Լրահոս

2022-05-12
  • Հասարակական
    Նորավան թաղամասի տներից մեկի բակում հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ․ ԱԻՆ
    Մայիսի 12-ին, ժամը 12։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող «R&V Comfort» խանութի հետնամասում գտնվող հողատարածքներից մեկում օձեր են նկատվում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ օձը նկատվել է Նորավան թաղամասի տներից մեկի բակում։ Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք։
    17:43
    12.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Դիմադրություն» շարժման մասնակիցները այս պահին գտնվում են դատախազության շենքի մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    «Դիմադրություն» շարժման մասնակիցները այս պահին գտնվում է դատախացության շեմքի մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    17:39
    12.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Գնում ենք դատախազության մոտ հերոսների ծնողներին մեր աջակցությունը հայտնելու․ Վարդևանյան
    «Դիմադրության» շարժումը երթով գնում է դեպի Դատախազություն, որտեղ հավաքված են զոհերի հարազատները։ «Գնում ենք Դատախազության մոտ հերոսների ծնողներին մեր աջակցությունը հայտնելու, իրենց պահանջը արդար է իրենց պահանջը պայքարի մասին է»,- Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց Արամ Վարդևանյանը։ Վարդևանյանը նշեց, որ Գլխավոր Դատախազության դիմաց ծնողները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը ձերբակալվի։
    17:31
    12.05.22
    Ավելին
  • Միջազգային
    Դուշանբեում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը
    Դուշանբեում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի, Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը: Ավելի վաղ Սերգեյ Լավրովն առանձին երկկողմ հանդիպումներ է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ:
    17:22
    12.05.22
    Ավելին
  • Միջազգային
    Պուտինը մինչև տարվա վերջ պետական այցով կարող է ժամանել Հայաստան. Միրզոյան
    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տարեվերջին կարող է պետական այցով այցելել Հայաստան։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը նշել է, որ այցը նախատեսված է հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, հայտնում է Սպուտնիկ Արմենիան։ Այցի մանրամասները, այդ թվում՝ ստույգ ժամկետները, ճշտվում են։
    17:11
    12.05.22
    Ավելին
  • Միջազգային
    Լավրովն ու Բայրամովը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը
    Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Սերգեյ Լավրովը հինգշաբթի Դուշանբեում ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում քննարկել են երկկողմ կապերի զարգացումը և Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը, գրում է ՏԱՍՍ-ը։ Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ, ևս մեկ անգամ ընդգծել եռակողմ (Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ) հայտարարությունների լիարժեք իրականացման կարևորությունը խաղաղության և անվտանգության ապահովման համար, ընդգծել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի կարևորությունը:
    17:01
    12.05.22
    Ավելին
  • Միջազգային
    Մայիսի 16-17-ը Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի նիստը. Միրզոյան
    Հաջորդ շաբաթ Մոսկվայում նախատեսված է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստը, ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ «Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մեր ադրբեջանցի գործընկերների հետ զրուցել ենք սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողով ստեղծելու հարցի շուրջ։ Փոխվարչապետ Օվերչուկի հետ պայմանավորվածություն կա, որ մայիսի 16-17-ը Մոսկվայում կհանդիպեն հաղորդակցության հարցերով, ինչպես նաև պայմանավորվածություն կա, որ այնտեղ՝ Մոսկվայում նույն օրերին, կկազմակերպվի երկկողմ հանդիպում սահմանազատման և սահմանների անվտանգության վերաբերյալ», - ասել է Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։
    16:49
    12.05.22
    Ավելին
  • Հասարակական
    ԱԺ նախագահն աշխատանքային ժամին այցելել է կենդանաբանական այգի
    ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ընտանիքի հետ այսօր այցելել է կենդանաբանական այգի: Այս մասին գրված է այգու ֆեյսբուքյան էջում: Ըստ հաղորդագրության՝ Ալեն Սիմոնյանը ընտանիքի հետ շրջել է այգում, տեսել նոր ծնված կենդանիներին, ծանոթացել նրանց պահման ու խնամքի պայմաններին:
    16:40
    12.05.22
    Ավելին
  • Միջազգային
    Դուշանբեում Լավրով-Բայրամով հանդիպման ժամանակ 5․8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
    Դուշանբեում տեղի է ունեցել 5,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է: Տատանումները զգացել են քաղաքի կենտրոնում գտնվող բարձրահարկ շենքերի բնակիչները: Դրանք զգացվել են նաև Hyatt հյուրանոցում, որտեղ ընթանում են ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները. հյուրանոցում լույսերը մի քանի վայրկյանով մարել են, նշում է minval.az-ը։
    16:33
    12.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանը մայիսի 15-ին կմեկնի Մոսկվա
    Նիկոլ Փաշինյանը մայիսի 15-ին կմեկնի Մոսկվա: Այնտեղ նա կմասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին: Տեղեկությունը Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն է հայտնել:
    16:29
    12.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Անուններ չեմ հնչեցնելու, բայց այստեղ մարդիկ կան, որոնք անընդունելի են ինձ համար․ Վանեցյան
    Անուններ չեմ հնչեցնելու, բայց այստեղ մարդիկ կան, որոնք անընդունելի են ինձ համար․Արթուր Վանեցյան
    16:23
    12.05.22
    Ավելին
  • Հասարակական
    Դեբեդ գետից դուրս բերված 2-ամյա աղջիկն ապաքինվել է. բժշկական կենտրոնի տնօրենը մանրամասներ է հայտնում
    Դեբեդ գետից դուրս բերված 2-ամյա Արևը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների շնորհիվ ապաքինվել է, բայց դեռ շարունակում է մնալ բժշկական կենտրոնում, հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից։ Հյայտնում են, որ պատկան մարմինների ներկայացուցիչներն այս օրերին եղել են բուժկենտրոնում, աշխատում են իրավական հիմքերի ապահովման ուղղությամբ, որ երեխան տեղափոխվի ընտանիք կամ սոցիալական որևէ կենտրոն: «Մեզ մտահոգում էր այն, որ կյանքը փրկեինք, բայց մտավոր լուրջ դեֆիցիտ լիներ, բայց երեխան և խոսում է, և ճանաչում է, և շատ ակտիօվ է, և ճիշտն ասած մենք էլ զարմացած ենք, որ նման հրաշք երկրի վրա լինում է։ Բայց մեզ համար շատ մեծ սթրես է լինելու, ինչպես նաև իր համար, որովհետև ինքը սովորել է մեր աշխատակիցներին, մի բուժքրոջը այնպես է կպած, ինչպես մամայի, ձեռքից բռնած ման է գալիս, շատ սիրված երեխա է բոլորի կողմից»,- ասել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:
    16:12
    12.05.22
    Ավելին
  • Միջազգային
    Դուշանբեում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները
    Դուշանբեում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները. հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան
    16:09
    12.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Դիմադրության շարժման հանրահավաքը մեկնարկում է Ֆրանսիայի հրապարակում
    Մոտ կես ժամից Ֆրանսիայի հրապարակում կմեկնարկի հանրահավքը:
    16:01
    12.05.22
    Ավելին
  • Միջազգային
    Դուշանբեում մեկնարկել է Լավրով-Բայրամով հանդիպումը
    Դուշանբեում մեկնարկել է Լավրով-Բայրամով հանդիպումը
    15:57
    12.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ակցիա՝ Հայաստանում ԵՄ դեսպանատան մոտ․ ուղիղ հեռարձակում
    Ակցիա՝ Հայաստանում ԵՄ դեսպանատան մոտ․ ուղիղ հեռարձակում
    15:45
    12.05.22
    Ավելին
  • Միջազգային
    ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այսօր կժամանի Հայաստան
    Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորած պատվիրակությունն այսօր կայցելի Հայաստանի Հանրապետություն։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշում է ստորագրել՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետին հանձնարարելով նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումը՝ համաձայն պետական արարողակարգի։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին հանձնարարվել է հատկացնել ուղեկցության համար ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:
    15:38
    12.05.22
    Ավելին
  • Հասարակական
    Հայկական օրակարգ. Իրավիճակ և հանգուցալուծում
    Այլընտրանքային նախագծեր խումբը «Հայկական օրակարգ» ծրագրի շրջանակներում երեկ կազմակերպել էր հերթական քննարկումը։ Ներկայացնում ենք մասնակիցների առանցքային ձևակերպումները. Աննա Գրիգորյան. ՀՀ ԱԺ պատգամավոր Վերջին օրերին ես տեսնում եմ, որ մարդիկ ավելի մեծ թափով են աջակցում շարժմանը, եթե նախկինում չնայած նրան, որ մեքենայի ազդանշանների տեսքով մարդիկ աջակցում էին, այնուամենայնիվ կար որոշակի պասիվություն։ Հիմա աջակցության ծավալները, իսկապես մեծացել են,որոշ դեպքերում մարդիկ նույնիսկ դուրս են գալիս աշխատանքի վայրից և միանում քայլերթին։ Երբ հանրությունը այսքան բաժանված է, երբ մարդիկ բաժանված են սևերի և սպիտակների, շատ դժվար է գտնել հանրության բոլոր շերտերի համար ընկալելի գործչի։ Եթե նկատել եք, մենք անում ենք ամեն ինչ, որ հարթակում հնարավորինս քիչ լինեն քաղաքական կերպարները։ Շատ են արվեստագետները, մշակութային գործիչները, ուսանողները: Երբ այստեղ միջնորդի մասին էին խոսում և նախագահի անուն էին տալիս՝ ես զարմացա։ Այսքան օրերի ընդացքում ես առաջին անգամ եմ իր անունը լսում, որովհետև մենք մոռացել ենք, որ նման մարդ գոյություն ունի։ Երբ նույնիսկ անցնում ենք Բաղրամյան 26-ի կողքով, հարկ էլ չենք համարում կանգնել և ինչ որ բան ասել, որովհետև նա ընդամենը՝ ՔՊ-ի պատգամավորներից մեկն է, նրանք նույն հարթության վրա են։ Օգտվելով հնարավորությունից կոչ կանեմ․ խնդրում եմ Ժողովուրդ ջան, եկեք միասնաբար պայքարենք։Մարդիկ իրենց տեսակետն են ասում։ Երեկ չէ առաջին օրը վրաններից մեկից ասացին, որ սա ապաքաղաքական վրան է և իրենք ոչ մեկի չեն վստահում։ Ես ասացի ձեր ցավն էլ տանեմ, կարևորը գիտեք, թե ինչի համար եք պայքարում։ Արման Աբովյան. ԲՀԿ փոխնախագահ Ակնհայտ է, որ այսօր Հայաստանում քաղաքական ճգնաժամ է և առհասարակա ճգնաժամ է նաև տնտեսական և սոցիալական առումով։ Այսօրվա ճգնաժամը սկսվել է վաղուց և ներկայիս «Դիմադրության» շարժումն ընդգծել է այն, ինչի մասին խոսում է այսօր ԱԺ-ում ընդդիմադիր ֆրակցիաների ներկայացված չլինելը։Ներկայացված չեն մի պարզ պատճառով, քանի որ ընտրել են քաղաքական պայքարի մեկ այլ ձևաչափ, բայց փաստը մնում է փաստ, որ եթե երկրի խորհրդարանում ֆիզիկապես ներկայացված չէ ընդդիմությունը, ապա այն գտնվում է շատ տարօրինակ և տարակուսելի իրավիճակում, և քաքաղաքական ճգնաժամի առաջին ցուցիչն է։ Զարգացած երկրներում կա նման իրավիճակներից դուրս գալու փորձ և մեթոդ։ Հարթակ են գալիս վստահություն վայելող քաղաքական գործիչներ կամ ուժեր, որոնք պետք է ընդունելի լինեն թե´ երկու կողմերի, թե´ հասարակության լայն շերտերի կողմից։ Միջնորդի խնդիրը հակամարտող երկու կողմերի միջև ընդհանուր եզրեր գտնելն ու ընդհանուր սեղանի շուրջ նստեցնելն է։ Այդ ամենից հետո գծվում է ճանապարհային քարտեզ՝ երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար, որն ըստ գործընթացների տրամաբանության, կարող է լինել նոր ԱԺ ընտրությունները կամ կառավարության ձևավորումը։ Եթե ես այս պահին միջնորդի անուն տամ, ապա արագորեն վերջինիս առաքելությունը կավարտվի և չի լինի միջնորդ, իսկ նա հարց լուծող չէ, այլ բոլորի կողմից ընդունված անձ կամ ուժ է։ Եթե իրավիճակը արագ չհանգուցալուծվի, կլինեն շատ բացասական արտաքին զարգացումներ։ Սակայն արտաքին անբարենպաստ իրավիճակը չպետք է կապել ընդդիմության հետ։ Հավատացնում եմ, եթե թուրքը որոշի վրա տալ, ապա ո´չ ընդդիմությանը կնայի, ո´չ իշխանությանը։ Ստեփան Դանիելյան. քաղաքագետ Սկսած 2018 թվականից մենք այս իշխանության կողմից ադեկվատություն չենք տեսել, և հենց այդ ադեկվատության իսպառ բացակայության պատճառով էր, որ պատերազմը տեղի ունեցավ։Չգիտեմ այն տգիտության, թե հոգեկան խանգարվախության արդյունք էր, թե հստակ դրված առաջադրանքի կատարում, բայց մի բան ակնհայտ է՝ արվեց հնարավորն ու անհնարը, պատկերացնելին ու անպատկերացնելին, որպեսզի պատերազմը տեղի ունենա և մենք ունենանք այն ողբերգական հետևանքը, որն այսօր կա։ Այսօր էլ նման ոչ ադեկվատ քայլերը շարունակվում են, այդ պատճառով ես կդժվարանամ գնահատել իշխանության ադեկվատությունը։ Ընդդիմությունը չպետք է վեր կանգնի քննադատությունից, այլ պետք է հանդուրժի այն, որը ոչ թե նրա նկատմամբ ժողովրդի վստահության նվազեցմանն է ուղղված, այլ ընդհակառակը՝ ավելացմանը։ Միջազգային հանրությունը՝ ի դեմս Ռուսաստանի և իր դեմ հակամարտոող արևմուտքի, պահանջում են , որ Հայաստանը Ադրբեջանի հետ գնա որոշակի պայմանավորվածության՝ սահմանազատման, սահմանագծման և պայմանագրի կնքման։ Արևմուտքն իր ծրագիրն ունի՝ Արցախի հարցի վերջնական լուծում և այնտեղից Ռուսաստանի հեռացում, Ռուսաստանին պետք է, որ այդ կոնֆլիկտը միշտ լինի, որպեսզի նա զորք պահի Հայաստանում, Արցախում, Հարավային Կովկասում, իսկ Ադրբեջանն էլ Թուրքիայի աջակցությամբ իր բոլոր պահանջները ռազմական գործողություններով է կատարում։ Ընդդիմությունը ի՞նչ խնդիր է ուզում լուծել։ Առաջին սցենարով ուզում է խանգարի, որ իշխանությունը խաղաղության պայմանագիր կնքի, մյուս սցենարով ցանկանում է իշխանափոխությամբ ժամանակ ձգել՝ ասելով, որ իշխանության խնդիր է լուծում և սպասի մինչև ուկրաինական պատերազմի հանգուցալուծումը, իսկ երրորդ սցենարով ընդդիմությանն ասում է՝ իշխանություն հեռացիր, ես գալում եմ իշխանության և Վերին Շորժան, Սև լիճը չեմ ճանաչելու Ադրբեջանի կազմում, որոնք նրանք պահանջում են և Արցախն էլ չեմ ճանաչելու Ադրբեջանի կազմում։ Ընդդիմությունը հստակ պետք է ասի, թե որ սցենարն է ինքն ընտրել և վերցնի ամբողջական պատասխանատվություն դրա համար։
    15:20
    12.05.22
    Ավելին