Լրահոս

2022-04-19
  • Img default alt hy
    Հասարակական
    ՄԻՊ-ը հացադուլ հայտարարած տղաներին կոչ է արել դադարեցնել այն
    Կիրակի երեկոյան, երբ եղել է հավաքի հետ կապված խնդիր, ու 5 հոգու բերման ենթարկելու դեպք, ՄԻՊ-ի ներկայացուցիչները կապ են հաստատել ոստիկանության հետ, հաջորդ օրն առավոտյան գրությամբ ոստիկանությունից լրացուցիչ պարզաբանումներ ենք պահանջել, այն պայմաններում, երբ Պաշտպանին որեւէ բողոք չէր ներկայացվել: ԱԺ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովում հայտարարել է Հայաստանի ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը: «Մենք հետեւում ենք պրոցեսին, եւ կարծում ենք՝ բոլոր պայմանները պիտի ստեղծվեն, որպեսզի ապահովվեն հավաքի մասնակիցների իրավունքների իրացումը: Այսօր պաշտպանի ներկայացուցիչները իմ հանձնարարությամբ եթե չեն այցելել, ապա կայցելեն հացադուլ հայտարարած, պատերազմի մասնակից երկու տղաներին: Ուզում եմ իրենց առողջական վիճակի հետ կապված խնդիրներին ծանոթանալու, եւ ըստ անհրաժեշտության մեր կոնտակտները փոխանակելու: Որովհետեւ ինչպես գիտեք, Պաշտպանի հաստատությունը 24-7 ռեժիմով աշխատում է եւ այս տղաներն են, որ առաջին բենեֆիցիարը պետք է լինեն այդ աշխատանքի եւ ծառայությունների: Ուզում եմ օգտվել առիթից կոչ անելու՝ դադարեցնել հացադուլը, որովհետեւ կարծում եմ՝ հայրենիքի պաշտպանությանն իրենց պատվախնդիր մասնակցությամբ պայմանավորված, մենք մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները չպետք է լուծենք հացադուլով, պետք է լուծենք համատեղ կառուցողական աշխատանքով»:
    14:15
    19.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ազատության հրապարակում սպասում են «անկախության սերնդին». հավաք-նստացույց
    Ազատության հրապարակում երրորդ օրն է նստացույց-հավաք է: Երեկվանից հացադուլ հայտարարած 44-օրյա պատերազմի մասնակիցները, որ գիշերն անցկացրել են Ազատության հրապարակում՝ պնդում են, որ անկախության սերունդը պետք է դուրս գա փողոց, և իր վճռական խոսքը ասի, քանի որ այդ սերունդն է այս պայքարի շահառուն:
    14:12
    19.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ կստորագրվի․ մանրամասներ՝ Պուտին-Փաշինյան հանդիպումից
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն: «Այսօր նախագահի օրվա գլխավոր իրադարձությունը Հայաստանի վարչապետ Փաշինյանի պաշտոնական այցն է: Նախատեսում են շատ ինտենսիվ շփումներ Ռուսաստանի կառավարության մակարդակովով: Այնտեղ փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ կստորագրվի», - ասել է Պեսկովը:
    14:04
    19.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մարիան ու բոլոր երեխաները պետք է անվտանգ ապրեն իրենց սեփական երկրում․ Վանեցյան
    Ազատության հրապարակում նստացույց անող Արթուր Վանեցյանը լուսանկար է հրապարակել՝ գրելով․ «Մարիան ու բոլոր երեխաները պետք է անվտանգ ապրեն իրենց սեփական երկրում։ Միացեք»։
    13:44
    19.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ալիևը հանդիպել է Տոյվո Կլաարի հետ
    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում հանդիպել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Այդ մասին հաղորդում Է Sputnik Азербайджан-ը: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում: Հիշեցնենք, որ Երևան այցից հետո Բաքու կայցելի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը:
    13:29
    19.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «5165»-ը միանում է Փաշինյանի հրաժարականը պահանջելու գաղափարի շուրջ
    «5165» կուսակցության առաջնորդ Կարին Տոնոյանը հայտարարել է, որ կուսակցությունը ժամանակավորապես դադարեցնում է գործունեությունը և համախմբվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու և Հայաստանը ճգնաժամից հանելու գաղափարի շուրջ: Տոնոյանն ընդգծել է, որ այս պայքարը վեր է կուսակցական, խմբային շահերից, և իրենք պայքարի են դուրս եկել հանուն հայրենիքի, հանուն Արցախի, հանուն հարատևման։ Հիշեցնենք, որ ապրիլի 18-ից Երևանի Ազատության հրապարակում «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը նստացույց է իրականացնում:
    13:20
    19.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչպես են ուղեկցել Փաշինյանին Մոսկվայում. «Известия»-ն տեսանյութ է հրապարակել
    Ռուսական Известия թերթը հրապարկել է տեսանյութ՝ ցույց տալով, թե ինչպիսի մեծ ավտոշարասյուն է ուղեկացում ՌԴ ժամանած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նախատեսվում է Հայաստանի վարչապետի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Պուտինի հետ բանակցությունների օրակարգում է երկու երկրների ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների զարգացումը։ Քննարկման թեմաներից մեկը լինելու է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների իրականացումը։
    13:12
    19.04.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 19.04.22
    12:05
    19.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱԱԾ-ն առաջարկում է անձնական բժիշկ տրամադրել Ազգային ժողովի նախագահին
    Ազգային անվտանգության ծառայությունն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Նախագծով առաջարկվում է, բացի նախագահից ու վարչապետից, անձնական բժիշկ տրամադրել նաև Ազգային ժողովի նախագահին։ «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայումս օրենքի ուժով Հանրապետության նախագահի և վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, մինչդեռ անհասկանալի տրամաբանությամբ՝ նման երաշխիք նախատեսված չէ բարձրագույն ներկայացուցչական մարմնի, այն է՝ Ազգային ժողովի նախագահի համար, առաջարկվում է ընդլայնել նշված երաշխիքի ծավալը (սահմանվում է, որ հիշատակված պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքների անդամների (ամուսին, զավակ, ծնող) համար ապահովվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Կառավարության սահմանած կարգով) և այն տարածել նաև Ազգային ժողովի նախագահի վրա», - նշված է նախագծի հիմնավորման մեջ։ Ըստ ԱԱԾ-ի՝ հիշյալ երաշխիքի ընդլայնումը պայմանավորված է վերոնշյալ պաշտոնատար անձանց ունեցած առանձնահատուկ դերակատարմամբ պետական իշխանության համակարգում, ինչպես նաև նրանով, որ ներկայումս հենց այդ պաշտոնատար անձինք են օրենքի ուժով օգտվում պետական պահպանությունից, իսկ առողջության պահպանումը որոշակիորեն փոխկապակցված է նաև անվտանգության հետ:
    11:55
    19.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Իշխանության ներկայացուցիչները հանրությանը շանտաժի են ենթարկում․ պատգամավոր
    Իշխանությունը փորձում է ամեն գնով հանրությանը համոզել, որ իր հռչակած «խաղաղության դարաշրջանը» կենսունակ է և որ մյուս ուժերը միայն պատերազմ են բերելու։ Սա հայտարարում է մի ուժ, ում պաշտոնավարման օրոք, 2020 թվականին, աղետալի 44-օրյա պատերազմ եղավ։ Սրա մասին խոսում է մի ուժ, ում օրոք, 2021 թվականի մայիսին ու նոյեմբերին Ադրբեջանը ներխուժեց Սյունիքի ու Գեղարքունիքի ուղղությամբ և օկուպացրեց ՀՀ ինքնիշխան տարածքը։ Խաղաղության առաջամարտիկի մասին խոսում է մի ուժ, ում օրոք, 2022 թվականին, Ադրբեջանը խախտեց նրա հետ ստորագրած համատեղ հայտարարությունը և առաջխաղացում ապահովեց Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի և Քարագլուխ լեռնաշղթայի նկատմամբ։ Ու այս ուժի ներկայացուցիչները հանրությանը շանտաժի են ենթարկում, թե բա գիտե՞ք, որ մենք գնանք խաղաղություն չի լինի։ Իսկ ձեր օրոք ե՞րբ է խաղաղություն եղել։
    11:31
    19.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լիովին աջակցում եմ Նիկոլ Փաշինյանի ջանքերին. Միշել
    Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախօրեին ունեցած հեռախոսազրույցին: «Զրուցեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ շարունակելու Բրյուսելում մեր վերջին քննարկումները: Լիովին աջակցում եմ նրա և խաղաղ, կայուն և անվտանգ Հարավային Կովկասի առաջմղմանն ուղղված բոլոր ջանքերին»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Միշելը:
    11:25
    19.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տիգրան Արզաքանցյանն ու Նատալյա Ռոտենբերգը ձու են կռվեցնում
    Նատալյա Ռոտենբերգն ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ինքն ու ամուսինը՝ Տիգրան Արզաքանցյանը, Սուրբ Զատկի տոնին ձու են կռվեցնում։
    11:08
    19.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ովքեր են Նիկոլ Փաշինյանի հետ պաշտոնական այցով մեկնել Ռուսաստանի Դաշնություն
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու երկրների առաջնորդները կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր: Անդրադարձ կկատարվի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին: Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ին հանդիպում կունենա նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Ռուսաստանի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Նախատեսված է նաև վարչապետի այցը Նիժնի Նովգորոդ: Նիկոլ Փաշինյանի հետ միասին ՌԴ են մեկնել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նախարարներից վարչապետի հետ Մոսկվա են մեկնել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։ Կառավարական պատվիրակության կազմում է նաև Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
    11:01
    19.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանի և Արցախի վերականգնման համար շատ կարևոր է տեսնել ավելին, քան Նիկոլի հեռացումն է․ Հովհաննիսյան
    Այլընտրանքային նախագծեր խմբի համակարգող Վահե Հովհաննիսյանը գրում է․ «1. Վարչապետ Փաշինյանի ելույթը երկրում նոր վիճակ է ստեղծել, լրիվ նոր իրականություն։ Հին կյանքը չկա։ Չեն գործում հին պատկերացումները, և մեզնից պահանջվում է՝ դառնալ իրավիճակին համարժեք։ 2. Այս ելույթից հետո առաջացել է իշխանության ճգնաժամ, որը տրամաբանական է։ Այդպես կլիներ ցանկացած երկրում։ Ի՞նչ լուծում կստանա այս ճգնաժամը, այս պահին դժվար է ասել, բայց առանց լուծման չի մնալու։ 3. Ելույթին ծափահարած ԱԺ մեծամասնությունըկորցրել է «իշխող ուժ» կոչվելու բարոյական լեգիտիմությունը։ Սա լավ չէ, որովհետև առաջանում է լարվածության նոր օջախ, բայց սա փաստ է։ Չի հասկացվում, թե այժմ ինչպես է հնարավոր 3 խմբակցությունների միասնական աշխատանքը։ Մեծ հաշվով կա երկու տարբերակ՝ կա´մ նոր ընտրություններ, կա´մ նոր մեծամասնություն։ 4. Ստեղծված իրավիճակը մոտ է պետականության ճգնաժամի, հետևաբար՝ պետք է բացառել հիստերիան, զերծ մնալ «ավելի հայրենասեր» երևալու մղումից։ Հակաիշխանական համակարգից հնչող ձևակերպումները և քայլերը պետք է լինեն սառը, պրագմատիկ։ Նիկոլին անիծելը քաղաքական և պետական գործունեություն չէ։ Անհիմն հայրենասիրական կենացները նիկոլականության հակառակ դրսևորումն են։ Նիկոլը գնալու է, բայց պետություն պահելու համար պահանջվում է պետական մտածողություն։ 5. Նիկոլի հեռացումը մեխանիկորեն չի ենթադրելու հայանպաստ լուծումներ։ Հեռացումից հետո այդ լուծումներին դեռ պետք է հասնել՝ խելամիտ քայլերով։ Մենք գտնվում ենք շատ բարդ վիճակում և ունենք խնդիր՝ խուսափելու վատագույն սցենարներից։ Հենց այս պահից սկսած՝ հակաիշխանական համակարգերը պետք է հստակ ուղերձներ հղեն դաշնակիցներին, միջնորդներին, հարևաններին, հակառակորդին։ Ավելին, հակաիշխանական ճամբարում հենց այս պահին ձևակերպված և հնչեցված խելամիտ ուղերձները կհեշտացնեն Նիկոլի հեռացումը։ 6. Նիկոլը ներկայացրել է իր տեսլականը։ Պետք է ձևակերպվի դրան այլընտրանքային տեսլական։ Դա չպետք է լինեն պարզապես հայրենասիրական կենացները՝ առանց հստակ, պրագմատիկ հաշվարկի։ Դա պետք է լինի Արժանապատիվ, կայուն խաղաղության փաթեթը, որտեղ քաղաքացին կտեսնի իր, իր ընտանիքի, պետության վաղվա հեռանկարը։ Հայ ժողովրդին պետք է ներկայացնել Հայաստանի հետպատերազմական վերականգնման ամբողջական ծրագիր։ Այստեղ մենք կորցրել ենք շատ կարևոր ժամանակ, ընդդիմությունը դա պետք է աներ ամիսներ առաջ։ Հիմա ամենայն հավանականությամբ դա անել հնարավոր կլինի միայն նոր քաղաքական ձևաչափի ստեղծման դեպքում։ 7. Երկրում պետք է փոխվի նարատիվը։ Նիկոլին հաջողվել է աղետից հետո ձևավորել հանրային մոլորություն, թե ինքը խաղաղությունն է, մնացածը՝ պատերազմը։ Սա հրեշավոր մոլորություն է, բայց հանրության բավականին մեծ շերտերի մոտ այն առկա է։ «Խաղաղություն՝ ազգային շահերի պահպանմամբ» նոր նարատիվը պետք է հասանելի դարձնել բոլորին 8. Նիկոլի ելույթում ակնհայտ նկատվում էին հակառուսական նոտաներ։ Ավելին, այս պրոցեսի մեջ նա հավանորեն ստիպված է լինելու մի պահի «գցել» կամ Ռուսաստանին կամ Արևմուտքին։ Երկու տարբերակն էլ Հայաստանի համար աղետ կարող են դառնալ։ Դատելով նրբերանգներից՝ կարելի է ենթադրել նրա նախապատվությունները։ 9. Եթե այդ ելույթը դառնա իրականություն, ապա Հայաստանը կարող է վերածվել հակառուսական նոր, սուր պլացդարմի։ 10. Հայաստանի և Արցախի վերականգնման համար շատ կարևոր է տեսնել ավելին, քան Նիկոլի հեռացումն է։ Սա նշանակում է՝ լայն կոնսոլիդացիոն ներուժով ձևաչափեր, նոր քաղաքական միտք, նոր պատկերացումներ, նոր դեմքեր։
    10:54
    19.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վտանգը կդառնա կործանարար, եթե թույլ տանք մեզ համոզեն, թե անելանելի վիճակի մեջ ենք, իսկ պայքարն անիմաստ է․ Թաթոյան
    Վտանգը կդառնա կործանարար, եթե թույլ տանք մեզ համոզեն, թե անելանելի վիճակի մեջ ենք, իսկ պայքարն անիմաստ է: Դա հեշտ է, երբ հասարակությունը պառակտված է, իսկ ներքին համերաշխությունը՝ խաթարված։
    10:42
    19.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դիպուկահարնե՞ր, թե՞ օպերատորներ Օպերայի տանիքին. «Ժողովուրդ»
    Օպերայի տանիք հետաքրքրասեր այդ մարդկանց ըստ երեւույթին իշխանությունն էր գործուղել՝ հաշվելու հավաքվածներին ու վերեւից տեսնելու, թե հրապարակում ինչ է կատարվում։ Թե ում թուլտվությամբ էին այդ մարդիկ Օպերայի տանիք բարաձրացել (ոչ բոլորին է հասանելի այդ տարածքը), մեզ պարզել չհաջողվեց։
    10:37
    19.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մարդ կատու ա գցում մեքենայի տակ, սրտին դարդ ա լինում, բա Նիկոլը ոնց 7000 էրեխու գլուխ կերավ․ Գևորգ Պետրոսյան
    Ես հավատում եմ պարոն Վանեցյանին, ինքը լուրջ թիմ ունի, և ես կարծում եմ, որ այս պայքարը ավարտվելու է հաջողությամբ», երեկ Ազատության հրապարակում անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է Գևորգ Պետրոսյանը։ «Ես երբեք որևէ մեկի շահը չեմ սպասարկել, սա քաղաքական ուժի պայքար չի, սա քաղաքական դիվիդենդ շահելու պայքար չի, սա իշխանության պայքար չի, սա պետականափրկության պայքար է։ Այսօր զոհասեղանին դրված է Հայաստան պետությունը, մեր պետականությունը, որը պետք է հետաքրքրի և՛ մեր ներքին բնակչությանը, և՛ սփյուռքին։ Ես կոչ եմ անում բոլորին միանալ և Փաշինյանին վռնդել իշխանությունից, քանի որ նա լրիվ ձախողել է պետական կառավարման գործընթացը։ Այսօր ինքն էլ չգիտի, թե ինչով է զբաղված։ Այսօր որ համայնքում ուրիշ թեկնածու է հաղթում, վերցնում քրեական գործ են հարուցում, տանում-պատժում են։ Ո՞ր համայնքում է այսօր Նիկոլ Փաշինյանը հանդարտություն ապահովել, թողել, որ ժողովրդի ձայնը հասնի նպատակին, բայց չէ՞ որ Սահմանադրության երկրորդ հոդվածն ասում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին»,- ասել է Պետրոսյանը։
    10:28
    19.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԲՏԱ նախարարությունը մնացել է «անտերուդուս»․ «Փաստ»
    «Փաստ» թերթը գրում է. «Նախագահ ընտրվելու հետ կապված՝ Վահագն Խաչատուրյանի հրաժարականից հետո ԲՏԱ նախարարի պաշտոնը տևական ժամանակ թափուր է: Կառավարության «կուլիսներում» խոսում են, որ «քայլողների» շարքերում այդ պաշտոնին համապատասխան գրագետ, «խելքը գլխին» թեկնածու չկա։ Մյուս կողմից՝ հնարավոր չի լինում «դրսից» նախարար նշանակել, քանզի, «Փաստ» թերթի տեղեկություններով, ոլորտից գաղափար ունեցողները կտրուկ հրաժարվում են ինչ-որ կերպ ասոցացվել այս իշխանության հետ և պատասխանատվություն կիսել։ Այստեղ առկա է մի քանի հանգամանք: Նախ՝ սա պայմանավորված է ֆինանսական գործոնով, քանի որ պրոֆեսիոնալ և ոլորտում կայացած մարդիկ բավականին լուրջ եկամուտներ ունեն, և ստացվում է, որ հա՛մ իրենց եկամուտներից են զրկվում, հա՛մ վարկաբեկվում են այս իշխանության հետ ճանապարհ անցնելով։ Երկրորդ՝ նրանց աչքի առջև է թեկուզ հենց Հակոբ Արշակյանի դառը փորձը, որը ժամանակին աշխատում էր ՏՏ ոլորտում, քիչ թե շատ պրոֆեսիոնալ էր համարվում և ուներ որոշակի հեղինակություն ոլորտում։ Այնինչ, դառնալով քաղաքական թիմի ու կառավարության անդամ (ԲՏԱ նախարար), շատ արագ վարկաբեկվեց՝ պրոֆեսիոնալից դառնալով շարքային քաղաքական գործիք։ Եվ երրորդ՝ նշյալ անձինք, լինելով գիտակից մարդիկ, հասկանում են, որ ներկա տուրբուլենտ փուլում Փաշինյանի՝ իշխանության ղեկին մնալը գնալով անհավանական է դառնում, ուստի չեն ցանկանում դառնալ պատմության ամենակարճաժամկետ պաշտոնավարած նախարարը: Մի խոսքով, արդյունքում ԲՏԱ նախարարությունը մնացել է «անտերուդուս» վիճակում, այսինքն, բարձիթողի վիճակում է մի ոլորտ, որը Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության կողմից իբր թե համարվում էր տնտեսության «լոկոմոտիվը»»։
    10:08
    19.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մահացել է հրապարակախոս Վահան Իշխանյանը
    Մահացել է հրապարակախոս Վահան Իշխանյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Ռուզաննա Խաչատրյանը։ «Դժվար, բարդ, բայցև ազնիվ, սկզբունքային, խորը մարդ։Վահան Իշխանյան, հանգչիր խաղաղությամբ...»,-գրել է նա։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/247ef63e405b191fe73f78cbefbe53e6?fbclid=IwAR1sRCq8cGbfAtynZijbaqW_CvbmqNvG5g-7EIrtfvEyMQbA_L2N7JZmbM8 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    10:04
    19.04.22
    Ավելին