Լրահոս
2022-04-08
-
ՄիջազգայինԴիակներ՝ Մարիուպոլի փողոցներում. Մոսկվան պնդում է, որ Կիևը սադրում էՌուսաստանի պաշտպանության նախարարությունը շարունակում է հերքել Կիևի տարածած տեղեկությունները, թե իրենց ուժերը ոչ ռազմական օբյեկտներ են թիրախավորում: Կիևը այսօր մեղադրել է Մոսկվային Կրամատորսկի երկաթուղային կայարանին հարվածելու համար: Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը պնդում է, թե Տոչկա-Ու հրթիռները, որոնց բեկորները հայնտաբերվել են կայարանի տարածքում, կիրառում է ուկրաինական բանակը:Ավելին23:0308.04.22 -
ՀասարակականՀնարավոր է՝ Ներսես Պողոսյանը գնա երկրիցIrakanum.am-ը Ներսես Պողոսյանից հետաքրքրվեց, թե ինչու՞ է աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրել, ինչին ի պատասխան արդեն նախկին թաղապետն ասաց, թե այդպես է ուզել։ «Ոչ մի բան չի եղել, այդպես եմ ուզել»,- նշեց նա։ Հարցին, թե ինչով ե՞ք զբաղվելու Պողոսյանն ասաց․ «Չգիտեմ դեռ, միգուցե գնամ երկրից, տարբեր բաներ կան, հազար բան կա։ Միգուցե ստեղ ինչ-որ բիզնես․․ չգիտեմ, դեռ չեմ որոշել։ Հիմա հանգսանալու եմ»։Ավելին23:0008.04.22 -
ՀայաստանՌումբի ահազանգ՝ Կոմիտասի պողոտայի շենքերից մեկից․ տեղում աշխատում են իրավապահներըԱյսօր Երևանի տարբեր հատվածներից ռումբի ահազանգեր էին ստացվել։ Tert.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին ահազանգ է ստացվել նաև, որ ռումբ է տեղադրված Կոմիտաս 23 շենքում, բնակիչները տարհանվել են, ժամանել են շտապօգնության, ոստիկանության ու փրկարար ծառայությունները։Ավելին22:4908.04.22 -
ՀայաստանՍննդի բացօթյա կետերում ծխելու արգելքը «քննարկման ենթակա է». ռեստորանները վնասներ ունենՄեկ ամիս էլ չկա, որ բացօթյա սրճարաններում գործում է ծխելու արգելքը, բայց տնտեսվարողներն արդեն 15-ից 20 տոկոսի վնաս են կրել: Ռեստորանների միության նախագահն է այս մասին հայտարարել՝ խորհրդարանում՝ աղմկահարույց օրենքի շուրջ քննարկման ժամանակ: Օրենքն ուժի մեջ մտնելուց 25 օր անց՝ իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանն ասել է՝ «փակ տարածքների մասով թեման փակ է, մյուս քննադատությունների հետ կապված օրենքը կարելի է քննարկել»:Ավելին22:4008.04.22 -
ՏարածաշրջանԼավրովը հայտարարում է՝ «ՄԽ համանախագահ եռյակը գոյություն չունի». Միրզոյանն «այլ ազդակներ է ստացել»Մոտ 3 տասնամյակ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջնորդի ԵԱՀԿ Միսկի խմբի եռանախագահությունը չեղարկվել է ու մեղավորը Արևմուտքն է: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում է այսպիսի սկանդալային հայտարարություն արել՝ շեշտելով, որ Ֆրանսիան ու Միացյալ Նահնագները հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբում: Ըստ Լավրովի՝ Արևմուտքը զոհաբերել է արաբաղյան խնդրի կարգավորումը Ռուսաստանի հետ տարաձայնությունների, իր խոսքով, «ռուսաֆոբիայի» պատճառով:Ավելին22:3808.04.22 -
ԻրավականՎճռաբեկ դատարանը որոշել է, որ Փաշինյանն արդար է. «փութաջան» արդարադատությունՎճռաբեկ դատարանը Մարտի 1-ի գործով արդարացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նրան արդարացնելու պահանջով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էր դիմել Վճռաբեկ ատյան: Որպես հիմնավորում Դավթյանը դատարան էր ներկայացրել «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով՝ Եվրադատարանի վճիռը: «Եվրադատարանի որոշումը բավարար չէ վճիռ կայացնելու համար, վճռաբեկ դատարանը պետք է նոր քննություն սկսեր»,- հայտարարել է «Հայաստան» խմբակցության սահմանադրագետ-պատգամավոր Արամ Վարդևանյանը:Ավելին22:3808.04.22 -
ՀասարակականՍննդի կետերում ծխելու արգելքից հետո այցելուներն ավելացել են, մարդիկ շնորհակալություն են հայտնում․ Էկոնոմիկայի փոխնախարարՄենք կողմ ենք եղել, որպեսզի ծխելու համար լինի տարանջատված միջավայր սննդի կետերում, որովհետև մարդիկ գալիս են հենց այդ նպատակով և այստեղ ոչ ոքի իրավունքները չեն խախտվում։ Այս մասին ԱԺ-ում անրային սննդի օբյեկտներում ծխելու արգելքի մասին քննարկման ժամանակ ասաց Էկոնոմիկային փոխնախարար Անի Իսպիրյանը։ «Եթե նայում ենք գործարար միջավայրի տեսանկյունից, շատ կարևոր է կանխատեսելիությունը, և մշտական փոփոխությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ։ Ուստի, քանի որ օրենքը արդեն ընդունված է, պետք է թողնել անփոփոխ, որովհետև տնտեսվարողները արդեն համապատասխանեցրել են իրենց գործունեությունը այս օրենքին։ Կարծիքներ եղան, որ բացասական կարծիքներ են հնչեցվում։ Եթե կարծիքներից ենք խոսում, ապա ունենք շատ հակառակ՝ դրական կարծիքներ և՛ հաճախորդների և տնտեսվարողների կողմից, մարդիկ գալիս շնորհակալություն են հայտնում, որովհետև սննդի օբյեկտներում հաճախորդների շրջանակներ են ավելացել»,- ասց փոխնախարարը։Ավելին22:1208.04.22 -
ՀայաստանԲաքուն «Արցախն է վերցնում», Երևանը խաղաղություն է ուզում. ո՞րն է Փաշինյանի օրակարգըՓաշինյան-Ալիև Բրյուսելյան հանդիպման արդյունքը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանի վարչապետը Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման էր գնացել՝ առանց սեփական օրակարգի: Հայ փորձագետներն ահազանգում են՝ սպասվող Խաղաղության համաձայնագրով Ադրբեջանը վերջնականապես կփակի արցախյան հակամարտության էջը: Իսկ Երևանը շարունակում է լռել անգամ հիմա, երբ՝ Բաքվի առաջարկած 5 կետերում չկան ո՛չ Արցախ, ո՛չ արցախյան հակամարտություն բառերը:Ավելին21:3408.04.22 -
Հայաստան«Սրբապղծություն»՝ Երևանի կենտրոնում. Արցախի դրոշը ներկելու տեսանյութը ուղարկվել է ոստիկանությունԴաշնակցական երիտասարդները նորից Արցախի դրոշն են ծածանել Երևանի Ֆրանսիայի հրապարակում: Ապրիլի 5-ին հրապարակում տեղադրված դրոշը, իրենց խոսքով, պղծել է «ինչ-որ խմբակ»: «Սասնա ծռեր» համահայկական շարժումն էր այսօր տեսանյութ հրապարակել, թե ինչպես են իրենց աջակից երիտասարդները ներկում Երևանի Ֆրանսիայի հրապարակում բարձրացված Արցախի Հանրապետության դրոշը: «Մեկ պետություն` մեկ դրոշ: Արցախից եկած Հայաստանի քաղաքացիները Օպերայում ներկել են Արցախը Հայաստանից բաժանող դրոշը», - «Սասնա ծռեր» շարժումը այսպես էր վերնագրել տեսանյութը։Ավելին21:1708.04.22 -
ՀայաստանԱննա Հակոբյանը՝ Մեհրիբան Ալիևայի պես. որդի կորցրած մայրերին «կարգադրում են» չսգալԱղմուկը չի դադարում՝ վարչապետի տիկնոջ կազմակերպած միջոցառումների շուրջ: Ապրիլյոթյան հավաքույթի տեսանյութում որդեկորույս մայրերը հերթական վիրավորական արտահայտությունն են ֆիքսել՝ «սգալը անպտուղ գործողություն է»: Աննա Հակոբյանի այս խոսքը մայրերին հիշեցրել է նրա դեռ՝ 2019-ին արած սկանդալային արտահայտությունը՝ «զոհեր հանուն ոչնչի»:Ավելին21:1608.04.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Ռումբի ահազանգ՝ Երևանի 3 մոլում. որոնումները շարունակվում են դրանցից մեկումԱվելին20:3008.04.22 -
Հայաստան71-ամյա կնոջը «Զվարթնոցում» բերման են ենթարկել. նրան 2 տարի որոնում էինՈստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 8-ին Դոհա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 71-ամյա Լուսյա Ս.-ն: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2020 թ. սեպտեմբերի 28-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 178-րդ (Խարդախությունը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:Ավելին18:4208.04.22 -
ՀայաստանՌումբերի մասին ահազանգերից հետո 1000 քաղաքացի տարհանվել է «Ռոսիա մոլ»-ից, 500-ը՝ «Մետրոնոմ»-իցԱպրիլի 8-ին, ժամը 14։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված: Այս մասին հայտնել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարահանել են մոտ 1000 քաղաքացու: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը: Ապրիլի 8-ին, ժամը 14։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսահակյան փողոցի մոտակայքում՝ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում, պայթուցիկ սարք է տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, Բժշկական ապահովման վարչության, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը: Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարահանել են մոտ 500 քաղաքացու: Իրականացվում են տեղազննման աշխատանքներ:Ավելին18:2508.04.22 -
ՀասարակականՓոփոխությունը կարող է մահակ դառնալ պետական գերատեսչությունների համար՝ իրենց ոչ ցանկալի լրագրողներին հավատարմագրումից զրկելու նպատակով․ հայտարարությունՀայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել․ «Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Լիլիթ Մինասյանը շրջանառության մեջ են դրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որն ընդունվելու դեպքում պետական կառույցներին հնարավորություն է տալու դադարեցնել լրագրողի կամ լրագրողների հավատարմագրումը։ Օրինագծով, մասնավորապես, առաջարկվում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասում «դիմումով» բառից հետո լրացնել «կամ նրան հավատարմագրած պետական մարմնի կողմից» բառերը, ինչը գործնականում նշանակում է, որ լրագրողներին հավատարմագրած պետական մարմիններն իրենց նախաձեռնությամբ կարող են դադարեցնել լրագրողի հավատարմագրումը։ Նախագծի հիմնավորման մեջ պատգամավորները նշել են․ ««Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ պետական մարմիններն իրավասու են լրագրողի հավատարմագրման մերժման և դադարեցման այլ հիմքեր սահմանել լրագրողների հավատարմագրման կարգով: Սակայն նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով: Ստացվում է, որ մի կողմից՝ պետական կառույցը սահմանում է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու հիմքերը, սակայն գործնականում չի կարող հավատարմագրման դադարեցման հիմքերի առկայության դեպքում որևէ կերպ դադարեցնել լրագրողի հավատարմագրումը, քանի որ անհրաժեշտ է հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմում: Օրենքի բացը լրացնելու և, առաջին հերթին՝ լրատվական գործունեություն իրականացնողի և պետական մարմինների միջև փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու, պետական մարմինների ներքին կանոնների խախտման դեպքերում գործիքակազմ ունենալու համար առաջարկվում է, որպեսզի նաև պետական մարմինը, որը հավատարմագրել է լրագրողին, կարողանա աշխատանքային գոտում գործող կարգապահական կանոնների խախտման դեպքում դադարեցնել լրագրողի հավատարմագրումը»,- ասվում է նախագծի հիմնավորման մեջ: Այս երկարաշունչ «հիմնավորումն» իրականում պետական մարմիններին հնարավորություն է տալու կամայականորեն դադարեցնել իրենց ոչ հաճո լրագրողների հավատարմագրումը՝ հղում կատարելով «պետական մարմինների ներքին կանոնների խախտման դեպքերի» կամ «լրատվական գործունեություն իրականացնողի և պետական մարմինների միջև փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու» մասին խիստ մեկնաբանելի դրույթներին։ Հաշվի առնելով նախորդող ժամանակահատվածում գործող իշխանությունների կողմից մամուլի ու խոսքի ազատության դեմ ուղղված հետևողական ու համակարգված քայլերը, ԶԼՄ-ների գործունեությունը սահմանափակելու՝ հիմնարար ազատությունների ու ժողովրդավարական իրավունքների տեսանկյունից խնդրահարույց մի շարք նախաձեռնությունները, հիմք ունենք ենթադրելու, որ Ազգային ժողովի իշխող խմբակցության պատգամավորների հեղինակած սույն նախագիծը ոչ թե ինքնաբուխ ակցիա է, այլ քաղաքական որոշման արտահայտություն, որը տեղավորվում է անկախ լրատվամիջոցների դեմ ուղղված իշխանության քաղաքականության տրամաբանության շրջանակներում։ Այս փոփոխությունը կարող է մահակ դառնալ պետական գերատեսչությունների համար՝ իրենց ոչ ցանկալի լրագրողներին հավատարմագրումից զրկելու նպատակով։ Այդպիսով, իշխանությունները, պետական մարմիններն ավելի կհեռանան հանրային վերահսկողության ու հաշվետվողականության իրենց պարտականությունից, որից ամեն կերպ փորձում են խուսափել նաև նմանօրինակ նախաձեռնություններով։ Հայաստանի Ժուռնալիստների միությունը դատապարտում է խոսքի ազատության և մամուլի դեմ ուղղված իշխանությունների հերթական գործողությունը՝ կառավարությունից պահանջելով բացասական եզրակացություն տալ խնդրո առարկա օրենքի նախագծին։ Հակառակ դեպքում կհաստատվեն այն ենթադրությունները, որ նախաձեռնությունը քաղաքական որոշման արդյունք է և հրապարակ է եկել քաղաքական պատվերի արդյունքում։ Միևնույն ժամանակ՝ հրավիրում ենք խոսքի ազատության և մամուլի հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների ուշադրությունը՝ կանխելու համար մամուլի ազատության դեմ ուղղված հերթական նախաձեռնությունը, որը կյանքի կոչվելու դեպքում վատթարացնելու է Հայաստանի՝ առանց այդ էլ՝ ոչ բարվոք վիճակում գտնվող ժողովրդավարության մակարդակը։ Հայաստանի Ժուռնալիստների միությունը ևս մեկ անգամ իշխանություններից պահանջում է դադարեցնել խոսքի ու մամուլի ազատության դեմ սանձազերծված արշավը, ամենատարբեր նախաձեռնություններով լրատվամիջոցների աշխատանքը սահմանափակելու գործեալոճը, որը քայլ առ քայլ Հայաստանը հեռացնում է ժողովրդավարությունից»։Ավելին18:1408.04.22 -
ՏարածաշրջանՄոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս Վլադիմիր ԺիրինովսկիինՀազարավոր մարդիկ հավաքվել են՝ վերջին հրաժեշտը տալու Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր-նախագահ Վլադիմիր Ժիրինովսկիին:Ավելին18:0908.04.22 -
ՀասարակականԱզգությամբ՝ ուկրաինացի, հոգով՝ ռուս. Լարիսա Նիկոլաևնայի «հայկական սիրտը»Արեգունիի դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհին է տիկին Լարիսան, որին 62 տարի առաջ սերն է ուկրաինական Օդեսսայից տեղափոխել Գեղարքունիքի Արեգունի գյուղ, սլավոնական լեզվով խոսող երիտասարդ աղջկան ստիպել արտաբերել «h» հնչյունը, սիրելի ամուսնուն իր հայկական անունով դիմելու համար։Ավելին18:0708.04.22 -
ՄիջազգայինՌուսաստանն Ուկրաինայում «հատուկ գործողություն» է սկսել՝ 3-րդ աշխարհամարտը կանխելու համարՌուասաստանը հատուկ գործողություն է սկսել Ուկրաինայում՝ Երրորդ համաշխարհային պատերազմը կանխելու համար: Այսպիսի հայտարարություն Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն է արել:Ավելին18:0408.04.22 -
ՀայաստանԱհազանգ՝ «Ռոսիա մոլ»-ի տարածքում պայթուցիկ սարքի վերաբերյալժամը 14։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:Ավելին15:4608.04.22 -
Արտաքին քաղաքականությունՂարաբաղում ՌԴ խաղաղապահների գործունեությունը կապահովի կայունություն և անվտանգություն. Արարատ ՄիրզոյանՄոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ռուսաստանը առանցքային դեր է խաղացել 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և ռազմական գործողությունների մեջ։ «Վստահ ենք, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի արդյունավետ գործունեությունը, որն ապահովում է Արցախի ժողովրդի անվտանգությունը, կծառայի Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի ամրապնդման և սադրանքների բացառման, նորմալ կյանքի վերականգնման, մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման շահերին», - ասել է նա:Ավելին15:4008.04.22