Լրահոս

2022-04-09
  • Հայաստան
    Ընդդիմությունը վտանգավոր է համարում ՔՊ-ականների արձագանքը՝ Լավրովի հայտարարությանը
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը վտանգավոր է համարում ՔՊ-ականների արձագանքը ՌԴ ԱԳ նախարարի սկանդալային հայտարարությանը: Վարդանյանի խոսքով՝ աշխարհաքաղաքական զարգացումներից Լավրովը շատ ավելին է հասկանում, քան Փաշինյանի թիմը:
    15:55
    09.04.22
    Ավելին
  • Միջազգային
    Դա Լավրովի ընկալումն է. Աղաջանյանը՝ ՌԴ ԱԳ նախարարի սկանդալային հայտարարության մասին
    Ըստ Աղաջանյանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող բոլոր երկրները պատրաստակամություն են հայտնել շարունակել աշխատանքը Մինսկի խմբի ձևաչափում: Աղաջանյանը բնական է համարել, որ Ռուսաստան-Արևմուտք գերլարված հարաբերությունների ֆոնին կարող են դժվարություններ առաջանալ մեկ սեղանի շուրջ նստելու տեսանկյունից:
    15:39
    09.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի սրվակներից մեկում օտար մարմին է հայտնաբերվել
    Ամերիկյան Moderna ընկերությունը հետ է կանչել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի 764.900 չափաբաժինը, քանի որ սրվակներից մեկում օտար մարմին է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով «Reuters»-ին։ Օտար մարմին է հայտնաբերվել խմբաքանակի միայն մեկ սրվակում, որն արտադրվել է իսպանական Rovi պայմանագրային արտադրող ընկերության կողմից։ Moderna-ն հայտարարել է, որ թեև չեն կարծում, թե այն վտանգ է ներկայացնում այլ չափաբաժինների համար, սակայն ամբողջ խմբաքանակը հետ կանչելու որոշում են կայացրել՝ ելնելով ծայրահեղ զգուշությունից։
    15:00
    09.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Զղջում՝ ՔՊ-ական ոճով, կամ՝ yerani bolore dez pes mtatein․ «Oragir.News»
    Ավան համայնքի փոխթաղապետ Ներսես Պողոսյանի ազատման դիմումը բուռն արձագանքների է արժանացել ֆեյսբուքում, բուռն՝ զվարճալիության իմաստով: Եվ Ներսես Պողոսյանը ՔՊ-ում միակը չէ, իսկ մյուսներին թվարկել չարժի, քանի որ բոլորի «արժանիքները» վաղուց քաջ հայտնի են: Եվ ընդհանրապես, Նիկոլի բոլոր կադրերն այդպիսին են՝ յուրահատուկ անեկդոտային իրավիճակներում հայտնվելու իմաստով: Վերջերս Ներսես Պողոսյանի փաստաբանն իր վստահորդին ներկայացրել էր իբրև անչափ հայրենասեր մարդ, պատերազմի մասնակից ու ազատամարտիկ, որի զինվորական համազգեստի գրպանից թմրանյութ էր հայտնաբերվել՝ իբր պատերազմի օրերից մոռացված: Ու հիմա այդ «հայրենասեր մարդը», պարզվում է, այլ պլաններ ունի: Նա լրատվամիջոցներից մեկին ասել է. «Չգիտեմ դեռ, միգուցե գնամ երկրից, տարբեր բաներ կան, հազար բան կա»: Հետո անմիջապես ուղղել է իրեն. «Միգուցե ստեղ ինչ-որ բիզնես... չգիտեմ, դեռ չեմ որոշել...»: Եթե վաղը, ասենք, Լուլուին, Ֆանտաստ նախարար Վահան Քերոբյանին, Հովիկ Աղազարյանին կամ Արփի Դավոյանին էլ «կերակրատաշտից» հեռացնեն, հրահանգեն իրերը հավաքել, նրանք էլ են ցանկություն ունենալու հեռանալ Հայաստանից, որն ավերվել է հենց իրենց ուժի քայքայիչ գործունեության և Փաշինյանին ձայն տված 680.000 ընտրողների մանդատով: Սկզբում երդվյալ, հետո՝ «պաշտոնաթող» ՔՊ-ական, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ ձեզ օրինակ: Հիմա, երբ նա այլևս իշխանական պատգամավոր չէ, տարբեր առիթներով «փակագծեր» է բացում, թե ինչ դժգոհ է եղել Փաշինյանի վարած քաղաքականությունից, հայտարարում է, որ այս իշխանությունն ուղղակի պարտության է տարել երկիրը: Նման դեպքերում քիչ է մնում ֆեյսբուքյան լատինատառ մեկնաբանողների նման հետևյալ կերպ արձագանքել այսպիսիներին՝ yerani bolore dez pes mtatein:
    14:51
    09.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ֆոբիաներից ու անվերապահ սիրուց դուրս հայ-ռուսական հարաբերություններ են հարկավոր, այլապես կանգնելու ենք նոր աղետի առջև․ Հայկ Խանումյան
    Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Երևանում Ռուսաստանով զբաղվող մասնագետների ճգնաժամ է, պետական կառույցներում չկան ՌԴ-ի հետ հարաբերություններն առաջ տանող ծառայողներ։ «Հայկական հանրային դաշտում, հատկապես մեկնաբանողների հանրության մեջ, Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքն իռացիոնալ է՝ հաճախ մառազմի հասնող իռացիոնալ: Այս իռացիոնալ տրամադրությունները, կարծրատիպերը մեծամասամբ փոխանցվում են պետական կառույցներին՝ զգալիորեն բարդացնելով հայ-ռուսական հարաբերությունները: Մոսկվայում ՀՀ դեսպանությունը մնում է ՀՀ ամենաթույլ դիվանագիտական ներկայացուցչություններից մեկը, ՌԴ-ՀՀ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ի շրջանակներում Մոսկվայում հիշատակելու արժանի մեկ միջոցառում կա միայն, այն էլ կազմակերպված հասարակական կազմակերպության կողմից (ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը ՌԴ ԱԳՆ վերլուծական կենտրոնի հետ համատեղ կլոր սեղան է կազմակերպել նվիրված դիվհարաբերությունների 30-ամյակին): Երևանում Ռուսաստանով զբաղվող մասնագետների ճգնաժամ է, պետական կառույցներում չկան ՌԴ հետ հարաբերություններն առաջ տանող ծառայողներ: Վերջին նախադասությունը կարող էր վերաբերել նաև շատ այլ երկրների: Անվտանգային, տնտեսական, գոյութենական այսքան մեծ մարտահրավեր ունեցող երկրում, ինչպիսին Հայաստանն է, չի կարելի նման անպատասխանատու վարքագիծ ունենալ: Սա վերաբերում է թե՛ պետական կառույցներին, թե՛ համալսարանական-վերլուծական կենտրոններին, թե լրատվամիջոցներին: Ֆոբիաներից ու անվերապահ սիրուց դուրս հայ-ռուսական հարաբերություններ են հարկավոր՝ առաջ տանելու համար մեր շահերն այս տարածաշրջանում և հաղթահարելու 2020 աղետը և դրա հետևանքները: Այլապես կանգնելու ենք նոր աղետի առջև», - նշել է Հայկ Խանումյանը։
    14:36
    09.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են 20-ամյա տղայի
    Ոստիկանության Չարբախի բաժանմունքի քրեական հետախույզները ապրիլի 7-ին, ժամը 01.50-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 20-ամյա Դավիթ Ռ.-ին, որը հունվարի 6-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
    14:17
    09.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա. տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
    Նիկոլ Փաշինյանը ապրիլի 19-ին մեկնում է Մոսկվա. տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
    14:12
    09.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մենք հավատում ենք մեր բանակի հզորությանը. Վլադիմիր Զելենսկի
    Ուկրայինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի և ուժային կառույցների ղեկավար կազմի հետ խորհրդակցություն է անցկացրել։ «Մենք հավատում ենք մեր բանակի հզորությանը. մենք բանակցում ենք օտարերկրյա առաջնորդների հետ՝ մեր երկրին զենք մատակարարելու համար», - այս մասին հայտարրաել է Ուկրաինայի նախագահը: Նա նշել է, թե ուժեղացնում են Ուկրաինային միջազգային աջակցությունը: «Մենք աշխատում ենք ամեն օր»,- ասել է Զելենսկին:
    14:07
    09.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ ԱԻՆ
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
    13:52
    09.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Եվս մեկ շանս էր, որը Նիկոլի հետևողական ջանքերով փոզմիշ արվեց․ Կարեն Վրթանեսյան
    Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ալիևը հասավ տասնամյակների իր մուրազին՝ քանդել Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը։ Դա եղավ մեկ, այսպես ասած, օբյեկտիվ պատճառով (Ռուսաստան-Արևմուտք հակամարտություն) ու մեկ սուբյեկտիվ պատճառով, որի անունն է Նիկոլ։ Եվս մեկ շանս էր, որը Նիկոլի հետևողական ջանքերով փոզմիշ արվեց։ Ընդ որում այս կարևորագույն թեման, ինչպես սպասելի էր, գրեթե տեսանելի չէ մեդիադաշտում Արցախի դրոշի դեմ սադրանքի շատ էմոցիոնալ, բայց երկրորդական թեմայի ֆոնին»։
    13:49
    09.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Երեխաների սիրելի կինդերը կստուգվի՝ սալմոնելա հարուցիչի հայտնաբերման համար
    «Aliq.ge»-ն հայտնում է, որ Վրաստանի պարենի ազգային գործակալությունը մանրէների տարածման վտանգի, Եվրոպայում սալմոնելայի բռնկումների պատճառով կասկածելի շոկոլադե ապրանքների ստուգում է անցկացնում, կստուգվի նաև Kinder-ը։ Գործակալության հաղորդմամբ՝ Սննդամթերքի անվտանգության արագ ազդարարման եվրոպական համակարգի (RASFF) միջոցով ահազանգ է ստացվել՝ տարբեր շոկոլադե արտադրանքներում սալմոնելա հարուցիչի հնարավոր առկայության մասին։ Բացի այդ, գործակալության տեսուչները չպլանավորված ստուգումներ կանցկացնեն շոկոլադ ներկրող ընկերություններում։ Նշենք, որ սալմոնելա բակտերիայի տարածման հարյուրավոր դեպքեր են գրանցվել Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում և այլ երկրներում, հատկապես մինչև 10 տարեկան երեխաների մոտ, ամենայն հավանականությամբ, Ferrero ապրանքանիշի Kinder տեսակի շոկոլադե տարբեր ապրանքների բակտերիայով վարակված լինելու պատճառով:
    13:29
    09.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    38–ամյա քաղաքացին տղամարդու գլխին դիզվառելիք է լցրել, այրել, ապա վրան ճայթուկ գցել՝ փորձելով սպանել
    Ապրիլի 8-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մահարու փողոցում պայթուն է եղել և տուժած անձ կա: Ոստիկանությունում նույնաբովանդակ ահազանգ ստացվեց նաև ժամը 19.05-ին։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվության վարչությունից։ Էրեբունու ոստիկանությունում ահազանգ ստացվեց նաև «Այրվածքաբանության» կենտրոնից։ Հայտնում էին, որ «գլխի, պարանոցի, կրծքավանդակի, մեջքի շրջանի 3-րդ, 4-րդ աստիճանի այրվածքներ» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Մահարու փողոցի բնակիչ 37-ամյա մի տղամարդու։ Ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 18.50-ին Մահարու 127/1 շենքի շքամուտքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 38-ամյա տղամարդը տուժածի գլխին դիզվառելիք էր լցրել, այրել, ապա վրան ճայթուկ էր գցել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 38-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն:
    13:10
    09.04.22
    Ավելին
  • Հայաստան
    Կարագն ու ձեթն էժանացել են․ Գեղամ Գևորգյան
    Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը խորհրդարանում լրագրողների հետ զրուցի ժամանակ ասել է, որ իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, թե աշխարհում շաքարի գինը իջնում է, իսկ Հայաստանում՝ ոչ։ «Ընդամենը մի քանի օր առաջ հրապարակել էինք տարբեր պարենային մթերքների գներ, որտեղ հստակ ցույց էինք տալիս, որ և՛ դոլարի գնի իջեցման պարագայում է ապրանքի գինն իջել, և՛ աշխարհում ինքնարժեքի իջեցման պարագայում», – ասել է Գեղամ Գևորգյանը՝ որպես օրինակ նշելով կարագը և ձեթը։ Ինչ վերաբերում է հնդկաձավարի գնի բարձրացմանը, Գևորգյանն ասաց, թե աշխարհում պաշարի խնդիր կա, ինքնարժեքն է բարձրացել։ Անդրադառնալով ձվի շուկային՝ ՄՊՀ նախագահն ասաց, թե եթե Զատկի տոնին ընդառաջ չարաշահումներ լինեն, ապա կլինեն նաև պատասխանատվության ենթարկումներ։ «Մենք պարբերաբար զգուշացնում ենք, որ ընկերություններն այնպես անեն, որպեսզի գործը չհասնի վարույթների։ Մեզ հավաստիացրել են, որ խնդիր չի լինի», – ասել է Գեղամ Գևորգյանը։
    13:09
    09.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ական քարոզիչները, «հորքուրի գանձն» ու ալբանական ջոկատի խարակիրին․ «Oragir.news»
    «Oragir.news»-ը գրում է․ «Փաշինյանի նախկին վարորդ Ամիգո Ղուկասյանը և իշխանական հայտնի քարոզիչ «Ռուպր Դավոն» վերջին շրջանում ընդհատակ են անցել, սակայն դա՝ միայն արտաքուստ: Նրանք ավելի օպերատիվ են հարցեր լուծելիս, քան անգամ ՔՊ-ական շատ պատգամավորներ: Հենց նրանց միջոցով են մարդիկ տեղավորվում աշխատանքի, ոմանք անգամ հեռացվում են աշխատանքից: «Ռուպր Դավոն» անգամ ՔՊ-ականների վրա է «բոցվում» TikTok-ում: Օրինակ՝ ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանից մի կտոր տեսանյութ է դրել TikTok-ում ու վերնագրել «Լրիվ հորքուրի գանձ», Տիգրան Ավինյանից ևս տեսանյութ կա՝ բազմաթիվ հայհոյախառն մեկնաբանություններով, որոնք «Ռուպրը» զլացել է ջնջել կամ չի «նկատել»: Նախագահ Արմեն Սարգսյանը նրա «տարածքում» «միքսվել» է «Զանգեզուր» ֆիլմի համանուն հերոսի հետ, որը պարում էր ժայռի գագաթին: ԱԺ-ում տեղի ունեցած պատգամավորական բախումներն էլ են «Ռուպրի» համար TikTok-ի թեմա դարձել, ինչը նա վերնագրել է «Նոր սուպերբոց. Քոչարյանի ալբանական ջոկատի խարակիրին»: Իսկ նրա TikTok-ի բովանդակության թագն ու պսակը իր սիրելի Նիկոլ Փաշինյանն է, ում «հովանու» ներքո իր սուրը կտրում է աջ ու ձախ»:
    13:01
    09.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փաշինյանը նպաստեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի փլուզմանը․ «7or.am»
    Փաշինյանը նպաստեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի փլուզմանը
    12:43
    09.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ԵՊՀ-ն աշխատավարձերը բարձրացնելու համար կբարձրացնի ուսվարձը
    ԵՊՀ-Ն ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԲԱՐՁՐԱՑՆԻ ՈՒՍՎԱՐՁԸ
    12:30
    09.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Շարունակում ենք ջանքերը Փառուխ գյուղից և Քարագլխի բարձունքից ադրբեջանական զորքերին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ. Արայիկ Հարությունյան
    Ապրիլի 8-ին Անվտանգության խորհրդի հերթական նիստն է անցկացվել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Քննարկվել են Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումներն ու դրանց հնարավոր ազդեցությունն Արցախի վրա: Շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ, նախ, զեկուցմամբ հանդես է եկել պաշտպանության նախարար Կամո Վարդանյանն՝ ընդգծելով, որ որոշակի լարվածության ֆոնին վերջին օրերին օպերատիվ-մարտավարական իրավիճակը հարաբերական կայուն է: Երկրի ղեկավարը նշել է, որ շարունակվում են ակտիվ ջանքերի ներդրումը Արցախում խաղաղության ու կայունության պահպանման ուղղությամբ, և այդ առումով միտումները բավականին դրական են: «Իհարկե, ռուսական կողմի հետ շարունակում ենք ջանքերը Ասկերանի շրջանի Փառուխ գյուղից և Քարագլխի բարձունքից ադրբեջանական զորքերին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ: Կուզեի միաժամանակ փաստել, որ Ռուսաստանի Դաշնությունը քանիցս վերահաստատել է իր հանձնառությունը երաշխավորելու Արցախի ժողովրդի անվտանգությունը խաղաղապահ զորակազմի ու ռազմաքաղաքական այլ մեխանիզմների միջոցով: 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ փաստաթղթի դրույթները շարունակում են գործել, և այդ տրամաբանության հիման վրա մեր հայրենիքում շարունակելու ենք մեր խաղաղ կյանքի կառուցումը՝ միևնույն ժամանակ մշտապես բարելավելով մեր անվտանգության ապահովման սեփական մեխանիզմների արդյունավետությունը»,- ասել է նախագահ Հարությունյանը: Արայիկ Հարությունյանը շեշտել է նաև, որ հաշվի առնելով նոր իրողությունները և մարտահրավերները լայն տարածաշրջանում՝ Կառավարության ուշադրության կենտրոնում է լինելու երկրի պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ուղղությամբ տարբեր ծրագրերի իրականացումը: Նիստում քննարկվել է նաև խորհրդարանական ուժերի ներգրավմամբ Ազգային ժողովում հասարակական-քաղաքական բաց հարթակ ստեղծելու անհրաժեշտությունը, որի նպատակն է հանրային տարբեր շրջանակների հետ պարբերաբար հաղորդակցության ու քննարկումների կազմակերպումը՝ երկրում ստեղծված ռազմաքաղաքական զարգացումների վերաբերյալ: Հարթակին առաջիկայում կարող են միանալ բոլոր ցանկացողները՝ դիմելով ԱԺ աշխատակազմին:
    12:22
    09.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Աննա Հակոբյանը զոհվածների մայրերին մոտեցել է թիկնապահների ուղեկցությամբ. «168.am»
    168.am»-ը գրում է, որ տարածված տեսանյութերից և լուսանկարներից պարզ է դարձել, որ այս միջոցառմանը Աննա Հակոբյանի կողքին, բացի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»
    12:11
    09.04.22
    Ավելին