Լրահոս
2022-05-13
-
ՀասարակականԽոշոր ավտովթար՝ Աբովյան-Նոր Գեղի ճանապարհին․ կան 3 զոհ և վիրավորներՄայիսի 12-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Աբովյան-Նոր Գեղի ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ: «ԲՄՎ»-ի 31-ամյա վարորդ Վաղարշակ Ադիլխանյանը և ուղևորները՝ 54-ամյա Սամվել Ադիլխանյանը և 30-ամյա Անդրանիկ Ադիլխանյանը, մահացել են, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Աբովյանի քննչական բաժնում բուժօգնություն է ցուցաբերվել նաև «Միցուբիշիի» 58-ամյա վարորդին: Մայիսի 13-ին, ժամը 03.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել «Միցուբիշիի» 34-ամյա ուղևորը: Կատարվում է նախաքննություն:Ավելին13:2213.05.22 -
ՔաղաքականԱվտոերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները նորից ավտոերթ են արել: Չնայած 2 օր առաջ կազմակերպված ավտոերթի ժամանակ ոստիկանները բերման էին ենթարկել որոշ ցուցարարների, տուգանային հրապարակ տարել մոտ 1 տասնյակ մեքենա, ցուցարարների խոսքով՝ ոստիկանների գործողությունները իրենց հետ չեն պահելու պայքարից: Կոչ են անում իրավապահներին դադարեցնել ագրեսիվ գործողությունները, որովհետև, իրենց բառերով, Արցախն ու Հայաստանը, որի պաշտպանության համար են պայքարում, նաև ոստիկանների հայրենիքն է:Ավելին13:1513.05.22 -
ԻրավականՄի «քինախնդիր» ոստիկանի պատմություն․ ո՞վ էր խուզարկում Սուրեն Մանուկյանի տունը«ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները, ինչպես ասում են, քոռ ու փոշման, գլխիկոր հեռացան ՀՅԴ Հայաստանի Գերագուն մարմնի անդամ Սուրեն Մանուկյանի տնից՝ այդպես էլ չհայտնաբերելով ընտակաշառք բաժանելու մասին փաստաթուղթ, ինչի հետքերով եկել էին խուզարկության։ Զավեշտալին այն է, որ Սուրեն Մանուկյանի տուն խուզարկության էր եկել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության բաժնի պետ Սարգիս Մելքոնյանը, որը 2021 թ. զբաղեցնելով Իջեւանի ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը՝ բերման էր ենթարկում Տավուշի սահմանների անվտանգության հարցով Երեւան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը փակած քաղաքացիներին, այդ թվում նաեւ Սուրեն Մանուկյանին։ Այդպիսի բան է իշխող ռեժիմին ծառայելը, լավ ծառայես՝ մեկ տարի անց պաշտոնի սրընթաց բարձրացում կունենաս։ Ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում։ Սարգիս Մելքոնյանի եւ նրա նմանների վարքագիծը ևս ապագայում հիշեցնելու են իրեն»:Ավելին13:1113.05.22 -
ՔաղաքականԷլ ո՞նց պիտի սրանք խաբեն ձեզ, որ խաբելու դեմ իմունիտետ ձևավորվի․ Հովհաննես ԻշխանյանԻ պաշտպանություն Ավետիք Չալաբյանի և դաշնակցական ընկերների, հիշեցնում եմ նրանց, ովքեր քաղբանտարկյալների մեղքն ապացուցելու վարժություններ են անում։ Հիշեցումս կարող եք օգտագործել դավաճանների ինքնաբուխ փաստաբանների համար։ Էլ ո՞նց պիտի սրանք խաբեն ձեզ, որ խաբելու դեմ իմունիտետ ձևավորվի։ Տեսնես Սամվել Ալեքսանյանի 400 հատանոց ԱՁ-ների պատմությունն ինչու ջրվեց, Հրայր Թովմասյանին իրա երեխաներին ու հորը վերջը ինչի՞ չնստցրին։ 44-օրյա պատերազմն ինչի՞ չհաղթեցինք, եթե 44 օր հաղթում էինք։ Իսկ էն կորոնովիրուսը վերջը Էջմիանեցի կինն էր տարածել, թե՞ Մեղրու մոտ Սահմանադրական դատարանը քանդելու ցույցերը։ Իսկ դատավոր Ալեքսանդր Ազարյանը վերջը պլագիատ էր արել, թե՞ լավագույն դատավորերից ա Հայաստանի, իսկ դատավոր Դավիթ Գրիգորյանը վերջը հանցագործ էր, թե էլի նորմալ դատավոր։ Իսկ գերիները դեռ մի էրկու ամիս էլ կդիմանա՞ն, թե՞ ցմահ էլ ուզեն կդիմանան։ Եվ արդյո՞ք Շուշին դժբախտ դժգույն ա, թե՞ Արցախը Հայաստան ա և վերջ։ էս էրկու օրվա բոլոր խղճի բանտարկյալների անունները, զորկացությունս բոլորին։ 1․Արամայիս Մխիթարյանը 2. Ազատ Մուրադյանը 3. Ալեքսան Ալեքսանյանը 4. Գոռ Սարգսյանը 5. Գոռ Մաթևոսյանը 6. Տարոն Մանուկյանը 7. Արսեն Մարտոյանը 8. Հոսիկ Սարգսյանը 9. Գերասիմ Վարդանյանը 10. Վելիխան Խլղաթյանը 11. Դավիթ Ավագյանը 12. Ավետիք Չալաբյանը 13. Էմմա ՍարգսյանԱվելին13:0413.05.22 -
ՔաղաքականՆրանց ազնիվ պայքարին հակադրվում է սուտն ու սադրանքը, ատելությունն ու մերժումը․ Լիլիթ ԳալստյանԻմ ընկերներն են, չէ՝ որդիները` Գոռ Սարգսյանը, Գոռ Մաթևոսյանը, Գերասիմ Վարդանյանը, Տարոն Մանուկյանը, Արսեն Մարտոյանը։ 2020-ի սեպտեմբերի քսանութին, երբ նրանք Արամ Մանուկյանի արձանի մոտ, ռազմաճակատ գնալուց առաջ, երդվում էին հանուն Արցախի ու Հայրենիքի, ես հազիվ էի թաքցնում հպարտության արցունքներս ու մի քիչ էլ մեղավոր զգում, որ չեմ կարող նրանց պես զենք վերցնել։ Ամաչում էի ու հպարտանում, որ իմ հնարավոր զավակի տարիքն ունեցող, իրականում ինձ համար զավակի չափ թանկ այդ տղաներն անթարթ հայացքով ու կամքով գնում էին հանուն Հայրենի հողի, հանուն մեր արժանապատվության, հանուն մեզանից յուրաքանչյուրի․․․ Պատերազմի բոլոր օրերին, շնչառությունս պահած, աղոթում էի յուրաքանչյուրի և ամեն մեկի համար։ Նրանք իմ չունեցաճ զավակի չափ թանկ էին ու թանկ են․․․Նրանք նաև ինձ ուժեղ ու անկոտրում լինելու դաս էին տալիս, մենք սովորում ենք նաև նրանցից, ապրում նրանցով․․․ Նրանց ընկերներից շատերը չվերադարձան․ ամբողջ կյանքում ապրելու եմ այդ գույժը լսելու, անանց կորստի ու մեղքի դառը բեռով, նրանց բացակայության երբեք չամոքվող ցավով․ մեր երեխեքն իրենց կյանքը տվեցին մեր Հայրենիքի ու մեր համար, նրանք հավատում էին և նվիրվեցին հավերժական Հայաստանին։ Վերադարձածները պայքարը շարունակեցին, ճակատամարտը չէր ավարտվել․ էլի հանուն Հայրենիքի ու մեր բոլորի արժանապատվության նրանք առաջին գժում էին՝ Տարոնը, Գոռը, Գերասը, Արսենը, մյուս Գոռը։ Ես էլի հպարտ եմ ու էլի մեղավոր։ Իմ թանկ երեխեքն են շարունակ մահակի, վահանի, ոստիկանական անողոք ճզմիչի, ձյան ու փոթորի տակ, գիշեր-ցերեկ․․․իմ ու ձեր փոխարեն, բայց մեր համար․․․ Նրանց կյանքի յուրաքանչյուր օրը կարող էինք ավելի լավը դարձնել, ավելի սիրուն, ազնիվ, բայց մեր տղեքն աննահանջ են։ Նրանք արդեն տեսել են բայրաքթար, էդ աներեևույթ բայրաքթարն հիմա Հայաստանում է, ամենուր է․ նժարին Հայրենիք ունենալն ու չունենալն է։ Նրանց ազնիվ պայքարին հակադրվում է սուտն ու սադրանքը, ատելությունն ու մերժումը, ուրացումը, խարդավանքն ու բռնությունը․ իսկ մեր երեխեքն անկեղծ են, աննահանջ, տաք, նվիրյալ, համոզված․․․Նրանք մեր գենի ու տեսակի, մեր պետականության պահապաններն են․․․ Տղեք ջան, դուք միևնույն է՝ ճիշտ եք, եթե անգամ սադրանքը ձեզ հանել է ափերից․․․ Մեր պայքարն է ճիշտ։ Շուտով կհանդիպենք․․․ Մեռնեմ ձեր/մեր պայքարի ճշմարտությանը․․․Ավելին12:5513.05.22 -
ՔաղաքականԵրիտասարդների անհնազանդության ակցիաները՝ բուհերումԱռավոտից Երևանում վերսկսվել են Դիմադրության շարժման անհնազանդության ակցիաները: Դասադուլի կոչերով՝ Երևանի պետական համալսարանում շրջել են երիտասարդները, ուսանողներին կոչ արել իրենց օրինակով չգնալ դասի և միանալ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով պայքարին:Ավելին12:5013.05.22 -
Քաղաքական«Դիմադրություն» շարժման մասնակիցները ակցիաներ և ավտոերթեր է իրականացնում«Դիմադրություն» շարժման մասնակիցները Երևանում տարբեր ուղղություններով անվնազանդության ավտոերթեր են իրականացնում՝ քաղաքացիներին կոչ անելով միանալ պայքարին՝ հանուն Արցախի ու Հայաստանի անվտանգության։ Առավոտյան «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության անդամները երևանյան բուհերում իրազեկման ակցիա են իրականացրել։ Այսօր 16։00–ին Ֆրանսիայի հրապարակում կրկին հրավիրված է հանրահավաք։Ավելին12:4613.05.22 -
ՔաղաքականԱյսօրվա իշխանության մեջ գտնվող անձինք իրենց գիտակցական կյանքում երբևէ որևէ արժեք չեն ստեղծել. ԲաբայանՆկատել եք հաստատ, որ իշխանությունն ու դրա պաշտպանները անդադար խոսում են ինչ-որ լափամանի ու դրանից ինչ-որ մարդկանց զրկվելու մասին։ Ընդդիմադիր գործիչներին էլ փորձում են մեղադրել լափամանի կորուստը վերականգնելու ցանկության մեջ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։ «Նախ առաջարկում եմ հասկանալ, թե որն է այդ լափամանը։ Լափաման ասելով նիկոլյան իշխանությունը նկատի ունի պետական միջոցները վատնելու համար հարմարությունը, պատկերավոր ասած՝ այն ափսեն, որից պետք է ուտեն պետական միջոցները։ Այսինքն՝ իշխանությունը ասելով լափաման՝ հստակ ցույց է տալիս իր վերաբերմունքը պետական միջոցների նկատմամբ, ուստի՝ նիկոլյան իշխանության համար պետական միջոցը սոսկ լափ է, քանի որ լափամանից հնարավոր է ուտել բացառապես լափը։ Այլ կերպ չի լինում։ Այն փաստը, որ նիկոլյան իշխանության համար պետական հարստությունը սոսկ լափ է, հաստատվում է նրանց իշխանության գալուց հետո այդ միջոցների հարյուրավոր վատնման դեպքերով։ Օրինակ՝ նրանք պետական միջոցների հաշվին կազմակերպում են իրենց վայելքներն ամենատարբեր արտասահմանյան վոյաժներով, մեքենաներ ու տներ գնելով, նույնիսկ՝ իրար ծաղիկներ ու բացիկներ նվիրելով։ Այս երևույթը, կարծում եմ, բնական է և այլ կերպ լինել հնարավոր չէր։ Բանն այն է, որ այսօրվա իշխանության մեջ գտնվող անձինք իրենց գիտակցական կյանքում երբևէ որևէ արժեք չեն ստեղծել։ Արժեքը դեռ մի կողմ թողնենք։ Նրանք նույնիսկ սեփական բարեկեցության համար որևէ բան անել չեն կարողացել։ Դե բնական է, ինչպե՞ս պետք է կարողանային ծայրաստիճան անգրագետ լինելով նորմալ ապրուստի միջոց վաստակել։ Օրիանակ՝ ի՞նչ կարող էր անել Վահագն Ալեքսյանյանը, որ Kia մեքենայից ավելի լավ մեքենա ունենար։ Իհարկե, պետք է նախ ունենար մասնագիտություն, այդ մասնագիտության մեջ գոնե միջին որակ ունենար և այդ մասնագիտության միջոցով որևէ բան վաստակեր։ Ի դեպ, Վահագն Ալեքսանյանի դեպքում, իմանալով նրա թե ուսանողական կյանքը, թե ամենատարբեր քաղաքական առնետավազքը, վստահաբար կարող ենք պնդել, որ նույնիսկ իր Kia-ն չէր կարող վաստակել։ Այսինքն՝ ազնիվ ու քրտնաջան աշխատանքով չէր կարող վաստակել։ Հիմա, որ ստորաբար մեզ մեղադրում եք լափաման ցանկանալու մեջ, գոնե գիտե՞ք, թե մենք ով ենք, ինչ գիտելիք ու մասնագիտական որակներ ունենք, ինչ նյութական միջոցներ ունենք ու դեռ ինչքան կունենանք առանց որևէ կերպ քաղաքականության մեջ թաթախվելու։ Նյութական միջոցները, իսկ ավելի կոնկրետ՝ դրանցից հենց լափը բացառապես ձեր համար է։ Միայն դուք եք այս երկրում, որ ձգտում եք չկտրվել ձեր լափամանից։ Ի դեպ՝ այս դեպքում իրական լափի համար նախատեսված լափամանից, քանի որ այն միջոցները, որոնք դուք լափում եք, լինելով հանրային միջոցներ վերածվում են լափի հենց ձեր «բերանում»։ Դե դա էլ ունի իր բացատրությունը։ Բայց կարևոր է հասկանալ, որ դուք արժեքն եք խժռում, որից ընդամենը լափի չափ հաճույք եք առնում։ Օրինակ՝ խոզի համար ի՞նչ տարբերություն նեխած սնունդ կուտի, թե թարմ բանջարեղեն։ Ինչ վերաբերվում է մեզ, ապա պատմեմ կոնկրետ իմ մասին։ Ինձ համար, որպես իրավաբանի և փաստաբանական դպրոցի ունկնդրի, որ շուտով արտոնագիր պիտի ստանա, չկա ավելի շահավետ պայման, քան հենց ձեր իշխանության օրոք փաստաբանությամբ զբաղվելն է։ Ընդհանրապես ձեր գալուց հետո ամենաեկամտաբեր մասնագիտությունը դարձել է իրավաբանի մասնագիտությունը, իսկ ամենաեկամտաբեր աշխատանքը՝ հենց փաստաբանի աշխատանքը։ Դուք այնպես եք քայքայել իրավական համակարգը, այնքան ապօրինություններ եք կատարել ու կատարում, որ փաստաբաններն արդեն չեն հասցնում գործեր վերցնել։ Եթե ես էլ ձեզ պես անհայրենիք լինեի, ապա կմտածեի բացառապես իմ անձնական եկամուտների ու բարեկեցության մասին։ Դուք, որ այլ կերպ չեք կարող նույնիսկ օրվա հացը վաստակել, սա երբեք չեք հասկանա։ Ձեզ համար ապրուստի միակ միջոցը պետական միջոցն է, որը գողանում եք պարգևավճարի կամ պետական գնումների ճանապարհով։ Դուք սեփական աշխատանքով չեք կարող ոչինչ ստեղծել։ Կամ էլ պիտի բանսարկությամբ ու շանտաժով փող լափեք, ինչպես ձեր պարագլուխն էր տարիներ շարունակ անում։ Երանի այնքան լավ լիներ, որ ձեր թյուրիմացություն լինելն արտահայտվեր բացառապես ձեր տգետ լինելով»։Ավելին12:3313.05.22 -
ՔաղաքականՀարցաքննությունն ավարտվեց, պայքարը շարունակվում է. Շարմազանովը դուրս եկավ Քննչական կոմիտեիցՀարցաքննությունն ավարտվեց։ Պայքարը շարունակվում է։ Սպասում եմ բոլորիդ Ֆրանսիայի հրապարակում՝ 16։00-ին։ Հայաստանն առանց նիկոլիզմի։Ավելին12:2113.05.22 -
ԻրավականՀՅԴ ՀԵՄ առաջնորդ Գոռ Սարգսյանը կալանավորվեցՇիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտյոմ Ավետիսյանի նախագահությամբ, բավարարել է Գոռ Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Հիշեցնենք՝ ՀՅԴ-ական Գոռ Սարգսյանը և Տարոն Մանուկյանը ձերբակալվել էին Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու համար։Ավելին12:1713.05.22 -
ՔաղաքականԻնքներդ ձեզ հարցրեք. ձեր համար ո՞րն է կարևոր երկիրը, թե՞ Իքսի հանդեպ ձեր հակակրանքը․ Կարեն Վրթանեսյան«Քանի դեռ X-ը հրապարակում է, ես հրապարակ չեմ գնա» պառակտիչ թեզի մասին... Նախ՝ ինքներդ ձեզ հարցրեք. ձեր համար ո՞րն է կարևոր երկիրը, թե՞ Իքսի հանդեպ ձեր հակակրանքը / ատելությունը։ Երկրորդը՝ ամեն մեկն իր, պայմանական ասած, «Իքսին» ունի։ Մեկն ասում է «Քոչարյանը», մյուսը՝ «Սերժը», երրորդը՝ «Իշխանը», չորրորդը՝ «Վանեցյանը» ևն, ևն։ Եթե բոլորի սրտի իքսերին հեռացնել հրապարակից, կպարզվի, որ հրապարակում մնացել է միայն Ժյուլ Բաստիեն Լըպաժը։ (Եթե չգիտեք ով է, գուգլեք)։ Օրինակ՝ ես հրապարակում տեսնում եմ մարդկանց, որոնցից զզվում եմ։ Բայց հասկանում եմ նաև, որ ինձնից էլ զզվողներ կլինեն։ Երրորդը՝ հարցրեք ինքներդ ձեզ. ո՞վ է շահում այս ահավոր պառակտիչ թեզից։ Պատասխանը պարզ է. շահում է նա, ում պետք է, որ իրավիճակը չփոխվի։ Այսինքն Նիկոլը։ Եւ թուրքերը։ Ու եթե սա հասկանալուց հետո էլ շարունակում եք պնդել, որ չէ, կարևորը Իքսը չլինի հրապարակում, ուրեմն ընդունեք նաև, որ օք եք, որ Նիկոլը Հայաստանը վարի տա։ Առանց «բայց»-երի։Ավելին12:0513.05.22 -
ՔաղաքականՀրավիրվել եմ Քննչական կոմիտե, ռեժիմը բացահայտ անցել է քաղաքական հակառակորդների դեմ ռեպրեսիաների գործելաձևին․ ՎանեցյանՀրավիրվել եմ Քննչականի Կենտրոնի բաժին։ Սրանք չհասկաան,որ պայքարից հրաժարվել չի լինելու։ Ռեժիմը բացահայտ անցել է քաղաքական հակառակորդների դեմ ռեպրեսիաների գործելաձեւին։ Հ.Գ. Իմ անունը՝ պայքար է,վախճանը՝ հաղթանակ։Ավելին12:0213.05.22 -
ՔաղաքականԻշխանության ձեռքում միանգամյա օգտագործման գործիք լինելը ստորացուցիչ է․ Տիգրան ԱբրահամյանԱվետիք Չալաբյանի բնակարանի խուզարկության և բերման ենթարկման կադրերը նայեցի, դեռ չեմ խոսում, թե ինչ կասկածանքով են նրա հետևից գնացել։ Խայտառակություն բառը շատ մեղմ է ասված։ Ինձ հետաքրքիր է, թե իրենց գործունեության մասին ինչ են մտածում իրավապահ տարբեր կառույցների ներկայացուցիչները, ինչպե՞ս են այս պայմաններում ապրելու այս փոքր երկրում։ Մի դեպք չի, երկուսը չի, մեկը մեկից այլանդակ։ Ոչ մի արդարացնող բան այս դեպքում չի աշխատելու։ Իշխանության ձեռքում միանգամյա օգտագործման գործիք լինելը ստորացուցիչ է բոլոր նրանց համար, ովքեր շարունակում են սպասարկել թուրքական օրակարգը։ ՀԳ. Ավետիք Չալաբյանին անձամբ չեմ ճանաչում, երբեք չեմ առնչվել, բայց տհաճ էր տարածվող տեղեկատվությանն ու տեսանյութին ծանոթանալը։Ավելին11:3413.05.22 -
ՔաղաքականՆիկոլի այցը Հոլանդիա. 6 խայտառակ դրվագրվագ 1. Իր համախոհին դավաճանողը Նիկոլի առաջին հանդիպումը տեղի ունեցավ սեղմ շրջանակում, ուր շաբաթներով աշխատանք էր տարված՝ ապահովելու մի փոքր խումբ, որ պետք է ծափահարեր եւ ողջուներ նիկոլին: Այս փոքր խումբը, որ ոչ մի ձեւով չի ներկայացնում Հոլանդիայի համայնքը, կազմված էր նիկոլին ընդունող անձնավորություններից: Ահռելի միջոցներ էին վատնված, որ հանկարծ նիկոլին ընդդիմադիր կամ առնվազն չծափահարող ներկայացուցիչներ ներկա չլինեն: Այսպիսով՝ արձանագրեցինք, որ ոչ մի տեղ համայնքի աջակցությունը չունեցավ նիկոլը: Այս բոլորի մեջ սարսափելին այն էր, որ նիկոլն անգամ իր համախոհներին էր մոլորության մատնել: Այս փոքր խումբը ցուցահանդեսի բացման հրավեր էր ստացել՝ առանց հստակ տեղյակ լինելու՝ ի վերջո, նիկոլն այնտեղ ներկա լինելու է կամ ոչ՝ իր համախոհի հանդեպ կասկածանք եւ անվստահություն ունենալու պատճառով: Դրվագ 2. Մշակույթը եւ դոլման Շաբաթներով աշխատանք էր տարվել, որ Ասեն քաղաքում հայկական մշակույթը ներկայացվի հոլանդացիներին: Ամեն ինչ լավ կազմակերպված էր, ու հոլանդացին պատրաստ էր ծանոթանալ հայկական մշակույթին, եւ հանկարծակի հայտնվեց նիկոլը: Իր էությանը հարիր ստամոքսային տրամաբանությամբ անտեսեց մշակույթը եւ վերցրեց դոլման հոլանդացիների առջեւ ու իր չիմացած անգլերենով ասաց՝ «there is meat in the leaf of of of»՝ չգտնելով հաջորդ բառը՝ մինչեւ օգնությունը հասավ՝ «grape», մեկ անգամ եւս հարվածելով հայկական մշակույթին ու այն դոլմայով փոխարինելով: Դրվագ 3. Ներսի ու դրսի դաշնակցականը Մինչ նիկոլին վստահեցրել էին, որ պետք եղածը կատարված է՝ խուսափելու համար հոլանդահայերի կազմակերպած դիմադրության որեւէ դեպքից, եւ նիկոլը հանգիստ վայելում էր դոլման, դաշնակցական երիտասարդները ճշտել էին նրա հյուրանոցը եւ հյուրանոցում նրա սենյակը: Դաշնակցական երիտասարդներն էլ իրենց գործը լավ կազմակերպելուց ու պատրաստելուց հետո, նույն հյուրանոցում դավաճանին սպասելով, վայելում էին իրենց դառը սուրճը: Նիկոլն էլ հանգիստ էր, ուրախ եւ գինովցած: Պարզ էր՝ դեռ իր գլխի գալիքը չգիտեր: Երիտասարդների առաջին խումբը սյունյաց ողջույներով «դիմավորեց» նիկոլին հյուրանոցից դուրս: Դավաճանի կերածն ու խմածը թույն եղավ: Աճապարելով հյուրանոց մտավ. թվում էր՝ սառը ցնցուղը վերջացել է, եւ հանկարծակի հյուրանոցի ներսում երիտասարդները նույնպես «դիմավորեցին»: Ահ ու սարսափի մեջ էր: Դե, երիտասարդներն ամբողջ անվտանգության համակարգն էին ներթափանցել, իրավունք ուներ սարսափելու: Վարձքերնիդ կատար, սիրելի՛ ընկերներ, հյուրանոցի ներսում կամ դրսում: Դրվագ 4. Պատմական Քլինգենդայլի պղծումը Միջազգային հարաբերությունների Հոլանդիայի հիմնարկը պատմական հիմնարկ է, որ իր դերակատարությունն է ունեցել տարբեր հակամարտությունների կարգավորման, ինչպես նաեւ անվտանգության եւ կայունության ապահովման գործում: Այս հիմնարկում դասախոսություն կարդալու ախորժակ էր հայտնել մեր նիկոլը, մեր դավաճանը: Հոլանդացիներն էլ, բարի կամք դրսեւորելով, առաջարկը չէին մերժել, սակայն հարց էր, թե դպրոց չավարտած մարդն ի՞նչ պետք է դասախոսեր: Նրա գիտեցածը դավաճանությունն է, եւ այդ մասին պիտի դասախոսեր ուսանողներին եւ հետաքրքրվածներին եւ, այսպիսով, պիտի պղծեր այս պատմական հիմնարկը: Դասախոսության մասին տեղեկությունները փակ շրջանակներում էին մնացել՝ խուսափելու համար ազգային եւ հակաթուրք-հականիկոլ տարրերից: Բայց ի՜նչ փույթ: «Դիմադրություն» շարժումը նիկոլին հանգիստ չէր տա: Հակադարձելու միջոցները նախատեսված էին: «Նիկոլ, դավաճան» վանկարկումները այնքան բարձր էին, որ նիկոլն էլ, իր անունն անընդհատ լսելով, ստիպված եղավ, իր ելույթի մի քանի էջն արագ կարդալով, վերջ տալ իր «դասախոսությանը»: Նույն ժամանակ ծանոթ ոչ հայ ուսանողները լուր տվեցին, որ շենքը պատմական է եւ հին, սակայն՝ առանց օդափոխիչների, եւ ստիպված են եղել ընտրություն կատարել՝ պատուհանները բացել, բայց ամբողջ ընթացքում «նիկոլ, դավաճան» լսել, կամ շոգին մնալ: Ի վերջո, ընտրել էին «նիկոլ, դավաճան» լսելը: Վարձքերնիդ կատար, սիրելի՛ հայրենակիցներ: Դրվագ 5. Կոտրված «անկոտրելին» եւ ՀՀ քաղաքացու հարկերը Նախորդ դրվագներից պարզ է եւ հասկանալի, թե ի՞նչ խուճապի մեջ էր վարչապետի աթոռը զբաղեցրած էակը՝ իր շրջապատի ասելով՝ «անկոտրելին»: Նախ՝ շրջապատվելով անվտանգության ահռելի թվով աշխատակիցներով, ներառյալ՝ դեսպանության աշխատակիցներով, պատվիրակության հետ թաքուն եւ անհասկանալի կապեր ունեցող աշխատակիցներով ու գործակալներով, որոնք, Հոլանդիայում ապրելով, աշխատավարձ են ստանում սադրանքներ կազմակերպելու եւ գաղութը պառակտելու համար: Այս բոլորով հանդերձ, փաստվեց, որ ամբողջ անվտանգության համակարգը ներթափանցված էր, եւ նրանց խոստովանությամբ «խայտառակ» վիճակի մատնված (փաստերը կհրապարակվեն): Նիկոլին «դիմավորելու» միջադեպերի ընթացքում մեր հայրենակիցների վրա եղել են տարբեր հարձակումներ վարչապետի աթոռը զբաղեցրած էակի անվտանգության տարատեսակ աշխատակիցների կողմից՝ բնականաբար, համապատասխան եւ պատշաճ պատասխան ստանալով: Տպավորություն էր, որ գործ կար շռայլ եւ միաժամանակ վայրագ երկրի բարձր պաշտոնյայի անվտանգության աշխատակիցների հետ: Ըստ երեւույթին, ՀՀ քաղաքացու հարկերի մեծ մասը մսխվում է պառակտումներին եւ ընդդիմադիրներին ճնշելու համար՝ ի հակադրումն ժողովրդավարության: Դրվագ 6. Նիկոլական սադրիչը եւ Հոլանդիայի անաչառ ոստիկանությունը Սյունյաց ողջուններ, կապիտուլյանտ, նիկոլ դավաճան վանկարկումներն ականջ ծակող էին, բայց բոլորը օրենքի շրջանակներում են: Տպավորություն էր, որ նիկոլը ոչ թե Հոլանդիա էր այցելել, այլ Սյունիք: Այս բոլորի դեմ նիկոլը ոտքի հանեց իր սադրիչներին: Պարզ էր, այսքան խայտառակություն չէր կարող հանդուրժել: Դեմ-դեմի, սեւ-սպիտակի, հին-նորի իր սիրած քաղաքականությանը դիմելով՝ փորձեցին, պետական միջոցներ օգտագործելով, աջակիցներ գտնել: Հոլանդիայում չհաջողելով՝ դիմեցին հարևան երկիրների աջակիցներին: Ոստիկանությունից մեզ դիմեցին՝ ճշտելու համար եւ փոխանցելու, որ Բելգիայից եւ Գերմանիայից երկու փոխադրակառք ճանապարհին է՝ դեպի մեր ճշտած ցույցի վայրը: Համապատասխան ճշտումներ անելուց հետո պարզվեց, որ նույն աղբն է՝ պետական միջոցներով ելել է՝ սեւ-սպիտակ խաղալու: Ոստիկանությանը փոխանցեցինք, որ սադրիչներ են: Շատ արագ ոստիկանությունը դեմերն առավ: Շնորհակալություն ենք հայտնում Հոլանդիայի ոստիկանությանը: Սարսափելին այս ամենում պետական միջոցներ եւ ՀՀ քաղաքացու վճարած հարկի մսխումն է: Մեկ փոխադրակառքը Եվրոպայում միջին հաշվով արժե 2500 եվրո: Այսպիսով՝ ձախողված սադրանք կազմակերպելու համար նիկոլը մոտավորպես 5000 եվրո մսխեց պետական բյուջեից: Ցավում եմ ՀՀ մեր հայրենակիցների վճարած հարկի մսխման համար:Ավելին11:1913.05.22 -
ՔաղաքականՀոգով ազատին ֆիզիկական անազատությամբ չեք ճնշի. Աննա Գրիգորյանը՝ Գերասիմ Վարդանյանի կալանավորման մասինԳերասիմ Վարդանյանն այսօր կալանավորվեց: Որոշումն, իհարկե, կանխատեսելի էր, որովհետև կալանքի միջնորդություն ներկայացրած քննիչը Սուրեն Նավոյանն է, ով, ծառայողական քննության մեջ գտնվելով, հրապարակային միացավ 2018-ի իրադարձություններին: Իսկ կալանքի միջնորդություն բավարարողը Դավիթ Արղամանյանն է: Մարդ, որ նույն 2018-ին ստանձնել էր շարժման թմբկահարի պարտականությունը: Փաստ է, որ գործում ներգրավված 2 անձինք էլ հավատարմության երդում են տվել 1 անձի և սպասարկում են բացառապես այդ մեկի շահերը: Փաստ է նաև, որ ոչ մի հիմք չունեցող քրեական գործերը որևէ կերպ չեն խոչընդոտելու ո’չ շարժմանը, ո’չ առավել ևս անհիմն ազատազրկված տղաների պայքարին: Գերասիմ Վարդանյանը պայքարում է հանուն բոլորիս ազատության, մեր երկրի ինքնիշխանության, Արցախի անկախության համար: Հոգով ազատին ֆիզիկական անազատությամբ չեք ճնշի:Ավելին11:1013.05.22 -
ՔաղաքականՉալաբյանին ձերբակալելը գնահատում ենք որպես գործող իշխանությունների կողմից քաղաքական հետապնդում ․ «5165» շարժումՀասարակական գործիչ Ավետիք Չալաբյանին ձերբակալելը գնահատում ենք որպես գործող իշխանությունների կողմից քաղաքական հետապնդում Չալաբյանի նկատմամբ՝ պայմանավորված վերջինիս կողմից իշխանությունների հասցեին հնչեցրած տեղին, փաստարկված ու հասցեական հանրային քննադատություններով։ Ավետիք Չալաբյանի ազատությունը սահմանափակելը «ուսապարկերի ակցիայի» կապակցությամբ կարված զավեշտալի քրեական գործի տրամաբանական շարունակությունն է։ Ահաբեկման այս գործելաոճով իշխանությունները ձգտում են լռեցնել ազատ խոսքը, կասեցնել ծավալվող ժողովրդական շարժումը և ուղի հարթել Արցախի հարցում իրենց ադրբեջանանպաստ հանձնառությունները կյանքի կոչելու համար։ Ավետիք Չալաբյանի հայրենանվեր գործունեությունը ոչ միայն հանրային խոսքով, այլև տարիներ շարունակ երկրի պաշտպանունակության բարձրացմանը, ռազմական արդյունաբերության զարգացմանն ուղղված բազմաթիվ արդյունավետ ծրագրերով է դրսևորվում։Ավելին11:0213.05.22 -
ԻրավականՄիայնակ մայրը ձերբակալվել է, իսկ անչափահաս դուստրը մնացել է մեն-մենակ․ Ռուբեն ՄելիքյանՄիայնակ մայրը ձերբակալվել է, իսկ անչափահաս դուստրը մնացել է մեն-մենակ… Դարերով կանգուն չգրված օրենքները խարխլվում են…Ավելին10:5813.05.22