Լրահոս

2022-03-31
  • Img default alt hy
    Հասարակական
    Ներսես Պողոսյանը պատերազմի մասնակից է և զինվորական համազգեստի գրպանից է գտել հաշիշը․ Ավանի թաղապետ
    Ներսես Պողոսյանին առնչվող հարուցված քրեական գործ կա, երբ գործը ավարտվի, կորոշեմ, կմեկնաբանեմ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ավանի թաղապետ Արա Դանիելյանը, պատասպխանելով հարցին, թե իր տեղակալի անվան հետ կապված խնդիրները բավարար հիմքեր չե՞ն նրան աշխատանքից հեռացելու համար։ Նշենք, որ երեկ տեղեկություններ տարածվեցին, որ Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի մոտ հայտնաբերված կաթուցիչում (պիպետկա) հայտնաբերվել է զրո չափաբաժնով թմրալկալոիդ, սակայն նրա տանն իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է քիչ չափաբաժնով հաշիշ:
    13:03
    31.03.22
    Ավելին
  • Հասարակական
    Եղել ա 4 հատիկ պատրոնի հետ, 2 հատ փոքր «Սնիկերս» կոնֆետ ու սնարյադի 1 հատ կտոր. խի ա ոստիկանությունը մենակ ասել հաշիշ. Ավանի փոխթաղապետ
    Aravot.am-ը երեկ գրել էր, որ Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի մոտ հայտնաբերված կաթուցիչում (պիպետկա) հայտնաբերվել է զրո չափաբաժնով թմրալկալոիդ, սակայն նրա տանն իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է քիչ չափաբաժնով հաշիշ: ArmDaily.am-ը տեղեկությունը ճշտեց Ներսես Պողոսյանից։ -Երեկ լրատավկաններից մեկը գրեց, որ Ձեր տանը հաշիշ են հայտնաբերել։ Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում այդ տեղեկությունները։ -Եկեք մեկնաբանություններ չտամ, էլի։ Ուղղակի չեմ ուզում, որովհետև շատ լավ հասկանում եմ՝ ինչ ա կատարվում։ -Իսկ ի՞նչ է կատարվում։ -Չե՞ք տեսնում՝ ինչ է կատարվում։ -Նկատի ունեք՝ ինչ-որ մեկը Ձեր հետևից է ընկա՞ծ և Ձեր անունը փորձում է պախարակել։ -Չէ, երևի Պողոսյան Ներսեսը, երևի մի հատ դարի հանցագործությունն է արել ու տենց էս քանի ամիս ա ողջ մամուլը Պողոսյան Ներսես է քննարկում։ -Այդ դեպքում՝ չե՞ք ուզում մեկնաբանություն տալ, որպեսզի պարզաբանեք ստեղծված իրավիճակը։ -Ժամանակը կգա, ամեն ինչ իրա հերթով, կարգով շարքով։ Պարոն Պողոսյանը ինչ անցել է պետական աշխատանքի, երբեք բացի իր աշխատավարձից, 1000 դրամ ըտեղ նստած ավելորդ փող չի աշխատել։ -Նման մեղադրանքներ կա՞ն Ձեր հասցեին։ -Չէ, որ էդպես ես աշխատում մի քիչ շատերին ես ցավացնում։ -Մտածում եք, որևէ մեկը ցանկանում է պաշտոնից հեռացնե՞լ Ձեզ։ -Իմ համար պաշտոնը երբեք բան ի եղել, իմ համար պաշտոնը եղել է ժողովրդին ծառայելու համար։ Ու հաստատ եմ ասում Ձեզ, կարաք հարցում անցկացնեք Ավան վարչականում։ Կգա ժամանակը՝ կիմանաք Ավան վարչական շրջանում 3 տարում ինչ հսկայական գործ է արվել։ Թե քանի անգամ է ավելացել եկամուտները։ -Համենայն դեպս, այս լուրերը մեկնաբանման կարիք ունեն, Ձեր անունը շատ է շրջանառվում։ -Արդեն պարզ երևում է, թե ինչ են գտել, ինչ չեն գտել, որտեղից են գտել։ Ասենք՝ խի ա հենց գրվել հաշիշ։ Կարո՞ղ ա՝ դեղորայք էլ են գտել ես տեղյակ չեմ։ Դիակ, բան են գտել մեր տնից՝ ես տեղյակ չեմ։ Հիմա եթե ես իմանամ էդ հարցումն ով ա արել ոստիկանություն ու եթե ոստիկանությունը հարցին հենց էդ ձևով ա պատասխանել... լրիվ ուրիշ է։ Թե չէ էդ հաշիշը սարքել են հանրային քննարկման ինչ-որ առարկա։ Սիրուն չի ուղղակի, էլի, տհաճ ա։ Մի հատ թող հետ գնան՝ պարոն Պողոսյանի ապրածը նայեն, անցած ճանապարհը նայեն, նոր գան հասցնեն ինչ-որ պիպետկի։ Հայտնաբերել են տնից նաև 4 հատ էլ պատրոն, 4 հատ էլ պատրոն ա հետը եղել, խի ա ոստիկանությունը մենակ ասել հաշիշ։ Ինձ էդ հարցին կպատասխանե՞ք։ Էդ հաշիշն էլ գիտեք՝ ինչքա՞ն է եղել։ -Ինչքա՞ն։ -Չափից դուրս քիչ։ Եղել ա 4 հատիկ պատրոնի հետ, 2 հատ փոքր «Սնիկեր» կոնֆետ՝ էդ կոնֆետները կարամ տամ՝ տանեն փորձաքննության ցանկացած ժամանակ, ու սնարյադի 1 հատ կտոր։ -Իսկ դա Ձեզ որտեղի՞ց, որ փնտրելիս գտել են, պարոն Պողոսյան։ -Ման չեն եկել իրանք, դա սեղանին՝ վազի մեջ, դրված ա եղել, ու ես տեսել եմ, որ ոստիկանները եկել են խուզարկության։ Իրանք էլ տեսել են, որ էդի տենց պահած էլ չի եղել։ -Իսկ ինչո՞ւ էիք պահում դա։ -Ես ասեցի չէ ինչեր են եղել։ Իրար հետ են եղել էդ ամեն ինչը, բայց իրենք դա վերցրին ու գնացին։ Իսկ էդ սնարյադի կտորը, 2 հատ կոնֆետը ու նամակները՝ երեխեքիս գրած, հետն ա եղել։ Իրանք որ փախած էին, ոչ մեկը ոչ մի տեղ չէր, ամեն մեկը մի հատ ծակ էին ման գալիս, չկային, Պողոսյանը էդ ժամանակ իրա երեխեքին թողել էր ու գնացել էր, ու չգիտեր հետ ա գալու, թե չէ։ Ու չեմ գնացել ինչ-որ բունկերում պախկվել։ Էդ մասին ոչ մեկ չէր հիշում։ Չի կարելի ուղղակի։ Ժամանակը կգա շատ բան կասեմ, շատ մարդիկ շատ կլսեն ու կհասկանան։ Ես լակոտ չեմ, իմ հետ էլ խաղալը հեշտ չի։ Ես չեմ սիրում տակից խաղեր տալ, տակից խաղալ, լրատվականներին, կոպիտ ասած, նենց անեմ, որ հարձակվեն վրես։ Էդ իմը չի։ Թե չէ, որ էդ խաղատեսակին անցա, շատ-շատերը ձենով կլացեն։
    12:57
    31.03.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 31.03.22
    12:56
    31.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանը մտադիր է ԼՂ ուղղությամբ հարձակում ձեռնարկել, հավանականություն կա նաև ՀՀ-Ադրբեջան սահմանին․ Փաշինյան
    2022թ-ի մարտի 28-ի ՀՀ ԱԽ հայտարարության մեջ շեշտադրվում է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում ձեռնարկելու մտադրություն ունի, արձանագրել էինք, որ նման զարգացումների բավական մեծ հավանականություն կա նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին: Այս մասին Կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Ինչպես 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ, դրա ընթացքում, այնպես էլ պատերազմից հետո Ադրբեջանը վարում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակումը հիմնավորող խոսույթի բովանդակության ձևավորման քաղաքականություն. նա նախ դիվանագիտական կամ հանրային հարթակ է նետում թեզեր, ապա Հայաստանին մեղադրում է այդ թեզերին չարձագանքելու կամ ապակառուցողական կերպով արձագանքելու կամ դրանք մերժելու մեջ, ապա Հայաստանին վերագրում է ինչ-որ խոստումներ, ինչ-որ պայմանավորվածություններ, հետո այս խոսույթի համատեքստում Հայաստանին վերագրում է ապակառուցողականություն, խոստումները չկատարելու, պայմանավորվածությունները չպահելու գործելակերպ, այդ մեղադրանքի վրա կառուցում է ագրեսիվ հռետորաբանություն, որին հաջորդում են ագրեսիվ գործողություններ, որոնք արդարացվում են», - ասաց ՀՀ վարչապետը: Նա նշեց, թե ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել:
    12:51
    31.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վերաքննիչ վերանայումը 48 օր հետո անելը խայտառակություն է և իրավական ամենաթողություն․ Կոչուբաև
    Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ՆԻՍՏԸ ՉԻ ԿԱՅԱՆԱ Նարեկ Մանթաշյանի նկատմամբ գրավը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժելու դեմ բերված բողոքի քննությունը հետաձգվեց, որը պետք է տեղի ունենար այսօր ժամը 11։00-ին։ Պատճառը դատավոր Մնացական Հարությունյանի վերապատրաստումներն են։ Հիշեցնեմ, որ մոտ 10 օր առաջ էլ այս գործով ժամը 18։00-ին ծանուցվել եմ, որ ժամը 14։00-ին պետք է մասնակցեմ բողոքի քննությանը (ստացել էի թղթային ծանուցում, բայց այս տեսակ բողոքներով, որպես կանոն ծանուցվում ենք հեռախոսակապով)։ Հատկանշական է, որ վերապատրաստումներից հետո Մ․ Հարությունյանը լինելու է արձակուրդում մինչև ապրիլի 18-ը։ Վերաքննիչ բողոքը ներկայացվել է փետրվարի 10-ին, այսինքն բողոքը կարող է սկսել քննվել առնավազն 48 օր հետո (չեմ կարողանում մտաբերել նման աղաղակող խախտման երկրորդ դեպք)։ Սա պռոջհանգիրական արդարադատությունն է․ տեսնելով, որ գործը կառուցված է բանբասանքների վրա և հասկանալով, որ կալանքի տակ պահելը անհնարին է հիմնավորել` հետաձգում են դրա քննարկումը։ Վերաքննիչ վերանայումը 48 օր հետո անելը խայտառակություն է և իրավական ամենաթողություն։ Սա, ըստ էության, ապացույցն է այն իրողության, որ Հայաստանում քաղաքական հետապնդումները հասել են բարձրակետին, քանի որ այն վերածվել է քաղաքական պատանդառության։ Առողջություն և համբերություն քաղաքական պատանդ Նարեկ Մանթաշյանին։ Հ․գ․ Պատասխան եք տալու․․․․
    12:48
    31.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Կրակոցներ՝ հանրային սննդի օբյեկտում. նախկինում կատարված դեպքը բացահայտվել է
    Մարտի 15-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «պոլիտրավմա, ծակած վերք՝ հարցականով և հրազենային վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա տղամարդ: Հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նա վնասվածքները ստացել է Երևան-Սևան ճանապարհի հանրային սննդի օբյեկտներից մեկում: Մարտի 16-ին, ժամը 00.40-ին, հիվանդանոցից նոր ահազանգ էր ստացվել. «աջ ձեռնաթաթի հրազենային կույր վիրավորում, աջ ազդրի կտրած վերք, աջ ականջի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 27-ամյա երիտասարդ, որը վնասվածքները ստացել էր նույն վայրում: Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել: Ոստիկանության ՔՈԳՎ, Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մարտի 15-ին հանրային սննդի օբյեկտի խոհանոցում Հրազդան քաղաքի 46-ամյա բնակիչը դեռևս չպարզված ատրճանակով կրակոցներ էր արձակել հիվանդանոց բուժօգնության դիմածների ուղղությամբ և պատճառել մարմնական վնասվածքներ: Բացատրական աշխատանքի արդյունքում 46-ամյա տղամարդը մարտի 30-ին ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին: Նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 2-րդ մասի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
    11:31
    31.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Թշնամին քանդում է հայկական գերեզմանները․ «Հրապարակ»
    Ադրբեջանական լրատվականներում երեկ լուսանկարներ եւ տեսանյութեր էին շրջանառվում՝ իբրեւ թե թշնամու զինված ուժերը Փառուխ գյուղի հարակից տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս մարդկային մնացորդներ են հայտնաբերել։ Եվ դա ներկայացնում էին իբր, այսպես կոչված, «Խոջալուի զոհերի» եւ «մասսայական թաղումների» ապացույցներ։ Նույնիսկ հասցրել են մտացածին քրեական գործ հարուցել։ Փառուխ գյուղի նախկին բնակիչների հետ զրույցում տեղեկացանք, որ ադրբեջանցիների ներխուժած տարածքում՝ գյուղի հարակից բլուրներից մեկում է գտնվում գյուղի հին գերեզմանոցը, որտեղ թաղված են իրենց նախնիները։ Փառուխեցիները կարծում են, որ հենց այդ գերեզմաններն է թշնամին քանդում ու աճյունների ոսկորները հանում։ Փաստորեն, թշնամին հերթական ստոր ու անմարդկային քայլին է դիմում՝ ոչ միայն անարգելով հայերի գերեզմանները, այլեւ մահացածների ոսկորներն օգտագործելով իրենց կեղծ թեզերն առաջ տանելու համար։ Դեռ ավելին՝ թշնամին հայերի ոսկորների հիման վրա քրեական գործ է հարուցում՝ մտացածին մեղադրանքներ ուղղելով մեր դեմ, իսկ հայկական կողմում քար-լռություն է այս թեմայի հետ կապված։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/674d83a867e3f624a999ba54464f45d6 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    10:18
    31.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի առաջնագծի բոլոր հատվածներում իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված․ Արցախի տեղեկատվական շտաբ
    Մարտի 30-31-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի բոլոր հատվածներում օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված: Հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Արցախի Հանրապետության իշխանությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերն՝ ուղղված շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն: Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ հրապարակումներով հանրությանը տեղյակ կպահվի: [Արցախի տեղեկատվական շտաբ]
    10:13
    31.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արցախի շուրջ ծանր վիճակ է ստեղծվել, իսկ Գարիկ Սարգսյանը մեծ շուքով նշել է Վեդիի գրավումը․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ երկրում տագնապային տրամադրություններ են, հայ-ադրբեջանական սահմանը վտանգված է, և Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում երկու օր առաջ գուժում էր, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ծանր վիճակ է ստեղծվել, նոր էսկալացիայի, էթնիկ զտումների վտանգ կա, և դիմում էր միջազգային հանրությանը, որ միջամտեն ու զսպեն մեր հարևան ագրեսորին, նրա թիմակիցները նշում են իրենց հաղթանակը Վեդիի համայնքային ընտրություններում։ Երկրորդ փորձից համայնքապետ դարձած Գարիկ Սարգսյանը նախօրեին մեծ շուքով նշել է Վեդիի գրավումը։ Մարզի ռեստորաններից մեկում կոկորդիլոսագետը հավաքել է կուսակցական և մարզային ակտիվին ու մի լավ քեֆ-ուրախություն կազմակերպել»։
    10:10
    31.03.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Օրվա մամուլի 5 կարևոր լուրերն են
    «Հրապարակ» Ադրբեջանցիները քանդել են Փառուխի հին գերեզմանոցը՝ ներկայացնելով որպես «Խոջալուի զոհերի»: «Ժողովուրդ» «Հայաստանի բարձրագույն ղեկավարության եւ Ադրբեջանի կողմից Քարագլխի բարձունքից դիրքերի հետքաշման քաղաքական պայմանավորվածություն է եղել».Ալեն Ղեւոնդյան: «Փաստինֆո» ԱԳՆ-ն տվյալ չունի, թե ինչի հիման վրա է Միրզոյանը հայտարարել, որ հայերը ցանկանում են կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ: «Փաստ» Փաշինյանն ուզում է Վանաձորում արտահերթ ընտրություններ անցկացնել: «Հրապարակ» Առուշ Առուշանյանը մասնակցելու է ապրիլի 5-ին կայանալիք ավագանու նիստին: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ:
    10:09
    31.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Չի բացառվում, որ հետողորմյա անեն բացօթյա ծխելու արգելքը․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր տեղի կունենա փակ քննարկում՝ «Հանրային սննդի վայրերում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման սահմանափակումների վերաբերյալ»։ Ինչպես հայտնի է, մարտի 15-ից արգելվեց ծխելը նաև բացօթյա սրճարաններում, սիգար-բարերում և նարգիլեների ակումբներում։ Գաղափարի իդեոլոգն առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն է, որի արժանի հետնորդն էլ Անահիտ Ավանեսյանը եղավ։ Մեզ ասացին, որ հանձնաժողովականներից բացի այսօրվա քննարկմանը կմասնակցեն նաև տնտեսվարողներ։ Շաբաթներ առաջ, մինչև ծխելու արգելքի մասին օրենքը կյանքի կկոչվեր, նրանք սույն հանձնաժողովում աշխատանքային քննարկման են մասնակցել և զգուշացրել, որ ծխելու արգելքը հարվածելու է ռեստորանային բիզնեսին, ուստի առաջարկել են սահմանել «բացօթյա տարածք» հասկացությունը։ Սակայն հանձնաժողովի մեր աղբյուրի փոխանցմամբ, իրենք այդպես էլ չեն կարողացել այդ հասկացությունը սահմանել, «որովհետև կան բացօթյա տարածքներ, որտեղ զոնտիկներ են դրված, ապակե զոնաներ են սարքված և այլն»։ Մենք տեղեկացանք, որ օրենքի կիրառման առաջին հարվածներն իրենց վրա զգացել են նաև իշխանական գործարարները, ու չի բացառվում հետողորմյա անեն բացօթյա ծխելու արգելքը, կամ որոշակի խմբագրումներ արվեն։ Այս արգելքի տնտեսական վնասի մասին խոսում է անգամ Խաչատուր Սուքիասյանը։ Իսկ «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Ղազինյանը «բացօթյայից» արգելքը հանելու օրինագիծ է ներկայացնելու ԱԺ քննարկմանը»։
    10:05
    31.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ամեն ինչ հնարավոր է հաղթահարել, եթե կա կամք, վճռականություն և միասնություն․ Առուշանյան
    Սիրելի հայրենակիցներ, Երկարատև դադարից հետո կրկին վերադառնում եմ հանրային հարթակ: Այս ընթացքում ոչինչ չի փոխվել, մեր այսօրվա խնդիրը նույնն է. վերականգնել, վերագտնել մեր միասնականությունը, նույն վճռականությամբ ու կամքով առաջ գնալ: Խորին շնորհակալությունս եմ հայտնում բոլոր այն անձանց, ովքեր անմնացորդ նվիրումով հավատարիմ մնացին, հավատացին մեր որդեգրած սկզբունքներին ու արժեքներին, կալանավայրում գտնվելու ժամանակ իրենց մտահոգությունն ու աջակցությունը հայտնեցին։ Ամեն ինչ հնարավոր է հաղթահարել, եթե կա կամք, վճռականություն և միասնություն: Շնորհակալ եմ աջակցության, վստահության ու հավատի համար: Աստված պահապան լինի բոլորիս
    10:02
    31.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աննա Հակոբյանի հանդիպումը որդեկորույս մայրերի հետ իշխանության ներսում կրքեր է բորբոքել․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնած հանդիպումը որդեկորույս մայրերի հետ, բացի հասարակության բուռն քննարկման առարկան դառնալուց, նաեւ հենց իշխանության ներսում է կրքեր բորբորքել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տիկնայք քննարկել են, թե Հակոբյանն ինչպես, ինչ սկզբունքով է որոշել, թե վերոնշյալ հանդիպմանը ով պետք է մասնակցի: «Ինչպե՞ս է ստացվում, որ այդ հանդիպումներին ամեն անգամ Լենա Նազարյանն է ներկա գտնվում: Այս անգամ անակնկալ էր, որ տիկին Հակոբյանի կողքին ՔՊ-ական պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանն ու Տաթեւիկ Գասպարյանն էին նստած»,- անկեղծացավ մեր զրուցակիցը: ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ զոհված զինծառայողների մայրիկների ու հարազատների հետ հանդիպման հրավեր ստացել է գործընկերուհուց: «Հաշվի առնելով, որ ինքս էլ մեր մարզում՝ Կոտայքում, անընդհատ այցելում եմ զոհված տղաների ընտանիքներին, գիտեմ՝ ինչ խնդիրներ ու ինչի կարիք ունեն, ինձ էլ էին հրավիրել։ Ու քանի որ դա եւս մեկ հարթակ էր, առիթ ու հնարավորություն հիշելու հերոսներին, ծանոթանալու նրանց ընտանիքների խնդիրներին, չեմ մերժել»,- ասաց նա: Պատգամավորը տեղյակ չէ, որ Աննա Հակոբյանի հետ հանդիպումն ինտրիգ ու բուռն քննարկումներ է առաջացրել իր իսկ թիմում: «Չգիտեմ ով է ինտրիգ է ման եկել, չգիտեմ՝ ով ինչ ենթատեքստ է տեսնում ու շեշտադրում անում, բայց պետք է հիասթափեցնեմ բոլորին՝ ասելով, որ իրականում հոգեբանական տեսնակյունից բոլորը չէ, որ պատրաստ են զոհված զինվորների ծնողների հետ հանդիպել»,- հավելեց մեր զրուցակիցը»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/52c57a856c989e3918b20049c1b0b3df © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    09:58
    31.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ինչու ընդունեցին, ինչու հեռացրին
    Նախօրեին տեղեկացանք, որ Մարմնամարզության ֆեդերացիան դադարեցրել է ֆեդերացիայի փոխնախագահ Նատալյա Ռոտենբերգի պաշտոնավարումը։ Եվ երեկ ասուլիսի ժամանակ Տիգրան Արզաքանցյանի էքստրավագանտ կինն ասաց․ «40 տարի շարունակ ես եղել եմ հաջողակ մարդ, շատ նախագծերի եմ մասնակցել, ինքս շատ նախագծերի հեղինակ եմ, ուստի կարծում եմ՝ ոչինչ չեմ կորցրել, կորցնում են նրանք, կորցնում են մեր երեխաները, գիմնաստներն ու մարզասերները»։ Նա նշանակվել էր փետրվարին եւ հայտարարել, որ  ֆինանսապես եւ տարբեր ծրագրեր իրականացնելով՝ զարգացնելու է մարմնամարզությունը ՀՀ-ում։ Ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը հայտարարել էր, թե Ռոտենբերգի հետ համագործակցությունը դադարեցրել են, որպեսզի սպորտը քաղաքականությունից հնարավորինս հեռու պահեն։ Նրա պնդմամբ՝ Ռոտենբերգը մարզիչներին ուղղորդել է դառնալ իրենց կուսակցության անդամ։ «Այս սպորտաձեւում մենք զբաղեցնում ենք նվաստացուցիչ դիրք։ Ինձ համար մեծ մարտահրավեր էր՝ այս ամենը դնել նորմալ ռելսերի վրա ու փրկել այս սպորտաձեւը։ Կարճ ժամանակահատվածում ես կարողացա անել այն, ինչ նրանք չեն կարողացել անել 40 տարում։ Մարզիչները որեւէ բան չեն պահանջում երեխաներից, նորմալ չեն մարզում։ Ես ասացի, որ պետք է վերջ դրվի դրան, փոխենք վերաբերմունքն այս սպորտաձեւի նկատմամբ, ֆիթնեսի կամ ֆիզկուլտուրայի մակարդակից հասցնենք սպորտաձեւի մակարդակի։ Որոշները ծիծաղեցին, որոշները հավատացին, ինչեւէ։ Ես եմ ավելացրել մրցավարների թիվը, քանի որ այս տարիների ընթացքում չեն կարողացել դաստիարակել մրցավարների, իսկ միջազգային հարթակներում Հայաստանի անունից որպես դատավոր էր հանդես գալիս ՌԴ-ից տրամադրված դատավորը, մինչդեռ ես հրավիրել եմ հայտնի մասնագետի։ Երբ խոսքի, գործի մարդիկ սկսում են որեւէ բան անել, շատերին դա դուր չի գալիս։ Չէ՞ որ նրանք ոչինչ չեն անում։ Այդ իսկ պատճառով այն, ինչ տեղի է ունենում, ինձ հասկանալի է։ Ես միայն անհանգստանում եմ աղջիկների համար, որոնց մոտ հույս էր արթանացել»,- նշեց Ռոտենբերգը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/5ff5060bb17a58c78f298ba4c88d3a40 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    09:56
    31.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ԱԻՆ պաշտոնյաները կոռուպցիոն գործարքների են գնացել․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արդեն մի քանի օր է, ինչ արշալույսները խաղաղ չեն Արտակարգ իրավիճակների նախարարությունում: Բանն այն, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում ԱԱԾ-ն մտել էր ԱԻՆ եւ մոտ 150-ից ավելի անձանց տարել էին կոմիտե՝ հարցաքննության: Նախաքննական մարմինը մինչ օրս չի հստակեցնում, թե ինչ քրեական գործի շրջանակներում են ԱԻՆ աշխատակիցներին կամ նախարարին կանչել հարցաքննության, սակայն քրեական գործի ընթացքից մեզ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, ԱԻՆ-ի պաշտոնյաները տարբեր անձանց պաշտոնների նշանակման գործընթացում կոռուպցիոն գործարքների են գնացել, ու շղթան հասել է մինչեւ ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյան: Ավելին՝ քրեական գործով կան դրվագներ, որ, օրինակ, որեւէ մեկին պաշտոնի են նշանակել, ու այդ անձը նրանց որպես մաղարիչ տվել է ոսկյա շղթա եւ այլ նվերներ, եւ այս հանգամանքը նախաքննական մարմինը որակել է որպես կաշառք: Այսքանով ամեն ինչ չի ավարտվում։ Նախաքննական մարմինը խուզարկություն է իրականացրել նախարար Անդրանիկ Փիլոյանի տանը, որտեղ հայտնաբերվել է ջեռուցման կաթսա, որը, ըստ նախնական վարկածի, ԱԻՆ հաշվեկշռում է եղել, սակայն զարմանալի կերպով հայտնվել է նախարարի տանը: Ի դեպ, գործով անցնող անձինք եւս ցուցմունքներ են տվել, որտեղ հիշատակել են նախարարի անունը: Ուշագրավն այն է, որ վարչապետը երեկ նախարար Փիլոյանին 14 օրով ուղարկել է արձակուրդի, եւ դատելով իրավիճակից՝ չի բացառվում, որ նախարարը չվերադառնա արձակուրդից, նրան մեղադրանք առաջադրեն: Հ.Գ. Երեկ երեկոյան՝ ժամը 22։15֊ին, ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվեց։ Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ նախարարի ձերբակալումը իրավապահ համակարգում ներքին կոնֆլիկտի պատճառ է դարձել, որին կանդրադառնանք ավելի ուշ»։ Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/905f25d63f558e0bad704d0ba184d9ee © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    09:53
    31.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչի համար էր Անդրանիկ Փիլոյանը 44-օրյա պատերազմի ընթացքում Փաշինյանի կողմից արժանացել Ազգային հերոսի կոչմանը
    Այսօր ձերբակալված ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը Ազգային հերոս է։ 44-օրյա պատերազմի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թ. հոկտեմբերի 20-ին ֆեյսբուքի իր էջում գրել էր. «ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը և 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերի ընթացքում, մարտի դաշտում, փառքով պսակեցին իրենց անունը և կարժանանան ազգային հերոսի կոչման: Նրանք շարունակում են իրենց հերոսական կռիվը՝ հանուն հայրենիքի: Փա՛ռք հայոց բանակին»։ Արդեն հոկտեմբերի 22-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Վազգենի Խաչատրյանը, ՀՀ ՊՆ թիվ N զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Սուրենի Փիլոյանը և ՊՆ թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Գարեգին Սամվելի Պողոսյանը պարգևատրվել են Հայրենիքի շքանշանով: Նշենք, որ Անդրանիկ Փիլոյանը 5-րդ Բանակային կորպուսի հրամանատար էր նշանակվել 2018թ. հունիսի 18-ին։
    09:50
    31.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Հայաստանը թուրքական միջանցք չէ․ Վրթանեսյան
    Այս տեքստի համահեղինակներից եմ։ Կազմողների մեջ չկան հասարակական կամ քաղաքական գործիչներ, ակտիվ կուսակցականներ։ Ամեն մեկը իր մոտ կհրապարակի նույն տեքստը։ Ցանկացած ոք, ով տեսնում է Հայաստանի (ներառյալ Արցախի) վրա կախված մոտալուտ մահացու վտանգը, կարող է միանալ այս կոչին այն կիսելով, կամ իր մոտ արտագրելով և հստակ տեղեկացնելով իր ընթերցողներին, որ միանում է կոչին։ Խնդրում եմ ակտիվ տարածել ոչ միայն ՖԲ-ում այլև տելեգրամյան ալիքներում, այլ հարթակներում, ակտիվ քննարկել այն։ * * * ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԱՆՀԱՊԱՂ ՍՏԵՂԾՈՒՄԸ՝ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ՈՎՔԵՐ ԵՆՔ ՄԵՆՔ. մարդիկ, որոնք տեսնում են Հայաստանի՝ ներառյալ Արցախի, կորստի իրական և մոտալուտ վտանգ, և չունեն պատրանքներ, թե ՀՀ ներկայիս իշխանական ռեժիմը պաշտպանելու է մեր երկիրը թուրք-ադրբեջանական նոր ագրեսիայից։ Արցախում վերջին իրադարձությունները մեզ համար անսպասելի չեն, քանի որ այսպիսի զարգացումների մասին 1.5 տարի զգուշացրել են փորձագետները և որոշ քաղաքական գործիչներ։ Այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը վերջնականապես քայքայեց հայկական զինված ուժերը, գլխատեց բանակը։ Ամենաթարմ օրինակը. մեկ ամսից ավելի է՝ թափուր է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնը։ Մենք հստակ գիտակցում ենք, որ ծայրահեղ վտանգավոր այս փուլում իշխանությունները ստանձնել են հայ ժողովրդի հնարավոր համախմբումը և դիմադրության ցանկացած նշույլն ամեն գնով խաթարող, հայկական պետության բոլոր ինստիտուտները սաբոտաժի ենթարկող թշնամական գործակալի դերը։ Այլևս աններելի միամտություն է և ուղղակի վտանգավոր է Նիկոլ Փաշինյանի ռեժիմից հայանպաստ քայլեր կամ գոնե «հայանպաստ չեզոքություն» ակնկալելը։ ՈՒՄ ԵՆՔ ԴԻՄՈՒՄ. հասարակական և քաղաքական գործիչներին, հայկական կազմակերպություններին, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերին, բոլորին, որոնք գիտակցում են հայ ազգին և հայկական պետականությանը սպառնացող մահացու վտանգը, առնվազն՝ Արցախի, Սյունիքի, ՀՀ այլ մարզերի ամբողջական կամ մասնակի կորստի իրական և մոտալուտ սպառնալիքը։ Առանձնակի շեշտում ենք բոլոր այն գործիչներին, որոնք ավանդ ունեն մեր պետականության կայացման, զարգացման և պաշտպանության գործում, որոնք առաջնորդել են Հայաստանը տարատեսակ ճգնաժամերում և այսօր էլ ի զորու են գործել ի շահ հայ ազգի և հայկական պետականության։ ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ. մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները, միավորվել հանուն Հայաստանի՝ ներառյալ Արցախի, փրկության և ստեղծել ազգային համակարգող մարմին հետևյալ գործառույթներով. ա) Պետական կառավարման վակուումի պայմաններում ազգային ու քաղաքացիական ռեսուրսների կոնսոլիդացում, հանրային համերաշխության վերականգնում, ազգային համախմբում; բ) Հայաստանի՝ ներառյալ Արցախի, պաշտպանությանն աջակցման միացյալ կոմիտեի ստեղծում; գ) Օպերատիվ տեղեկատվական շտաբի ստեղծում, որը կիրազեկի բնակչությանը, կտրամադրի հնարավորինս ստույգ, մանիպուլյացիաներից զերծ և օպերատիվ տեղեկատվություն տիրող իրավիճակի վերաբերյալ, բացի այդ հանրությանը հաճախակի հաշվետություններ կներկայացնի համակարգող մարմնի գործունեության մասին; դ) Հայաստանի՝ ներառյալ Արցախի, սահմանամերձ բնակավայրերի՝ հատկապես տեղահանված բնակիչներին աջակցության կազմակերպում; ե) Հայաստանի՝ ներառյալ Արցախի, անվտանգության հարցերով միջազգային գործընկերների, կազմակերպությունների և բարեկամ երկրների և գործիչների հետ աշխատանք։ Այս կոչին միացողներս պատրաստ ենք առանց անձնական հավակնությունների, մեր հնարավորությունների չափով աջակցել վերը նշված մարմնի ստեղծմանն ու գործունեությանը։ Մենք համարում ենք, որ Հայաստանի փրկությունն անհնարին է, եթե չհեռացվի թշնամու շահերը խանդավառությամբ սպասարկող այս ռեժիմը, ուստի ստեղծվելիք Ազգային համակարգող մարմինը դիտում ենք նաև որպես այդ նպատակին հասնելու միջոց։ Հայկական ազգային էլիտաներն այլևս չունեն ժամանակ և իրավունք երկմտելու, հապաղելու, քաղաքական անվերջ խաղերի ճահճի մեջ թաղվելու, քանզի ամեն վատնած օր նոր անդառնալի կորուստների է բերում՝ անխուսափելի և անհաղթահարելի դարձնելով աղետը։ Լուրջ մտավախություն ունենք, որ հանրային մոբիլիզացիան տարբեր պատրվակներով հետաձգելը կամա թե ակամա հանրության կողմից ընկալվելու է՝ որպես հակաՀայաստանի գործակալների դերը ստանձնած ներկայիս իշխանությունների և ընդդիմության շահերի համընկնում, ինչը է՛լ ավելի է քայքայելու ազգային ուժերի մոբիլիզացիոն ներուժը։ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Հայաստանը թուրքական միջանցք չէ։ Հայոց պահանջատիրությունը սակարկելի չէ։
    09:42
    31.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արմեն Գրիգորյանը Հիքմեթ Հաջիևի հետ քննարկել է Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպումը
    ՀՀ աանվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ, տեղեկանում ենք ԵՄ կայքից։ Հանդիպմանը, որը կազմակերպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, մասնավորապես, քննարկվել են ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքները։ «Բովանդակային քննարկումների ընթացքում, որը ներառել է նաև Գրիգորյանի և Հաջիևի առանձնազրույցը, մասնակիցները քննարկել են քաղաքական և անվտանգային իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հարցերի ողջ շրջանակը՝ որպես երկու երկրների առաջնորդների և Շառլ Միշելի միջև Բրյուսելում 2021 թվականի դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված փոխըմբռնումների շարունակություն», – ասված է ԵՄ կայքում։ Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա շաբաթների ընթացքում, որպեսզի ի թիվս այլ հարցերի շարունակեն քննարկումները 2021 թվականի դեկտեմբերի 14-ին երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ բարձրացված հարցերի շուրջ: Նշվում է նաև, որ Հայաստանն ու Ադրբեջանը կանդրադառնան երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի հեռանկարներին վերաբերող հարցերի:
    09:40
    31.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վեդիի ընտրություններին ընդառաջ վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր են գրանցվել
    Մարտի 27-ին Վեդի խոշորացված համայնքում տեղի է ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) համամասնական ընտրակարգով համայքի ավագանու ընտրության ընթացքում գրանցվել են վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ դեպքեր։ Այս մասին հայտարարում է «Ականատես» դիտորդական առաքելությունը, որն իրականացրել է երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդություն։ «Ականատեսի» երկարաժամկետ դիտորդը ուսումնասիրել է նախորդ ամիսների ժամանակահատվածում ՏԻՄ-ի կողմից ընդունված որոշումները՝ ուշադրության կենտրոնում ունենալով համապատասխան համայնքներում իրականացվող ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը, ֆինանսական և հողային հատկացումները, հարկային արտոնությունները: Արձանագրվել են Վեդի համայնքի պաշտոնակատար՝ Գարիկ Սարգսյանի որոշումները բնակիչներին սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի կողմից նշանակված վարչական ղեկավարների առաջարկներով առավել անապահով մի խումբ անձանց/ընտանիքների տրամադրվել է աջակցություն կամ որոշներին արվել է այլ «լավություն»: Իրականացված գործողությունների ցանկը բերված է ստորև. ք. Վեդի ● 07 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 50,000, 30,000 և 20,000-ական ՀՀ դրամ՝ 3 բնակչի ● 04 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ հուղարկավորության համար օգնության տրամադրում ՝ 40,000 ՀՀ դրամ ● 02 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 30,000-ական ՀՀ դրամ՝ 3 բնակչի, 20,000-ական ՀՀ դրամ՝ 2 բնակչի և 15,000 ՀՀ դրամ՝ 1 բնակչի ● 28 փետրվարի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 25,000-ական ՀՀ դրամ՝ 2 բնակչի և 20,000-ական ՀՀ դրամ՝ 3 բնակչի Փոքր Վեդի ● 15 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ քաղաքացի Անդրանիկ Հարոյանի ինքնակամ շինության օրինականացում Գոռավան ● 09 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում 25,000-ական ՀՀ դրամ՝ 2 բնակչի ● 03 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում 25,000-ական ՀՀ դրամ 2՝ բնակչի Լուսառատ ● 09 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ հուղարկավորության համար օգնության տրամադրում՝ 40,000 ՀՀ դրամ ● 03 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 20,000 ՀՀ դրամ ● 03 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 20,000 ՀՀ դրամ՝ 2 բնակչի ● 02 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ 3 ուսանողի վարձի աջակցություն՝ 40,000-ական ՀՀ դրամ՝ 3 ուսանողի ● 28 փետրվարի 2022 թվականի որոշմամբ՝ ուսանողի վարձի աջակցություն՝ 40,000- ական ՀՀ դրամ՝ 2 ուսանողի ● 23 փետրվարի 2022 թվականի որոշմամբ՝ հուղարկավորության համար օգնության տրամադրում՝ 30,000-ական ՀՀ դրամ՝ 2 բնակչի Տափերական ● 07 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 30,000-ական ՀՀ դրամ՝ 5 բնակչի և 35,000-ական ՀՀ դրամ՝ 2 բնակչի ● 28 փետրվարի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 30,000-ական ՀՀ դրամ՝ 2 բնակչի և 25,000-ական ՀՀ դրամ՝ 3 բնակչի Նոր Կյանք ● 07 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 20,000-ական ՀՀ դրամ՝ 5 բնակչի Ոսկետափ ● 04 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ հուղարկավորության համար օգնության տրամադրում ՝ 50,000 ՀՀ դրամ ● 03 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 20,000-ական ՀՀ դրամ՝ 27 բնակչի Լուսաշող ● 03 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 20,000 ՀՀ դրամ Նոր Ուղի ● 03 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում ՝ 10,000 ՀՀ-ական դրամ՝ 5 բնակչի Ուրցաձոր ● 03 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 40,000-ական ՀՀ դրամ՝ 3 բնակչի և 30,000-ական ՀՀ դրամ՝ 2 բնակչի Դաշտաքար ● 02 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ հուղարկավորության համար օգնության տրամադրում ՝ 60,000 ՀՀ դրամ Արալեզ ● 28 փետրվարի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 30,000 ՀՀ դրամ՝ և 25,000 ՀՀ դրամ՝ 2 բնակչի ● 28 փետրվարի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 40,000-ական ՀՀ դրամ՝ 2 բնակչի Եղեգնավան ● 24 փետրվարի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 30,000 դրամ։ «Ականատես»-ը նաև նշում է, որ բազմաթիվ տեղամասերում նկատվել է տեղամասային հանձնաժողովների անդամների, իսկ որոշներում նույնիսկ նախագահների անտեղյակություն քվեարկության օրվա գործընթացներից ու կարգից: Արձանագրված հիմնական խնդիրներից են մարդկանց և մեքենաների կուտակումները տեղամասերի մոտակայքում՝ երբեմն նաև 50մ շառավղով տարածքներում։ Նման կուտակումներ արձանագրվել են թվով 15 տեղամասում։ Կուտակումներ դիտարկվել են նաև համայնքապետարանների, գյուղապետարանների և կուսակցությունների շտաբերին հարող տարածքներում։ Նկատվել են անհամաչափ թվով ոստիկանական ուժեր՝ կարմիր բերետավորներ, պարեկներ, ինչպես նաև՝ ոստիկանության հատուկ նշանակության վարչության ներկայացուցիչներ։
    09:37
    31.03.22
    Ավելին