Լրահոս
2022-05-19
-
ՔաղաքականԱնկլավների հարց է քննարկվում. Երևանն սպասում է Բաքվի «իրավական հիմնավորումներին»Բրյուսելյան երկրորդ հանդիպման ժամանակ՝ ապրիլի 6-ին Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել էին մինչև ապրիլի վերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծել, որն այդպես էլ չեղավ:Ավելին22:0019.05.22 -
ՔաղաքականՓաշինյանը ՀԱՊԿ-ից զո՞րք է խնդրել. Դիմադրության շարժումն արձագանքում է սկանդալային տեղեկությանըՀայաստանի ԱԽՔ-ն այսօր հերքել է մամուլում շրջանառվող լուրը, թե Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին՝ ներքաղաքական լարվածությունը ճնշելու նպատակով զորք ուղարկելու համար:Ավելին21:4519.05.22 -
ՏարածաշրջանՌուս գեներալը սկանդալային հայտարարություն է արել. ուկրաինական հարվածներ՝ ռուսական ավանինՄարիուպոլի գործարանի տարածքը վերջին մեկ օրում ևս 771 զինյալ է լքել: Այս մասին հայտնել է Դաշնության պաշտպանության նախարարությունը։Ավելին21:3019.05.22 -
ՔաղաքականՔՊ-ն փոխում է «ապօրինի գույքի բռնագանձման օրենքը» և ուզում է ընդդիմադիրների անուններ լսելՄինչ փողոցում քաղաքացիները պահանջում են իշխանափոխություն, իշխանությունը թարմացնում է թալանը հետ բերելու հին խոստումները:Ավելին21:1519.05.22 -
ՔաղաքականՏասնյակ քաղաքացիներով սկսված երթը դարձել է բազմահազարանոց. կաթվածահար խաչմերուկներ՝ ԵրևանումՄայրաքաղաքում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության խաղաղ ակցիաներն այսօր կարելի էր անվանել ջրային: ՔՊ-ական օլիգարխի անվան հետ կապվող լրատվամիջոցի լրագրող ներկայացած աղջիկը ջուր է լցրել Ագնեսա Խամոյանի վրա:Ավելին21:0019.05.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն մայիսի 22-ին՝ Բրյուսելում | 19.05.2022Ավելին20:3019.05.22 -
Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածում․ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է․ ՀՀ ՊՆԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածում, իր հաղորդագրության մեջ պնդելով, թե իբր մայիսի 19-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:Ավելին20:0519.05.22 -
Իրավական«Պետական դավաճանություն» գործը քննող դատավորը «ծանրաբեռնված է». նրան անվստահություն են հայտնելՊետական դավաճանության գործով դատավոր Կարեն Բիշարյանը նիստից մեկուկես ժամ անց հայտարարել է այսօրվա լսումներն ավարտելու մասին: Զոհված զինծառայողների ծնողները պահանջել են, որ դատավորը վերադառնա ու շարունակի նիստը:Ավելին19:3019.05.22 -
ՄիջազգայինՓաշինյանը մայիսի 22-ին Բրյուսելում կհանդիպի Իլհամ Ալիևի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։ Նույն օրը վարչապետն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։Ավելին19:1519.05.22 -
ՀասարակականՀիվանդանոցում գտնվող Գարիկ Գալեյանի վիճակը ծանր է․ պաշտպան44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի վիճակը կայուն ծանր է, նա հիվանդանոցում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը: «Երեկ փորձել են հարցաքննել, սակայն ի վիճակի չի եղել ցուցմունք տալու»,-ասաց նա: Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանը ձերբակալվել էր երեկ, սակայն ուշ երեկոյան նրան ստորագրությամբ ազատ արձակելու որոշում էր կայացվել։Ավելին18:1019.05.22 -
ՀասարակականՆիկոլ մահաբերը ոստիկանությանն այսօր հանցավոր հրաման չէր տվել․ Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹՈստիկանությունն այսօր դրսևորեց օրինապահ վարքագիծ։ Այսօր ոստիկանության ծառայողներն անում էին հենց այն, ինչը լիազորված են օրենսդրությամբ, նրանք ապահովում էին խաղաղ անհնազանդության մասնակիցների անվտանգությունը և աջակցում հավաքի անցկացմանը։ Պատճառը պարզ է բոլորիս, #նիկոլ_մահաբերը հանցավոր հրաման նրանց չէր տվել։Ավելին17:5719.05.22 -
ՀայաստանՀայկական կողմն Ադրբեջանի հետ որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել. ՀՀ ԱԳՆՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը մեկնաբանությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահի՝ սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքների մասին հայտարարությունների վերաբերյալ: «Հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը: Ըստ այդմ՝ հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել: Երկու երկրների ղեկավարների՝ Սոչիում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում հայկական կողմը շարունակում է պատրաստակամ լինել հանձնաժողովների աշխատանքների մեկնարկը տալու համար»,- ասված է մեկնաբանության մեջ:Ավելին17:5419.05.22 -
ՀասարակականԻնչու՞ են 44-օրյա պատերազմում զոհված Սամվել Մարգարյանի այրուն ստիպել ազատման դիմում գրել. ուշագրավ մանրամասներ44-օրյա պատերազմում զոհված Սամվել Մարգարյանի այրին երեկ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ իրեն ստիպել են ազատման դիմում գրել: Նա աշխատում էր Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում՝ որպես գործավար-օպերատոր։ Նրան ստիպել են դիմում գրել նորանշանակ թաղապետ Վահե Հակոբյանի և տեղակալ Արսեն Հովհաննիսյանի հրամաններով։ «ArmDaily.am»-ի հետ զրույցում Սամվել Մարգարյանի այրին՝ Լիանան, հայտնել է, թե որն է եղել աշխատանքից ազատման պատճառը։ «Պատճառն այն է եղել, որ թաղապետը երբ մտնի կամ դուրս գա սենյակից, պետք է ոտքի կանգնեմ։ Այլ պատճառ չկա։ Եղել է խոսակցություն իմ և թաղապետի գործավարուհու միջև, երբ ես ասել եմ՝ ինչի՞ ես անընդհատ ոտքի կանգնում, երբ թաղապետը դուրս ու ներս է անում։ Ընդունարան է և հասկանալի՝ երբ գալիս են պետք է ոտքի կանգնես, դա էթիկա է և հարգանքի նշան։ Բայց ոչ ամեն վայրկյան։ Նախկին թաղապետի ժամանակ այդպես չի եղել»,- պատմել է Լիանան։ Նա նշել է, որ արդեն քաղաքապետարանից արձագանք է եղել. իր բարձրաձայնած խնդիրը գտնվում է Երևանի քաղաքապետարանի համակ ուշադրության ներքո, և խնդրի լուծման ուղղությամբ գործուն ձեռնարկվում են գործուն քայլեր։ Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Ավան վարչական շրջանի ղեկավարից, սակայն թեժ գծին պատասխանած աշխատակցուհին նշել է, որ այսօր թաղապետի մոտ քաղաքացիների ընդունելության օր է, և նա չի կարողանա հարցերի պատասխանել։Ավելին17:4819.05.22 -
ՄիջազգայինՄեկ օրում ևս 771 զինյալ է լքել «Ազովստալ» գործարանի տարածքըՄարիուպոլի գործարանի տարածքը վերջին մեկ օրում ևս 771 զինյալ է լքել: Այս մասին հայտնել է Դաշնության պաշտպանության նախարարությունը։Ավելին17:3519.05.22 -
ԻրավականԹագուհի Թովմասյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրած գրության կապակցությամբ քրգործ է հարուցվելՄայիսի 3-ին ոստիկանական կոշտ և անհամաչափ ուժի կիրառման դեպքերի առթիվ հերթական գրությունն էի ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Գրության մեջ կցել էի ինչպես ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացիների նկատմամբ օրվա զանգվածային բռնի ուժ գործադրելու տեսանյութեր, այնպես էլ կոնկրետ լուսանկարներ՝ոստիկանի կողմից հանրության համար վտանգավոր արարք կատարելու պահին: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից ստացել եմ գրություն, համաձայն որի ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված իմ գրության կապակցությամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախապատրաստվող նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին։ Որոշման մեջ մասնավորապես նշվում է․ ՀՀ ոստիկանությունում պետական ծառայություն իրականացնող առանձին պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու ենթադրյալ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցել քրեական գործ, այն ընդունել վարույթ և ձեռնամուխ լինել նախաքննության իրականացմանը։ Օրենքով սահմանված թույլատրելիության սահմաններում հետևողական եմ լինելու քրեական գործի քննությանը, որպեսզի մեղավորները ենթարկվեն քրեական պատասխանատվության եւ շարունակելու եմ ամեն օրվա ոչ օրինաչափ դեպքերի առթիվ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել գլխավոր դատախազին:Ավելին17:2819.05.22 -
ՄիջազգայինՌուս զինվորականները կորոշեն՝ ինչպես պատասխանել. Մոսկվան «անակնկալ» է խոստանում ՖինլանդիայինՄարիա Զախարովան վստահեցրել է, որ Մոսկվան անկասկած արձաքագնելու է Հելսինկիին և դա լինելու է անկնկալ:Ավելին17:2519.05.22 -
ՔաղաքականՔՊ-ում կան մարդիկ, որ կարող են անցնել ժողովրդի կողմը, շատերն այնտեղ գերության մեջ են. Աղվան ՎարդանյանՔՊ-ում կան մարդիկ, որ կարող են անցնել ժողովրդի կողմը, շատերն այնտեղ գերության մեջ են. Աղվան ՎարդանյանԱվելին17:1919.05.22