Լրահոս
2022-04-29
-
ՍպորտԱդրբեջանցի մարզիկները չեն գա Երևան․ որոշել են չմասնակցել Երևանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանըՀայաստանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությանն Ադրբեջանը չի մասնակցի: Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան նիստ է գումարել և որոշում է կայացրել չմասնակցել Երևանում կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնությանը:Ավելին10:3529.04.22 -
ՀայաստանԽորհրդարանի ղեկավարությունը որոշել է ճագարներ բազմացնել․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ում երեկվանից ճագարներ են հայտնվել։ Խորհրդարանի ղեկավարությունը որոշել է ավտոպարկը թարմացնելուց զատ՝ նաեւ ֆերմա հիմնել` ճագարներ բազմացնել։ Մինչ այս ԱԺ այգում կենդանական աշխարհից սկյուռների կարելի էր հանդիպել, հիմա՝ նաեւ ճագարների։ ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանն ասաց, որ ճագարները ձեռք են բերվել աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանի անձնական միջոցներով, դրանք 7-ն են։ «Քանի որ այս պահին ԱԺ այգում իրականացվում են լանդշաֆտային փոփոխություններ, կանչապատում, այդ ճագարները դիտվելու են որպես դեկոր։ Դրանք նաեւ հունիսի 1-ին մանուկների համար նախատեսվող միջոցառման շրջանակներում են բերվել այգի»։ Քանի որ ճագարներն արագ են բազմանում, վտանգ կա, որ հետագայում այգուց կտեղափոխվեն շենք եւ առանձին ֆրակցիա կձեւավորեն»:Ավելին10:2829.04.22 -
Մամուլի տեսությունՕրվա մամուլի 5 կարևոր լուրերն են«Հրապարակ» Մայիսի 1-ին՝ ժամը 16:00-ին հուժկու հանրահավաք Երեւանում: «Ժողովուրդ» Զոհված զինծառայողների ծնողների աղմուկը հանգստացնելու համար ոչ կմերժեն նրանց միջնորդությունը, ոչ էլ այս փուլում կբավարարեն: «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի գործուղումներին նորից սկսել են նրա հետ մեկնել ընտանիքի անդամները: Մի ժամանակ կինն էր մեկնում, հիմա՝ որդին։ «Հրապարակ» ԱԺ-ում ճագարներ են հայտնվել: «Ժողովուրդ» Քաղաքական իշխանությունները քննարկում են իրենք էլ իրենց հերթին հանրահավաք նախաձեռնել: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ:Ավելին10:1129.04.22 -
ՀասարակականՓաշինյանը գործուղումների է մեկնում ընտանիքի անդամների հետ. Աշոտիկին տեսել են Նուր-Սուլթանում շրջելիս․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի գործուղումներին նորից սկսել են նրա հետ մեկնել ընտանիքի անդամները: Մի ժամանակ կինն էր մեկնում, հիմա՝ որդին։ Փետրվարի 24-25-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթան՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին կատարած ուղևորությանը, պարզվում է, մասնակցել է նաև Աշոտ Փաշինյանը։ Ղազախստանցի մեր հայրենակիցը պատմեց, որ Աշոտիկին` իր տարօրինակ հագուկապով, տեսել են Նուր-Սուլթանում շրջելիս։ Նրա հետ նաև ուղեկցող է եղել, որպեսզի «բան ասող» չլինի։ Մենք դիմեցինք կառավարության լրատվականին` խնդրելով ասել՝ Աշոտ Փաշինյանը հոր հետ մեկնե՞լ է Ղազաստան: Մեզ մի քանի օր շարունակ չէր հաջողվում այս պարզ հարցի պատասխանը ստանալ, ի վերջո` ասացին. «Չենք մեկնաբանում»՝ հասկացնելով, որ հերքել չեն կարող, չեն ուզում նաև հաստատել` Փաշինյանը պաշտոնական պատվիրակության մեջ չի եղել: Երևի ինքնաթիռում տեղ է եղել, ցանկացել է Նուր-Սուլթանը տեսնել` պապայի հետ, բյուջեի հաշվին մեկնել է»։Ավելին10:0729.04.22 -
Արտաքին քաղաքականությունՀայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն մայիսի 3-ինՀայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 3-ին` Վիեննայում։Ավելին10:0029.04.22 -
Քաղաքական13-ամյա տղան պատմում է՝ ինչպես են իրեն բերման ենթարկել «կարմիրբերետավորները»13-ամյա տղան պատմում է՝ ինչպես են իրեն բերման ենթարկել «կարմիրբերետավորները»Ավելին09:4429.04.22 -
Ծառայակցի կողմից արձակված կրակոցից 20-ամյա զինվոր է մահացել. ՊՆԱպրիլի 28-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, նախնական տվյալներով` համածառայակցի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեդրակի Սանոյանը (ծնվ.` 2002թ.): Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Սանոյանը մահացել է: Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար:Ավելին01:1429.04.22
2022-04-28
-
ՊՆ զորամասերից մեկում զինվոր է մահացել․ «ArmLur.am»ArmLur.am ի տեղեկություններով` քիչ առաջ ՀՀ ՊՆ զորամասերից մեկում զինվոր է մահացել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` ըստ նախնական վարկածի` զինվորներից մեկը զենքի հետ անզգույշ է վարվել, ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել մեկ այլ զինվոր: Վերջինիս հիվանդանոցի ճանապարհին մահացել է։Ավելին23:1928.04.22 -
ՏարածաշրջանԽոշոր հրդեհ է բռնկվել Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի «Ազեռսուն» արդյունաբերական պարկումՔիչ առաջ ուժեղ հրդեհ է բռնկվել Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի «Ազեռսուն» արդյունաբերական պարկում՝ Բաքվից 35 կմ հեռավորության վրա։Ավելին22:5828.04.22 -
Իրավական51 մարդ մեղադրվում է ուրիշ մեկին «ծանր վիրավորելու» համարՀայաստանի գլխավոր դատախազությունը հրապարակել է ծանր վիրավորանքի հատկանիշներով հարուցված քրեական գործերի վիճակագրությունը: Ըստ հաղորդագրության՝ 51 մարդ մեղադրվում է մեկ ուրիշին ծանր վիրավորելու համար:Ավելին22:5728.04.22 -
ՄիջազգայինԲուլղարիան ռուսական գազը փոխարինելու է ադրբեջանականով. ԵՄ որոշ երկրներ պատրաստ են ռուբլով վճարել«Գազպրոմ»-ը դադարեցրել է Բուլղարիա և Լեհաստան գազի մատակարարումը: Բուլղարիայի վարչապետը դժգոհել է, թե ինչու են հենց իրենց գազը կտրել, երբ բոլոր երկրեներն են հայտարարել, որ պատրաստ չեն ռուբլով վճարել ռուսական գազի համար:Ավելին22:5628.04.22 -
ՀասարակականԱշխարհի ամենագեղեցիկ ժպիտն ունեցող ՍոնանԱյսօր Արտաշատում տեղի է ունեցել Լեո-Պարոնյան խաչմերուկի ողբերգական վթարի հետևանքով մահացած Սոնա Մնացականյանի հոգեհանգիստը: Սգո սրահը լեփ լեցուն է եղել:Ավելին22:5528.04.22 -
ՔաղաքականԲաշ Ապարանից, Սարդարապատից, Տիգրանաշենից ու Իջևանից քաղաքացիները Երևան են գալիս՝ մեծ հանրահավաքիԱկցիայի մասնակիցների ընտրած ուղղությունները պատահական չեն: Այսօր Դրոյի շիրմաքարի մոտից երթը սկսած Ապարանի խումբը հիշեցրել է, որ Բաշ Ապարանի պաշտպանության ժամանակ թուրքական բանակը մեծ կորուստներ է ունեցել:Ավելին22:4928.04.22 -
Քաղաքական«Stop, Նիկոլ». հազարավոր քաղաքացիներ Փաշինյանին ասում են՝ «գնա»Խորհրդարանի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի խոսքով, ի տարբերություն 2018-ի իշխանափոխության, այսօր իրենք ոչ թե դագաղներ են տանում իրենց հետ, այլ Արցախի և Հայաստանի դրոշներ:Ավելին22:4828.04.22 -
ՀայաստանՌեկտորն արգելել է Արցախի դրոշը տեղադրել Հյուսիսային համալսարանում. «Երիտասարդի ձայնը»՝ բուհերի մոտԹեժ վիճաբանություն է եղել երիտասարդների ու ռեկտորի միջև, ակցիայի մասակիցները ստիպված են եղել ռեկտորին շրջանցելով համալսարանում ծածանել Արցախի դրոշը:Ավելին22:4828.04.22 -
Հասարակական«Հանուն Արցախի և Հայաստանի պայքարում բռնությունը տեղ չունի». ցուցարարները դատապարտում են բռնությունը«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, որ պատերազմից հետո սկանդալի կենտրոնում էր հայտնվել իր այն գրառման համար, թե հայերը մտել էին Ադրբեջանի տարածք և 26 տարի տիրել, հիմա հաղորդում է ներկայացրել ոստիկանություն: Մարտիրոսյանը պնդում է, որ երեկ Լեո-Պարոնյան խաչմերուկում ընդդիմության կազմակերպած երթի մասնակիցները իր ուղղությամբ շշեր են շպրտել, հայհոյել են:Ավելին21:3628.04.22 -
ՔաղաքականԱվելի կարևոր ա իմ երեխայի կյանքը. կառավարական ավտոշարասյունը չի նվազեցնում արագությունըՊարոնյան փողոցով երթևեկող վարորդներն ահազանգում են, որ ապրիլի 26-ին՝ հղի կնոջը վրաերթի ենթարկելուց հետո անգամ կառավարական ավտոշարասյուներն ուղեկցող ոստիկանական մեքենաները չեն նվազեցրել արագությունը:Ավելին21:3528.04.22 -
ՀասարակականՎրաերթի հետևանքով մահացած հղի կնոջ հոգեհանգիստը՝ ԱրտաշատումԱյսօր Արտաշատում տեղի է ունեցել Լեո-Պարոնյան խաչմերուկի ողբերգական վթարի հետևանքով մահացած Սոնա Մնացականյանի հոգեհանգիստը: Սգո սրահը լեփ լեցուն է եղել:Ավելին21:3428.04.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Ոչ թե ներողություն, այլ ծաղկեպսակ՝ Փաշինյանից. վրաերթի զոհ հղի կնոջ հոգեհանգիստըԱվելին20:3028.04.22