Լրահոս
2022-05-05
-
ՀասարակականՄի թուղթ կամ «բարաթ» ցույց տվեք, տեսնենք՝ որտե՞ղ է Ադրբեջանը գրել, որ ընդունել է ձեր 6 կետը․ Արմեն ԱշոտյանԱնվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո, ճեպազրույցում ասել է, որ Հայաստանն «իր 6 կետերով առաջարկել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին լուծում տրվի», որպեսզի հնարավոր լինի համապարփակ խաղաղության պայմանագիր ունենալ։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Արմեն Գրիգորյանի վերոնշյալ հայտարարությանը: «Դե, որ սրանք հայտարարել են, որ Ադրբեջանի ներկայացրած 5 կետերն իրենց համար ընդունելի են, միջազգային հանրությունը բռնել է սրանց և ասել՝ եթե ընդունելի են, ուրեմն՝ դրանց շուրջ էլ բանակցելու եք: Այսօր անվտանգության խորհրդի քարտուղար կոչվածն ասել է, որ ի պատասխան Ադրբեջանի 5 կետերի՝ իրենք ներկայացրել են 6 կետ, ուռա՜, հայկական դիվանագիտության խոշոր հաղթանակ՝ Ադրբեջանը 5 կետ է ներկայացրել, սրանք՝ 6, կարող էին 148 ներկայացնել: Ավելին, ասում է՝ քննարկումները պետք է լինեն 5+6 կետերի հիման վրա. որտե՞ղ է ձեզ խաբում ինքը: Այդ ի՞նչ 6 կետ է, ժողովո՛ւրդ: Պարզվում է, որ սրանք մի 6 կետ էլ Ադրբեջանին առաջարկ են արել, որոնց մասին մենք ընդհանրապես տեղյակ չենք։ Ո՛չ մասնագիտական, ո՛չ քաղաքացիական, ո՛չ քաղաքական շրջանակները տեղյակ չեն, թե ինչ 6 կետ է ներկայացվել Հայաստանի անունից Ադրբեջանի հետ բանակցությունների համար»,- ընդգծել է Արմեն Աշոտյանը: Ըստ նրա՝ Արմեն Գրիգորյանի երկրորդ սուտն այն է, որ Ադրբեջանը չի մերժել Հայաստանի ներկայացրած 6 կետերը։ «Ադրբեջանը խոսում է միայն իր ներկայացրած 5 կետերի մասին․ որտե՞ղ Ադրբեջանը չի մերժել։ Մի թուղթ կամ ձեր սիրած լեզվով ասած՝ «բարաթ» ցույց տվեք, տեսնեմ՝ որտե՞ղ է Ադրբեջանը գրել, որ ընդունել է ձեր 6 կետը: Նախ, ցույց տվեք, թե ի՞նչ է այդ 6 կետը, հետո ցույց տվեք՝ Ադրբեջանը ի՞նչ թուղթ է ձեզ տվել ի պատասխան: Եթե այդ 6 կետն ընդունվել է՝ որպես լրացուցիչ օրակարգ, բա ինչո՞ւ միջազգային հանրությունը դրա մասին չի խոսում: Օրինակ՝ Լավրովի և Զախարովայի տարբեր հայտարարություններում ինչո՞ւ է հղում արվում ադրբեջանական առաջարկներին: Փաստորեն, մադրիդյան 3 սկզբունքները և 6 տարրերը դուք փոխարինում եք ինչ-որ անհասկանալի 5+6 բանաձևով»,- ասել է Արմեն Աշոտյանը։Ավելին19:3705.05.22 -
ՀայաստանԱրցախի դրոշը հանել են արդարադատության նախարարության բակիցԱրդարադատության նախարարության բակից հանվել է Արցախի դրոշը, որը երեկ երեկոյան այնտեղ տեղադրել էին դիմադրության շարժման անդամները: ԱԳՆ շենքի ներսից դրոշը չի հանվել:Ավելին18:0505.05.22 -
ՀասարակականԱռանձնակի դաժանությամբ սպանություն՝ Երևանում. սպանվածը նախկին ոստիկանապետի դուստրն էՄայիսի 4-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։. այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 01։50-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ադոնցի փողոցի շենքերից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ պարանոցի և դեմքի շրջանում կան բռնության հետքեր։ Տեղում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, և ստեղծվել է քննական խումբ։ Ոստիկանները Տ. Աբրահամյանին սպանելու կասկածանքով որոնում են նրա ամուսնուն՝ Արարատի մարզի բնակիչ՝ 31-մյա Նարեկ Սարգսյանին։ Ոստիկանները տաք հետքերով պարզել են, թե սպանությունը կատարելուց հետո որ հնարավոր վայրերում կարող է լինի Ն. Սարգսյանը, այնուհետև ճշտելով գտնվելու հասցեն՝ կատարել են բացատրական աշխատանքներ, որի արդյունքում նա ներկայանում է ոստիկանության Արտաշատի բաժին։ Կայքի տեղեկություններով՝ սպանված Տ. Աբրահամյանը ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նախկին պետ, Երևանի մի քանի բաժիններում նախկին բաժնի պետ աշխատած, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանի դուստրն էր։Ավելին17:5705.05.22 -
Հասարակական«Զարթնիր, Լաո»․ Թող սպիտակ Քո խաչը, Միշտ տանի առաջ մեզ․ ԱնդրեԵրգիչ Անդրեն ֆեյսբուքյան իր էջում ի աջակցություն «Դիմադրության» շարժման տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Թող սպիտակ Քո խաչը, Միշտ տանի առաջ մեզ , #ԶարթնիրԼաո #Հաղթանակած»։Ավելին17:4205.05.22 -
ՀասարակականՏատանվելու կարիք չկա, հայրենիքի փրկության հարցն է այստեղ. Ագնեսա ՇահնազարյանԵս երբևէ կուսակցական չեմ եղել, չեմ լինելու, որովհետև ես ստեղծագործող մարդ եմ, ես քաղաքականությամբ զբաղվում եմ բեմում և հեռուստաէկրաններին: Ֆրանսիայի ժամանակ հանրահավաքին ասաց դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը: «Ես սա քաղաքական ակցիա չեմ համարում, ես սա համարում եմ հայրենիքի պաշտպանություն, յուրաքանչյուր բանական գիտակից մարդ պետք է հասկանա, որ կանգնած ենք այդ ճամփաբաժանին՝ երկիրը կորցնելու և ինչ-որ մի բան անելու: Ես որպես քաղաքացի, որպես հայրենասեր քաղաքացի, որպես մայր, որն ունի տղա և ուզում է, որ իր տղան ապահով երկրում մեծանա, իր պատականությունն է լինել այստեղ՝ այնտեղ, որտեղ մեր շահերը ոտնահարվում են, և մենք փորձում ենք դրա դեմն առնել»: Դերասանուհին նաև նշեց. «Շատ լավ է, որ բոլորը համախմբել են, այստեղ ոչ թե աթոռի պայքար է, այլ հայրենիքի կորստի դեմն առնելու պայքար է: Եթե լիներ մեկ կուսակցություն, ես հաստատ չէի լինելու այստեղ, որովհետև դա կդիտվեր որպես կուսակցական հավաք, բայց քանի որ բոլորն են հավաքվել և մտահոգ են երկրի փրկության համար, իմ նման մարդը պետք է լինի այստեղ: Ես կարծում եմ, որ պետք է սթափ նայել իրավիճակին, պետք է նայել այն ամենին, ինչ խոստացվել էր և չի կատարվել և մարդ ուղղակի պետք է հասկանա, ինքն ապահով երկրո՞ւմ է ապրում, թե՞ ոչ»:Ավելին17:2505.05.22 -
ՀայաստանԱշոցքում ձյուն է տեղումՇիրակի մարզում ձյուն է տեղում։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Աշոցքից ու կից գրառում արել․ «Աշոցքում ձյուն է տեղում»։Ավելին17:1105.05.22 -
ՀայաստանԴատարաններում վերագործարկվել է գործերի ավտոմատ էլեկտրոնային մակագրման համակարգը. ԲԴԽՄայիսի 5-ին՝ ժամը 14։00-ից, վերագործարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, Սնանկության դատարանում, Վերաքննիչ քաղաքացիական դատարանում, Վերաքննիչ քրեական դատարանում, Վարչական և Վերաքննիչ վարչական դատարաններում գործերի ավտոմատ էլեկտրոնային մակագրման համակարգը։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ համակարգը դեռևս կարիք ունի ծրագրային թարմացումների, 2021թ-ից մինչ այժմ ձեռքով կատարված գործերի մակագրումների ամբողջական ներմուծման և Բարձրագույն դատական խորհրդի 2021թ. մարտի 25-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ 16-Ն-6 որոշման պահանջներին լիարժեք համապատասխանեցման, հայտնում ենք, որ առաջիկայում համակարգում կշարունակվեն անհրաժեշտ աշխատանքները, ինչը հնարավոր է հանգեցնի որոշակի անճշտությունների, որոնք սեղմ ժամկետներում կվերականգնվեն», - այս մասին հայտարարություն է տարածել Բարձրագույն դատական խորհուրդը։Ավելին16:5705.05.22 -
ՀասարակականՖեյսբուքում լայք դնելու համար Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցներն աշխատանքից ազատվել ենՖեյսբուքում» լայք դնելու համար Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցներն աշխատանքից ազատվել ենԱվելին16:5405.05.22 -
ՀասարակականՈւսուցչի կողմից աշակերտի նկատմամբ բռնության դեպքը չի կարող համատեղելի լինել մանկավարժի վարքագծի հետ․ ՄԻՊԱյսօր Երևանի Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում ուսուցչի կողմից աշակերտի նկատմամբ բռնության դեպքը խիստ դատապարտելի է, և որևէ կերպ չի կարող համատեղելի լինել մանկավարժի վարքագծի հետ։ Ֆիզիկական, հոգեկան և այլ տեսակի բռնությունից երեխայի պաշտպանությունն ապահովելու համար պատասխանատու են ինչպես ծնողներն ու օրենքով երեխայի համար պատասխանատու անձինք, այնպես էլ կրթության պատասխանատուներն ու մանկավարժները։ Կարևոր է նաև արձանագրել, որ ոլորտի քաղաքականության պատասխանատու մարմին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արձագանքը չի ուշացել։ Սակայն անհրաժեշտ են նաև համակարգային միջոցառումներ թե մանկավարժների ու վարչական աշխատողների՝ երեխայի իրավունքների թեմաներով մասնագիտական պատրաստումը խթանելու, և թե երեխայակենտրոն ու երեխայազգայուն մոտեցումները կրթության կազմակերպման գործելակերպերում ամրապնդելու համար։ Որպես «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ կոնվենցիայի մշտադիտարկման ազգային մեխանիզմ և երեխաների իրավունքների խախտումների կանխարգելման ու պաշտպանության մարմին, Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու, որ կոնկրետ դեպքով մեղավոր անձինք պատասխանատվություն կրեն, և այս մասով պարզաբանումներ են պահանջվել իրավասու մարմիններից։Ավելին16:5105.05.22 -
ՀայաստանԹուրքիայի ավիացիոն իշխանությունները «FLYONE ARMENIA»-ին չեն տրամադրել իրենց օդային տարածքով դեպի եվրոպական երկրներ չվերթերի իրականացման հնարավորությունԹուրքիայի ավիացիոն իշխանությունները «FLYONE ARMENIA» ընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի եվրոպական երկրներ չվերթերի իրականացման (overflight) հնարավորություն։ «Ստեղծված իրավիճակի արդյունքում ընկերությունը ստիպված է մինչև հունիսի 10-ը չեղարկել Երևան- Լիոն- Երևան և Երևան- Փարիզ- Երևան ուղղություններով չվերթերը: Նշենք, որ Երևան- Ստամբուլ- Երևան երթուղով չվերթերը իրականացվում են համաձայն չվացուցակի։ Չվերթերի վերսկսման վերաբերյալ կտրվի համապատասխան տեղեկատվություն։ Ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարությունների հետ կապված։ Ավիաընկերությունն ուղևորներին առաջարկում է հետևյալ այլընտրանքները: Թռիչքի ամսաթվի փոփոխություն։ Credit Shell Գումարի 110%–ի չափով հետ վերադարձ ձեր FLYONE անձնական հաշիվ․ միայն տոմսեր, գնված կայքում կամ հավելվածում; Չեղարկված թռիչքի՝ տոմսի, գումարի ամբողջական վերադարձ։ Եթե տոմսը գնվել է տուրիստական գործակալությունից, ավիաընկերությունը խնդրում է կապ հաստատել գործակալության հետ՝ ընտրելու ներկայացված այլընտրանքերից մեկը», - ասված է «FLYONE ARMENIA» ընկերության տարածած հայտարարությունում։Ավելին16:4605.05.22 -
ՔաղաքականՍեյրան Օհանյանը չի բանավիճի «չծառայածի» հետԻ պատասխան Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի հրավերի՝ բանավիճելու ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ՝ հայտնում եմ, որ ամեն ինչ ասված է․ հասարակությունը գիտի թե ՛ իշխանության, թե ՛ ընդդիմության մոտեցումները, ընդդիմադիր խմբակցությունները հրաժարականի հանրային պահանջ են ներկայացրել Նիկոլ Փաշինյանին, եւ հիմա այլեւս սպառված է բանավեճի ֆորմատը։ «Պարոնայք գեներալները» (ինչպես նշում են իրենք) անիմաստ են համարում պաշտպանության, անվտանգային հարցերի շուրջ բանավիճել մեկի հետ, ով անգամ զինվորական ծառայություն չի անցել եւ պարբերաբար աչքի է ընկնում քաղաքական հայացքների փոփոխությամբ, որովհետև ամեն ինչ վաղուց ակնհայտ է։Ավելին16:4505.05.22 -
ԵրևանՇՕ մեքենան դեպքի վայր է հասել ահազանգը ստանալուց 7 րոպե անց․ պարզաբանում՝ քաղաքապետարանիցՏեղեկացնում ենք, որ Երևանի Ֆրանսիայի հրապարակում ինքնազգացողությունը կտրուկ վատացած քաղաքացու դեպքի կանչով ՇՕ մեքենան դեպքի վայր է հասել ահազանգը ստանալուց 7 րոպե անց և ուղիղ 6 րոպեում պացիենտը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, ինչն արձանագրված է համապատասխան փաստաթղթերում։ Ցավոք, բժիշկներին չի հաջողվել փրկել քաղաքացու կյանքը: Խորապես վշտակցելով մահացածի հարազատներին ու մտերիմներին՝ խնդրում ենք այս դեպքը չդարձնել շահարկումների առարկա՝ այդ կերպ ստվերելով նաև բուժաշխատողների գործադրած բոլոր ջանքերը: Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ, ըստ գործող չափորոշիչի, ՇՕ բրիգադը պետք է դեպքի վայր հասնի մինչև 15 րոպեում, սակայն այս դեպքում մեր պրոֆեսիոնալ բուժանձնակազմը տեղ է հասել ահազանգը ստանալուց ընդամենը 7 րոպե անց։Ավելին16:4105.05.22 -
ՀայաստանԻնքնաբուխ ավտոերթ՝ ԵրևանումՄայրաքաղաքի տարբեր հատվածներից բազմաթիվ վարորդներ ինքնաբուխ ավտոերթեր են անում՝ անդադար ազդանշաներ տալով:Ավելին16:3405.05.22 -
ՀասարակականԶոհվածի հորը ոստիկանները որոշել էին բերման ենթարկել․ պատգամավորԱրցախյան 44-օրյա պատերազմում թուրք դիպուկահարից սպանված Հերոս` Ավանեսյան Գևորգի հայրն է: Պարոն Ավանեսյանին այսօր Բժշկական համալսարանի մոտ «ոստիկանները» որոշել էին բերման ենթարկել: Ասեմ ավելին խայտառակ ուժ կիրառելուց այդ «բերետավոր ոստիկանները» ամենալկտի ձևով հայհոյել են Հայրենիքի համար կյանք տված Հերոսի հորը..: Չգիտեմ ինչ կամ ինչպես արտահայտվեմ...: Ի դեպ հենց պարոն Ավանեսյանն իր հերթին Արցախյան երկու պատերազմի մասնակից է:Ավելին16:2405.05.22 -
ՀասարակականԱդրբեջանցիները կրակել են Թաղավարդ գյուղի տարածքում ինտերնետ կապի վերանորոգման աշխատանքներ կատարող երեք անձանց ուղղությամբ. հարուցվել է քրգործԱրցախի քննչական կոմիտեն հայտնում է, որ ազգային ատելության շարժառիթով ադրբեջանցիները կրակել են Թաղավարդ գյուղի վարչական տարածքում ինտերնետ կապի վերանորոգման աշխատանքներ կատարող՝ Ն. Հ.-ի, Տ.Մ.-ի և Կ.Մ.-ի ուղղությամբ։ Հարուցվել է քրեական գործ և ընդունվել վարույթ։ Մանրամասներ է հայտնում ԱՀ քննչական կոմիտեն։ «ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարութ է ընդունվել ս.թ. ապրիլի 11-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից ազգային ատելության շարժառիթով Թաղավարդ գյուղի վարչական տարածքում ինտերնետ կապի հաղորդակցման կայանում վերանորոգման աշխատանքներ կատարող՝ Ն. Հ.-ին, Տ.Մ.-ին և Կ.Մ.-ին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ նրանց ուղղությամբ հրաձգային զինատեսակներից կրակոցներ արձակելու դեպքի առթիվ ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով հարուցված քրեական գործը: Նախաքննությունը շարունակվում է», - ասված է հաղորդագրության մեջ:Ավելին16:2305.05.22 -
ՀասարակականԻնչ ունենք երեկվանից հետո․ Վահե Հովհաննիսյան1. Մեծաթիվ զորքով շրջապատված վարչապետ. միայն այդպես է նա այլևս աշխատում, տեղաշարժվում, մտածում, որոշումներ կայացնում և այլն։ Սա շատ բարդ վիճակ է, սա նորմալ չէ. վախի գործոնը կառավարման վերնախավում դառնում է դոմինանտ։ 2. Նիկոլին հաջողվում է վախի և այլ գործոններով կոնսոլիդացնել ԱԺ մեծամասնությանը։ Նրան հաջողվել է ապահովել հոգեբանական դոմինացիա և, ըստ պահանջի, ստանալ ցանկացած աստիճանի գռեհիկ վարքագիծ։ 3. Ընդդիմադիր խմբակցությունների գործունեությունն այդ դահլիճում, կարծես թե, ավարտվեց։ Շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես է հնարավոր լինելու, առանց լուրջ հեղինակության կորստի, նույն կազմով շարունակել աշխատանքը ծափահարող մեծամասնության հետ։ 4. Հայաստանի փողոցներում ու հրապարակներում ձևավորվել է ազնիվ ու մոտիվացված մթնոլորտ, որը ոչ մի տեղ չի կորելու, չի անհետանալու, ու այդ մթնոլորտը պահանջում է նոր իշխանություն։ Իշխանությունը դրան բացի բռնությունից, ոչինչ չունի հակադրելու, իսկ բռնությունը է´լ ավելի է մեծացնում չարությունը։ 5. Էական վերափոխման կարիք ունի շարժման բովանդակությունը։ Միայն այդպես է հնարավոր ստանալ լայն հանրային կոնսոլիդացիա։ 6. Էական վերափոխման կարիք ունի հարթակի բովանդակությունը։ Փոփոխություն ուզող հարյուր հազարավոր ընտանիքներ, տանը նստած, սպասում են, որ հարթակից կլսեն քաղաքական, իսկ ավելի ստույգ՝ պետական օրակարգի կետեր՝ իրենց վաղվա օրվա նկարագիրը։ Սա ամենամեծ խնդիրն է, որը մինչ այսօր չի լուծում հարթակը։ 7. Վերանայման կարիք ունի որոշումների կայացման մեխանիզմը։ Եթե այն լիներ հստակ, ապա չէր առաջանա երեկվա ամենաքննարկվող հարցը. ինչպե՞ս կայացվեց որոշում, որ այս շարժումը Նիկոլին հարց ունի։ Այն շարժումը, որում ընդգրկված են տասնյակ հազարավոր մարդիկ՝ մենք, մեր ընտանիքները, ընկերները։ Ի՞նչ հարց ու պատասխանի մասին է խոսքը։ 8. Հայաստանում ձևավորվում է նոր ստատուս-քվո՝ տոտալ մերժված իշխանություն, որը դեռ չի հեռացվել։ 9. Այս ստատուս քվոն հնարավոր է փոխել, եթե հանրությանը ներկայացվի նոր կոնսոլիդացիոն օրակարգ՝ կազմված «հանրային հոգսերի» ցանկից, և հանրության հետ դրա շուրջ սկսվի խոսակցություն։ 10. Հայաստանում կա փայլուն երիտասարդություն, որը նոր որակի պետություն է ստեղծելու։ 11. ԱԺ երեկվա տեսարանն իր բովանդակությամբ գռեհիկ էր. դրանք վախի ծափեր էին։ Նիկոլը կառավարման համակարգը վեր է ածում կառավարաֆերմայի։ Ամփոփում Այս 11 կետերը միասին վկայում են երկրում առկա խոր ճգնաժամի մասին՝ կառավարման և պետական ճգնաժամի։ Զորքով շրջապատված իշխանություն ու վախի դոմինացիայով կառավարում չի լինում. դա ուղղակի հնարավոր չէ։ Մյուս կողմից՝ արտաքին աշխարհի, միջնորդների և հարևանների համար պարզ է դառնում, որ այս պայմաններում հնարավոր չէ երկարաժամկետ կամ պատմական համաձայնագրերի կնքումը, որովհետև ցանկացած նման բան կդառնա նոր կայծ՝ ցնցումների համար։ Նույն տրամաբանությամբ՝ նման պայմաններում հնարավոր չէ երկրում իրականացնել որևէ լուրջ բարեփոխում։ Իսկ սա նշանակում է խոր ստագնացիա ու լուրջ ռիսկեր։ Լուծումը պարզ է, բայց, ցավոք, առայժմ դա քչերի կողմից է գիտակցվում. 1. Նոր կոնսոլիդացիոն օրակարգ, որը լայն հասարակությանը ցույց կտա, կներկայացնի՝ ինչպիսին է լինելու «հետնիկոլական» Հայաստանը։ Պետք է ընդունել և հաշվի նստել հանրության տարբեր շերտերի սպեցիֆիկ ցանկությունների ու մտավախությունների հետ, անգամ եթե դրանք տարբեր անհատների հաճելի չլինեն։ Միայն այդ դեպքում լայն հասարակությունը կանի պասիվ մերժումից դեպի հեռացում քայլը։ 2. Միջընտրազանգվածային երկխոսություն. առկա բարիկադները հնարավոր չէ քանդել նոր բարիկադներով։ Շարժումը, որը ձևավորվել է Հայաստանում, փակվող փողոցներն ու երթերը չեն։ Դրանք տեխնոլոգիական դրսևորումներն են։ Շարժման բովանդակությունը նոր սոլիդ իշխանության հանրային պահանջն է։ Եվ եթե տեխնոլոգիական դրսևորումները կարող են ուժեղանալ կամ թուլանալ, դադարել կամ վերսկսվել, ապա բովանդակությունը միայն ուժեղանալու է, ավելի մոտիվացվելու։ Ու այդ բովանդակությունը պետք է լուծում ստանա։Ավելին16:1305.05.22 -
ՀասարակականԹիվ 24 դպրոցում ուսուցչուհին գրքով հարվածել է աշակերտին. նախարարությունը հայտարարություն է տարածելԱյսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ ուսուցչուհին դասապրոցեսի ընթացքում գրքով հարվածում է աշակերտին, ինչն անընդունելի է և հարիր չէ մանկավարժական գործունեությանը, հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ «Այդ կապակցությամբ տեղեկացնում ենք, որ միջադեպը տեղի է ունեցել Երևանի Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում (8-րդ դասարան, անգլերենի դասաժամ): Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այժմ գտնվում են վերոնշյալ դպրոցում՝ դեպքի մանրամասներն ուսումնասիրելու նպատակով: Ուսումնասիրության արդյունքում կձեռնարկվեն համապատասխան քայլեր: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը խստորեն դատապարտում է հակամանկավարժական դրսևորումներն ուսումնական գործընթացում և հետամուտ է լինելու ուսումնական հաստատություններում բռնությունից զերծ կրթական միջավայրի ձևավորմանը», - ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում։Ավելին15:5805.05.22 -
ՀասարակականՎաղաժամկետ կդադարեցվեն Թալին խոշորացված համայնքի ավագանու լիազորությունները«Ընտրություններից դեռ մեկ տարի չանցած՝ վաղաժամկետ կդադարեցվեն Թալին խոշորացված համայնքի ավագանու լիազորությունները: Ավագանու հերթական նստաշրջանի ընթացքում՝ 3 ամիս շարունակ, այդպես էլ ոչ մի նիստ չի կայացել, և որոշում չի ընդունվել:Ավելին15:4605.05.22