Լրահոս
2022-04-29
-
ԱրցախՀնարավոր չէ մի փաստաթուղթ, որը մերժի Արցախի ժողովուրդը. Արցախի նախագահԱրցախահայությունը ողջունում և ընդունում է խաղաղության օրակարգը, քանի որ արցախցիներից ավելի շատ խաղաղության գին իմացող, երևի թե չկա, Երևանում Հայաստանի վարչապետի Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Բայց մյուս կողմից էլ ուզում եմ արձանագրել, որ մենք ինքնորոշման իրավունքը, որը սկիզբ ենք դրել շարժման առաջին օրվանից, շեղվելու որևէ ուղղություն չենք տեսնում», - ասել է Հարությունյանը։ Արցախի նախագահը շնորհակալություն է հայտնել ձևավորված այն տեսակետի համար, որ ցանկացած թեմա, ցանկացած փաստաթուղթ քննարկվելու է Արցախի իշխանության հետ և դա լինելու է ժողովրդի տրամադրություններից բխող։ «Ուղղակի ուզում եմ արձանագրել, որ այլ ձև հնարավոր էլ չէ։ Այսինքն, հնարավոր չէ մի փաստաթուղթ, որը մերժի Արցախի ժողովուրդը։ Հասկանում ենք, որ երկար քաղաքական պայքար ունենք տանելու։ Եվ անվտանգային բաղադրիչը, որ այսօր ամենակարևորն է, բարեբախտաբար, ռուս խաղաղապահների միջնորդության վերջին ժամանակներում, կարծես թե, կայունացել է, և հնարավորություն է տալիս քննարկելու սոցիալ-տնտեսական ծրագրերը», - նշել է Արցախի նախագահը։ Նա ասել է, թե այս փուլում ամենակարևորը սոցիալ-տնտեսական ծրագրերն են։ «Որովհետև եթե Արցախում մարդ չլինի, ապա անիմաստ է դառնում քաղաքական պայքարը և անվտանգության մասին խոսելը։ Այն ծրագրերը, որոնք սկիզբ են դրվել պատերազմից հետո, շարունակվում են», - ասել է Արայիկ Հարությունյանը։Ավելին13:0929.04.22 -
ԻրավականՈստիկանությունը շարունակում է բերման ենթարկել քաղաքացիներին, 2-ին՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքովՈստիկանությունը Հանրապետության հրապարակից բերման է ենթարկել երկու քաղաքացու։ «Հրապարակից 2 անձ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով բերման է ենթարկվել», - Aysor.am-ին հայտնեցին ոստիկանությունից։ Եվս 9 քաղաքացի բերման է ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։ 182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։Ավելին12:5829.04.22 -
ՀասարակականՓաշինյանը բարձր է գնահատում, որ Արայիկ Հարությունյանն էլ է որդեգրում խաղաղության օրակարգԵրևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ քննարկվել է Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքը։ «Մենք կարևոր ենք համարել, որ Արցախի իշխանությունները լիարժեք տեղեկացված լինեն մեր ծրագրերի, անելիքների վերաբերյալ, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի վերաբերող բանակցությունների բավանդակությանը և ընթացքին, մարտահրավերներին և հնարավորություններին, այս սկզբունքը պահվել է միշտ և շարունակվելու է այդպես լինել», - հանդիպման մեկնարկին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար մեկ շահառուն Արցախն է և Արցախի ժողովուրդը։ «Հետևապես, այնպիսի բովանդակություն, որ բանակցվի և իրագործվի ծածուկ, ուղղակի անտրամաբանական է, և նման բան երևակայելն ուղղակի անհնար է», - ասել է վարչապետը։ «Բարձր եմ գնահատում Ձեր՝ վերջին շրջանում արած մի հայտարարությունը, որ Արցախի իշխանությունները նույնպես, ըստ էության, որդեգրում են խաղաղության օրակարգ։ Ուզում եմ ասել, որ խաղաղության օրակարգն ամենևին էլ պարտության օրակարգ չէ։ Խաղաղության օրակարգը պատերազմի արհավիրքը և պատերազմին հաջորդած դժվարությունները հաղթահարելու, ժողովրդի անվտանգությունը, իրավունքները, ապագան երաշխավորելու օրակարգ է և պիտի ասեմ, որ շատ դաժան, դժվար աշխատանքի արդյունքում պետք է արձանագրեմ, որ տեսնում եմ այն ճանապարհը, քայլերի հաջորդականությունը, որոնք մեզ պետք է հանգեցնեն այն հանգրվանին, որի մասին բարձրաձայնել ենք։ Այն է՝ Հայաստանի և Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների երաշխավորումը, և ինչպես նախկինում ասել եմ, շատ կարևոր սկզբունք կա, որ արցախցին ապրի Արցախում, իրեն համարի արցախցի և հայ։ Այս է այն օրակարգը, որ մենք համատեղ պետք է առաջ մղենք», - նշել է Նիկոլ Փաշինյանը։Ավելին12:3329.04.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 «Թուրքի դպրոցի վինետկա»՝ կառավարության մոտ. բերման ենթարկվածներ կան | 29.04.2022Ավելին12:3029.04.22 -
ՀասարակականՓաշինյանին թուրքական դպրոցն ավարտելու վինետկեն նվիրելու ակցիա իրականացրին երիտասարդները․ ԱշոտյանՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը քիչ առաջ անցկացրեց Նիկոլ Փաշինյանին թուրքական դպրոցն ավարտելու վինետկեն նվիրելու ակցիա։ Բացի վինետկայից մասնակիցները կառավարության շենքի մոտ թողել են նաև կարմիր թուրքական գլխարկներ։ Ոստիկանությունն ուժ է կիրառել, 10 հոգի կոպիտ կերպով բերման է ենթարկվել:Ավելին12:2129.04.22 -
ՀասարակականՀանուն հավերժական Հայաստանի․ օր 5-րդ, Հրազդան․ Ասպրամ ԿրպեյանՀանուն #ՀավերժականՀայաստան-ի [օր 5-րդ,📍Հրազդան]Ավելին12:1229.04.22 -
Քաղաքական18։30-ին Գյումրիի Շառլ Ազնավուր հրապարակից կմեկնարկի Դիմադրության ևս մեկ երթ. Իշխան ՍաղաթելյանԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայցուցիչ Իշխան Սաղաթելյանը տեղեկացրել է, որ այսօր ժամը 18։30-ին Գյումրիի Շառլ Ազնավուր հրապարակից կմեկնարկի Դիմադրության ևս մեկ երթ։ «Իսկ մենք հանդիպում ենք նույն ժամին՝ 18։30-ին, Երևանի Հանրապետության հրապարակ մետրոյի կայարանի հարևանությամբ՝ Արամ Մանուկյանի արձանի մոտ», - իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Իշխան Սաղաթելյանը։Ավելին12:0529.04.22 -
ՀասարակականԲոլորը պետք է գային ծննդաբերության, ոչ թե թաղման համար․ վրաերթից մահացած Սոնայի ամուսինը գրառում է արելԱպրիլի 26-ին վարչապետ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի հետևանքով 29-ամյա հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի մահվան դեպքից հետո նրա ամուսինը՝ Աշոտ Վարդանյանը կրկին գրել է սիրելիի մասին:Ավելին11:4429.04.22 -
ՏարածաշրջանԱլիևը դարձյալ Հայաստանին կոչ է արել հրաժարվել տարածքային պահանջներիցԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հայաստանին կոչ է արել՝ հրաժարվել Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից, փոխանցում է Sputnik Азербайджан-ը: «Հայաստանը պետք է հասկանա, որ չի կարելի մեկուսացված մնալ տարածաշրջանում և գտնվել «կղզի» ռեժիմում», - հայտարարել է Ալիևը: Ալիևը նաև հայտարարել է, որ ադրբեջանական կողմը բարձր է գնահատում ԵՄ դերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների հետկոնֆլիկտային կարգավորման գործում:Ավելին11:3429.04.22 -
ՀասարակականՄահացել է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը` դեսպան Արմեն Սարգսյանը«Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է իմ սիրելի եղբայրը»․ սոցցանցում հայտնել է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը 2008 թվականից ի վեր տարբեր տարիներին ՀՀ դեսպանի առաքելություն է կատարել Չինաստանում, Կորեայի Հանրապետությունում, Վիետնամում, Սինգապուրում, Մոնղոլիայում, Բուլղարիայում։Ավելին11:2829.04.22 -
ՀասարակականՎահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա առթիվ«Պարը մշակութային այն կարևոր դրսևորումներից է, որ մղում է ինքնաճանաչման, ազգային արժեքների բացահայտման՝ միևնույն ժամանակ կամրջելով տարբեր աշխարհագրությունների մշակույթներ, ստեղծելով փոխճանաչման հիմքեր:Ավելին11:2329.04.22 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը նախազգուշացրե՞լ էր «հրթիռների գործի» մասին․ «168.am»2021-ի փետրվարի 23-ին Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով զենքի մատակարարման ոլորտին և այդտեղ իշխանափոխությունից հետո չարված հեղափոխություններին, նշել էր. «2018թ. դրությամբ եղել են ահռելի մեծ գումարների պայմանագրեր, որոնք իրականացված չեն եղել: Եվ եթե մենք բոլորին ձերբակալեինք, այդ տասնյակ միլիարդների ճակատագիրը կմնար անհայտ: Մենք խնդիր ենք դրել, պարտադրել, որ մատակարարումներն իրականացվեն: Եվ երկրորդը, եթե կա զենքի մատակարարման վատ խողովակ, այդ զենքի մատակարարման վատ խողովակը չի կարելի փակել, քանի դեռ դու չունես մատակարարման թեկուզ մի փոքր ավելի կամ թեկուզ նույնպիսի վատ խողովակ, կամ մի վատ խողովակը փոխարինել մի այլ վատ խողովակով: Իսկ ի՞նչ է տեղի ունենալու այդ ժամանակաշրջանում: Որովհետև այդպես չէ, որ միանգամից, մի ինչ-որ ժամանակ դատարկ է մնալու, իսկ ո՞վ է երաշխավոր, որ այդ դատարկության շրջանում չէ, որ սկսվելու է պատերազմը»: Ի՞նչ է ստացվում՝ Նիկոլ Փաշինյանը «թավշյա հեղափոխությունից» հետո զենքի մատարարարման ոլորտում կտրուկ փոփոխությունների չի գնացել, որովհետև կանխազգացել է պատերազմի մոտալուտ վերսկսման հավանականությո՞ւնը: Գուցե: Բայց այստեղ մի հետաքրքիր բան էլ կա՝ Նիկոլ Փաշինյանը նախկիններից մնացած զենքի մատակարարման խողովակը համարում է վատը, բայց արի ու տես, 2019-ին հպարտանում է նույն խողովակից իր իշխանության ռազմական ձեռքբերումներով: Հիշեցնենք, որ 2021-ին Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզ կատարած նախընտրական այցի շրջանակում հայտարարել էր՝ իբրև թե բանակի 10 տարվա ընթացքում ձեռք բերված զինամթերքի 75-80 տոկոսն իր կառավարության օրոք է արվել: Ավելի վաղ նա հայտնել էր, որ 2020-ի բյուջեում Պաշտպանության նախարարությանը հատկացվել է 307 միլիարդ դրամ, որը 2018-ի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28 տոկոսով կամ 66 միլիարդ դրամով, իսկ 2017-ի փաստացիի համեմատ՝ ավելի է մոտ 4.5 տոկոսով: Այսինքն, 2018-ի մայիսից ի վեր Հայաստանը տեսանելի ժամանակահատվածի համեմատ զենք-զինամթերքի աննախադեպ գնումներ է կատարել՝ քանակական և ծախսված միջոցների չափի առումով, այն է՝ «ՍՈՒ-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, «ՏՈՐ-Մ2ԿՄ» և «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ: 168.am-ը գրել էր, որ ծախսված միջոցների աննախադեպության մասին Նիկոլ Փաշինյանի պնդումները կեղծ և մանիպուլյատիվ են: Ինչ վերաբերում է, այսպես ասած, զենքի մատակարարման վատ խողովակին, իսկ բանակին հիմնական զենք մատակարարողը նախկինների օրոք Դավիթ Գալստյանն էր (Պատրոն Դավիթ), նշենք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն շարունակեց օգտվել նրա ծառայություններից, նրա՝ Հորդանանից ձեռք բերված անպետք «Օսա-ԱԿ»-ներից, որոնք հայ մասնագետների կողմից արդիականացվել էին և նոր կիրառվել, այլև, ըստ մամուլում շրջանառված հրապարակումների՝ 3. 5 մլն դոլարի անտոկոս վարկի պայմանագիր էր կնքվել ՊՆ-ի և Դավիթ Գալստյանի միջև, ինչն առանց Նիկոլ Փաշինյանի իմացության հնարավոր չէր: Վերադառնանք Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ հայտարարությանը և ուշադրություն հրավիրենք այն փաստի վրա, որ դրանից ամիսներ հետո ի հայտ եկավ հայտնի «հրթիռների գործը», որով ոչ միայն բանակին հիմնական զենք մատակարարող Դավիթ Գալստյանն է անցնում, այլև ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և այլք: Կարող ենք ենթադրել, որ նախկիններից ժառանգած զենքի մատակարարման վատ խողովակը փոխարինելու կամ հեղափոխելու հնարավորություն էր բացվել: Նշենք, որ 168.am-ը գրել էր, որ պատերազմի օրերին Ազգային ժողովի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր ծանոթ գործարարի միջոցով փորձել էր զենք մատակարարել բանակին, որը մի քանի անգամ թանկ է եղել, իսկ երբեմն էլ՝ կիրառման համար ոչ այնքան պիտանի։ Եվ միայն ԳՇ պետի ջանքերով այդ փորձերը կանխվել են։ Մեր ձեռքում հայտնվել էին այդ չկայացած գործարքի փաստաթղթերը, պաշտոնական գրագրությունը, փորձագիտական եզրակացությունը, որի հիման վրա էլ մերժվել է զենքի մատակարարման առաջարկը, որոնք հրապարակել էինք: Մասնավորապես, Կանադահայ գործարար Րաֆֆի Քեոհնելյանն իրեն պատկանող «CAVRO LIMITED» ընկերության միջոցով Պաշտպանության նախարարությանը 2020 թվականի հոկտեմբերին կոմերցիոն առաջարկ է ներկայացրել՝ մոտ 120 միլիոն եվրոյի ընդհանուր արժողությամբ մի շարք զինատեսակներ մատակարարելու վերաբերյալ, ընդ որում՝ ՊՆ-ին ներկայացված առաջարկում պարտադիր կետ է նշել, որ համաձայնության դեպքում նշված գումարի 45 տոկոսը պետք է ինքը ստանա կանխավ՝ կանխիկ կամ փոխանցումով։ Սակայն նախարարությունում քննարկել են և գործարարին պատասխանել, որ առաջարկը ոչ նպատակահարմար են գնահատում։ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը գրություն է ուղղել ՊՆ նյութատեխնիկական ապահովության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գուրգեն Աֆրիկյանին և պարզաբանել, թե ինչո՞ւ է ոչ նպատակահարմար։ «1. Դատելով ՍՌՏ-ի արտադրության տարեթվից, կարելի է եզրակացնել, որ առաջարկվող ՏՈՌ-Մ1 համալիրի շահագործման ռեսուրսը մոտենում է ավարտին՝ մնացել է մեկ տարի, իսկ արժեքը 2 անգամ գերազանցում է 2020թ․ նոր գործարանային արտադրանքի գինը։ 2. ՏՕՍ-1 «ԲՈՒՐԱՏԻՆՈ» համակարգը մարտավարատեխնիկական բնութագրերով զիջում է ԶՈՒ սպառազինությունում առկա ՏՕՍ-1Ա «ՍՈԼՆՑԵՊՅՈԿ» համակարգերին, ինչպես նաև խնդիր կարող է առաջանալ հետագայում դրանց չկառավարվող ռեակտիվ արկերի ձեռքբերման գործընթացում»,- նշված է գրության մեջ։ Մեկ այլ գրության մեջ Օնիկ Գասպարյանը նշել էր, որ առաջարկվող զենքի մեկ միավորը 2020 թվականի ընթացքում իրենք ձեռք են բերել «շուրջ 6,5 անգամ առաջարկվողից էժան գնով», և այլն, և այլն: 2021-ի նոյեմբերի 17-ին էլ ԱԺ-ում Ազգային ժողովի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր ելույթում անդրադառնալով բանակում առկա կոռուպցիոն դրսևորումներին, հայտարարել էր, թե պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն իրենց քննարկումների ժամանակ ասել է՝ «ՊՆ-ում ամեն ինչ փոխվում է, բայց մատակարարները մնում են նույնը»: «Շատ հետաքրքիր բան է ասում։ Բայց խնդիրը հենց այն է, որ բանակի զինվորական մասից գնումները պետք է հեռացնել։ Զինվորականները պետք է զբաղվեն միայն զինվորական խնդիրներով: Զինվորական վերնախավի համար ինչ-որ ժամանակից սկսած գայթակղիչ է դարձել, որ զինվորականները նաև մասնակից են գնումներին»,- շեշտել էր Անդրանիկ Քոչարյանը: Ըստ էության, չնայած ինչ-ինչ փորձերին՝ Դավիթ Գալստյանին փոխարինող գտնել իշխանություններին չհաջողվեց: Ավելին, 168am-ի տեղեկություններով, Մի-171Շ (Ми-8АМТШ) ուղղաթիռների գործարքը և մատակարարման լոգիստիկայի հետ կապված խնդիրներն իրականացվել և կարգավորվել են զենքի մատակարար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) միջոցով, որն այդ պահին հրթիռների գործով գտնվում էր կալանքի տակ: Այս պահին նա ազատության մեջ է՝ 50 միլիոն գրավի դիմաց: Բացի այս, նա հատուցել է պատճառված ավելի քան 2,7 մլրդ դրամ վնասը: Երկար ընդմիջումից հետո մայիսի 2-ին տեղի կունենա հրթիռների գործով հերթական դատական նիստը: Իսկ թե արդյո՞ք իշխանությունները զենքի շուկայի հետ կապված նոր հետաքրքրություններ առաջ կբերեն, ցույց կտա ժամանակը: Հավելենք, որ Ազգային ժողովի իշխանական խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի փոփոխությունների նախագիծ։ Նախագծի համահեղինակներից է ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը: Այստեղ իր փորձագիտական կարծիքն է ասել Անդրանիկ Քոչարյանի հանձնաժողովում փորձագետ աշխատող Արծրուն Հովհաննիսյանը: Նշենք, որ իր նկատմամբ մեղադրանքում Դավիթ Գալստյանը որևէ քաղաքական ենթատեքստ չի տեսել և միշտ նշել է, որ ինքը բիզնեսմեն է, ուստի իր դեմ քայլերը պետք է դիտարկել բիզնես շահերի և հետաքրքրությունների տրամաբանության մեջ:Ավելին11:1529.04.22 -
ԱռողջապահականՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպքԱպրիլի 29-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք: Կատարվել է 3177 թեստավորում, առողջացել՝ 224 քաղաքացի: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 865 դեպք, որոնցից 410 038-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1522 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8622 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1683 է։ Ընդհանուր կատարվել է 3 048 431 թեստավորում։Ավելին11:0829.04.22 -
ՀասարակականՄարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները հետաքրքրվել են հայ ռազմագերիների ու պահվող անձանց չվերադարձման ադրբեջանական մոտեցման պատճառների մասինԱպրիլի 28-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Փարիզում հանդիպումներ է ունեցել Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) ու Ռասիզմի և հակասեմականության դեմ պայքարի միջազգային լիգայի (LICRA) ներկայացուցիչների, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, ինչպես նաև Ֆրանսիայում գործող հայ փաստաբանների ու իրավաբանների ասոցիացիայի (AFAJA) ներկայացուցիչների հետ: Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի ու Ռասիզմի և հակասեմականության դեմ պայքարի միջազգային լիգայի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հետևողականորեն իրականացվող հայատյացության քաղաքականության դրսևորումները, որոնք արտահայտվել են ինչպես 2020թ պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ դրանից հետո։ Ներկայացվել է արցախահայության նկատմամբ իրականացվող ատելության քաղաքականության դրսևորումները, ի թիվս այլնի, շփման գծին մոտ գտնվող գյուղերի բնակչության ահաբեկման ու ուժի կիրառման դրսևորումները։ Անդրադարձ է կատարվել էթնիկ ու կրոնական ատելությամբ պայմանավորված պետական քաղաքականության այնպիսի դրսևորումներին, ինչպիսիք են ավարի պուրակը, հայկական ժառանգության նմուշների ու հայկականության հետքերի վերացման Բաքվի վարչակազմի կոնկրետ գործողություններին, ինչպես նաև ադրբեջանական պետության ղեկավարի՝ ատելություն հրահրող ու հայատյացության խոստովանություն հանդիսացող հայտարարություններին։ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները հետաքրքրվել են հայ ռազմագերիների ու պահվող անձանց չվերադարձման ադրբեջանական մոտեցման պատճառների, միջազգային իրավական գործընթացների մասին։ Ռասիզմի և հակասեմականության դեմ պայքարի միջազգային լիգայի ներկայացուցիչներն անընդունելի ու դատապարտելի են համարել ռազմավարի պուրակի բացման ու երիտասարդ սերնդին ատելությամբ դաստիարակելու գործելակերպերի վերաբերյալ՝ շեշտելով, որ նման կազմակերպվածությամբ ատելության քաղաքականությունը նոր հանցագործություններ կարող է ծնել։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել մարդու իրավունքների պաշտպանության ու առաջմղման հարցերում Պաշտպանի հաստատության հետ համագործակցության վերաբերյալ։ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ու Ֆրանսիայում գործող հայ փաստաբանների ու իրավաբանների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ գործնական զրույց է ծավալվել ընթացքի մեջ գտնվող ու ծրագրված գործողությունների, ինչպես նաև արդյունքների հասնելու համար ջանքերի համատեղման անհրաժեշտության շուրջ։Ավելին11:0229.04.22 -
ՀասարակականԳործել արդյունավետ` առանց իրար ձեռքից կրակ փախցնելու․ Սոս ՀակոբյանԿոչս բոլոր քաղաքացիներին, գործիչներին, կազմակերպություններին՝ մինչև վերջ պահպանել միասնություն, չտրվել բաժանարար սադրանքների, գործել արդյունավետ` առանց իրար ձեռքից կրակ փախցնելու.. Ինչու եմ սա ասում, որովհետև, եթե սա պահպանում ենք` նիկոլական իշխանությանը մնացել են հաշված օրեր..Ավելին10:5329.04.22 -
ԻրավականԵրևանում 29-ամյա հղի կնոջը վրաերթի ենթարկած ՃՈ մայորը այսօր տեղափոխվելու է դատարան«Shamshyan.com»-ի տեղեկություններով՝ վաղը՝ ապրիլի 29-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Գոռ Թադևոսյանի որոշմամբ՝ ստեղծված քննչական խմբի ղեկավար նշանակված, նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը միջնորդություն է ներկայացնելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Արարատի մարզի բնակիչ, 51-ամյա Արամ Նավասարդյանի նկատմամբ: Գագիկ Շամշյանը գրում է, որ Նավասարդյանը ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի 3-րդ դասակի հրամանատար, կոչումով ոստիկանության մայոր է և կասկածվում է ապրիլի 26-ին Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում Արարատի մարզի բնակչուհի, 29-ամյա Սոնա Մնացականյանին (հղի) մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ: Եթե դատարանը բավարարի քննիչի միջնորդությունը, ապա նա տեղափոխվելու է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, ժողովրդին հայտնի «միլիցեքի բանտ»:Ավելին10:4329.04.22