք: Մասնավորապես՝ • քվեարկության արդյունքի լուսանկարմամբ ընտության գաղտնիությունը խախտելու 2 դեպք, որոնցից մեկը՝ Ուրցաձոր, մյուսը՝ Վեդի բնակավայրերում, • ընտրական տեղամասին հարող տարածքում վիճաբանության և առերևույթ բռնություն կիրառելու 1 դեպք՝ Ուրցաձոր բնակավայրում, • առերևույթ կրկնաքվեարկության երկու դեպք, որոնցից մեկը Նոր ուղի, մյուսը Վանաշեն բնակավայրերի ընտրատեղամասերում, • հավատարմագրված և ընտրությունները լուսաբանող լրագրողին վիրավորելու, նրա մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու մեկ դեպք՝ Լուսառատ բնակավայրում: ՀՀ Արարատի մարզի դատախազության հանձնարարությամբ նշված բոլոր 6 դեպքերի կապակցությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր: Բացի այդ, ևս 4 դեպքի վերաբերյալ դատախազության կողմից նախաձեռնվել է ԶԼՄ համապատասխան հրապարակումներում նշվող հանգամանքներն ստուգելուն, դրանցում առերևույթ հանցագործության հատկանիշների առկայությունը պարզելուն ուղղված ստուգման գործընթաց: Դրանցից երկուսը վերաբերում է Լուսառատ և Ուրցաձոր բնակավայրերում ընտրատեղամասերի մոտ կուտակումներին, մեկը՝ Վեդիում այլ անձի փոխարեն քվեարկելուն, մեկը՝ Վեդիում լրագրողների գործունեությունն առերևույթ խոչընդոտելուն:
    14:02
    28.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Հարցը պետք է տալ մեր զինվորականներին․ Պեսկովը՝ ԼՂ-ում տիրող իրավիճակի մասին
    Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին ասել է, որ գլխավորը հրադադարի ռեժիմի պահպանումն ապահովելն է բոլոր կողմերի կողմից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ «Այս հարցը պետք է տալ մեր զինվորականներին, նրանք կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ, հայկական կողմի հետ, և, իհարկե, հիմա գլխավորն այն է, որ բոլոր կողմերը շարունակեն պահպանել համապատասխան պայմանագրերի պայմանները»- ասել է Պեսկովը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը, կոպտորեն խախտելով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության դրույթները, մարտի 24-ին ներխուժել է Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ համայնք ու առաջացել գերիշխող դիրք ունեցող Քարագալուխ հատված։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե ադրբեջանցիները հետ են քաշվել, սակայն ՀՀ ԱԳՆ-ն երկուշաբթի փաստեց, որ թշնամին շարունակում է մնալ նույն հատվածում։ Արցախի տեղեկատվական շտաբից ավելի ուշ հայտնեցին հետևյալը․ «Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։ Շնորհիվ Արցախի զինված ուժերի խիզախ ջանքերի՝ հայկական կողմին հաջողվել է կասեցնել ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների առաջխաղացումը և պահպանել Քարագլուխ լեռան հիմնական մասի հանդեպ տիրապետումը։ Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում։ Աշխատանքները ռուս խաղաղապահ զորակազմի հրամատարության հետ ադրբեջանական կողմի՝ ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են»,-նշվում է հայտարարության մեջ:
    13:43
    28.03.22
    Ավելին