Լրահոս
2022-04-15
-
ՏնտեսականՀայաստանը ռուսական գազի համար վճարումները կատարում է ռուբլով. Վահան ՔերոբյանՀայաստանը ռուսական գազի համար վճարումները կատարում է ռուբլով, РБК-ին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Պետք է շարժվել դեպի ազգային արժույթներ: Ռուսական կողմից այս ուղղությամբ առաջընթաց կա: Որքան գիտեմ, վերջին մի քանի վճարումը ռուբլով են եղել, բայց համապատասխան փոխարժեքով», - ասել է նա։ Նախարարը նաև նշել է, որ գնագոյացումը տեղի է ունենում դոլարով, սակայն վճարումը կատարվում է ռուբլով։ «Գազպրոմ»-ի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը նշել է, որ Հայաստան գազի մատակարարման վերաբերյալ «Գազպրոմ»-ի պայմանագիրը արդեն մի քանի տարի է` թույլ է տալիս գազի դիմաց վճարել ռուբլով, և այդ հնարավորությունն օգտագործվում է:Ավելին10:1115.04.22 -
ՔաղաքականԸնդդիմությունը կսպասարկի Արցախի շահը․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախի ապագայի հետ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային խոստովանություններից հետո ընդդիմությունը կարծես ընդհատակ է անցել. մի մասն օրեր առաջ գնաց Արցախ, սակայն նրանց թույլ չտվեցին սահմանն անցնել, մի մասը մարզերում հանդիպումներ է ունենում: Այս միջադեպից հետո տեղեկություն չկա՝ ինչով է ընդդիմությունը զբաղված մեր երկրի համար օրհասական այս օրերին։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմությունը ծրագրեր է մշակում՝ կոշտ քայլեր իրականացնելու, եւ առաջիկայում ռեալ գործողություններ են սպասվում Հայաստանում եւ Արցախում։ Երեկ Արցախի խորհրդարանի կողմից ընդունված հայտարարությունը՝ ուղղված Հայաստանի խորհրդարանին եւ բոլոր ուժերին, նշան էր, որ արցախցին ունի Հայաստանի կարիքը, եւ ընդդիմությունը որոշել է սպասարկել Արցախի շահը՝ ծրագրելով արմատական գործողություններ»:Ավելին10:0215.04.22 -
ՀասարակականԱզգային ժողո՞վ, թե՞ Միլի մեջլիս․ «Հրապարակ»Հայաստանի խորհրդարանը երեկ Միլի մեջլիս էր հիշեցնում, ուր Նիկոլ Փաշինյանն ու իր ուսապարկերը, իրարից խոսք խլելով, հակահայկական ելույթներ էին ունենում` գերազանցելով հայատյաց ադրբեջանցիներին։ Փաշինյանը կրկին խոստովանություններ արեց: Մասնավորապես` խոստովանեց, որ ոչ թե ելույթից առաջ է մտածում իր ասելիքի մասին, այլ ելույթից հետո: Ասաց` երեկվանից մտածում եմ, թե ինչ էր նշանակում իմ ելույթը, եւ հասկացել եմ, որ «ճանապարհ եմ բացում... որ մեր ժողովրդին դուրս բերեմ մատաղացու գառի կարգավիճակից»։ Իսկ մինչ այդ ուսապարկերը «շեֆի» գովքն էին անում` շնորհակալություն հայտնում նրա ելույթի համար՝ դրանով իսկ ստանձնելով կոլեկտիվ պատասխանատվություն` Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին հանձնելու վերջին դավաճանական ակտում։ Հիշեցնենք, որ նախօրեին խորհրդարանի ամբիոնից վարչապետ Փաշինյանի կողմից մի շարք վտանգավոր ձեւակերպումներ էին հնչել, խոստովանություններ արվել: Օրինակ. «Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը եւ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի եւ Արցախի շուրջ: Հակառակ դեպքում, ասում է, խնդրում ենք մեր վրա հույս չդնել, մենք չենք կարող ձեզ օգնել»։ Հաջորդ օրը ՔՊ-ականներն իրենց ելույթներում փորձում էին արդարացնել, որ ճիշտը դա է, ու Նիկոլ Փաշինյանը վայրկյան առաջ պետք է Արցախը նվիրի Ադրբեջանին, որ մենք խաղաղ ապրենք։ Բազում իշխանությունների օրոք գործիք աշխատած Վիգեն Խաչատրյանը, օրինակ, նկատեց. «Ծանրագույն երկընտրանքի առջեւ ենք կանգնած, ըստ իս՝ պետք է ողջունել վարչապետի անկեղծ մտորումները ժողովրդի հետ»։ Ապա հայտարարեց, թե 1996 թվականին ծնված գաղափարը, որ Արցախն Ադրբեջանի կազմում ապագա չունի, ճիշտ գաղափար չի եղել։ «1988 թվականի շարժումը բերեց նրան, որ Դաշտային Ղարաբաղը հայաթափվեց, եւ 400-500 հազար հայեր չկարողացան շարունակել կյանքն իրենց պատմական հայրենիքում։ Վերջապես բերեց նրան, որ մենք ունեցանք ԼՂԻՄ-ի մի զգալի մասի կորուստ, որտեղ այլեւս հայեր չեն ապրում: Որտե՞ղ մենք պետք է կանգ առնենք, որտե՞ղ պետք է հասկանանք, թե մեր նպատակը որն է՝ հերոսաբար ոչնչանա՞լ, թե՞ ապրել, զարգանալ ու հեռանկար ունենալ: Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը շեշտում է, որ 1997 թվականին չգնացինք հարցի լուծմանը, որովհետեւ քաղաքացիական պատերազմ կարող էր լինել, ես երբեք այդ տեսակետը չեմ կիսել, մենք չգնացինք այդ լուծմանը, որովհետեւ որպես իշխանություն՝ կորցրել էինք վստահությունը հասարակության մեջ»,- ասաց նա: Ըստ պատգամավորի` խորհրդարանական մեծամասնությունից է կախված՝ խաղաղություն հաստատելու վարչապետի քաղաքականությունը կպսակվի՞ հաջողությամբ, թե՞ ոչ: Նրա ելույթից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց Վիգեն Խաչատրյանին` «ճիշտ խոսքերի համար»: Կենացները քաղցրացրեց Գուրգեն Արսենյանը՝ խրատելով․ «Թուրք ատելը չպետք է լինի հայկականության դրսեւորում»։ Հովիկ Աղազարյանն էլ ասաց. «Մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ կապված խնդիրներ չունենք, մենք ունենք մի խնդիր, որ Արցախի ժողովուրդը, փաստորեն, ինքնորոշվում է, եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ դրա արդարացի ու արագ լուծման հասցնենք»։ Փաշինյանին՝ «համարձակության» համար, շնորհակալություն հայտնեց նաեւ նոր Հայաստանի թիվ մեկ գործարար Խաչատուր Սուքիասյանը։ Նա հարց բարձրացրեց՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ինչո՞ւ Ղարաբաղի խնդիրը չլուծեցին․ «Լավ, դուք եղել եք պաշտպանության նախարար, ինչո՞ւ չգրավեցիք ամբողջ տարածաշրջանը, որ այսօր հանգիստ մնային, սա անընդունելի է, ու ես, երբ նշեցի, որ պետք է համարձակություն ունենալ ու հասարակությանն ասել դառը ճշմարտությունը, դա նրա համար է, որ երբ դու ճշմարտությունը հասարակությանն ասում ես, հասարակությունը գտնում է, գիտակցում է ու սկսում է պաշտպանել տվյալ իշխանությանը»։ Եզրափակիչ ելույթով հանդես եկավ նաեւ Փաշինյանը, ով հերթական անգամ մանիպուլացրեց իրականությունը, փորձեց արդարացնել իր նախկին մտքերն ու ապագա անելիքները, անհայտ թիրախների վրա հարձակվեց ու դերասանական հմտությունները գործի դրեց։ Ընդամենը մեկ օր առաջ նա նույն ամբիոնից հայտարարել էր, թե միջազգային հանրությունը մեզնից ակնկալում էր, որ տարբեր կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները եւ իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը, ինչպես նաեւ ասել էր․ «Հանձնելով 7 շրջանները՝ գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով՝ փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա»: Հաջորդ օրն արդեն հիշեց «դժբախտ ու դժգույն» Շուշին, ասաց, թե 44-օրյա պատերազմը Շուշիի համար է եղել, այսինքն` «միայն 7 շրջանները չէին»։ Մինչդեռ ամենաբարձր մակարդակներից բազմաթիվ անգամներ ասվել է, որ երբեք Շուշիի հարցը չի եղել օրակարգում, այն հայտնվել է 44-օրյայի կեսերին` հոկտեմբերի 19-ից հետո։ Հասկանալով, որ նախօրեին չափն անցել է՝ խոստովանելով, որ ինքն է զոհերի թիվ մեկ պատասխանատուն, Փաշինյանը երեկ կրկին դրամատիկ զեղումներով հանդես եկավ՝ փորձելով համոզել, որ ինքը եկել է ճշմարտությունն ասելու եւ մեր արժանապատվությունը վերականգնելու, ինչը, որքան հասկացանք, արտահայտվելու է Ադրբեջանի բոլոր պահանջները կատարելու մեջ: Մի ղեկավար, որը 44 օրվա ընթացքում մի քանի սերունդ զոհաբերեց միայն հանուն այն բանի, որ իրեն դավաճան չասեն, այսօր հայտարարում է, թե պետք է թույլ չտանք, որ մեր փոխարեն ուրիշները որոշում կայացնեն, եւ իր առաքելությունն է՝ հայ ժողովրդին «մատաղացու գառան կարգավիճակից» դուրս բերելը: «Ես այսօր ասում եմ՝ Հայաստանն ինքնիշխան պետություն է, մենք պետք է բան որոշելու իրավունքը վերադարձնենք մեզ, որովհետեւ մենք երկիր ենք, մենք ախոռ չենք, մենք քաղաքացի ենք, մենք մատաղացու գառ չենք, որ տարբեր տեղերում որոշեն, թե ոնց ու ինչքան մեզ մորթեն ու ինչքան մեզ ներեն... մենք ունենք ինքնասիրություն ու թույլ չենք տա մեր իրավունքը խլել մեզնից»։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/51852d7564731bd93826706335cdca68 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին09:5515.04.22 -
ՀայաստանԵրեք մեքենայից մեկը հատկացվելու է ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է․ «Գրվեց, որ ԱԺ աշխատակազմը 3 հատ նոր Toyota RAV4 մակնիշի մեքենա է որոշել ձեռք բերել, որոնք պետք է ուղեկցեն ԱԺ նախագահի մեքենային: Սակայն ԱԺ նախագահի մեքենային ընդամենը 2 ավտոմեքենա է ուղեկցում, երրորդ RAV4-ը, պարզվեց, հատկացվելու է ԱԺ աշխատակազմի ղեկավարին, քանի որ նա այս պահին «յոլա է գնում» ընդդիմադիր պատգամավոր Արմեն Գեւորգյանին հատկացված Toyota Camry-ով, որը ևս հնամաշ է։ Գևորգյանը, ինչպես նաև Վահե Հակոբյանն ու Սեյրան Օհանյանը, հրաժարվել են իրենց հատկացված մեքենաներից` երթևեկում են անձնական մեքենաներով։ Մեզ ասացին, որ ԱԺ գարաժում առկա մեքենաները հիմնականում մաշված են, կարիք կա նորերը գնելու, բայց ամեն անգամ աղմուկ է բարձրանում, ուստի խուսափում են գնում անելուց։ ԱԺ աշխատակազմի ղեկավարին մինչեւ վերջերս սպասարկում էր սպիտակ Nissan Patrol ամենագնացը, որը համեմատաբար լավ վիճակում էր, բայց Արարատ Միրզոյանը, տեղափոխվելով ԱԳՆ, խնդրել է ՊՊԾ-ին, որ այդ մեքենան փոխանցեն ԱԳՆ-ին, և ԱԺ աշխատակազմի ղեկավարը մնացել է առաց մեքենայի: Սակայն 3 հատ RAV4-երի գնման գործարքն առաջիկայում դժվար թե իրականանա, քանզի «Տոյոտա Երեւան» ընկերության ավտոսրահում մեքենա չկա` ներկրումները ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով դադարել են, և հայտնի չէ, թե երբ կբերեն»:Ավելին09:4815.04.22 -
ՀասարակականՀայաստանը Թուրքիային առաջարկել է առաջին փուլով բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար․ ՀՀ ԱԳՆՀայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Վիեննայում, «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։ ԱԳՆ մամուլի քարտուղարը մեկնաբանել է նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունները հանդիպումը Հայաստանում կամ Թուրքիայում անցկացնելու ցանկության և համարձակ քայլերի անհրաժեշտության վերաբերյալ։ ԱԳՆ մամուլի քարտուղարը հայտնել է, որ Հայաստանը Թուրքիային առաջարկել է բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար, սակայն թուրքական կողմը հապաղում է։ Հարց․ Որտե՞ղ և երբ է նախատեսվում Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը: Պատասխան․ Կողմերի միջև կա նախնական ըմբռնում, որ հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Վիեննայում։ Հանդիպման ժամկետի և վայրի վերջնական հաստատման պես հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի։ Հարց․ Թուրքիայի ԱԳ նախարարն իր հարցազրույցում նշել է, թե իրենք կցանկանային, որ հանդիպումը լիներ Հայաստանում կամ Թուրքիայում: Ի՞նչ դիրքորոշում ունի հայկական կողմն այս առումով: Պատասխան․ Կարգավորման նախորդ փորձերի ժամանակ հանդիպումներ Հայաստանում և Թուրքիայում եղել են՝ թե՛ բանակցողների, թե՛ նույնիսկ նախագահների մակարդակով, բայց, ինչպես գիտեք, դրանք արդյունքի չեն հանգեցրել: Նկատի ունեմ՝ կարևորը կարգավորման հասնելու քաղաքական կամքն է և հստակ՝ առարկայական քայլերի գնալու պատրաստակամությունը: Մենք ցուցաբերում ենք երկուսն էլ, և նույնն ակնկալում ենք Թուրքիայից: Եթե կամքը լինի, հանդիպումների վայրը կդառնա զուտ տեխնիկական հարց։ Ավելին, հատուկ ներկայացուցիչների՝ Հայաստանում և Թուրքիայում հանդիպումներ ունենալու առաջարկը վկայում է, որ Թուրքիայի ընկալմամբ՝ գործընթացն ամբողջությամբ երկկողմ բնույթ ունի։ Այս պարագայում տրամաբանական կլիներ, որ Թուրքիայի ներկայացուցիչներից չլսեինք գրեթե ամենշաբաթյա հայտարարություններ այն մասին, թե իրենք գործընթացն առաջ են մղում Ադրբեջանի հետ համակարգմամբ։ Հարց․ Նախարար Չավուշօղլուն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ խոսելիս նշել է նաև համարձակ քայլերի անհրաժեշտության մասին: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա: Պատասխան․ Հայկական կողմը լիովին համամիտ է համարձակ քայլեր կատարելու անհրաժեշտության հետ։ Մենք բազմիցս ցույց ենք տվել առաջ շարժվելու պատրաստակամությունը, այդ թվում՝ Անթալիայի դիվանգիտական ֆորումին ԱԳ նախարարի մասնակցությամբ, տնտեսական էմբարգոյի վերացմամբ: Հայաստանի ու Թուրքիայի միջև ավիաչվերթների վերականգնումը նույնպես երկկողմ կարևոր քայլ էր: Համոզված ենք, որ առաջ շարժվելու միակ ճանապարհը ենթադրում է շարունակական հստակ քայլեր։ Օրինակ՝ մենք թուրքական կողմին առաջարկել ենք առաջին փուլով բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար, սակայն թուրքական կողմը հապաղում է: Կարծում ենք՝ սա փոքր, բայց առարկայական, կարևորը՝ տրամաբանական քայլ կլինի: Հույս ունենք՝ հնարավոր կլինի այս հարցում հասնել արդյունքի:Ավելին09:4515.04.22 -
ՔաղաքականՊետք է կանգնեցնենք կորուստների այս շղթան, պատրաստ եղեք․ Իշխան Սաղաթելյանի կոչըՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․ «Սիրելի հայրենակիցներ, գիտեմ՝ բոլորդ չափազանց մտահոգ ու տագնապած եք։ Գիտեմ՝ սպասում եք գործողությունների։ Գիտեմ՝ այս դավաճանությունը հանդուրժելու էլ ոչ մի հնար չկա։ Իրականանում են մեր ամենավատ կանխատեսումները։ Սակայն ամեն ինչ կորած չէ։ Մենք պետք է ոտքի կանգնենք և կանգնեցնենք միակողմանի կորուստների այս անվերջանալի շղթան։ Խնդրում եմ՝ վստահ եղեք,որ ընդդիմությունը ձեռքերը ծալած նստած չէ։ Շատ հարցեր կան, որոնց մասին առաջիկայում կխոսեմ։ Ամեն ինչ իսկապես վատ է, բայց մենք դեռ հնարավորություն ունենք։ Ուրեմն ամեն րոպեն պետք է ճիշտ օգտագործել։ Սխալվելու, մինչև վերջ չհաշվարկված քայլեր անելու որևէ հնարավորություն այլևս չունենք։ Ոչ մեկս չունենք։ Հետևաբար նորից եմ կրկնում՝ պատրաստ եղեք։ Մեծ գործ ունենք անելու և անելու ենք միասին: Սա մեր առաքելությունն է և մենք այն պատվով իրականացնելու ենք»։Ավելին09:4315.04.22 -
ԱրցախԼՂ-ում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվելԼեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ «Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Խաղաղապահները 27 դիտակետերում իրավիճակի շուրջօրյա դիտարկում են իրականացնում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը»,- նշված է հաղորդագրությունում։ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում չորս երթուղիներով պարեկություն է իրականացվել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներական և սակրավորական խմբերը շարունակում են ստուգել և մաքրել տարածքը ականներից և չպայթած զինամթերքից։ Օրվա ընթացքում մաքրվել է 1,5 հա տարածք։ Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած ականներից և պարկուճներից մաքրվել է 2367,3 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1937 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 26260 պայթուցիկ առարկա։Ավելին09:3515.04.22 -
Սպորտ«Պետության տվածը ճանապարհածախս է». ինչո՞ւ են մարզիկներն իրենց փողով պատրաստվում մրցաշարարիԵվրոպայում թուրքին հաղթած և երկրորդ անգամ Եվրոպայի չեմպիոն դարձած ըմբիշ Արսեն Հարությունյանը սեփական միջոցներով է հասել Սոչի, որովհետև Հայաստանի իշխանությունը անտեսում է մարզիկներին:Ավելին08:3915.04.22
2022-04-14
-
ԵրևանԵրևանի Չեխովի անվան դպրոցի դռները կողպել են. տնօրենի ընտրության հերթական փորձըԱյսօր կրկին լարված իրավիճակ էր Երևանի Չեխովի անվան դպրոցում: Տնօրենի ընտրության հերթական փորձը տապալվել է:Ավելին22:3214.04.22 -
ՔաղաքականՀետաքրքիր ղեկավար է Փաշինյանը, առավոտ 8-ին գնում է գործի, այլ տեղեր չի գնում, մտավորականի կենցաղ է․ Խաչատուր ՍուքիասյանՄի հետաքրքիր տեսակի ղեկավար է դարձել Նիկոլ Փաշինյանը, ոչ մեկի հասցեին ավելորդ բան չի ասում, ոչ մեկին չի մեղադրում, ամեն ինչում Հայաստանի շահն է փնտրում, առավոտ ութին գնում է աշխատանքի, այլ տեղեր չի գնում բացի պետական պարտադիր այցերից, բավականին լավ է լսել համալսարանում, բավականին դժվար ճանապարհ է անցել։ Ես, օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանին էլ էի հարգում, որովհետև նրա կենցաղը մտավորականի կենցաղ էր, Նիկոլ Փաշինյանի կենցաղն էլ է մտավորականի կենցաղ», - հայտարարել է նա։Ավելին22:2714.04.22 -
ԱրցախՍտեփանակերտը չի հասկանում Փաշինյանին ու հիշեցնում է իր «կարմիր գծերը»Պաշտոնական Ստեփանակերտը արձագանքելով Փաշինյանի նշաձողը իջեցնելու մասին հայտարարությանը, նշում է, որ «Արցախը ունի կարմիր գծեր, որոնք որևէ մեկը իրավունք չունի խախտել»:Ավելին22:2314.04.22 -
ՄիջազգայինԿատաղի մարտերը շարունակվում են Մարիուպոլում. ռուսները կարող են թիրախավորել ԿիևըՄարիուպոլի քաղաքապետը հայտարարում է, որ Ռուսաստանը քաղաքի բնակիչներին օգտագործում է որպես կենդանի վահան: Ըստ նրա, 100 հազարից ավելի մարիուպոլցի շրջափակման մեջ է:Ավելին22:1614.04.22 -
ՀայաստանԳյումրիում` տնակի լոգարանում, հայտնաբերվել է Ֆիլիպինների քաղաքացու կախված դինԱյսօր՝ ապրիլի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Գյումրիի շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գյումրի քաղաքի թիվ 111/128 տնակ, որտեղ հայտնաբերվել է կնոջ կախված դի: Ոստիկաններն ու քննիչները նշված տնակում՝ լոգարանի դռնից գոտիով կախված վիճակում հայտնաբերել են 42-ամյա Մ. Լաբեի դին: Դատաբժշկի նախնական զննության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Մահացածը Ֆիլիպինների Հանրապետության քաղաքացի էր:Ավելին22:1414.04.22 -
ՀայաստանՄուրճով քաղաքացին պղծել է Լեոնիդ Ազգալդյանի կիսանդրինԵրևանում պղծել են ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշաքարը, այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է մի օգտատեր: «Հայաստանում վխտում են թուրք և տարբեր գործակալներ: Հիբրիդային պատերազմը պոզով-պոչով չի լինում»,- գրել է նա:Ավելին22:0714.04.22 -
Քաղաքական«Խոսելու քիչ բան է մնացել». ընդդիմությունը կհայտնի իր գործողությունների մասինԸնդդիմությունը «Հայլուրի» տեսախցիկի առաջ պատասխանել է՝ թե ինչու՞ բոյկոտեցին քառօրյան, ինչու՞ մանդատը վայր չեն դնում, ինչու՞ չի լցվում փողոցը:Ավելին22:0014.04.22 -
Հասարակական«Ի՞նչ գործ ուներ իմ որդին էնտեղ». Արցախի հերոսի հոր հարցերը՝ ՓաշինյանինՊատերազմում զոհվածների հարազատները չեն հասկանում, ինչու Փաշինյանը պատերազմ հրահրեց, եթե առանց այդ էլ հանձնելու էր Արցախը:Ավելին21:5614.04.22 -
ՀայաստանՊատմական հայրենիքը կորել է «նոր Հայաստանում». ՔՊ-ականի խոսքը պատմաբանը «խայտառակություն» է անվանումՎիգեն Խաչատրյանը, հայտարարել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ապագա չունի թեզը կեղծ է:Ավելին21:4414.04.22 -
Հայաստան«Բաքվում բռնել են Փաշինյանի վախը». ՀՀ վարչապետը փակագծեր է բացում բրյուսելյան հանդիպումից հետոԱրցախը Ադրբեջանի կազմից դուրս չտեսնելու իշխանության պնդումները, քաղաքագետներին մտովի հետ են տարել մինչ 1997 թվականի Հայաստան, երբ առաջին նախագահն էր իր թիմի հետ առաջ տանում այդ թեզը:Ավելին21:3614.04.22 -
ԱրցախՊահանջում ենք՝ ՀՀ իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից․ Արցախի ԱԺԱրցախի Հանրապետության ներկայիս իրավա-քաղաքական կարգավիճակը ձևավորվել է համաժողովրդական կամքի արտահայտությամբ՝ երեք հանրաքվեների, դրանց արդյունքում ընդունված Սահմանադրության ազդեցությամբ և հայության բոլոր հատվածների միջև նախընթաց տարիներին հաստատված համազգային համաձայնության ճանապարհով։ Արցախահայությունը քաջ գիտակցում է խաղաղության գինը: Արցախի պետականությունը և պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են, և դրանցից անգամ պատերազմի սպառնալիքը չի կարող մեզ հետ պահել: Հայաստան-Ադրբեջան «խաղաղության» օրակարգով՝ Արցախը Ադրբեջանին բռնակցելու ցանկացած բանակցային գործընթաց ինքնին, ինչպես նաև դրանից բխող փաստաթղթի ստորագրումը, տապալում է ոչ միայն Արցախի պետականությունը, այլև արցախահայության` իր պատմական հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքը: Պահանջում ենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես այս արժեքներով: Ոչ մի իշխանություն իրավունք չունի «խաղաղության» պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև՝ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու: Արցախահայության անունից դիմում ենք • Աշխարհասփյուռ հայությանը` այս արդար պայքարում միասնաբար և վճռականորեն կանգնել Հայաստանի և Արցախի եղբայրների ու քույրերի կողքին: • Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեր գործընկերներին՝ չշեղվել ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ․ հուլիսի 8-ի որոշման ուղեգծից։ • Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը` մեզ համար խիստ կարևոր խաղաղապահ առաքելության ընթացքում առիթ չտալ որևէ մեկին շահարկել ծագող խնդիրները` որպես Արցախի ժողովրդի հետագա անվտանգությունը հարցականի տակ դնելու հիմք: • ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին` անկախ առկա այլ տարաձայնություններից՝ ջանքեր գործադրել պահպանելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափը։Ավելին21:3314.04.22 -
Քաղաքական«Մատաղացու գառ չենք, ախոռ չենք. քաղաքացի ենք, երկիր ենք». Փաշինյանն ասում է՝ «հերիք է խաբենք իրար»Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանի ամբիոնից շարունակել է խոսել է Արցախի ապագայի մասին և ավելի ամրապնդել շատերի համոզմունքը, որ օրվա իշխանությունը Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում:Ավելին21:2314.04.22