Լրահոս
2022-05-03
-
ՔաղաքականԵրևանի տարբեր հատվածներից բերման է ենթարկվել 206 քաղաքացիՈստիկանությունը շարունակում է բերման ենթարկել Երևանի տարբեր փողոցներ փակած քաղաքացիներին։ «Երևանի տարբեր հատվածներից, Ժամը 16։00-ի դրությամբ, ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 206 քաղաքացի», - Aysor.am-ին հայտնեցին ոստիկանությունից։ Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։ 182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։ Հիշեցնենք՝ 08։15-ից «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչները սկսել են խաղաղ անհնազանդության ակցիաները։Ավելին16:4003.05.22 -
ՔաղաքականԱյս պահին անհնազանդության ակցիաները դադարեցված են․ Իշխան ՍաղաթելյանԱյսօր Դիմադրության շարժման կոչով անհնազանդության ակցիաներ են իրականացվել ամբողջ Երևանում և Հայաստանի մարզերում։ Արժանապատիվ քաղաքացիները ինքնակազմակերպվել և բողոքի խաղաղ ակցիաներ են իրականացրել Վանաձորում, Ալավերդիիում, Վարդենիսում, Վայքում, Սևանում, Երևան-Արարատի մարզ մայրուղու հատվածում, Էջմիածնում, Գյումրում, Աշտարակում, Ապարանում, Նոր Հաճն համայնքում և այլուր։ Այս պահին ողջ հանրապետությունում անհնազանդության ակցիաները դադարեցված են, պատրաստվում ենք ժամը 19։00-ին Ֆրանսիայի հրապարակում մեկնարկող հանրահավաքին։Ավելին16:1803.05.22 -
ՔաղաքականՎանաձորի բնակիչները քայլերթ են անում՝ վանկարկելով "Նիկոլ, դավաճան"Վանաձորի բնակիչները քայլերթ են անում՝ վանկարկելով "Նիկոլ, դավաճան"Ավելին16:1603.05.22 -
ՀասարակականԱյսօր Ֆրանսիայի հրապարակում միանալու եմ մեր հայրենակիցներին․ ՍիրուշոԱյսօրԱվելին16:0303.05.22 -
ՔաղաքականՑուցարարներին «լխկելու» համար՝ $1500 հոնորար ամեն 4 հոգունOragir.news-ի տեղեկություններով, խաղաղ անհնազանդության ցույցերը բիրտ ուժով ցրող ուժայիններին՝ ներառյալ կարմիր բերետավորներն ու դիմակավորված իբր ոստիկանները, բաժանել են 4-հոգանոց խմբերի, և ամեն խմբի, բացի աշխատավարձից ու պարգեւավճարից, ամեն օր $1500-ական օրավարձ են վճարում: Ոստիկանության մեր աղբյուրը փոխանցեց, որ ցուցարարներին խոշտանգելով բերման ենթարկողներին ամենավերին մակարդակով երաշխիքներ են տրվել, որ հետո արածների համար պատասխանատվության չեն ենթարկվելու: Ի դեպ, ըստ նույն աղբյուրի՝ ոստիկանական համազգեստ հագածների մեջ քիչ չեն նաեւ Փաշինյանին սատարող, այսպես կոչված, հեղափոխության պահապանները։ © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/05/03/39987Ավելին15:5803.05.22 -
ՔաղաքականԿարմիրբերետավորը ձեռքը մտցրել էր գրպանս․ քաղաքացին պնդում է՝ բերման ենթարկվելիս գողացել են իր գումարըԱնհնազանդության ակցիայի ժամանակ Բաղրամյան պողոտայում այսօր՝ մայիսի 3-ին, կարմիրբերետավորը բերման ենթարկվող քաղաքացու գրպանից գողացել է 200 հազար դրամ։ Այս մասին պատմեց NEWS.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացի Մանուկյանը, որը խնդրեց չհրապարակել իր անունը։ «Ինձ բերման էին ենթարկում չորս կարմիրբերետավորներ։ Մեքենա նստելիս զգացի, որ նրանցից մեկը ձեռքը մտցրել էր գրպանս։ Ես ասացի, որ հեռու տանի ձեռքերը, բայց այդ պահին չէի զգացել, որ ինքն արդեն վերցրել էր գումարս»,- ասաց Մանուկյանը։ Քաղաքացին ոստիկանական բաժանամունքի մոտ նկատել է, որ իր գումարն անհետացել է եւ աղմուկ է բարձրացրել։ «Սկսեցինք գումարը փնտրել ավտոմեքենայի մեջ, իհարկե, այն չկար։ Ես կասկած չունեմ, որ այդ բերետավորն է վերցրել իմ գումարը։ Ես կասկածներ ունեմ, որ ոստիկանական համազգեստի տակ մեծ մասամբ թաքնված են թաղային խուժանները կամ էլ վերջին ընթացքում ոստիկանական շարքերը շատ հեշտությամբ համալրած կասկածելի մարդիկ են»,- նշեց Մանուկյանը։ Քաղաքացին հավելեց, որ դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել ոստիկանական բաժանմունք․ «Դեմքը շատ լավ հիշում եմ․մինչեւ երեսուն տարեկան տղամարդ էր, հուսով եմ կգտնվի»։Ավելին15:5403.05.22 -
ՔաղաքականԱյլևս չեմ գնալու Ազատության հրապարակ․ Կարին ՏոնոյանԿարին Տոնոյանը, քիչ առաջ մեզ հետ զրույցում նշեց, որ ինքն այլևս չի պատրաստվում գնալ Ազատության հրապարակ: Մեր այն հարցին, թե «5165» շարժման անդամներն այժմ ի՞նչ ծրագրեր ունի, հրապարակում գիշերո՞ւմ են նրանք, թե՞ ոչ, Տոնոյանը նշեց հետևյալը. «Ես չգիտեմ ոչինչ, ես քիչ առաջ այնտեղ գնացել էի, որպես սովորական մի քաղաքացի, առաջին օրը գնացի ինչ-որ բան դուրս չեկավ, այլևս չեմ գնալու, տղաներն այնտեղ են, սակայն քանի որ այս պայքարը գործող իշխանություններին հեռացնելու համար է, ես չեմ ցանկանում շատ բաների մասին խոսել»: Այն հարցին, թե ի՞նչն է նրան հիասթափեցրել, վերջինս նշեց, որ հիմա այդ մասին մանրամասն խոսել չի ցանկանում, սակայն եղել է հիասթափեցնող հանգամանք, որի մասին, գուցե, հետագայում ցանկանա խոսել: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/fe119a75d588dcd0aba8fdb3a93e0f71 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին15:4703.05.22 -
ՔաղաքականԼարված իրավիճակ՝ Երևան-Արարատ մայրուղում․ քաղաքացիները երթով շարժվում են Ֆրանսիայի հրապարակՔաղաքացիները մեքենաներով փակել են Երևան-Արարատ ավտոմայրույղին։ Այնտեղ է նաև «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Մեծ թվով ոստիկաններ, քաղաքացիների նկատմամբ ուժ կիրառելով, փորձում էին հեռացնել նրանց ճանապարհից և բերման ենթարկել։ Ճանապարհը փակ պահելուց հետո քաղաքացիները երթով, «Նիկոլ դավաճան» վանկարկումներով շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ։ Երթի մասնակիցներին մեքենաներից ողջունում են ազդանշաններով, նաև իջնում մեքենայից ու միանում են քայլերթին։Ավելին15:4403.05.22 -
ՔաղաքականՀայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանողները դասադուլ են հայտարարել և միացել անհնազանդության ակցիաներին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՀայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանողները դասադուլ են հայտարարել և միացել անհնազանդության ակցիաներինԱվելին15:3103.05.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Գյումրիից՝ Գորիս ճանապարհներ են փակվել. անհնազանդության ակցիաներ՝ Հայաստանով մեկԱվելին15:3003.05.22 -
ՀասարակականԽոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում․ «յաշիկը» մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջԱյսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։45-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 20 կմ հատվածում բախվել են Mercedes G և Mercedes E180 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «յաշիկը» դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել երկաթե արգելապատնեշի մեջ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։Ավելին15:1703.05.22 -
ՔաղաքականՔաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղինԱյսօր Գեղարքունիքի բնակիչները որոշ ժամանակով պարալիզացրել են Երևան-Սևան մայրուղին՝ միանալով Երևանյան բողոքի ցույցերին: Ակցիայի մասնակիցները բեռնատար և մարդատար մեքենաներով փակել են մայրուղին:Ավելին15:0703.05.22 -
ՔաղաքականՍորոսական աղբյուրներից սնվող ՀԿ-ների ներկայացուցիչները շտապում են Փաշինյանի հետ հանդիպմանՍորոսական աղբյուրներից սնվող Հ/Կ-ների ներկայացուցիչները շտապում են Փաշինյանի հետ հանդիպմանԱվելին15:0303.05.22 -
ՔաղաքականՔաղաքացիները փակել են Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՔաղաքացիները փակել են Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհըԱվելին14:5803.05.22 -
ՔաղաքականԻշխանության հետ բանակցելու մեկ օրակարգ կա՝ Նիկոլի հեռացման օրակարգը․ Իշխան ՍաղաթելյանԻշխանության հետ բանակցելու մեկ օրակարգ կա. դա Նիկոլի հեռացման օրակարգն է, ուրիշ խոսելու բան չկա, ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ Նրա խոսքով՝ ՀՀ գործող իշխանությունն այսօր միայն մեկ հենարան ունի՝ ոստիկանությունը, դրա համար էլ ցուցարարների նկատմամբ բռնարարքների համար իշխանական ներկայացուցիչները պարբերաբար շնորհակալություն են հայտնում իրավապահներին։ «Իշխանության ներկայացուցիչները դեռ պատմական շանս ունեն և չկիսելու Նիկոլի դավաճան ու արյունոտ պատասխանատվությանը։ Եթե կընդունեն-կհասկանան սա, լավ, եթե ոչ՝ ուշ կլինի», - ասաց ընդդիմադիր գործիչը։Ավելին14:4803.05.22 -
ՔաղաքականԵրևանից ու մարզերից բերման է ենթարկվել 169 ցուցարար․ ոստիկանությունՀՀ ոստիկանությունը ժամը 14։00–ի դրությամ 169 անձի ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության լրատվության վարչությունից․«Ժամը 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 169 անձ, 155 ցուցարար Երևանից, 6 ցուցարար Արարատի մարզից և 8 ցուցարար Գեղարքունիքի մարզից։Ավելին14:4503.05.22 -
ՔաղաքականԳուրգեն Մելիքյանը՝ «դիմադրության շարժման» առաջին շարքերումԱյսօրվա իշխանության շարքերում էլ կան Արևելագիտության ֆակուլտետն ավարտածներ, որոնք բարձր պաշտոններ են զբաղեցնում:Ավելին14:4003.05.22 -
ՔաղաքականԲերետավորները կոտրել են Վարնկաթաղի պաշտպաններից մեկի՝ Կարապետ Հայրապետյանի ուսըԲերետավորները կոտրել են Վարնկաթաղի պաշտպաններից մեկի՝ Կարապետ Հայրապետյանի ուսըԱվելին14:3003.05.22 -
ՔաղաքականԵՊՀ-ն պարզաբանում է տարածել«Սիրելի՛ համալսարանականներ, այսօր՝ ժամը 11:00-ի սահմաններում, ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների առաջնորդությամբ ցուցարարները երթով մուտք են գործել ԵՊՀ տարածք՝ հանդես գալով իրենց ակցիաներին միանալու կոչերով։ Ընդդիմադիր քաղաքական ուժերի գործողությունների հետևանքով դասապրոցեսի խաթարումը կանխելու և ուսանողների՝ կրթություն ստանալու իրավունքն ապահովելու նպատակով որոշում է կայացվել մինչև դասամիջոցի սկիզբը փակելու որոշ մասնաշենքների դռներ, իսկ ցուցարարները հնարավորություն են ունեցել իրենց ակցիան անցկացնելու ԵՊՀ պուրակում։ Ակցիան ավարտելուց հետո ցուցարարները հեռացել են ԵՊՀ տարածքից։ Հայտնում ենք, որ այժմ ԵՊՀ-ում դասապրոցեսը շարունակում է ընթանալ բնականոն հունով»Ավելին14:2203.05.22