Լրահոս
2022-04-15
-
Քաղաքական«Կոնսենսուս մինուս մեկ». ընդդիմությունը միանում է Արցախի ԱԺ հայտարարությանը, ՔՊ-ն «արդարանում է»Իսկ ինչու՞ է հապաղում Հայաստանի ընդդիմությունը ու դուրս չի գալիս Արցախը պաշտպանելու: Այս օրերին հնչող քննադատություններին պատասխանել է «Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանը: Ասել, որ չեն հապաղում, պարզապես մեկ կրակոցի հնարավորություն ունեն, պետք է լավ պատրաստվել: ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ Արցախի պատգամավորները, հավանաբար, լավ չեն հասկացել վարչապետի ելույթի բովանդակությունը, որ Հայաստանի իշխանությանը դատապարտող հայտարարություն են ընդունել:Ավելին22:1515.04.22 -
ԱրցախԱրցախի Մարտակերտի շրջանի ուղղությամբ Ադրբեջանը խախտել է շփման գիծը․ ՌԴ ՊՆՌուս խաղաղապահները ադրբեջանական կողմից շփման գծի խախտման մեկ դեպք են արձանագրել Մարտակերտի շրջանի Յարըմջա (Հացավան) բնակավայրի շրջանում, նշված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։ «Մարտակերտի շրջանի Յարըմջա (Հացավան) բնակավայրի շրջանում արձանագրվել է Ադրբեջանի կողմից շփման գծի խախտում: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ միջոցներ են ձեռնարկվում միջադեպի կարգավորման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։Ավելին22:1015.04.22 -
ՀայաստանԹմրանյութերի օնլայն առևտուր՝ Հայաստանում. թիրախում անչափահասներն ենՔննչական կոմիտեից ահազանգում են՝ մեր երկրում թմրամիջոցմների վաճառքը մեծ թափ է ստացել նաև օնլայն տիրույթում: Ավելի հաճախ՝ թմրաբիզնեսով զբաղվողներն օգտագործում են թելեգրամը, հասցեները գրում են դպրոցներին, խաղահրապարակներին կից շինությունների պատերին՝ թիրախավորելով դեռահասներին ու երիտասարդներին: Թմրանյութերի սև շուկայում ներգրավված են նաև երիտասարդ կանայք: Քննչական կոմիտեն հայտնում է, որ մեղադրանք է առաջադրվել 30 մարդու, նրանցից 4-ը՝ կին են:Ավելին22:0115.04.22 -
ՄիջազգայինՀզոր պայթյուններ Կիևում. Սև ծովում խորտակվել է «Մոսկվա» հածանավըՌուս-ուկրաինական պատերազմի 51-րդ օրը չեն դադարում պայթյունները Ուկրաինայի մայրաքաղաքում: Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաստատում է՝ «Կալիբր» հրթիռներ են ուղարկվել Կիևի ուղղությամբ: Այս ընթացքում Ռուսաստանին պատկանող «Մոսկվա» հրթիռակիր հածանավում զինամթերքի պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել: Պաշտոնական Մոսկվան հայտնում է, որ պայթյունի և ուժեղ փոթորկի պատճառով է նավը խորտակվել: Ուկրաինան պնդում է, որ ինքն է Սև ծովում պայթեցրել ու խորտակել 750 միլիոն դոլարանոց «Մոսկվա» հածանավը:Ավելին21:4515.04.22 -
Հասարակական«Արցախն Ադրբեջանի կազմում ապագա ունի՞». պատասխանում են քաղաքացիներըԽորհրդարանում՝ Արցախի ապագայի մասին Հայաստանի վարչապետի ու նրա ՔՊ-ական թիմի հայտարարություններից հետո այսօր «Հայլուրի» թղթակիցը հարցում է արել Երևանի փողոցներում: «Արցախն Ադրբեջանի կազմում ապագա ունի՞»: Շատ քաղաքացիների համոզմամբ՝ «Արցախը Հայաստանի թիկունքն է, Արցախը Հայաստանի ողնաշարն է»:Ավելին21:3015.04.22 -
Հասարակական«Արցախն Ադրբեջանի կազմում ապագա ունի՞». պատասխանում են քաղաքացիներըԽորհրդարանում՝ Արցախի ապագայի մասին Հայաստանի վարչապետի ու նրա ՔՊ-ական թիմի հայտարարություններից հետո այսօր «Հայլուրի» թղթակիցը հարցում է արել Երևանի փողոցներում: «Արցախն Ադրբեջանի կազմում ապագա ունի՞»: Շատ քաղաքացիների համոզմամբ՝ «Արցախը Հայաստանի թիկունքն է, Արցախը Հայաստանի ողնաշարն է»:Ավելին21:3015.04.22 -
ՀայաստանՈչ մի խոսք՝ Արցախի մասին. Հայաստանի կառավարության նիստՔաղաքական, հասարակական գործիչների կարծիքով Արցախի ու Հայաստանի համար բախտորոշ շրջան է հիմա: Արցախի Ազգային ժողովի երեկվա հայտարարության մասին Հայաստանի կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի ասել" Փոխարենը նրա գլխավորած կառավարությունն այսօր որոշել է Հայաստանի տոնացույցում երկու նոր տոն ավելացնել: Այսուհետև ապրիլի վերջին ուրբաթը կնշվի որպես անասնաբույժի օր, իսկ մայիսի 12-ը՝ բույսերի առողջության պաշտպանության օրն է: Գործադիրի մեկ այլ որոշմամբ՝ Հայաստանում կավելացվեն արտադրական կանեփի արտահանման և մեծածախ առևտրի լիցենզավորման քվոտաները:Ավելին21:2715.04.22 -
Քաղաքական«Նոր մահակ»՝ ազատ խոսքի դեմ. լրագրողը կարող է զրկվել հավատարմագրից, եթե «վիրավորի պատգամավորին»Ժողովրդավարության բաստիոն Հայաստանում ՔՊ-ական պատգամավորներն առաջարկում են Ազգային ժողովի հավատարմագրումից զրկել այն լրագրողներին, որոնք կհամարձակվեն սպառնալ պատգամավորին, վիրավորել: Լրագրողներն աբսուրդ են համարել իշխանական պատգամավորների առաջարկը, պատճառաբանելով՝ այսպես նրանք պարզապես ցանկանում են ազատվել իրենց համար անցանկալի լրատվամիջոցների՝ սուր հարցերից:Ավելին20:2015.04.22 -
Արցախ«Բաքվի հետ խաղաղության պայմանագիրը մահվան դատավճիռ է Արցախի համար». Արցախի ԱԺ նիստը«Դուք ձեզ ում տեղն եք դրել»,- Արցախի խորհրդարանի պատգամավորն այսպես պատասխանել է Հայաստանի իշխանությանը, որը հայտարարել է Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու մասին՝ վստահեցնելով, թե այդպես հնարավոր կլինի գտնել հայանպաստ լուծում: Ստեփանակերտում այս դիրքորոշումն աղետալի են անվանել:Ավելին20:0015.04.22 -
ՔաղաքականԱրցախն անվստահության «դեղին քարտ» ցույց տվեց Փաշինյանին. «Հայկական օրակարգ»«Արցախը սկսել է Նիկոլ Փաշինյանի իշխանությանն անվստահություն հայտնելու գործընթացը, շարունակողը պետք է լինի Հայաստանը»,- այսպիսի կարծիք են հայտնել վերլուծաբանները՝ Երևանում տեղի ունեցած «Հայկական օրակարգ» փորձագիտական հավաքի ժամանակ: Արձանագրել են, որ Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին հայտարարած Հայաստանի ղեկավարը չի կարող շարունակել պաշտոնավարումը:Ավելին20:0015.04.22 -
ՄիջազգայինԲևեռային արջերի ռեկորդային աճ՝ Յակուտիայում«Արջի կղզիներ» արգելոցի և Յակուտիայի «Քուրդիգինո-Կրեստովայա» արգելոցի տարածքներում երկու շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է Ռուսաստանի Կարմիր գրքում գրանցված 18 բևեռային արջերի որջ։ Սա ռեկորդային թիվ է Արևելյան Սիբիրյան ծովի ափին ողջ պատմության ընթացքում։ «Ես ևս մեկ անգամ համոզվում եմ, որ մեր արգելոցը հենց բևեռային արջերի ծննդատունն է։ Չնայած նրան, որ գլոբալ տաքացման պատճառով նրանց ապրելու տեղը երբեմն փոխվում է»,-ասում է «Լենա Սյուներ» ազգային պարկի տնօրեն Արկադի Սեմենովը:Ավելին19:2015.04.22 -
ԱրցախՄայիսի 16-ից Արցախում կգործի գազի ավելի բարձր սակագինԱպրիլի 15-ին Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը գումարել է նիստ՝ նախագահ Գևորգ Գրիգորյանի նախագահությամբ: Ինչպես հայտնում է «Արցախպրես»-ը, օրակարգի առաջին հարցով բավարարվել է «Արցախգազ» ՓԲ ընկերության՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտը։ Սահմանվել են «Արցախգազ» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի հետևյալ սակագները. ամսական մինչև 10 000խ/մ վաճառվող բնական գազի համար` 143 700 դրամ/հազար խ/մ. աճը կազմում է 4.7 դրամ 1 խ/մ համար կամ 3.4%։ 10 000 խ/մ-ն գերազանցող բնական գազի համար սահմանվել է 265.81 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Սպառված յուրաքանչյուր հազար մետր խորանարդ բնական գազի համար աճը կազմում է 3.9%։ Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող բնական գազի սակագինը սահմանվել է` նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար մետր խորանարդ բնական գազի համար աճը կազմում է 4.4%, ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ ամսական մինչև 10 000մ/խ բնական գազի համար՝ 143 700 դրամ/հազար մետր խորանարդ. աճը կազմում է 4.7 դրամ 1 խ/մ համար կամ 3.4%, ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ ամսական 10 000 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 265.81 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խ/մ բնական գազի համար աճը կազմում է 3.9%: Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող կազմակերպություններին վաճառվող բնական գազի սակագինը` 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խ/մ բնական գազի համար սահմանված աճը կազմում է 4.4%: Սահմանված սակագներն ուժի մեջ են մտնելու 2022 թվականի մայիսի 16-ին: Երկրորդ հարցով բավարարվել է «Արցախգազ» ՓԲԸ-ի` «Արցախգազ ՋԷԿ-3» ջերմաէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայում ամրագրված գործունեության իրականացման վայրի փոփոխության հայտը: Երրորդ հարցով հաստատվել է 2021 թվականի գործունեության հաշվետվությունը:Ավելին19:1815.04.22 -
Շոու բիզնեսՍիլվա Հակոբյանի դուստրն ստացել է «Փոքրիկ Միսս Արմենիա 2022» մրցանակըԵրգչուհի Սիլվա Հակոբյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է հոլովակ, որտեղ հայտնի վարսահարդար Գեորգի Կոտն, որ Սիլվա Հակոբյանի դստեր՝ Միլայի քավորն է, իր «Վարպետության Դաս»-ի ժամանակ պարգևատրել է երգչուհու աղջկան «Փոքրիկ Միսս Արմենիա 2022» տիտղոսով: Երգչուհին նաև գրել է, որ սա անակնկալ է իրենց համար.Ավելին18:2715.04.22 -
WhatsApp-ը կվերածվի սոցիալական ցանցիWhatsApp-ի մշակողները հայտարարել են համայնքներ ներդնելու իրենց ծրագրերի մասին: Այն հնարավորություն կտա համախմբել ընդհանուր հետաքրքրություններ ունեցող խմբերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: WhatsApp-ում օգտատերերը կկարողանան ստեղծել համայնքներ, իսկ համայնքի ադմինիստրատորները հնարավորություն կունենան կառավարել այդ խմբերը և միաժամանակ հաղորդագրություններ ուղարկել այլ խմբերին: Սակայն WhatsApp-ը չի ավելացնի որոնելու և նոր համայնքներ հայտնաբերելու հնարավորությունը, որն առկա է այլ հավելվածներում: Մշակողները կսահմանափակեն նաև հաղորդագրություններ փոխանցելու հնարավորությունը՝ համայնքային խմբերում, ապատեղեկատվության տարածումը նվազեցնելու համար: Նոր գործառույթը հասանելի կդառնա այս շաբաթ՝ փոքր թվով փորձարկողների համար: Ավելի ուշ նոր գործառույթները հասանելի կդառնան բոլորի համար։Ավելին18:1215.04.22 -
ՏարածաշրջանԱդրբեջանի Զաքաթալա քաղաքից 31 կմ հարավ-արևելք գրանցված երկրաշարժն զգացվել է Տավուշի մարզումԱպրիլի 15-ին, տեղական ժամանակով ժամը 17:02-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:02-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.51⁰ և արևելյան երկայնության 46.98⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջան` Զաքաթալա քաղաքից 31 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում, Կոթի, Բերդավան և Կողբ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:Ավելին17:5115.04.22 -
ՀասարակականԶոհվածների ծնողները գնում են Դատախազություն՝ Փաշինյանի դեմ հաղորդում տալու. «Yerkir.am»Yerkir.am-ը գրում է․ Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի՝ 44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողները ապրիլի 18-ին ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում կտան առ այն, որ Նիկոլ Փաշինյանն է սպանել իրենց որդիներին. Yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրեց 44-օրյա պատերազմում զոհված Ռուբեն Պողոսյանի ազգական Եղիշե Զաքունցը։ «Հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի՝ «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե, առանց զոհերի» հայտարարությունը, դիմելու ենք դատախազին: Մարդն իր բերանով խոստովանեց, որ հանցանք է կատարել: Մեր որդիներին միտումնավոր տարել եւ սպանել է: Ցորի զորամասի տղերքի ծնողները, բոլորը՝ միասնական, երկուշաբթի օրը գնում են Դատախազություն: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Նիկոլ Փաշինյանը պատասխան տա: Կոչ եմ անում բոլոր ծնողներին, հասարակական կազմակեպություններին, բոլոր այն մարդկանց, որոնք հայրենիքի համար սրտացավ են, քայլեր անեն: Ժողովո՛ւրդ ջան, արդեն բավական է խոսենք, ամեն ինչ գնում է դեպի վատը: Բավական եղավ, սրանք խաբելով ման են գալիս, ստում են, դուք էլ, գլուխներդ կախ, համաձայնում եք»,- ասաց զոհվածի հարազատը: Շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանը եւ նրա իշխանությունը թքած ունեն ազգի վրա, բանակը ուժեղացնելու փոխարեն, իրենց անվտանգությունն են ուժեղացնում, ժողովրդին վախեցնում կռվով, ասում՝ կտոր-կտոր, ինչպես Փառուխի դեպքում, անցնելու է Ադրբեջանին: «Պարեկների աշխատավարձերից է խոսում, թե ուժեղ ոստիկանություն ունենք, պարեկնե՞րն են մեր սահմանները հսկում: Համեմատեք պարեկների եւ սահման պահող տղերքի կենսական պայմաններն ու աշխատավարձի չափը: 350 հազար պարեկների աշխատավարձն է, իսկ սահմանին կանգնած տղերքինը, որոնք իրենց կյանքն են վտանգում, 150-170 հազար դրամ: Էս մարդուն բանակ պետք չի, պետք է ուժեղ ոստիկան, որ իր անվտանգությունն ապահովի: Ամեն ինչ ցույց է տալիս, որ տալու է մեր երկիրը, թքած ունեն ազգի վրա: Կռիվը մենք չենք կրվել, իրենք են կրվել»,- ասաց Զաքունցը: Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե միջազգային հանրությունն ասում է՝ Արցախի հարցում իջեցրեք նշաձողը, որ օգնենք, զոհվածի հարազատն ասաց․ «Ովքե՞ր են էդ միջազգային երկրները։ ռվից առաջ Ալիեւի վրա էին ճնշում գործադրում, հիմա քո վրա՞: Ո՞ւր են քո եվրոպական երկրների ղեկավարները՝ Մերկելը, Թրյուդոն, ո՞ւր են: Քարկոծում է ռուսական կողմին, թե՝ տեսեք, մեզ մատաղի գառ են դարձնելու, պետք է էդ իրավիճակից դուրս գանք։ Բավական է մեզ խաբես ու վախեցնես»:Ավելին17:4615.04.22 -
ՀայաստանՀայտնի են «Կինդեր» շոկոլադի լաբորատոր փորձաքննության արդյունքները. ՍԱՏՄՀայտնի են «Կինդեր» շոկոլադի լաբորատոր փորձաքննության արդյունքները: Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից: «Կինդեր» ապրանքանիշի արտադրատեսակներից վերցված նմուշներում մանրէաբանական ցուցանիշներով որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել. այսպիսին են լաբորատոր փորձաքննության արդյունքները: Հիշեցնենք, որ նկատի ունենալով Եվրոպական մի շարք երկրներում «Կինդեր» շոկոլադներից արձանագրված սալմոնելայով վարակվելու դեպքերի մասին տեղեկատվությունը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ էր սկսել այդ ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի նկատմամբ։ Արդյունքում՝ «Կինդեր» շոկոլադներ ներկրող երկու կազմակերպություններում առկա խմբաքանակներից վերցվել էին նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության: Տեսչական մարմնի կողմից «Կինդեր» ապրանքանիշի արտադրատեսակների իրացման կասեցումը վերացվել է:Ավելին17:2615.04.22