Լրահոս

2022-04-19
  • Img default alt hy
    Հայաստան
    Նիկոլ Փաշինյանն իր տնօրինության տակ է վերցնում ՊՊԾ-ն․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է․ «Կառավարությունը մտադիր է պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից եւ դրա հետագա գործունեությունը շարունակել որպես պետական կառավարման համակարգի մարմին: «Կարեւորել զինծառայողներով համալրված եւ «այլ զորքերի» կարգավիճակով օժտված մարմնի գործառույթների օպերատիվ կառավարման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ նկատի ունենալով այն, որ պետական պահպանության ծառայության պարագայում ծառայությունը պայմանավորված է ամենօրյա ռեժիմով իրավիճակին արագ արձագանքելու եւ համարժեք գործողություններ իրականացնելու հրամայականով՝ նախատեսվում է վերջինիս ներառել վարչապետին ենթակա մարմինների շարքում»,- նշվում է երեկ շրջանառության մեջ դրված նախագծում: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն իր եւ մյուս պետական պաշտոնյաների պահպանության հարցն այնքան էլ չի վստահում ԱԱԾ-ին եւ այն վերցնում է իր անմիջական ենթակայության ներքո։ Ներկայացված նախագծում այլ ուշագրավ փոփոխություններ էլ են առաջարկվում։ Օրինակ՝ առաջարկում են, որ պաշտոնաթող նախագահներին տրամադրված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում անձնական պետական պահպանության ժամկետը կրճատվի․ գործող օրենքով պաշտոնաթողները ցմահ պահպանության տակ են, նոր նախագծով առաջարկվում է 7 տարի ժամկետով, «որն անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել կառավարության սահմանած կարգով»: Բացի այդ, հանել հետեւյալ պահանջը․ «Հայաստանի Հանրապետության նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետը, իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում, իրավունք չունեն հրաժարվելու պետական պահպանությունից»։ Այսինքն, ուզում են օրենքով սահմանել, որ պահպանությունից օգտվող անձինք իրենց կամքով, իրենց դիմումի համաձայն կարողանան հրաժարվել պետական պահպանությունից։ Նախագծով առաջարկվում է նաեւ․ «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայումս օրենքի ուժով հանրապետության նախագահի եւ վարչապետի առողջական վիճակին հետեւելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, մինչդեռ անհասկանալի տրամաբանությամբ՝ նման երաշխիք նախատեսված չէ բարձրագույն ներկայացուցչական մարմնի, այն է՝ Ազգային ժողովի նախագահի համար, առաջարկվում է ընդլայնել նշված երաշխիքի ծավալը (սահմանվում է, որ հիշատակված պաշտոնատար անձանց եւ նրանց ընտանիքների անդամների (ամուսին, զավակ, ծնող) համար ապահովվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ կառավարության սահմանած կարգով) եւ այն տարածել նաեւ Ազգային ժողովի նախագահի վրա»»։
    09:54
    19.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե հրապարակում աչքաչափով շատ մարդ լինի, պետք է գնալ նոր ընտրությունների․ Հովիկ Աղազարյան
    «Համաձայն չեմ, որ Նիկոլ Փաշինյանը գնում է զիջումների, եթե զիջումների գնար՝ ոչինչ չէինք ունենա տալու, ամեն ինչ տված կլինեինք, նա գնում է հստակեցումների»,- այս մասին 24News․am-ի հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Ազատության հրապարակում իրականացվող բողոքի ակցիային և այն մտահոգություններին, որ Նիկոլ Փաշինյանը մշտապես զիջումների է գնում և վտանգում Հայաստանը և Արցախը: Պատգամավորի համոզմամբ, եթե Ազատության հրապարակում հասարակության թիվը մեծ լինի, ապա պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ իրականացվեն։ «Եթե Արցախի հարցի հետ կապված հասարակությունը բաժանվի երկու մասի, և հրապարակում աչքաչափով շատ մարդ լինի, ապա եթե չգնաս ընտրության, ի՞նչ անես: Պառլամենտական երկիր ենք, եթե Արցախի հարցի շուրջ հասարակության մեջ բևեռացում լինի, պետք է գնալ նոր ընտրությունների, բայց բնականաբար դա չի լինի վաղը չէ մյուս օրը, հավանաբար մեկ տարի հետո կլինի»,- ավելացրել է նա
    09:46
    19.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մահացել է Ռոնալդուի նորածին որդին
    Մահացել է Կրիշտիանու Ռոնալդուի ու Ջորջինա Ռորիդգեսի նորածին որդին: Այս մասին «Մաչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը հայտնել է սոցցանցերում: «Մեծ ցավով պետք է հայտարարենք, որ մահացել է մեր նորածին տղան: Սա շատ մեծ ցավ է, որ ցանկացած ծնող կարող էր Զգալ: Միայն մեր աղջկա ծնունդն է ուժ տալիս, որ այս պահը հույսով հաղթահարենք: Ցանկանում ենք շնորհակություն հայտնել բժշկական անձնակազմին իրենց աշխատանքի համար: Մենք վշտացած ենք այս դեպքից և ուզում ենք սա մնա մեր անձնական տիրույթում: Մեր փոքրիկ տղա, մեր հրեշտակ, մենք քեզ միշտ կսիրենք»,-գրել է պորտուգալացին:
    09:44
    19.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեզ մեղադրել Արցախից ձեռքերը լվանալու մեջ սրիկայություն է. Վահագն Ալեքսանյան
    Մեզ մեղադրել Արցախից ձեռքերը լվանալու մեջ, ներեցեք, անլուրջ է, այդ մասին վկայում են ՀՀ բյուջեից հատկացումներն Արցախին։ Այս մասին Առաջին ալիքի եթերում` Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Դիտարկմանը, թե իշխանությունն է հայտարարել, որ Արցախի անկախության նշաձողը պետք է իջեցնել, այս դեպքում` եթե Արցախն անկախ չէ, ապա մնում է Ադրբեջանի կազմում, եթե մնում է Ադրբեջանի կազմում, ապա ակնհայտ է, որ Ադրբեջանը կհայաթափի այն, և հետևաբար ընդդիմությունն ասում է` դուք ձեռքերդ լվացել եք Արցախից, Վահագն Ալեքսանյանն արձագանքեց. «Դա ևս սրիկայություն է, որովհետև Փաշինյանն ասել է, որ միջազգային հանրությունը մեզնից սպասում է, որ կարգավիճակի հարցով մի աստիճան կիջեցնենք նշաձողը։ Մենք ինչպես ենք դա հասկանում. երբ նախկինում կար տեսակետ, որ պետք է լինի կարգավիճակ, որը կապահովի անվտանգությունն ու իրավունքներն ու ազատությունները, հիմա մենք դիտարկում ենք, որ պետք է հակառակ կողմից գալ, փորձել միջազգային հանրությունից ստանալ Արցախի բնակչության անվտանգության հստակ երաշխիքներ, ոչ թե այնպիսի, որ արդյունքում փառուխներ լինեն և այս ամենից բխեցնել կարգավիճակը»։ Դիտարկմանը, որ ձեզ երաշխիքներ ոչ թե միջազգային հանրությունը պետք է տա, այլ Ադրբեջանը, Վահագն Ալեքսանյանն ասաց. «Միջազգային հանրությունը պետք է ստիպի տալ այդ երաշխիքները»։
    09:41
    19.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իջևանի նորընտիր քաղաքապետը ծառայողական թանկարժեք ավտոմեքենա է գնել․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է․ «Հանրային միջոցների հաշվին ավելորդ ճոխությունները մերօրյա իշխանությունների օրոք այլեւս գաղտնիք չեն, դրանք ժամանակ առ ժամանակ դառնում են հանրային քննարկման առարկա` ապացուցելով, որ լավ ապրելու ցանկություն ունեն բոլոր ժամանակների իշխանությունները եւ հատկապես՝ փողոցից իշխանության եկածները։ Հիմնականում աչքի է զարնում տարբեր պաշտոնյաների սերն առ թանկարժեք ավտոմեքենաներ։ Պարզվում է՝ թանկարժեք ավտոմեքենաների հանդեպ թուլություն ունեն ոչ միայն ՀՀ վարչապետն ու ԱԺ նախագահը, այլեւ ավելի ցածր կալիբրի պաշտոնյաները, օրինակ՝ Իջեւանի նորընտիր համայնքապետ Արթուր Ճաղարյանը։ Նա դեռեւս համայնքապետի պաշտոնակատար եղած ժամանակ՝ 2021 թվականին, ձեռք է բերել «Տոյոտա Պռադո» մակնիշի ծառայողական ավտոմեքենա, այն դեպքում, երբ համայնքապետարանն ունեցել է մեկ այլ՝ մի քիչ ավելի ցածր դասի «Տոյոտա»։ Սակայն ուշագրավ է, որ Իջեւանի համայնքապետարանի գնումների տեղեկագրի մեջ այս մասին ոչ մի ինֆորմացիա չկա, եւ, առհասարակ, 2020-ից այս կողմ որեւէ գնման մասին տեղեկություն չկա։ Այնինչ բոլոր գնումները պետք է հրապարակվեին, քանզի որեւէ իշխանություն հանրային միջոցների ծախսը չպետք է թաքցնի հանրությունից, առավել եւս՝ արդարության մասին լոզունգներով իշխանության եկած ՔՊ-ականները։ Իջեւանի ավագանու նիստերի հրապարակված արձանագրությունների մեջ կարելի է տեսնել, որ համայնքի ավագանին թույլատրել է վաճառել համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող «Մերսեդես Ս500» մակնիշի ավտոմեքենան, համայնքի հաշվեկշիռ է ընդունել նվեր ստացած ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա, սակայն ոչ մի խոսք «Տոյոտա Պռադոյի» մասին։ Այսինքն, անգամ եթե նվիրատվություն է, պետք է համայնքի ավագանու նիստում դա ներկայացվի, եւ այն գրանցվի որպես համայնքային գույք։ Կարելի է միայն ենթադրել, թե ինչու է հանրությունից թաքցվում գնված թանկարժեք ավտոմեքենան։ Մենք զանգահարեցինք Իջեւանի քաղաքապետի մամուլի խոսնակին, ով մեզ հետ զրույցում նշեց, որ քաղաքապետ Արթուր Ճաղարյանը, իրոք, 2021 թվականի օգոստոսի 2-ին ձեռք է բերել TOYOTA LC 150 4.0 GAS 2013 թվականի «Պռադո» ավտոմեքենա: Այն հարցին, թե ինչու համայնքապետարանի գնումների տեղեկագրում կամ ավագանու որոշումների մեջ նշված չէ այս մասին, եւ ինչն է պատճառը, որ մի քանի մոդել ցածր ավտոմեքենան նորով է փոխարինվել, քաղաքապետի խոսնակն ասաց, որ հարցերն ուղղենք գրավոր: Նշենք, որ վերոնշյալ ավտոմեքենայի արժեքը սկսվում է 30 հազար դոլարից»»:
    09:38
    19.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ազատության հրապարակում սպասում են «անկախության սերնդին». կարմիր ժապավենների ակցիա
    Խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմությունը միավորվում է ընդդեմ Նիկոլ Փաշինյանի իշխանության: Ազատության հրապարակ Հայաստանի ու Արցախի անվտանգային կարմիր գծերը խորհրդանշող կարմիր ժապավեններ են տարել «5165» շարժման անդամներն ու միացել փողոցային պայքարին:
    09:32
    19.04.22
    Ավելին
2022-04-18
  • Միջազգային
    Սահմանները չպետք է փոխվեն, սիոնիստները պետք է հեռանան. Թեհրանի երկու պայմանը
    Իրանից ահազանգում են, որ Արցախից բռնազավթած մերձարաքսյան գոտին Ադրբեջանը կարող է տրամադրել Իրանի համար թշնամական երկրների գործողությունների համար: Իրանն ակնարկում է, որ տարածաշրջանում սինոնիստների գտնվելու մասին փաստեր ունի: Իրանցի մի գեներալ պնդել է, որ սիոնիստները փորձում են փոխել մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական դասավորությունը:
    22:19
    18.04.22
    Ավելին
  • Հասարակական
    Մինուսներ՝ կենսաթոշակային հաշիվներում. ո՞վ է թիմ մեկ մեղավորն ու պատասխանատուն
    Տասնյակ քաղաքացիներ կուտակային կենսաթոշակների եռամսյակային հաշիվներում կորուստներ են հայտնաբերել: Աշխատանքի ևս սոցիալական հարցերի նախարարությունն արձագանքել է խնդրին, որպես պատճառ նշել՝ արտարժույթի տատանումը: Բայց արտարժույթը միշտ էլ տատանվել է, նկատում են տնտեսագետները: Նրանք չեն հիշում դեպք, որ նախկինում ոչ թե պլյուս, այլ մինուս լինի կուտակային կենսաթոշակի հաշվեկշռում:
    22:18
    18.04.22
    Ավելին
  • Հասարակական
    «Էթանք թուրքի հետ միանանք հա՞, էլ ինչի՞ ենք ապրում». գյումրեցիները՝ Փաշինյանի հայտարարության մասին
    Գյումրիում կարծում են, որ Հայաստանի ու Արցախի համար այս օրհասական պահին՝ 88-ի զարթոնքի նման նոր շարժում է պետք: «Չպետք է թույլ տանք, որ Արցախի կարգավիճակի հարցում նշաձող իջեցվի»,-ասում են նրանք: «Հայլուր»-ն այս անգամ հարցախույզ է արել Գյումրիում: Շատերի կարծիքով Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա, բայց նախ ուզում են իմանալ, թե որն է ընդդիմության գործողությունների պլանը:
    22:17
    18.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Զոհասեղանին դրված ա Հայաստանի պետությունը». Ազատության հրապարակում ապակենտրոն պայքար է
    Առավոտյան Ազատության հրապարակում անժամկետ հացադուլ են սկսել 44-օրյա պատերազմի 2 մասնակից: Փաշինյանի ելույթը տագնապած են տղաները, որ կարող է հանկարծ Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում: «Մեր գիտակցությունը դա չի ընդունում»,- ասում են նրանք: Կեսօրին Ազատության հրապարակում էին Փաշինյանի գլխավորած կառավարության նախկին անդամներ Վալերիյ Օսիպյանն ու Դավիթ Անանյանը: ՊԵԿ նախկին նախագահը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը սպառնում է Հայաստանի տնտեսությանը: Նրա խոսքով, իշխանափոխությունը պետք է լիներ 2020 թվականի նոյեմբերի 10-ի առավոտյան՝ կամովին:
    22:16
    18.04.22
    Ավելին
  • Հայաստան
    «Աստծո գոտին կապելու օրը». զատկական ավանդույթներ
    Այսօր Մեռելոց է՝ հանգուցյալների հիշատակին օր, որ հաջորդել է Հարության տոնին: Սակայն, ազգագրագետների խոսքով Սուրբ Զատիկի մասին անցյալ ժամանակով դեռ պետք չէ խոսել: Տոնն ավարտված չէ, առջևում Կրկնազատիկն է: Այն սովորեցնում է ճիշտ դաստիարակել երեխային, որ փոքրերը սիրո ու պատասխանատվության պակաս չունենան:
    22:15
    18.04.22
    Ավելին
  • Հայաստան
    Զոհված զինծառայողների հարազատները Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել
    Զոհված զինվորների ծնողներն այսօր հանցագործության մասին դիմում են տարել դատախազություն: Նրանց խոսքով՝ անցած շաբաթ խորհրդարանի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը ինքնախոստովանություն արեց, հայտնելով, որ կարող էր կանխել պատերազմը, որի արդյունքում զոհեր չէինք ունենա, բայց չի արել դա: ՑՈՐ-ի զորամասի զոհված տղաների հարազատները նկատում են, որ իրենց զավակների զոհվելու վերաբերյալ քրեական գործ կա, բայց մեղավորների ցուցակը՝ թերի է:
    22:13
    18.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Արմավիրի տներից մեկի տանիքում հայտնաբերվել է ինքնաձիգի 1788 փամփուշտ, նաև 3-ական նռնակ ու պայթուցիչ
    Ապրիլի 13-ին Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները զենքի և դրա փամփուշտների պահման և անվտանգության պայմանների հերթական ստուգման ընթացքում այցելել են Սարդարապատ գյուղի մի տուն: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։ Ստուգման ժամանակ հայտնաբերվել է ապօրինի որսորդական հրացան: Իսկ ապրիլի 14-ին Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տվյալներ, որ Շենավան գյուղի մի բնակիչ տանը պահում է ապօրինի զենք-զինամթերք: Դեպքի վայրի զննությամբ 55-ամյա տղամարդու տան տանիքում հայտնաբերվել է ինքնաձիգի 1788 փամփուշտ, նաև` երեքական նռնակ ու պայթուցիչ: Նշանակվել են փորձաքննություններ: Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են:
    18:35
    18.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Արմեն Գրիգորյանը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին
    Ապրիլի 18-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերի հետ հանդիպմանը ներկայացրել է վերջերս ադրբեջանական զինված ուժերի ներխուժման արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: ԱԽ քարտուղարը նաև վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորման համար: Համանախագահ Էնդրյու Շոֆերն ընգծել է, որ ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում իր ստանձնած մանդատին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում խաղաղության հաստատման և անվտանգային հարցերի շուրջ: Էնդրյու Շոֆերին ընդունել է նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
    18:32
    18.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչու՞ է Փաշինյանը շտապում կնքել Ադրբեջանի հետ «խաղաղ» կոչվող պայմանագիրը
    Zham.am-ը գրում է. Երբ Ադրբեջանի կողմից առաջարկվեց Հայաստանին «խաղաղության» պայմանագրի հինգ կետանոց առաջարկը, շատերը կանխատեսում էին, որ հայկական կողմը այս կամ այն պատրվակով դա պիտի մերժեր: Քանզի դա էր նաև ենթադրում դիվանագիտական գործընթացի խաղի կանոնը: Հայկական կողմի առաջարկը մերժեց Ադրբեջանը, վերջինիս առաջարկը պիտի մերժեր Հայաստանը, որպեսզի, այսպես կոչված «երրորդ» կողմը կարողանար առաջարկեր «փոխզիջումային» տարբերակ, որն էլ կարող էր որպես հիմք ըմդունվել թե Երևանի, և թե Բաքվի կողմից: Սակայն շատերի համար զարմանք առաջացրեց, երբ Նիկոլ Փաշինյանը միանգամից հայտարարեց, որ «...համաձայն է Ադրբեջանի հինգ կետանոց առաջարկներին...»: Ճիշտ է, հետո հայտարարվեց, թե դրանք պիտի «լրացվեն» այլ պայմաններով, սակայն բոլորի համար էլ պարզ էր, որ դա հայկական կողմից ձևական բնույթի հայտարարություն էր: Քանզի եթե Երևանը ինչ-որ արժեքավոր լրացում ունենար, ապա պիտի հստակ նշեր թե ինչի մասին է խոսքը: Մինչդեռ, երբ լղոզված և անորոշ ձևակերպումներ են կատարվում, դա նշանակում է, որ պաշտոնական Երևանը համաձայն է Բաքվի առաջարկին, պարզապես ուզում է ձևական լրացումներով հանդես գալ, որպեսզի «կապիտուլյացիայի» չնմանվի իր պահվածքը: Բայց դիվանագիտական հարթակներում Փաշինյանի պահվածքը հենց այդպես էլ ընկալվեց: Ընդորում այդպես ընկալվեց թե Մոսկվայում, թե Բրյուսելում, և թե Վաշինգտոնում: Իսկ դա նշանակում է, որ այդ կենտրոնները էապես վերանայելու են իրենց մոտեցումները, թե ղարաբաղյան խնդրի հարցում, թե Հայաստանի հետ հարաբերություններում: Նույնիսկ մակերեսի վրա տեսանելի է Փաշինյանի ոչ կոմպետենտ պահվածքը, ով ցույց է տալիս համաշխարհային հանրությանը, որ պատրաստ է արմատական զիջումների գնալ ղարաբաղյան խնդրի մասով: Սակայն քաղաքականության մեջ գործում է շախմատի ոսկե կանոնը, եթե ձեռք ես տվել, քայլ ես կատարել, ապա հետ դարձ չի լինելու: Նույնը քաղաքականության մեջ, եթե հայտարարում ես, որ պիտի զիջես Ղարաբաղի հարցում, որպեսզի պատերազ չլինի, ապա վաղը պիտի զիջես նաև Սյունիքի հարցում, հետո մյուս հայկական տարածքների հարցում, որպեսզի պատերազմ չլինի: Այդ ժամանակ միջազգային հանրությունն այլևս Հայաստանին չի դիտարկելու որպես գործընկեր, առավելևս դաշնակից: Դրանից հետո Հայաստանը դառնալու է միջազգային հանրության համար «հումանիտար տարածք», որտեղ կարելի կլինի խոսել բացառապես այդ տարածքում ապրող բնակիչների իրավունքների մասին: Հասկանու՞մ է արդյոք Փաշինյանը, թե ինչ արհավիրքի մեջ կարող է հայտնվել երկիրը իր քայլերի արդյունքում: Կարծում ենք, որ՝ ոչ, նրա տեսակի մարդիկ ունակ չեն ընկալելու այդպիսի խնդիրները: Միաժամանակ, նա շտապում է իրականացնել իր մտադրությունները, քանզի ամենայն հավանականությամբ, դա է Թուրքիայի կողմից հիմնական նախապայմանը Երևանի հետ բանակցային գործընթացում: Եթե այդ ծրագիրը ձախողվի, ապա Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը և Փաշինյանի «խաղաղ» դարաշրջանը կհայտնվի օդում կախված: Իսկ այդ «դարաշրջանի» բացման հարցը դարձել է Փաշինյանի միակ «այցեքարտը», որով նա փորձում է հիմնավորել հանրությանը իր պետկականության մասին: Սա է իրականությունը:
    18:04
    18.04.22
    Ավելին
  • Հայաստան
    «Նոր Զովք» սուպերմարկետի պահեստում հրդեհ է բռնկվել
    Ապրիլի 18-ին, ժամը 17։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 56 հասցեում գտնվող «Նոր Զովք» սուպերմարկետի պահեստում։
    17:59
    18.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Գազպրոմբանկ»-ի նախկին փոխնախագահ Վլադիսլավ Ավաևը սպանել է կնոջն ու դստերը, ապա ինքնասպան եղել
    Գազպրոմբանկ»-ի նախկին փոխնախագահ Վլադիսլավ Ավաեւը սպանել է կնոջն ու դստերը, իսկ հետո ինքնասպան եղել Մոսկվայում 47-ամյա Ելենայի, 51-ամյա Վլադիսլավի եւ նրանց 13-ամյա դստեր՝ Մարիայի մարմինները հայտնաբերել են բնակարանում, բոլորի մոտ հրազենային վնասվածքներ են եղել: Ավաեւի ձեռքին ատրճանակ է եղել, իսկ բնակարանը` ներսից փակ։
    17:53
    18.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոստիկանությունը հացադուլ անող պատերազմի մասնակիցների առողջության վրա թքած ունի. Արսեն Բաբայան
    «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ, առավոտյան, ինչպես գիտեք, Ազատության հրապարակ են եկել հացադուլ հայտարարած 44 օրյա պատերազմի մասնակից երիտասարդներ: Ոստիկանության հետ բանակցում եմ, որպեսզի ընդամենը մեկ հովանոց տեղադրենք, որպեսզի տղաները կարողանան կեսօրից ուժեղ արևից պաշտպանվեն: Ցավոք՝ ոստիկանությունը համառորեն մերժում է նույնիսկ հաշվի չառնելով տղերքի առողջությունը: Հովանոցը մենք կարող ենք տեղադրել օրենքի ուժով և ոստիկանությունը որևէ իրավունք չունի մերժելու մեր օրինական գործողությունները: Մենք այսպիսի՞ ոստիկանություն ենք երազել»,-նշել է նա:
    17:36
    18.04.22
    Ավելին