Լրահոս

2026-01-20
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Փաշինյանի ցածր վարկանիշն ու ՔՊ-ի մեծ ամբիցիան. բանաձև՝ ընտրական բլեֆի դեմ
    Հայլուր 20։30 Փաշինյանի ցածր վարկանիշն ու ՔՊ-ի մեծ ամբիցիան. բանաձև՝ ընտրական բլեֆի դեմ
    20:30
    20.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայոց եկեղեցին ՀՀ-ում զրկված է ազատ գործելու հնարավորությունից․ Արմեն Այվազյան
    Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եվ այսպես, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով փետրվարի 16–19-ին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը կանցկացվի ոչ թե Հայաստանում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, այլ Ավստրիայում՝ Սանկտ Փյոլթըն քաղաքում։ Ի՞նչ է սա նշանակում։ Այս որոշումն ընդամենն արտացոլումն է պատմական և քաղաքական առումով տխուր իրողության․ ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶՐԿՎԱԾ Է ԱԶԱՏ ԳՈՐԾԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ։ Եկեղեցին ոչ միայն պաշտպանված չէ, այլև ենթարկվում է բացահայտ ճնշումների և հալածանքների. կալանավորված արքեպիսկոպոսներ, Մայր Աթոռի և այլ տաճարների բակերում աղանդավորական խուժան՝ նրան պաշտպանող ոստիկանական ուժերով, պետական ուժային և դատական մարմինների կոպիտ միջամտություն եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարման գործընթացներին, ներեկեղեցական ու դավանաբանական կանոնական փոփոխությունների պարտադրանք, պետական ամենաբարձր մակարդակներից գրեթե ամեն օր հնչող վիրավորանքներ, սպառնալիքներ, հայհոյանքներ և շանտաժ — ահա այն միջավայրը, որի մեջ այսօր գոյատևում է Հայոց Եկեղեցին։ Թեև բավական երկար ժամանակ առիթ չեմ ունեցել հանդիպելու մեր բարձրաստիճան եկեղեցականներին և նրանց հետ քննարկելու ստեղծված իրավիճակը, այնուամենայնիվ կարող եմ մոտավորապես պատկերացնել, թե ինչ շարժառիթներով է Եպիսկոպոսաց ժողովը տեղափոխվել հեռավոր Ավստրիա։ Բանն այն է, որ ՀՀ-ում փաշինյանական խունտան կարող էր տարբեր միջոցներով խաթարել եպիսկոպոսների աշխատանքը՝ դիմելով ամենացածրորակ սադրանքների։ Թվարկենք հնարավոր վտանգներից միայն մի քանիսը։ Խունտան կարող էր․ • «Զվարթնոց» օդանավակայանում այս կամ այն պատրվակով կազմակերպել Գարեգին Երկրորդին հավատարիմ եպիսկոպոսների քաշքշուկը՝ ընդհուպ նրանց գրպաններում կամ պայուսակներում թմրանյութ կամ այլ արգելված իրեր ներդնելով (վկա՝ Արշակ սրբազանի կալանավորման դեպքը), այնուհետև ընդհանրապես արգելել նրանց մուտքը Հայաստան, • գաղտնալսել ժողովականների անձնական զրույցները, ապա դրանք արհեստական բանականության միջոցով կեղծել և հրապարակել (վկա՝ Բագրատ սրբազանի կալանավորման դեպքը), • ժողովի օրերին կրկին աղանդավորներին և քպ-ական ակտիվին լցնել Մայր Աթոռի բակեր՝ աղմկոտ «ցույցեր» կազմակերպելով, • ոստիկանական ուժերով ցուցադրաբար շրջափակել Մայր Աթոռը՝ փորձելով ուժային ահաբեկմամբ ազդել ժողովականների կայացնելիք որոշումների վրա, • ժողովի ընթացքում ժամերով հոսանքազրկել Մայր Աթոռը, • և այլն, և այլն։ Խունտայի հրահրած հակաեկեղեցական արշավը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանության և հայ ժողովրդի շահերը որևէ կետում չեն համընկնում։ Ավելին՝ դրանք գտնվում են ուղիղ հակադրության մեջ։ Երբ իշխանությունը պատերազմ է հայտարարում սեփական Եկեղեցուն, նա փաստացի պատերազմ է հայտարարում իր իսկ ժողովրդին՝ նրա ազգային ինքնությանը, պատմական հիշողությանը և հոգևոր հիմքերին։ Ամեն դեպքում՝ պատմական այս բախման մեջ արդար կողմը հայ ժողովուրդն է»։
    20:24
    20.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նարեկ Սամսոնյանը ֆիզիկապես բավականին հյուծված էր․ լուծված չէ նրան անհապաղ բուժհաստատություն տեղափոխելու հարցը․ պաշտպան
    «Հիշեցնեմ, որ Նարեկ Սամսոնյանի մոտ առկա են լուրջ առողջական խնդիրներ և հունվարի 15-ին «Արմավիր» ՔԿՀ այց կատարած բժիշկը շտապ վիրահատական միջամտություն է ցուցել։ Առողջական վիճակը վատթարանում է հացադուլի հետևանքով, իսկ օրգանիզմի հյուծման գործընթացն իր հերթին արագանում է շտապ վիրահատական միջամտության անրաժեշտությամբ պայմանավորված։
    20:17
    20.01.26
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Լավրովը զգուշացնում է «հայ ընկերներին». Մոսկվան ուշադիր հետևում է ՀՀ-ԵՄ մերձեցմանը
    Արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակած արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026 թվականի տարեկան զեկույցում եզրահանգում կա, թե այս տարի ընտրություններով պայմանավորված Հայաստանի դեմ կակտիվանան հիբրիդային սպառնալիքները: ՔՊ-ականները, որպես կանոն, Ռուսաստանի հետ են կապում այդ սպառնալիքները: Պաշտոնական Մոսկվայում դա տարակուսանք է առաջացնում:
    20:05
    20.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տեսնենք՝ որ մի դատարան է դիմելու տիրադավը, որ վիճարկի Կաթողիկոսի որոշումը․ փաստաբան
    Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական բարձր տնօրինությամբ՝ Գուսան տիրադավն ազատվել է Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդությունից, և նրա փոխարեն թեմակալ առաջնորդ է նշանակվել Պարթև Սրբազանը։ Այս մասին գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
    19:55
    20.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի Վիլնյուսի փողոցի շուրջ 40 տուն մնացել է առանց խմելու ջրի
    Երեկվանից Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի մի հատվածում ստեղծվել է արտակարգ իրավիճակ։ Շուրջ 40 սեփական տների բնակիչներ լիովին զրկված են խմելու ջրից։ Պատճառը Վիլնյուսի փողոցի 10 շենքի հարակից տարածքում գտնվող խմելու ջրի խողովակների վթարվելն է։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Դեպքի վայր ժամանած «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները խողովակների վրա պարզապես «չիվի» են տեղադրել և անջատել ջրամատակարարումը՝ հայտարարելով, որ տվյալ խողովակները իրենց պատասխանատվության շրջանակում չեն գտնվում, և իրենք չեն պատրաստվում իրականացնել նորոգման աշխատանքներ։ Խնդրի լուծման նպատակով բնակիչները դիմել են Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարան, որտեղ նրանց հայտնել են, որ խողովակների վերանորոգումը պետք է իրականացվի հենց բնակիչների միջոցներով։ Որպես լուծում առաջարկվել է դիմել Երևանի քաղաքապետարան, անցնել համապատասխան բյուրոկրատական գործընթացը և միայն դրանից հետո սկսել նորոգման աշխատանքները։ Բնակիչները վրդովված են ստեղծված իրավիճակից՝ նշելով, որ տարիներ շարունակ կատարել են ջրի վճարումները, սակայն այժմ, փաստացի, մնում են մենակ խնդրի առաջ։ Նրանց խոսքով՝ անթույլատրելի է, որ խմելու ջրի մատակարարման հարցը վերածվի «ոչ մեկի պատասխանատվության» և ամբողջ ծանրությունը դրվի քաղաքացիների վրա։ Բնակիչները պահանջում են հրատապ լուծում, քանի որ խոսքը ոչ միայն կենցաղային անհարմարության, այլ մարդկանց առողջության և անվտանգության մասին է։
    19:49
    20.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հետախուզվող օտարերկրացուն հայտնաբերել են Բագրատաշենի սահմանային անցակետում
    Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ:
    19:45
    20.01.26
    Ավելին
  • Քաղաքական
    Թոշակի բարձրացում, 300 հազար աշխատատեղ. տնտեսապես ուժեղ Հայաստան տանող 5 քայլ՝ «Մեր ձևովի» ծրագրում
    5 քայլ՝ Հայաստանը տնտեսապես ուժեղ դարձնելու համար: «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ներկայացրել է գործարար Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը, որոնք, ըստ նրա, Հայաստանն ուժեղ են դրաձնելու:
    19:39
    20.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ ավտոտեխսպասարկման կետում․ այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա
    Հունվարի 20-ին, ժամը 17։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասում գտնվող ավտոտեխսպասարկման կետում այրվում է ավտոմեքենա։
    19:27
    20.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանն ընդունել է գործարար Վլադիմիր Եվտուշենկովին
    Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ-ում տնտեսության ընդհանուր զարգացումների, ինչպես նաև պետություն–մասնավոր հատված փոխգործակցության շուրջ։
    19:20
    20.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իջևան-Բերդ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
    Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «Nissan» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
    19:10
    20.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասեցվել է «Էլեն» ռեստորանի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «Էլեն» ՍՊ ընկերությանը պատկանող (ք․ Երևան, Մաշտոցի պողոտա 9) հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ՝ -սանհանգույցների դռները բացվել են անմիջապես դեպի արտադրական գործընթացների իրականացման տարածք, -խոհանոցի և սննդի արտադրական տարածքում, որտեղ իրականացվում է մսեղիքի կտրատում և ջլատում, պատերը չունեն հարթ մակերես և չեն պահվում նորոգ վիճակում, -ջրի արտահոսքի հետևանքով առաստաղին առկա է անցանկալի բորբոսների աճ և մասնիկների թափվելու վտանգ։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Էլեն» ՍՊ ընկերության հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է վերջնաժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
    19:05
    20.01.26
    Ավելին
  • Առողջապահական
    Սուր շնչառական վարակների ակտիվ փուլն է սկսվել. մասնագետների խորհուրդները
    Սուր շնչառական վարակների ակտիվ փուլն է սկսվել. մասնագետների խորհուրդները
    19:00
    20.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուժգին մագնիսական փոթորիկ է գրանցվել Երկրի վրա․ Լևոն Ազիզյան
    ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ՌԴ ԳԱ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան: 
    18:54
    20.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վանաձորում բախվել են «Toyota Camry»-ն և «Լադա»-ն․ կան վիրավորներ
    Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
    18:47
    20.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Թրամփի թանկ առաջակը՝ Փաշինյանին, ժողովրդի բողոքը թանկությունից ու նախընտրական կրքեր
    Հայլուր 18։30 Թրամփի թանկ առաջակը՝ Փաշինյանին, ժողովրդի բողոքը թանկությունից ու նախընտրական կրքեր
    18:30
    20.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եթե տանը ունեք բահ կամ ավազ՝ խնդրում եմ վերցնել ձեզ հետ. հայրենիքի երթևեկությունն է վտանգի տակ. Վիտալի Մանգասարյան
    Տեսնելով Երևանի և միջպետական ճանապարհների վիճակը, մտածում եմ, որ թերևս ժամանակն է ձևավորել մինչև 30 հոգանոց «ձնամաքրման ջոկատներ», մեջներից ընտրել հրամանատար և անցնել գործողությունների:
    18:16
    20.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Անցել է արդեն 6 օր, սակայն վերաքննիչը հակակոռուպցիոնի դատավորից Խաչիկ Գալստյանի նյութերը չի ստացել․ փաստաբան
    Խաչիկ Գալստյանի կալանքի վերաքննիչ բողոքը Հակակոռուպցիոն դատարանը ստացել է հունվարի 14-ին: Ստանալուն պես դատարանը պետք է վարույթի նյութերն անմիջապես ուղարկի Վերաքննիչ դատարան, որից հետո միայն կնշանակվի վերաքննության դատավորը և 7-օրյա ժամկետում կկայացնի որոշումը:
    18:04
    20.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ափսոս, հազար ափսոս, որ չտեսավ թոռնիկին. Ջուլիետա Բաբայանը՝ Զառա Արամյանի մասին
    Դերասանուհի Ջուլիետա Բաբայանը՝ Զառա Արամյանի մասին։
    17:59
    20.01.26
    Ավելին