Լրահոս
2022-05-04
-
ՔաղաքականԼուսաձայնային նռնակներ, դիպուկահարներ, պատ կազմած մեծաքանակ ոստիկաններ՝ խորհրդարանումԱվելին18:0404.05.22 -
ՔաղաքականՓաշինյանը մեկ գիշերում ստորագրելու է հրաժարականի պահանջը․ Գեղամ Մանուկյանինենք ուժեղ, ավելի միանանք, ավելի հզորանանք, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ԱԺ շենքի մոտ ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նա վստահություն հայտնեց՝ Փաշինյանը մեկ գիշերում ստորագրելու է հրաժարականի պահանջը։ «Սրանք մեկ գիշերվա մեջ ստորագրելու են հրաժարականի պահանջը։ Նիկոլ Փաշինյանը ստորագրելու է։ Պետք է ուղղակի ավելի հզորանանք, պետք է ամբողջ Հայաստանը զգա, որ Նիկոլ Փաշինյանն այլևս չկա», - ասաց Գեղամ Մանուկյանը։Ավելին17:5604.05.22 -
ՔաղաքականԻնչ կատարվեց ԱԺ դահլիճում ուղիղ եթերն անջատելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹԻնչ կատարվեց ԱԺ դահլիճում ուղիղ եթերն անջատելուց հետո:Ավելին17:4604.05.22 -
ՔաղաքականՔՊ-ական պատգամավորը խլել է լրագրողի հեռախոսը՝ վնասելով նրա ձեռքը#ՔՊ-ական պատգամավոր #Հայ_Սարգսյանը խլել է «Yerevan today»-ի լրագրող Սյուզի Բադոյանի հեռախոսը՝ վնասելով նաև նրա ձեռքը։ Միջադեպը տեղի է ունեցել, երբ Բադոյանը պատգամավորից փորձել է մեկնաբանություն ստանալ ընդդիմության գործողությունների վերաբերյալ: Իշխանական պատգամավորը հետո վերադարձրել է հեռախոսը, բայց այդպես էլ ներողություն չի խնդրել:Ավելին17:4304.05.22 -
ՔաղաքականՓաշինյանը գիտի՝ ցանկացած հանրային բանավեճում տակ է տալու․ Գեղամ ՄանուկյանՉէինք ցանկանում լսել հերթական ստերի շարանը, իրեն էլ ասեցի, որ ցանկացած հանրային բանավեճում տակ է տալու:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ԱԺ դահլիճը լքելուց հետո։ «Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ բանակցային պրոցեսին, որին Արմեն Ռուստամյանը արձագանքեց: Ասել եմ, որ Նիկոլ հերիք է սուտ խոսաս, դու այդ ստերի մեջ խեղդվելու ես, իսկ ինքն ասեց՝ եկեք, քննարկեք, բայց իր հետ քննարկելու այլևս ոչ մի բան չկա: Սա Անգլիայի պառլամենտը չէ, որտեղ դժգոհ են վարչապետից, մեզ մոտ կորուստն ու խորտակումը եղել է այնքան ցայտուն է և ողբերգական, որ կա մեկ հանգուցալուծում»,- ասաց Գեղամ Մանուկյանը:Ավելին17:3604.05.22 -
Քաղաքական«Մեր պետության և անվտանգության սպառնալիք է». ԱԺ ում՝ լարված իրավիճակԱվելին17:2904.05.22 -
ՀասարակականՈղբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Սանահին-Ալավերդի հատվածում բեռնատար գնացքը հարվածել է երկաթգծի երթևեկելի գոտում հայտնված կնոջը․ վերջինս տեղում մահացել էԱյսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 2-րդ վաշտի 4-րդ դասակի հրամանատար Մնացական Բոյաջյանը Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի անցումի մոտ ծառայություն կատարելիս նկատել է ուշագնաց վիճակում ընկած մի կնոջ։ Դասակի հրամանատարը այդ մասին տեղեկացրել է ոստիկանության Լոռու մարզային վարչության հերթապահ ծառայություն և ոստիկանության Թումանյանի բաժին։ Ոստիիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 11։55-ի սահմաններում Այրում-Գյումրի բեռնատար գնացքի մեքենավար՝ Շիրակի մարզի բնակիչ, 56-ամյա Ալբերտ Մ-ն երկաթգծի 2609 կմ-ի ՊԿ7 Սանահին-Ալավերդի հատվածում՝ Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի «Հայպեջ» ավտոկանգառի հարակից տարածքում նկատել է երկաթգծով անցնող քաղաքացու։ Գնացքավարը միացրել է ազդանշանային շչակը, սակայն այդ քաղաքացին, չհասցնելով ազատել երկաթգծի երթևեկելի մասը, դիպել է գնացքին, ինչի հետևանքով տեղում մահացել է։ մահացածը Լոռու մարզի բնակիչ՝ 34-ամյա Նելլի Գ-ն էր։ Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։Ավելին17:1904.05.22 -
ՔաղաքականԱյս պահին՝ Բաղրամյան պողոտայում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻրավիճակը հիմա. Բաղրամյան պողոտաԱվելին17:1104.05.22 -
ՔաղաքականՔՊ-ն ահռելի քանակի ոստիկանական ոժեր է կուտակել՝ վահաններով, մահակներով, լուսաձայնային նռնակներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹՔՊ-ն ահռելի քանակի ոստիկանական ոժեր է կուտակել՝ վահաններով, մահակներով, լուսաձայնային նռնակներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹԱվելին17:0804.05.22 -
ՔաղաքականՓաշինյանը լեգիտիմ չէ և պետք է հրաժարական տա․ Արմեն Ռուստամյանն ընթերցել է հրապարակի ժողովրդի պահանջըԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց, որ Ֆրանսիայի հրապարակում հավաքված ժողովրդի անունից գործուղվել են ԱԺ՝ ներկայացնելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը։ «Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, տապալելով արցախյան հակամարտության բանակցային գործընթացում հայկական շահերը պաշտպանելու գործը, բերել է պատերազմ ու պարտություն։ Խոստովանել է, որ կարող էր կանխել պատերազմն ու խուսափել հազարավոր զոհերից, բայց չի արել դա։ 2021 թվականի հունիսին խոստացել էր 1-2 ամիս անց վերադարձնել գերիներին, բայց մինչ օրս ունենք գերիներ։ Իր նախընտրական ծրագրով խոստացել է, որ վարելու է Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման քաղաքականություն՝ ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման միջոցով։ Պնդել է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո և որ առաջնահերթ է համարում Արցախի տարածքների դեօկուպացիան, սակայն փաստացի իրականացնում է «Ղարաբաղն Ադրբեջան է, և վերջ» քարոզն ու պաշտպանում Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման, այն է՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու թուրք-ադրբեջանական տեսակետը։ Խոստացել է թիչքաձև տնտեսակետ աճ, բայց աճում են պետական պարտքը, աղքատությունը, գները և մահերը։ Չի կատարել բազմաթիվ խոստումներ, որոնցից վերջինը ողբերգական ավարտ ունեցավ, պադավատապետության դեմ խոսող, կարմիր լույսի տակ իր ավտոշարասյան կանգնեցնելը և հետիոտնեին զիջելը որպես ձեռքբերում ներկայացնող Փաշինյանի ավտոշարասյունը սպանեց կնոջը և իր դեռ չծնված երեխային։ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, չունի մեր պետությունը նոր զիջումների տնօրինելու մադատ և պետք է հրաժարական տա», - հայտարարությունն ընթերցեց Արմեն Ռուստամյանը։ Նա ասաց, թե այս հարցերից ցանկացածի առկայությունը փաստելու պարագայում իրեն հարգող ցանկացած երկրի վարչապետ հրաժարական կտար։Ավելին16:5704.05.22 -
ՔաղաքականԵս սկի չգիտեմ՝ լուսաձայնային նռնակն ինչ ա. ողջունելու համա՞ր ա. Հովիկ ԱղազարյանԵս սկի չգիտեմ՝ դա ինչ ա. ողջունելու համա՞ր ա, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հարցին հարցով պատասխանեց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, երբ հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում ԱԺ բակում լուսաձայնային նռնակներ տեղադրելու փաստին։ Ինչ վերաբերում է նախօրեին խորհրդարանի դարպասների զոդման աշխատանքներին, իշխանական պատգամավորը նկատեց՝ որքան անվտանգության միջոցառումներն ուժեղացվեն, այնքան լավ, հասարակությունն ավելի ապահովագրված կլինի հավանական վտանգներից։ Դիտարկմանը, որ ԱԺ զոդված դարպասները պաշտպանում են ոչ թե ժողովրդին, այլ հենց պատգամավորներին, և արդյոք սա նշանակում է, որ իշխանությունը վախենում է ընդդիմության ծավալած պայքարի գործողությունից, Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Այսօր փողոցում քաղաքական երկու հիմնական ուժ կա, որոնցից մեկը գլխավորում է Ռոբերտ Քոչարյանը, ով հոկտեմբերի 27-ին եղել է երկրի ղեկավարը։ Մյուս ուժը ղեկավարում է Սերժ Սարգսյանը, ով հոկտեմբերի 27-ին եղել ԱԱԾ պետ։ Քանի որ իրենք ոչ մի հնարավորություն չունեն օրինական ճանապարհով գալու իշխանության, հետևաբար իրենց միակ նպատակը հիբրիդային մարտի 1 և հոկտեմբերի 27 իրականացնելն է։ Այս իմաստով որքան անվտանգային նկատառումներով պայմանները խստացվեն, այնքան լավ, այնքան մենք զերծ կմնանք նմանատիպ դրսևորումներից։ Թող իրենք իրենց համար փողոցները փակեն, ցույցերն անեն, ժողովրդին համոզեն իրենց ճիշտ, մեր սխալ լինելու մեջ», - ասաց իշխանական պատգամավորը։ Հարցին՝ ԱԺ տարածքում աննախադեպ անվտանգային միջոցառումներով իշխանությունն իրեն ապահովագրո՞ւմ է ՀՀ քաղաքացիների՝ ԱԺ հնարավոր մուտքից, Հովիկ Աղազարյանն ասաց՝ իշխանությունը և իշխանության կրողը ժողովուրդն է։ Դիտարկմանը, որ ԱԺ դարպասները ոչ վաղ անցյալում բաց էին իշխանություն հանդիսացող քաղաքացիների համար, իսկ հիմա՝ զոդված, իշխանական պատգամավորը նկատեց՝ խորհրդարանական ընդդիմությունն այն ժամանակ օրենսդիրում ներկայացված չէր։Ավելին16:5104.05.22 -
ՔաղաքականՓաշինյանը պատերազմի խորհրդանիշ է․ չի ուզում կամավոր գնալ, ուրեմն ժողովուրդը կհեռացնի․ ՇարմազանովԻշխանությունները փորձում են իրենք իրենց համոզել, որ ամեն ինչ նորմալ է, իրավիճակն իրենց վերահսկողության տակ է։ Այս մասին անհնազանդության երթի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Իշխանությունները զգում են մոտալուտ վտանգը, իրենք հանրային վստահություն, լեգիտիմություն չունեն։ Ինչքան էլ ուզում են մեծ-մեծ խոսեն, սա ժողովրդական, ազգային շարժում է։ Փաշինյանը չի կարող երկու անգամ նույն գետը մտնել։ Նա մի անգամ ժողովրդին խաբել է, երկրորդ անգամ խաբել չի ստացվի։ Նա պետք է հեռանա։ Մենք պետք է դուրս վռնդենք կապիտուլյանտների «շայկային», որոնք մեր 30-ամյա հաղթանակները սարքեցին պարտություն, պատերազմ բերեցին, Նիկոլը պատերազմի խորհրդանիշ է։ Չի ուզում կամավոր գնալ, ուրեմն ժողովուրդը պետք է խաղաղ անհնազանդության ակցիաներով ցույց տա այդ մարդուն ու իր խունտային, որ իրենք անելիք չունեն, պետք է գնան»,- ասաց Շարմազանովը։Ավելին16:3804.05.22 -
ՔաղաքականՄի խումբ ընդդիմադիր պատգամավորների հեռախոսների մեջ տեղադրել են գաղտնալսող ծրագիր․ Գեղամ ՄանուկյանՄեր ԱԱԾ-ն թույլիկ, տեղեկատվություն չունեցող ծառայություն է, երեկվանից հայտնի դարձավ, որ մեր մի խումբ ընդդիմադիր պատգամավորների հեռախոսների մեջ տեղադրել են գաղտնալսող ծրագիր, թեև պաշտոնապես իմ հարցին ի պատասխան՝ ԱԱԾ-ից ասացին, որ նման ծրագիր չեն բերել, ԱԺ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Որ առնվազն գաղտնալսեին, կհասկանային, որ Նիկոլի նման ժողովրդին չենք տանի ոստիկանների բերանը և փոխհրաձգություն սադրենք, ինչպես արեց ժամանակին։ Ժողովրդի արյան վրա իշխանության ձգտելը հանգեցնելու է Փաշինյանի նույն վիճակին»,- ասաց Գեղամ Մանուկյանը։Ավելին15:4004.05.22 -
ՔաղաքականԷրդողանը որոշել է հետ ուղարկել մեկ միլիոն սիրիացի փախստականներինԹուրքիայի նախագահը նոր նախագիծ է մշակել՝ Թուրքիայում ապրող 1 միլիոն սիրիացիներին իրենց երկիր վերադարձնելու համար: Էրդողանը վստահեցրել է, թե հատկապես Ազեզի, Ջարաբլուսի և Թել Աբյադի շրջաններում իրենք արդեն նախապատրաստել են բրիկետներով տներ և սիրիացի փախստականները կարող են հանգիստ վերադառնալ այնտեղ:Ավելին15:2604.05.22 -
ՏարածաշրջանԱդրբեջանը Շուշիում «Մուղամ» մրցույթ կանցկացնիԱրցախի՝ 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքում մայիսի 12-14-ը կանցկացվի «Հարիբուլբուլ» միջազգային փառատոնը: Իսկ հուլիս-օգոստոսին կրկին Շուշիում տեղի կունենա «Մուղամ» մրցույթի եզրափակիչն ու հաղթողների գալա համերգը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:Ավելին15:2104.05.22 -
ՔաղաքականՀայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիները որևէ շենք զավթելու կարիք չունեն․ Քրիստինե ՎարդանյանՀայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիները որևէ շենք զավթելու կարիք չունեն մի պարզ պատճառով` իշխանությունն այլևս այդ շենքերում չէ, այն Հայաստանի փողոցներում , հայ մարդկանց ձեռքին է: Մեզ մնում է միայն համբերատարությամբ, վճռականությամբ և առանց սադրանքների տրվելու դե յուրե ևս արձանագրել դե ֆկտո արձանագրված այս իրողությունըԱվելին15:1604.05.22 -
ՔաղաքականՑուցարարները փակել են Ալավերդի-Վանաձոր ճանապարհըՑուցարարները փակել են Ալավերդի-Վանաձոր ճանապարհըԱվելին15:1404.05.22 -
ՔաղաքականՑուցարարները ԱԳՆ աշխատակիցներին հրավիրել են Ֆրանսիայի հրապարակԱյս օրերին հայրենասեր, պետականամետ շատ դիվանագետներ, գիտակցելով, թե ինչ է կատարվում մեր հայրենիքում, իրենց աջակցությունն են ցույց տվել համաժողովրդական շարժմանը։ Այս մասին ԱԳՆ-ի մոտ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ «Եկեք ողջունենք այդ դիվանագետներին, որոնք ծառայում են ՀՀ-ին։ Մեր դիվանագետներին ազատագրելու ենք և նրանք շարունակելու են ծառայել Հայաստանին, Արցախին և հայ ժողովրդին»,- ասաց Վանեցյանը։ Ակցիայի մասնակիցները ԱԳՆ աշխատակիցներին հրավիրեցին այսօր Ֆրանսիայի հրապարակում կայանալիք հանրահավաքին։ ԱԳՆ շենքի մոտ ակցիայի մասնակիցները վանկարկեցին «Հայաստա’ն, ոտքի՛», «Արցա՛խ, ոտքի՛» «Հայ ազգ ոտքի՛» կոչերը և շարունակեցին իրենց երթը։Ավելին15:0804.05.22