Լրահոս
2022-05-03
-
ՔաղաքականՔաղաքացիներին բերման ենթարկելիս ակնհայտ անհամաչափ ուժի կիրառման դեպքերը զանգվածային բնույթ են կրել․ ՄԻՊԱյսօր Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցելել են թվով 8 ոստիկանության բաժիններ՝ Երևանում՝ խորհրդատվություն և իրավունքների իրացման աջակցություն ցուցաբերելով ավելի քան 125 անձանց։ Պաշտպանի արագ արձագանքման խումբն այցելել է Գեղարքունիք մարզի Սևան քաղաքի ոստիկանության բաժնում բերման ենթարկված թվով 8 անձի, իսկ ընդհանուր առմամբ խորհրդատվություն է տրամադրվել ավելի քան 10 անձի Գեղարքունիքի մարզում։ Այսօրվա արագ արձագանքման այցերի արդյունքում բացի Ոստիկանության կողմից կայուն պրակտիկա դարձած՝ անձին վարչական ձերբակալման ենթարկելու ընթացակարգերի կոպիտ խախտումներից ՄԻՊ արագ արձագանքման խմբերի այցերի արդյունքում արձանագրվել են նաև հետևյալ առավել դատապարտելի դեպքերն ու խախտումները. Մասնավորապես՝ լայնամասշտաբ բնույթ են կրել ոստիկանության ծառայողների կողմից բողոքի ակցիա իրականացնող անձանց հետ վիճաբանության բռնվելու և դրա շրջանակում քաղաքացիների նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքերը։ Նման վարքագիծը որևէ պարագայում չի կարող ընդունելի համարվել ոստիկանության ծառայողի համար, վերջինս սահմանափակված է իր պետական ծառայողի կարգավիճակով և պարտավոր է ձեռնպահ մնալ հավաքի մասնակից անձանց հետ նման վիճաբանությունների և ծառայողի կարգավիճակից չբխող տոնայնության ու ոճի «խոսակցությունների» մեջ ներքաշվելուց կամ առավել ևս՝ նման «խոսակցություններ» իր կողմից նախաձեռնելուց։ Այսօր, առավել քան նախորդ օրերին, զանգվածային բնույթ են կրել քաղաքացիներին բերման ենթարկելիս ակնհայտ անհամաչափ ուժի կիրառման դեպքերը, երբեմն դրանք դրսևորվել են քաղաքացիներին քարշ տալով մեքենա նստեցնելով, մարմնական վնասվածքներ հասցնելով (երկու անձի դեպքում գրանցվել են կոտրվածքներ), բերման ենթարկելու անհրաժեշտությամբ չպայմանավորված ձեռքեր ոլորելով, գլուխը ներքև հրելով։ Արագ արձագանքման խմբերի կատարած այցերի շրջանակում գրեթե բոլոր անձինք դժգոհել են հատկապես Ոստիկանության զորքերի (սև համազգեստով ոստիկանների) կողմից դրսևորած ակնհայտ կոպիտ, ագրեսիվ, անհամաչափ ուժ ու բռնություն կիրառելու դեպքերից։ Մասնավորապես, քաղաքացիներից մեկը առանձնազրույցի ընթացքում հայտնել է, որ բերման ենթարկելու ընթացքում ոստիկանները ոտքով հարվածել են որովայնի շրջանին։ Այդ տեղեկությունը հաստատել են նաև տվյալ քաղաքացու հետ նույն վայրից բերման ենթարկված այլ անձինք։ Հատկապես մտահոգիչ է 02.05.2022թ.-ին ՀՀ ԱԺ պատգամավորների բերման ենթարկելու փորձերը, իսկ մեկ դեպքում էլ՝ պատգամավորին բերման ենթարկել են, սակայն բաժնի մոտ ազատ են արձակել։ Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ՀՀ ԱԺ պատգամավորն օժտված է սահմանադրաիրավական հատուկ կարգավիճակով, վերջիններս ազատությունից կարող են զրկվել օրենսդրությամբ սահմանված հատուկ ընթացակարգով։ Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ ոստիկանության ծառայողը գիտի անձի՝ պատգամավորի կարգավիճակ ունենալու մասին, պետք է ձեռնպահ մնա վերջինիս բերման ենթարկելու փորձերից։ Այցերի ընթացքում վեր են հանվել նաև բողոքի ակցիաներին չմասնակցող անձանց բերման ենթարկելու դեպքեր։ Այսպես՝ ըստ որոշ բերման ենթարկված անձանց պնդումների, իրենք թեև դիտարկման նպատակով գտնվել են հարակից տարածքում, սակայն բուն հավաքին չեն մասնակցել։ Այս տեսանկյունից խնդրահարույց է ոչ տարբերակված մոտեցում ցուցաբերելու ոստիկանության գործելաոճը։ Բացի այդ, արձանագրվել են դեպքեր, երբ ոստիկանության ծառայողների ներկայացրած պահանջը կատարելուց հետո,այնուամենայնիվ, անձինք բերման են ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով։ Մասնավորապես՝ արձանագրվել են ճանապարհները բացելու պահանջը քաղաքացիների կողմից կատարելուց հետո վերջիններիս բերման ենթարկելու դեպքեր։ Պաշտպանն արձանագրում է, որ այս իրավիճակներում ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով բերման ենթարկելը ի սկզբանե ապօրինի է և անթույլատրելի։ Ոստիկանությունը պետք է ձեռնպահ մնա առանց հիմքերի և հիմնավորումների արդեն իսկ ներկայացված պահանջը կատարած անձանց բերման ենթարկելուց։ Պաշտպանի մշտադիտարկումը վեր է հանել մի քանի դեպքեր, երբ ակցիայի մասնակիցների կողմից ոստիկանի նկատմամբ դրսևորվել է վիրավորական վարքագիծ, մեկ դեպքում էլ՝ ոստիկանության ծառայողին վնասվածք հասցնելու դեպք։ Պաշտպանը Ոստիկանությանը կրկին հիշեցնում է, որ ոստիկանության ծառայողները պետք է լինեն համազգեստով, իսկ նրանց համազգեստին պետք է հստակ տեսանելի լինեն անհատականացնող տվյալներ՝ առնվազն անունը և ազգանունը պարտադիր նշելով: Քաղաքացին պետք է կարողանա ճանաչել կամ նույնականացնել իրեն մոտեցած կամ իրեն բերման ենթարկող ոստիկանության ծառայողին: Այսօր ևս մշտադիտարկումների և անձանց հետ զրույցների արդյունքում արձանագրվել են քաղաքացիական հագուստով ոստիկանների մասնակցության դեպքեր։ Ընդ որում, ըստ քաղաքացիների պնդումների՝ այդ ոստիկանները գործում են ավելի ագրեսիվ և անկաշկանդ։ Պաշտպանը պահանջում է բացառել նույնականացման հնարավորություն չընձեռող հանդերձանքով ոստիկանների մասնակցությունը իրականացվող միջոցառումներին։Ավելին20:5703.05.22 -
ՔաղաքականԺամը 18:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 209 քաղաքացիԺամը 18:00-ի դրությամբԱվելին20:5103.05.22 -
ՔաղաքականԸնդդիմության հանրահավաքը մեկնարկել է Սիրուշոյի ելույթովՄայիսի 3-ին Երեւանի կենտրոնում մեկնարկեց ընդդիմության հանրահավաքը։ Այն սկսվեց Ֆրանիսայի հրապարկում Սիրուշոյի ելույթով։ Երգչուհու ամուսինը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, բերման էր ենթարկվել բողոքի ակցիաներին մասնակցելու համար, ապա ազատ արձակվել։ Երեքշաբթի Երեւանում եւ Հայաստանի մարզերում բողոքի զանգվածային ցույցեր են անցկացվել։ Խաչմերուկներն արգելափակվել են, երթեւեկությունը կաթվածահար է եղել։Ավելին20:4003.05.22 -
ՔաղաքականՈստիկանական ուժեր այլևս չեն բավարարում, Նիկոլը հույսը դրել է խուժանների վրա. Իշխան ՍաղաթելյանՈստիկանական ուժեր այլևս չեն բավարարում, Նիկոլն ինչպես միշտ հույսը դրել է խուժանների վրաԱվելին20:1503.05.22 -
ՏնտեսականԺուլիենի սիրելի ելակները՝ Հովքի կանաչ ուսուցման կենտրոնումԽելամիտ գյուղատնտեսության վարման յուրահատուկ մոդել հանդիսացող Հովքի կանաչ ուսուցման կենտրոնը ֆերմերներին ու գյուղատնտեսներին տրամադրում է կրթական և հետազոտական հնարավորություններ: Նորաբաց կենտրոնում այցելուները կարող են տեսնել խելամիտ և անվտանգ գյուղատնտեսության բոլոր բաղադրիչները՝ կաթիլային ոռոգումից, հակակարկտային ցանցերից, արևային էներգիայի կայաններից մինչև նորագույն տեխնոլոգիաներով աշխատող ջերմոցներ: Կանաչ կենտրոնի փորձացուցադրական այգում և ջերմոցում աճող բուսատեսակները գրավում են իրենց բազմազանությամբ, անմահական համով և հոտով. իտալական սորտի ելակը, բրյուսելյան կաղամբը, գաճաճ պղպեղները, ավանդական ու ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերն ու տնկիներն անտարբեր չեն թողնում կենտրոնի հարյուրավոր այցելուներին: Հովքի կանաչ ուսուցման կենտրոնում անմշակ հող չթողնող Ժուլիեն Դեբյուշերը՝ Հայաստանին սիրահարված ու Հովքում աշխատանքի անցած ֆրանսիացի գյուղատնտեսը, իր հայերեն խոսքով է՛լ ավելի է գրավում կենտրոնի այցելուներին: Ստացված փոքրաքանակ բերքն էլ, հիմնականում անուշահամ ելակներ, հյուրասիրում կամ նվիրում է նրանց: Ջերմոցում շրջայցի ընթացքում այցելուները ծանոթանում են բուսատեսակների աճեցման նրբություններին ու հաստատության գործունեությանը: ԵՄ աջակցությամբ ստեղծված կենտրոնը մեծ հնարավորություն է գյուղատնտեսության, գյուղական զբոսաշրջության և ագրարային կրթության համադրության համար:Ավելին19:5803.05.22 -
ԻրավականԱշտարակի ոստիկաններն ապօրինի պահվող զենք-զինամթերք ու թմրանյութ են հայտնաբերելԱպրիլի 30-ին ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ չորս տղամարդ, որոնցից մեկը՝ Երևանի, երեքը՝ Արագածոտնի մարզի բնակիչներ, Աղձք գյուղից Տեղեր համայնք տանող ճանապարհի վագոն-տնակի մոտ թմրամիջոց են օգտագործում։ Նաև, ըստ տեղեկությունների, վագոն-տնակի տակ ինքնաձիգ կա: Մեկնած օպերատիվ խումբը տեղում հայտնաբերեց մոխրացած հետքերով 3 կաթուցիչ և ստվարաթղթե փաթեթ՝ չորացված, մանրացված զանգվածով: Ոստիկանները վագոն-տնակի տակից հայտնաբերեցին «Կալաշնիկովի» ինքնաձիգ: Ըստ Աղձք գյուղի 40-ամյա բնակչի՝ բուսական զանգվածը թմրամիջոց է, պատրաստել էր վայրաճ կանեփի թփերից: Ինքնաձիգը ևս իրենն է: Չորսն էլ բերման ենթարկվեցին ոստիկանության Աշտարակի բաժին: Հարուցվեց քրեական գործ: Բերման ենթարկվածներից 40-ամյա տղամարդը ձերբակալվեց: Հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություններ կատարվեցին ձերբակալված անձի և բերման ենթարկված 42-ամյա երևանցու հաշվառման ու բնակության վայրերում: Հայտնաբերվեցին մեկ տուփ վառոդ, 16 պայթուցիչ, ինքնաձիգի լիցքավորված 10 պահեստատուփ, գնդացրի շղթա՝ փամփուշտներով, և տարբեր տրամաչափի 170-ից ավելի փամփուշտ: Հայտնաբերեցին նաև երկու փաթեթ կանեփանման չորացված, մանրացված զանգված, ապակե տարայով հեղուկ՝ կանեփանման բույսի թփերով: Ըստ 42-ամյա երևանցու՝ հայտնաբերված բուսական զանգվածը թմրամիջոց է, իսկ զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը: Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:Ավելին18:1203.05.22 -
ՔաղաքականՈւսապարկերով ակցիա իրականացնելու համար «ծանր վիրավորանքի» հոդված է դրվում․ իրավապաշտպանԻմ շատ գործընկերներ ինձ չհավատացին, որ «ծանր վիրավորանքի» հոդված է դրվում՝ «ուսապարկերի» պատկերներներով ուսապարկերով խորհրդանշական բողոքի ակցիա իրականացնելու համար։ Չեք հավատում՝ վ… վախենամ ստիպված եք հավատալ։ Ահա՝ զեկուցագիրը։ Ի դեպ, զեկուցագիրը ստորագրող ոստիկանի անունը դեռևս փակել եմ, որպեսզի այդ մարդու հետ մի հատ խոսեմ՝ նոր տեղադրեմ։ Էս մեկն էլ թող էսպես լինի։ Ի դեպ -2, տեղում ոստիկանները պարզաբանեցին, որ մարդկանց բռնել են «տարածքը աղտոտելու համար»։ Բայց փաստորեն զեկուցագրում ուրիշ բան են գրել։ Դա ինքնին լուրջ խախտում է։ Ի դեպ - 3, բոլոր բռնվածները ազատ արձակվեցին։ Ի դեպ - 4, «ջերմ ողջույններս» էն մյուս տիկին դեսպանին։Ավելին17:5203.05.22 -
ՔաղաքականՀակակոռուպցիոն կոմիտեն այսօր անուղղակիորեն հաստատեց՝ Փաշինյանը կարող է մեղադրվել պետական դավաճանության մեջ․ Արթուր ՂազինյանՀակակոռուպցիոն կոմիտեն այսօր անուղղակիորեն հաստատեց, որ Նիկոլ Փաշինյանը կարող է մեղադրվել պետական դավաճանության և այլ հանցանքներ կատարելու մեջ: Փաշինյանին պետական դավաճանության մեղադրանք առաջադրելու միջնորդությունը ՉՄԵՐԺՎԵՑ, այլ հետաձգվեց լրացուցիչ ապացույցներ ձեռք բերելու համար: Հիշեցնեմ, այս քրեական գործով Նիկոլ Փաշինյանը մինչ օրս ՉԻ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ: Ոչինչ, շուտով կհարցաքննվի, քիչ մնաց . . .Ավելին17:3203.05.22 -
ՄիջազգայինՀանդիպել են Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներըՄայիսի 3-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, համապատասխանաբար, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը երրորդ հանդիպումն են անցկացրել Վիեննայում։ Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են այս գործընթացի միջոցով իրենց երկրների միջև լիարժեք կարգավորման հասնելու նպատակը։ Այս առնչությամբ, նրանք ունեցել են հստակ տեսակետների անկեղծ ու արդյունավետ փոխանակում և քննարկել հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ` շոշափելի առաջընթացի հասնելու համար։ Նրանք վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ շարունակելու գործընթացը առանց նախապայմանների։Ավելին17:2803.05.22 -
ՔաղաքականՓաշինյանին մեղադրանք առաջադրելու կամ չառաջադրելու որոշումը հետաձգվել էՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ԿԱՄ ՉԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է)) Ի դեպ, լրատվամիջոցներից մի քանիսին հայտնի է դարձել, որ հակակոռուպցիոն Կոմիտեն Նիկոլ Փաշինյանին մեղադրյալ ներգրավելու միջնորդության մասով որոշում է կայացրել: Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդության լուծումը հետաձգվել է մինչև էական հանգամանքների պարզումը:Ավելին17:1403.05.22 -
ՔաղաքականԵՊՀ-ն որոշել է փակել որոշ մասնաշենքերի դռները՝ մինչև դասամիջոցի սկիզբըԵՊՀ-Ն ՈՐՈՇԵԼ Է ՓԱԿԵԼ ՈՐՈՇ ՄԱՍՆԱՇԵՆՔԵՐԻ ԴՌՆԵՐԸ՝ ՄԻՆՉԵՎ ԴԱՍԱՄԻՋՈՑԻ ՍԿԻԶԲԸ)) Ի դեպ, մայր բուհում ակցիայից հետո՝ Երևանի պետական համալսարանը հայտարարություն է տարածել, մեջբերեմ՝՝՝ «Ընդդիմադիր քաղաքական ուժերի գործողությունների հետևանքով դասապրոցեսի խաթարումը կանխելու և ուսանողների՝ կրթություն ստանալու իրավունքն ապահովելու նպատակով որոշում է կայացվել մինչև դասամիջոցի սկիզբը փակել որոշ մասնաշենքների դռներ»:՝՝ մեջբերման ավարտը:Ավելին17:1003.05.22 -
ՔաղաքականԻշխանությունը ոստիկանի համազգեստ է հագցնում նաև ոչ ոստիկաններին. Սաղաթելյան«Իշխանությունը ոստիկանական համազգեստ է հագցնում նաև ոչ ոստիկաններին, նրանց ուղարկում ակցիաների մասնակիցների նկատմամաբ բիրտ ուժ կիրառելու»,- ասուլիսի ժամանկ ասել է Սաղաթելյանը:Ավելին17:0703.05.22 -
ՔաղաքականՄենք պայքարելու ենք, որ մեղավորները կանգնեն օրենքի առջև. Սեյրան ՕհանյանԱյսօր ոստիկանությունը շարունակել է բիրտ ուժ կիրառել ՀՀ իշխանության դեմ անհնազանդության խաղաղ ակցիաներ իրականացնող Դիմադրության շարժման մասնակիցների նկատմամբ: Խստորեն դատապարտելով նրանց հակաօրինական գործողությունները՝ կոչ եմ անում չդառնալ գործիք այն ուժի ձեռքում, ով դեռևս 2008 թ. բղավում էր, որ «հոգին փառավորվում է», երբ իրեն շրջապատած ամբոխը, մահակներով զինված, հարձակվում է ոստիկանների՝ ձեր և ձեր ընկերների վրա, իսկ այսօր ոստիկաններին է հրահանգում հարձակվել խաղաղ ցուցարարների վրա՝ նրանց բերման ենթարկելու, վախեցնելու կամ ճնշելու նպատակով: Նախապես ասում ենք՝ չի՛ հաջողվելու: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դուրս են եկել փողոց՝ իրենց պետությունը պաշտպանելու վճռականությամբ, ու թեև նրանց նկատմամբ անհամաչափ, անթույլատրելի միջոցներ են կիրառվում, միևնույն է, նրանց շարունակում են միանալ հազարավոր համախոհներ, և ժամ առ ժամ շարքերն ավելի կուռ են դառնում: Ոստիկանության առաջնային խնդիրը պետք է լինի այդ նույն քաղաքացու իրավունքներն ու ազատությունը, հասարակության և պետության շահերը պաշտպանելը, մինչդեռ վերջին ժամանակահատվածում նրանց շարքերը ուռճացվել են գլխավորապես իշխանության ղեկին կառչած պաշտոնյայի և նրա թիմի անվտանգությունը, հետագա գործունեությունը ապահովելու նպատակով: Եթե 44-օրյա պատերազմի ընթացքում այս նույն շտապողականությամբ պետության գերագույն պատասխանատուն մոբիլիզացներ այս նույն ուժերը, ու բանակը համալրվեր, հնարավոր էր կանգնեցնել անհաջողությունների շղթան և կանխել պարտությունը: Ժողովո՛ւրդ, հասկանո՞ւմ եք, նրանք կարո՛ղ էին դա անել, բայց չե՛ն արել․ կարո՛ղ էին պաշտպանել Արցախը, Հայաստանի սահմանները, սակայն ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր, հասկանո՞ւմ եք, նրանց չեն հուզում սահմանին կանգնած զինվորի, սպայի, սահմանամերձ գյուղերում, հակառակորդի նշանառության տակ ապրող մեր հայրենակիցների, ողջ ժողովրդի արժանապատվությունն ու ճակատագիրը, այլ մտածում են միայն իրենց անվտանգությունն ապահովելու և աթոռները պահելու մասին։ Իսկ մենք պայքարելու ենք, որ մեղավորները կանգնեն օԱվելին17:0403.05.22 -
ԻրավականԱվարտվել է թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելուն և փոխադրելուն օժանդակելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննությամբ պարզվել են 35-ամյա տղամարդու կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելուն և փոխադրելուն օժանդակելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները: Քննությամբ պարզվել է,որ 35-ամյա տղամարդը, ծանոթանալով ԻԻՀ քաղաքացու հետ, պայմանավորվածություն է ձեռք բերել օժանդակել վերջինիս՝ թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվելու հարցում: Այնուհետև՝ 2020թ. դեկտեմբերի 21-ին, 35-ամյա հիշյալ պայմանավորվածության համաձայն, Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղում ապօրինի ձեռք է բերել ընդհանուր 5766 գրամ քաշով «Ափիոն», 995 գրամ քաշով «Մեթամֆետամին» և 751,27 գրամ քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոցներ, որոնք տեղադրվել են տղամարդու կողմից շահագործվող «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայում՝ Արտաշատ քաղաք փոխադրելու նպատակով: 35-ամյա տղամարդն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցավոր մտադրությունն ավարտին հասցնել, քանի որ ավտոմեքենայով հանդերձ բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանում և կատարված խուզարկությամբ հիշյալ թմրամիջոցները հայտնաբերվել ու առգրավվել են: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:Ավելին17:0103.05.22 -
Քաղաքական«Իշխանությունը չի տիրապետում իրավիճակին». Իշխան Սաղաթելյան«Իշխանությունն իրավիճակին չի տիրապետում», - «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթալյանն այսպես է արձագանքել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն պնդմանը, թե Հայաստանում ներքաղաքական իրավիճակի լարում ու ճգնաժամ չկա:Ավելին16:5803.05.22 -
ՔաղաքականՔաղաքացիների խաղաղ անհնազանդության գործողությունները․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՀայրենասեր քաղաքացիների խաղաղ անհնազանդության գործողություններըԱվելին16:5503.05.22