Լրահոս

2022-03-31
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն ապրիլի 6-ին
    Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ապրիլի 6-ին Բրյուսելում համատեղ հանդիպում կանցկացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին տեղեկությունը հրապարակված է ԵԽ կայքում։
    09:32
    31.03.22
    Ավելին
2022-03-30
  • Մշակույթ
    «Առաջին անգամ ինձ զգացի մեծ թատերական աշխարհի մի մասնիկը». Կապանի թատրոնի մրցանակը
    Մարզերում թատերական արվեստը զարգացնելու վարակիչ օրինակ կարող է դառնալ Կապանի դրամատիկական թատրոնը, որն այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ ստացավ հատուկ մրցանակ: «Հայլուրի» Սյունիքի թղթակիցները բացահայտել են, թե ինչպե՞ս է մարզային թատրոնը արժանացել Հայաստանի թատերական գործիչների հատուկ գնահատականին:
    23:35
    30.03.22
    Ավելին
  • Միջազգային
    Նկուղում մնաց մի հղի՝ երեխայի հետ. դժոխքից փրկվածները
    Ռուսաստանի ռազմական գործողությունների ուգնությունը թուլացել է Ուկրաինայի տարածքում՝ Ստամբուլում երեկ տեղի ունեցած բանակցություններից հետո: Այժմ կողմերը փորձում են հումանիտար հարցեր լուծել: Սակայն պատերազմով անցած քաղաքներում որևէ հնարավորություն չկա ապրելու ու դրանք բնակիչները դժոխքի հետ են համեմատում: ՄԱԿ-ի տվյալով Ուկրաինայի հարեւան երկրներում ապաստան են փնտրում ավելի քան 4 միլիոն փախստականներ: Նրանց համար բացված ճամբարները ժամանակավոր են ու մարդիկ չգիտեն՝ հետո ո՞ւր են գնալու:
    23:00
    30.03.22
    Ավելին
  • Միջազգային
    Պուտինը չի ավելացնում ճնշումը. Եվրոպան չի ցանկանում ռուբլի տալ գազի դիմաց
    Այսօր հայտնի է դարձել, որ Վլադիմիր Պուտինը հետ է կանչել այն օրինագիծը, որով նախատեսվում է կապույտ վառելիքը ոչ բարեկամ երկրներին վաճառել ռուսական արժույթով: Դաշնության որոշումը շանտաժ անվանած արևմտյան մի քանի պետություններ՝ Գերմանիան, Լեհաստանը բնակիչներին հորդորել են խնայողաբար օգտագործել էներգիան, քանի որ հնարավոր է՝ հրաժարվեն ռուսական գազից: Մասնագետներն ասում են՝ կարճ ժամանակով՝ գուցե: Բայց երկարաժամկետ հեռանկարում դա անհնար է:
    22:45
    30.03.22
    Ավելին
  • Հասարակական
    Ի՞նչ էր ուզում ասել Աննա Հակոբյանը. զոհված զինծառայողների ծնողները նյարդայնանում են
    Սևազգեստ մայրերի համար Հայաստանի վարչապետի կնոջ կազմակերպած խնջույքի շուրջ աղմուկը շարունակում է շեղել հանրության ուշադրությունը մեր պետության համար ճակատագրական հարցերից՝ Երևան-Բաքու խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրում, Փառուխ գյուղի գրավում, Քարագլխի համար մարտեր: Մի քանի սկանդալային հայտարարություններով տիկին Հակոբյանը հարուցել է որդեկորույս մայրերի զայրույթը, տարակուսանքն ու տագնապը:
    22:26
    30.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ի՞նչ կապ ունի Մեծ Բրիտանիան Արցախի ու ՌԴ անվտանգային երաշխիքների դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետ. Բեգլարյան
    Ի՞նչ կապ ունի Մեծ Բրիտանիան Արցախի ու ՌԴ անվտանգային երաշխիքների դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետ... Այս օրերին, երբ Ադրբեջանը հերթական անգամ բռնազավթում է Արցախի բնակավայր ու ռազմավարական նշանակության բարձունք, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը այցելում է Բաքու, իսկ Լոնդոնում Ադրբեջանի դեսպանի հետ քննարկում են ղարաբաղյան հակամարտությունը: Բրիտանական բացահայտ աջակցությունը Ադրբեջանին տեսել ենք 2020թ. ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ: Հիմա էլ, Փառուխի ու Քարագլխի օկուպացիայի պայմաններում, Մեծ Բրիտանիան չի էլ թաքցնում իր ռազմավարական աջակցությունը, իսկ թե վարագույրներից այն կողմ ինչ ծավալի ու տեսակի իրական աջակցություն է տրվում, կարող ենք միայն գուշակել: Դա կատարվում է և՛ ադրբեջանա-թուրքական տանդեմի դիրքերը տարածաշրջանում ամրացնելու, և՛ հատկապես հիմա Ռուսաստանի կենսական շահերին հարվածելու նպատակով, ինչի հետևանքով ոտնատակ են տրվում Արցախի բնիկ ժողովրդի կյանքն ու անվտանգությունը: Իսկ Արևմուտքի կողմից «գովերգվող» մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը ամենևին կարևոր չեն աշխարհաքաղաքական այսպիսի կեղտոտ խաղերում: ***
    22:22
    30.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քոչարյան-Պուտին առաջին հանդիպումը ու ինչու էր Պուտինն իր աշխատասենյակից Քոչարյանի ներկայությամբ զանգահարել Չուբայսին․ Խամոյան
    Քոչարյան-Պուտին առաջին հանդիպումը ու ինչու էր Պուտինն իր աշխատասենյակից Քոչարյանի ներկայությամբ զանգահարել Չուբայսին Սիրելի ընկերներ, ինչպես եւ խոստացել էի՝ շարունակում եմ հրապարակել նախագահ Քոչարյանի կառավարման տարիների ուշագրավ դրվագները։ Նախորդ անգամ պատմել էի Քոչարյան-Պուտին հարաբերությունների մի բարդ դրվագի մասին, այսօր կներկայացնեմ, թե ինչպես են երկու երկրների ղեկավարների միջեւ ձեւավորվել վստահելի գործընկերային հարաբերություններ։ Քոչարյանի առաջին հանդիպումը Պուտինի հետ տեղի է ունեցել 2000թ․ մայիսին Մինսկում՝ ԱՊՀ գագաթնաժողովին։ Քոչարյանն իր գրքում գրում է, որ Պուտինը բոլորովին նման չէր իշխողական Ելցինին, շփման մեջ մեղմ էր, փոխվստահության վրա հիմնված, տրամադրում էր անկեղծության, ուներ լավ բանակցային ռեակցիա ու հումորի նուրբ զգացում, իրեն պարզ էր պահում, չէր պարծենում նախագահի կարգավիճակով, օգնականների հետ վերաբերվում էր ընդգծված քաղաքավարի ու ջերմ։ Ուշագրավ է հատկապես 2002թ․-ի մայիսին Կրեմլում Քոչարյան-Պուտին հանդիպումը։ Հայաստանի հետ հարաբերությունների համար պատասխանատու ՌԴ ԱԳՆ աշխատակցի՝ Պուտինի համար պատրաստած տեղեկանքի համաձայն Հայաստանում հօգուտ բրիտանացիների խորամանկությունների են գնացել։ Տեղեկանքի՝ ապատեղեկատվություն պարունակելու հանգամանքը, Քոչարյանի առաջարկությամբ, Պուտինի հետ հեռախոսազրույցում փաստում է Չուբայսը։ Զանգը Պուտինն անում է իր աշխատասենյակից՝ Քոչարյանի ներկայությամբ։ Միջադեպից հետո ապագա խնդիրներից խուսափելու համար Քոչարյանն առաջարկում է պարզել, թե որտեղից են նման տեղեկանքներ հայտնվում ՌԴ նախագահի սեղանին։ Ու այդ հանդիպումից հետո, երբ Հայաստանի վերաբերյալ ՌԴ որեւէ գերատեսչություն որեւէ զեկույց էր պատրաստում, Պուտինը դրանց քաղվածքները տալիս էր Քոչարյանին կարդալու եւ ընդգծելու համապատասխանության կամ անհամապատասխանության հարցը։ Քոչարյանն իր գրքում ընդգծում է, որ գնահատելով Պուտինի այդ վստահությունը երկար տարիներ քննարկվող ոչ մի թեմայի վերաբերյալ թույլ չի տվել աղավաղումներ, իսկ հայկական կողմի դիրքորոշումը միշտ բացատրել է հստակ, առանց գեղեցկացնելու ու գունավորելու։ Տեսանյութը ԱՊՀ գագաթնաժողովներից մեկից է՝ նախագահի կարգավիճակում Քոչարյան-Պուտին վերջին հանդիպումներից։
    22:16
    30.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվեց
    ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը քիչ առաջ ձերբակալվեց: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հակակոռուպցիոն կոմիտեում ԱԻՆ պաշտոնատար անձանց կոռուպցիոն գործողությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործով մոտ ԱԻՆ 150 աշխատակից է հարցաքննվել, որոնց մեծ մասին մեղադրանք է առաջադրվել եւ մոտ 5-ից ավելի անձ էլ կալանավորվել է: Մասնավորապես, ԱԻՆ-ի պաշտոնյաները տարբեր անձանց պաշտոնների նշանակման գործընթացում կոռուպցիոն գործարքների են գնացել ու շղթան, ըստ լուրերի, հասնում է մինչեւ ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանին:
    22:01
    30.03.22
    Ավելին
  • Արցախ
    ՀՀ-ն կկվի նման բաժանում է ձագերին. չարի վերջը ուշանում է
    Չափազանց լարված է գնահատել իրավիճակը Արցախի առաջնագծում Արցախի խորհրդարանի պատգամավորը: Երևանում Մետաքսե Հակոբյանը պատմել է, որ ադրբեջանցիների որևէ գործողությունից չեն զարմանում արցախցիները, ավելի քան 30 տարի է ճանաչում են թշնամուն: Ստեփանակերտում զարմացած են, որ Հայաստանի իշխանությունը հայտարարություններից բացի ոչինչ չի անում հայկական Արցախը պաշտպանելու համար՝ այդ պարտավորությունը թողնելով ռուս խաղաղապահներին:
    22:00
    30.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաշինյանի «Խաղաղության պայմանագրի» հիմնական վտանգը հավերժ պատերազմն ու ստրկությունն է. ռազմական փորձագետ
    «Տխրահռչակ Խաղաղության պայմանագրով մենք պարտավորված ենք լինելու ճանաչել հարևան պետության՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բնականաբար, նաև Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս։ Ադրբեջանը հավակնություններ ունի նաև Հայաստանի որոշ մարզերից իրեն տարածքներ միացնելու հարցում, այդ թվում՝ Սյունիքից, Արարատից, Տավուշից, Գեղարքունիքից։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ նշելով, որ, մասնավորապես, Տավուշից և Արարատից հնարավոր հանձնվող տարածքները) միջպետական կարևորագույն մայրուղիների վրա են լինելու։ Հետևաբար, սա ոչ թե հավերժ պատերազմի, այլ հավերժ ստրկության հեռանկար է բացելու Հայաստանի համար», Նրա փոխանցմամբ՝ այսպիսով, Հայաստանն ընկնում է մի ծուղակի մեջ, որտեղ թուրք -ադրբեջանական տանդեմը դառնում է թելադրող, մի կողմից՝ ռազմական, մյուս կողմից՝ տնտեսական. «Այս իրավիճակում, Ադրբեջանից ցանկացած պահին տարատեսակ ռազմական սպառնալիքներ կարող են ուղղվել Հայաստանի ուղղությամբ, մյուս կողմից՝ առկա է լինելու թուրքական կապիտալի էքսպանսիան։ Սա մեզ խոստանում է, մոտավորապես, Աջարիայի ճակատագրով մի հեռանկար, որից, եթե անգամ, փորձես դուրս գալ, համապատասխան լծակներ չես ունենալու։ Թուրքիան հոգ կտանի, որպեսզի տեղի պետական հաստատությունները, որոնց ղեկավարները ձևավորվում են ընտրությունների արդյունքով, ՔՈ-ների և նմանօրինակ այլ կազմակերպությունների տեսքով, թուրքական լոբինգ իրականացնեն, իսկ դրանց պատգամավորներն ակտիվորեն սպասարկեն թուրք – ադրբեջանական տանդեմի շահերը մեր երկրում։ Այլ կերպ ասած՝ իշխանություններն, ուղղակիորեն, հանձնվելու է այդ երկու պետություններին։ Ես դժվարանում եմ ասել, թե ո՞վ կազատագրի Հայաստանն այդ լծից և ե՞րբ կազատագրեն, եթե դա, առհասարակ, հնարավոր լինի։ Հետևաբար, այդ պայմանագրի հիմնական վտանգը ոչ թե հավերժ պատերազմն է, այլ հավերժ ստրկությունը՝ թշնամի երկու երկրից»։ Վերոհիշյալ տխուր հեռանկարի միակ խոչընդոտները, ստեղծված իրավիճակում, ըստ Հայկ Նահապետյանի, մի կողմից՝ Ռուսաստանի Դաշնությունն է, մյուս կողմից՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը. «Եթե թուրք- ադրբեջանական այս դավադիր պլանին, որ կոչվում է «Խաղաղության դարաշրջանի բացում», որևէ հակազդեցություն լինի, ապա, առաջին հերթին, դա պետք է սպասել ռուսական կողմից։ Այդ հակազդեցության դրսևորմանն, արդեն այսօր, մենք ականատես եղանք՝ Ադրբեջանում ՌԴ-ի դեսպանի արած հայտարարությամբ։ Խնդրում եմ, ծանոթացեք այդ հայտարարության բովանդակությանը և հրապարակեք այն ձեր լրատվամիջոցի էջերում», - ամփոփելով զրույցն, ասում է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։ Տեղեկացնենք, որ Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Բոչարնիկովն այսօր բարձրաձայնել է իր դժգոհությունը՝ ադրբեջանական մամուլում հակառուսական տրամադրությունների գեներեցման կապակցությամբ. «Բազմիցս ստիպված ենք եղել ադրբեջանական իշխանությունների ուշադրությունը հրավիրել տեղական զանգվածային լրատվամիջոցներով լայնորեն տարածվող հակառուսական հիստերիայի վրա։ Ակնկալում ենք նաեւ, որ այն կդադարեցվի»,- ասել է դեսպան Բոչարնիկովը։
    21:52
    30.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Միրզոյանը չի տիրապետել որևէ հստակ հետազոտության՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին խոսելիս
    Հայաստանի ԱԳՆ-ը չի կարողացել տրամադրել որեւէ հստակ հետազոտություն, որը հիմք է տվել ՀՀ արտաքին գործերի նախարարին հայտարարել, թե Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ: Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը նման վիճարկելու հայտարարությամբ էր հանդես եկել «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում՝ ասելով. «Հայաստանի բնակչությունն, ընդհանուր առմամբ, ցանկանում է կարգավորել հարաբերությունները: «Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ԱԳՆ՝ պարզելու, թե այդ հայտարարությունը եղել է նախարարի կարծիքը, թե այն հիմնված է հետազոտության, սոցհարցման արդյունքների վրա։ Ու խնդրել հայտնել, թե ում կողմից եւ երբ է կատարվել այդ հետազոտությունը, ինչ հարցերի շրջանակ է ուսումնասիրվել ու ինչ արդյունքներ են արձանագրվել։ Միաժամանակ խնդրել էինք տրամադրել նաեւ արտգործնախարարի հայտարարության համար հիմք հանդիսացած սոցհարցման կրկնօրինակը։ Սակայն պարզվեց, որ նախարարն ընդամենը ներկայացրել է իր կարծիքը, որը հիմնավորող հետազոտություն գոյություն չունի։ «Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարի կողմից նեկայացված այն կարծիքը, որ Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, հիմնված է հասարակական կարծիքի վերաբերյալ իրականացված հարցումների վրա, որոնք հասանելի են համացանցային բաց աղբյուրներում»,- նշված է ԱԳՆ-ի գրավոր պատասխանում։ Նկատենք, որ բաց աղբյուրներում առկա հարցման արդյունքները փաստում են հակառակի մասին, որ Հայաստանի հասարակությունն ամենևին էլ պատրաստ չէ ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, ավելին՝ այդ երկու երկրները համարում են սպառնալիք Հայաստանի համար: Հիշեցնենք, որ ամերիկյան IRI կազմակերպությունը դեռևս 2021թ-ին հարցում էր իրականացրել՝ հայ հասարակության հանրային կարծիքը պարզելու համար: Ըստ ամերիկյան կազմակերպության հարցման արդյունքների՝ հարցվածների 90%-ը՝ Թուրքիան, և 77%-ը՝ Ադրբեջանը համարում են Հայաստանի համար գլխավոր քաղաքական սպառնալիք ներկայացնող երկրներ։ Հարցվածների միայն 29%-ն է կարծում, որ Թուրքիայի հետ պետք է հաստատվեն առանց նախապայմանների հարաբերությունները։ Հարցվածների շուրջ կեսը գտնում է, որ Թուրքիայի հետ պետք է սկսել երկխոսությունը, սակայն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պետք է մնա մեր օրակարգում, իսկ 48%-ը նաև կարծում է, որ Հայաստանը պետք է առաջադրի իր նախապայմանները։ Այսպիսով՝ արտգործնախարարությունն իր գրավոր պատասխանով ապացուցել է, որ Արարատ Միրզոյանը չի ունեցել որեւէ հիմք նման վիճարկելու հայտարարություն անելու համար։
    21:49
    30.03.22
    Ավելին
  • Արցախ
    «Ինձ հետ մնա ու պայքարի». տարհանված Խրամորթի միակ կինը
    34-ամյա Գայանեն Արցախի Խրամորթ գյուղի միակ կինն է, որ թշնամու հարձակումից հետո հրաժարվել է լքել գյուղը: Երեք անչափահաս երեխաներին ուղարկել է ապահով վայր, ինքը՝ մնացել: Չորս կողմից ասում են՝ դուրս արի գյուղից, Գայանեն միայն ամուսնուն է լսում. «Ամուսինս ասում ա՝ ինձ հետ մնա ու պայքարի»:
    21:46
    30.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պարզվել է «Գազի Հովոյի» սպանության փորձի շարժառիթը, ենթադրյալ հանցագործը հատել է ՀՀ սահմանը
    ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում շարունակվում են ձեռնարկվել քննչական և դատավարական ակտիվ գործողություններ՝ Արտաշատ քաղաքի 62-ամյա բնակչի («Գազի Հովո» մականվամբ հայտնի Հովհաննես Ղազարյանի – խմբ․) նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, NEWS.am-ին տեղեկացնում են Քննչական կոմիտեից: ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի՝ 1991 թ. ծնված բնակիչ է։ Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքից օրեր առաջ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել տուժողի և Երևանի բնակչի միջև: Վերջինս, վիճաբանության ժամանակ իրեն հասցված վիրավորանքի համար վրեժխնդիր լինելու մտադրությամբ, 2022թ. մարտի 28-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Խանզադյան փողոցի շենքերից մեկի շրջակայքում հանդիպել է 62-ամյա տղամարդուն և իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, և դիմել է փախուստի, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ դեպքի վայր ժամանած պատահական անցորդների կողմից տղամարդն անմիջապես տեղափոխվել է բժշկական կենտրոն և ժամանակին ցուցաբերված բուժօգնության շնորհիվ հաջողվել է փրկել նրա կյանքը: Նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից տվյալներ են ստացվել այն մասին, որ ենթադրյալ հանցագործություն կատարած Երևան քաղաքի հիշյալ բնակիչը դեպքից անմիջապես հետո հատել է ՀՀ պետական սահմանը: Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու և վերջինիս նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
    21:44
    30.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Արսեն Հարությունյանը հաղթեց թուրք ըմբշամարտիկին և դարձավ Եվրոպայի չեմպիոն
    Արսեն Հարությունյանը հաղթեց թուրք ըմբշամարտիկին և դարձավ Եվրոպայի չեմպիոն Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Եվրոպայի առաջնությունում 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը եզրափակչում ժամանակից շուտ 15։3 հաշվով հաղթելով թուրք Սուլյման Աթլիին դարձավ Եվրոպայի չեմպիոն։
    21:38
    30.03.22
    Ավելին
  • Հայաստան
    Մանևրելու հնարավորությունից զրկված իշխանությունը ի՞նչ խաղաղություն կարող է բերել
    Երևան-Բաքու խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրումը կարող է վերջնականապես հայաթափել Արցախը:
    21:30
    30.03.22
    Ավելին
  • Քաղաքական
    Վեդիի «գրավումը» Փառուխի անկման օրը. պաշտպանությա՞ն, թե՞ քարոզարշավի նախարարություն
    Հայաստանի խորհրդարանում այսօր ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը պաշտպանել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, որը Արցախի գյուղերի վրա ադրբեջանական հարձակման օրը Վեդիում մասնակցում էր քարոզարշավի: «Պաշտպանության նախարարն է, հո գլխավոր շտաբի պետը չէ»,- ընդդիմությանը հակադարձել է ՔՊ-ականը: Ի դեպ, մեկ ամիսց ավելի է, որ հայկական բանակը գլխավոր շտաբի պետ չունի:
    21:29
    30.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Վիրավորներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ ՄԻՊ
    Ադրբեջանական զինված ուժերի հանցավոր գործողությունների հետևանքով մարտի 25-ին Փառուխ գյուղի և Քարագլուխ բարձունքի մոտ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած հինգ անձինք շարունակում են ստացիոնար բուժում ստանալ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության բժշկական հաստատություններում։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, գտնվում են կազդուրման փուլում, առաջիկա օրերին դուրս են գրվելու բուժհաստատություններից։ Երևան տեղափոխված երկու վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է թեթև, կյանքի համար վտանգներ չկան, երկրորդի վիճակը շարունակվում է մնալ ծայրահեղ ծանր։
    20:51
    30.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանի մասնակցությունը «ExpoDubai-2020» ցուցահանդեսին առանձնահատուկ նշանակություն ունի տնտեսական համագործակցության զարգացման համար. Համբարձում Մաթևոսյան
    Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը Դուբայում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների էկոնոմիկայի նախարար Աբդալլահ բին Տուկ ալ-Մարրիի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են Հայաստանի և ԱՄԷ-ի ներդրումային միջավայրների առանձնահատկությունները, ինչպես նաև բարձր են գնահատել երկու երկրների միջև ձևավորված բարիդրացիական հարաբերությունները` խարսխված հայ և արաբ ժողովուրդների փոխադարձ համակրանքի և վստահության վրա: Աբդալլահ բին Տուկ ալ-Մարրին կարևորել է երկու երկրներում առկա ներդրումային հնարավորությունների մասին տեղական գործարար շրջանակներին տեղեկացնելու անհրաժեշտությունը: Փոխվարչապետ Մաթևոսյանը նշել է, որ տնտեսական բաղադրիչը առանցքային նշանակություն ունի երկկողմ համագործակցության համար: Բարձր է գնահատվել հատկապես վերջին տարիներին էմիրաթական ընկերությունների կողմից Հայաստանի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը: Որպես առանցքային փաստ՝ արձանագրվել է 2021թ-ին «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ընկերության և «Էյր Արաբիա»-ի միջև կնքված պայմանագիրը՝ ազգային ավիաընկերություն ստեղծելու վերաբերյալ: Առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունն առավել զարգացնելու և խորացնելու նպատակով կարևորվել է միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի` Աբու Դաբիում անցկացումը, ինչը կարևոր պայման է երկկողմ համագործակցության դինամիկայի ցանկալի մակարդակն ապահովելու համար: Հիշեցնենք, որ հանձնաժողովի անդրանիկ նիստը տեղի է ունեցել Երևանում` 2019թ-ի մայիսին: Զբոսաշրջության, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման տեսանկյունից կարևորվել է 2 երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության առկայությունը` ինչպես Աբու Դաբի, այնպես էլ դեպի Դուբայ և Շարժա ու հակառակ ուղղություններով չվերթները: Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի մասնակցությունը «ExpoDubai-2020» ցուցահանդեսին առանձնահատուկ նշանակություն ունի տնտեսական համագործակցության զարգացման համար և շնորհակալություն է հայտնել միջոցառմանը մասնակցելու նպատակով ԱՄԷ-ի կողմից ՀՀ-ին տրամադրված աջակցության համար:
    19:20
    30.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ներսես Պողոսյանի տանը հայտնաբերվել է քիչ չափաբաժնով հաշիշ. նա այդ փաստը չի մեկնաբանում
    «Aravot.am»-ի տեղեկություններով՝ Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի մոտ հայտնաբերված կաթուցիչում (պիպետկա) հայտնաբերվել է զրո չափաբաժնով թմրալկալոիդ, սակայն նրա տանն իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է քիչ չափաբաժնով հաշիշ: Դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ներսես Պողոսյանից լրատվամիջոցը փորձել է պարզաբանում ստանալ, սակայն նա չի ցանկացել, որ իր մեկնաբանությունները հրապարակվեն: Նրա պաշտպան Յուրա Ավայանն ասել է, որ փորձագիտական եզրակացությանը դեռ ծանոթ չեն, չի կարող մեկնաբանել, սակայն վստահեցրել է, որ իր պաշտպանյալի՝ թմրամիջոց օգտագործելու վերաբերյալ որևէ փաստ չկա:
    18:35
    30.03.22
    Ավելին