Լրահոս
2026-01-20
-
ՀասարակականԿԳՄՍ նախարարն այցել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայոց ցեղասպանության հուշահամալիրում հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը այցելել են հուշահամալիր։ Կապալառու կազմակերպության պատասխանատուները ներկայացրել են արված աշխատանքները: Տեղում քննարկվել են մանրամասներ առաջիկա անելիքների վերաբերյալ:Ավելին15:5820.01.26 -
ՀասարակականԳորիսում անչափահաս տղաները սահնակով բախվել են բետոնե արգելապատնեշին. նրանցից մեկը մահացել էՈստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորները Սյունիքի մարզի բնակիչներ 17-ամյա Գուրգեն Գ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «ներքին արյունահոսություն, պոլիտրավմա, փակ գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ, և 17-ամյա Արմեն Յ.-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «պոլիտրավմա, կոնքոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ։Ավելին15:4520.01.26 -
ՀասարակականՉարիքի թիրախը մեր հոգևոր-քաղաքակրթական բովանդակությունն է. Բագրատ Սրբազանի ուղերձըԲնականաբար, այս ամենը «Հրաժարիմքն» է «իրական Հայաստան» կոչված կեղծիքից, «խաղաղության» պատրանքից և ստից, «կրթվելու նորաձևությունից» և այլնից, որոնց «վերջը կորուստ է, նրանց Աստվածը իրենց որովայնն է և փառքը` իրենց ամոթը» (Փիլիպ. Գ:19) «հեռու մնալով պիղծ և նորահնար տեսություններից և մոլար անուն (խաբեպատիր) գիտության հակառակություններից» (Ա Տիմ. Զ:20):Ավելին15:3020.01.26 -
ՍպորտԳագիկ Սարգսյանը վայր է դնում Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի լիազորություններըԱվելի վաղ հայտնել էինք՝ դահուկավազորդ Միքայել Միքայելյանը տուգանվել էր Tour de Ski-ի ժամանակ կոստյումի վրայի «Ադրբեջան» գրությունը (մրցաշարը հովանավորում է Ադրբեջանը) կպչուն ժապավենով ծածկելու համար։Ավելին15:1720.01.26 -
ՔաղաքականՁեզ չի՞ հետաքրքրում, թե Սամվել Կարապետյանը ինչու չի ընկել արևմտյան պատժամիջոցների տակ. Նարեկ ԿարապետյանՄանրամասները՝ տեսանյութում։Ավելին15:0620.01.26 -
ՀասարակականԵպիսկոպոսաց ժողովն Ավստրիայում է անցկացվելու ՀՀ իշխանություննների ճնշումների պատճառով. Տեր Եսայի. 24News«Նման նախադեպեր էլի են եղել պատմության ընթացքում, վերջինը եղել է Վազգեն Վեհափառի օրոք, ժողովն անցկացվել է Կահիրեում։ Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհուրդն էլ կարող է Հայաստանից դուրս անցկացվել», – ասաց նա։Ավելին15:0020.01.26 -
Արտաքին քաղաքականությունՀայաստանը պետք է դիտարկի Կալասի՝ ընտրություններում «մոլդովական սցենարի» մասին դիտարկումները. ԼավրովԱյս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ:Ավելին14:5420.01.26 -
ՔաղաքականՆարեկ Կարապետյանը Գևորգ Պապոյանի հետ հանդիպման մասին մանրամասներ է ներկայացնում«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ հանդիպման մասին մանրամասներ է ներկայացնում։Ավելին14:4720.01.26 -
ՀասարակականՀետապնդումներ են սկսվել Մասյացոտն թեմի քահանաների նկատմամբԵրեկվանից Մասյացոտն թեմի մի շարք քահանաների հետ կապ են հաստատել տարբեր անձինք, այդ թվում՝ համայնքապետարանների աշխատակիցներ, ինչպես նաև քահանաների շրջապատին մոտ և ազդեցիկ համարվող անհատներ։ Վերջիններս փորձել են տարբեր եղանակներով՝ բարեկամական հորդորների, ծառայողական առավել բարվոք պայմաններ ապահովելու առաջարկների, ինչպես նաև սպառնալիքների կամ ճնշման միջոցով, ուղղորդել քահանաներին՝ միանալու թեմի նախկին առաջնորդին և ընդունելու նրա առաջնորդական իշխանությունը։ Արձանագրվել են նաև դեպքեր, երբ որոշ անձինք, մասնավորապես համայնքապետարանի աշխատակիցներ, վկայակոչելով դատարանի որոշում, պնդել են, թե իբր քահանաները պարտավոր են ազատել իրենց եկեղեցիները՝ ներկայացնելով պահանջը որպես Գևորգ եպիսկոպոսի որոշում։ Տեղեկացնում ենք, որ հիշյալ հորդորներին, առաջարկներին կամ ճնշումներին քահանա հայրերը չեն ենթարկվել։ Նրանք հստակ դիրքորոշում են հայտնել, որ իրենց ծառայությունը պայմանավորված է բացառապես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրությամբ, կարգ ու կանոնով, և իրենք կոչված են անշեղորեն պահպանելու Եկեղեցու սահմանված կարգը՝ անկախ արտաքին ազդեցություններից։ Սպառնալից խոսույթով պահանջները հիմնականում արվել են Արարատի և Վեդու տարածաշրջանների քահանաներին ուղղված։ Ներկայացնում ենք մի վկայություն. «Քիչ առաջ գյուղապետի մոտից եկա, Սրբազանի խոսքը ինձ փոխանցեց, ասում է, որ եթե երկու օրվա ընթացքում չներկայանամ Սրբազանին, ինձ գործից կհեռացնի»։ Մասյացոտն թեմԱվելին14:4220.01.26 -
ՀասարակականՍպասվում է ձյուն․ օդի ջերմաստիճանը կնվազիՔամին` հյուսիսային 2-5մ/վ, հունվարի 23-24-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։Ավելին14:3920.01.26 -
Քաղաքական«Հրամանատարն ամուր է, վճռական»․ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Աշոտ ՄինասյանինԼեգենդար հրամանատարն իր տեսակով և՛ մտավորական է, և՛ մարտիկ։ Ռազմական գործողությունների դեպքում իր երկու որդիների հետ Մինասյանը մշտապես հայտնվում էր առաջնագծի ամենաթեժ կետերում։ Զենքով հայրենիքը պաշտպանող հրամանատարն անչափ զգացմունքային է․ այդ մասին են վկայում իր բանաստեղծությունները։Ավելին14:3020.01.26 -
ՔաղաքականՄեր կարծիքով՝ փոքր ընդդիմադիր կուսակցությունները չպետք է մտնեն պրոցեսի մեջ, որովհետև դա վերարտադրության շանս է լինելու իշխանության համար. Նարեկ ԿարապետյանՀայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։Ավելին14:2320.01.26 -
ՔաղաքականԳնալու ենք մինչև վերջ, անելու ենք ամեն ինչ. Նարեկ ԿարապետյանՄանրամասները՝ տեսանյութում։Ավելին14:1820.01.26 -
ԻրավականՆԳՆ-ն զգուշացնում է․ պաշտպանեք ձեր WhatsApp-ի հաշիվներըՎերջին օրերին ՀՀ-ում կրկին նկատվում է WhatsApp հավելվածի հաշիվների զանգվածային «գողություն», որի դեպքում հանցագործներին անհրաժեշտ չէ, որ դուք սեղմեք որևէ հղման կամ նրանց փոխանցեք SMS հաղորդագրության միջոցով ստացած կոդը։ Այս մասին իրազեկում է ՆԳՆ-ն՝ խորհուրդ է տալիս երկփուլանի անվտանգություն միացնել:Ավելին14:1320.01.26 -
ԻրավականԳյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակից 4 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի մոտ զանգվածային անկարգություններին մասնակցելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը և արդարադատության իրականացմանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ չորս անձի մասով:Ավելին14:0420.01.26 -
Քաղաքական3 մլն վարչապետ ունենք, բայց միայն մեկն է պարգևավճար ստանում. Նարեկ ԿարապետյանԱյս մասին հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։Ավելին14:0020.01.26 -
Քաղաքական«Ընտանի կենդանիներ կան, որ կարելի է»․ Նարեկ Կարապետյանը՝ Ադրբեջան արտահանումների մասին«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ Ադրբեջան արտահանումների մասին։Ավելին13:4920.01.26 -
ՔաղաքականTRIP-ը ՀՀ-ի համար բացում է և՛ հնարավորություններ, և՛ ռիսկեր. Նարեկ ԿարապետյանԼրագրողների հետ զրույցում ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։Ավելին13:4320.01.26 -
ՀասարակականԵրևանում անչափահասների միջև վեճի ժամանակ հնչել է կրակոց․ նրանցից մեկը դանակահարված տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները ու պարեկները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ մի քանի օր առաջ Երևանի բնակիչներ 17-ամյա Հ․ Ս․-ի և 15-ամյա Ա․ Դ․-ի միջև հայհոյանքի համար առաջացած հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու համար, հունվարի 14-ին Աբովյան փողոցի 23 հասցեի մոտ հանդիպել են վերջիններս և նրանց ընկերներ, Երևանի բնակիչներ 15-ամյա Գ․ Դ․-ն, 14-ամյա Ն․ Թ․-ն, 15-ամյա Ռ․ Հ․-ն, 15-ամյա Ա․ Շ․-ն, 15-ամյա Ա․ Մ․-ն և ինքնությունները դեռևս չպարզված անձինք, որոնք կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, հնչեցրել բարձրաձայն հայհոյանքներ, որի ընթացքում մասնակիցներից մեկը իր մոտ եղած «օդաճնշիչ» ատրճանակով կրակոց է արձակել, ինչի հետևանքով վնասվել է «Մինիսո» խանութի դիմապակին, իսկ մեկ այլ մասնակից սուր կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածք է հասցրել Ա․Դ․-ին, ով տեղափոխվել է «Ուիգմոր» բժշկական կենտրոն։Ավելին13:3820.01.26 -
ՔաղաքականՎահագն Խաչատուրյանն այցելել է Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնՇվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոն (CERN)՝ համաշխարհային գիտական առաջատար կենտրոններից մեկը։ Այցի ընթացքում նախագահը շրջել է կենտրոնի լաբորատոր համալիրներում, ծանոթացել իրականացվող կիրառական և գիտահետազոտական աշխատանքներին, ինչպես նաև CERN-ում գործող միջազգային գիտական ու կրթական ծրագրերին։ Նշվել է, որ 1998 թվականից CERN-ն իրականացնում է ուսուցիչների վերապատրաստման միջազգային ծրագիր, որը միտված է ֆիզիկայի և հարակից բնագիտական առարկաների դասավանդման որակի բարձրացմանը։ Ծրագրին մինչ օրս մասնակցել են հազարավոր ուսուցիչներ աշխարհի տարբեր երկրներից։ Այդ նախաձեռնության շրջանակում գործում է նաև հայ ուսուցիչների համար նախատեսված առանձին ծրագիր, որի շրջանակում 2024 թվականին առաջին անգամ հայաստանցի ուսուցիչների խումբը վերապատրաստում է անցել CERN-ում։ Հանրապետության նախագահը հանդիպել է նաև ընթացիկ տարվա վերապատրաստման ծրագրի շրջանակում CERN-ում գտնվող հայաստանցի ուսուցիչների խմբի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ծրագրին մասնակցության ընթացքը, ձեռք բերված մասնագիտական փորձը և դրա կիրառման հնարավորությունները Հայաստանի կրթական համակարգում։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը կարևորել է նման նախաձեռնությունների շարունակականությունը՝ ընդգծելով կրթության և գիտության զարգացման մեջ միջազգային համագործակցության առանցքային դերը։Ավելին13:3020.01.26