Լրահոս
2022-05-20
-
ՄիջազգայինՊապիկյանի նախագահությամբ մայիսի 24-ին տեղի կունենա ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստըՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 24-ին, հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։ Խորհրդակցությունը տեսակոնֆերանսի միջոցով վարելու է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Հանդիպման մասնակիցները կքննարկեն ՀԱՊԿ անդամ երկրների հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները։Ավելին11:4220.05.22 -
ՔաղաքականMarriott Armenia Hotel-ի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹMarriott Armenia Hotel-ի դիմաց, որտեղ Freedom House միջազգային կազմակերպությունն անցկացնում է «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորումԱվելին11:3620.05.22 -
ՄիջազգայինՀաղթանակը տասնյակ հազարավոր կյանքեր կարժենա. ԶելենսկիՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ անկախության համար մղվող պատերազմում հաղթանակն Ուկրաինային տասնյակ հազարավոր կյանքեր կարժենա, գրում է pravda.com.ua-ն։ «Այս պատերազմը, իհարկե, անկախության պատերազմ է, կարելի է ասել, որ սա հետաձգված պատերազմ է, հետաձգվել է 30 տարով՝ հաշվի առնելով, թե ինչպես ենք մենք Անկախություն ձեռք բերել 1991 թվականին, կամ հարյուր տարի՝ հաշվի առնելով մեր նախկին պատմությունը։ Չեմ կասկածում, որ մենք հաղթելու ենք, և դա կլինի մեր պատմության մեջ այնպես, ինչպես անկախության համար պայքարած և հաղթանակած մյուս երկրների պատմության մեջ, որոնք դադարեցին խնդրողներ լինելուց և դարձան սուբյեկտներ։ Բայց պետք է հիշել, որ այս ամենի գինը տասնյակ հազարավոր կյանքեր են։ Բոլոր նրանց կյանքը, ովքեր զոհվել են թշնամու ձեռքով: Տասնյակ հազարավոր», - ասել է Զելենսկին:Ավելին11:2420.05.22 -
ՔաղաքականՔՊ-ականները՝ հերթական թակարդում. ավինյանականները կարող է լքել փաշինյանականներին«Իրավունք» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է հերթական համագումարին, որը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին: Կուսակցության վարչության անդամի թեկնածուների առաջադրման ժամկետ է սահմանվել սույն թվականի մայիսի 19-ից 31-ը: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` ՔՊ-ականների շարքերում անհանգիստ ջղաձգումներ են սկսվել այս տեղեկության առնչությամբ: Իհարկե, բոլորն էլ հասկանում են, որ առնվազն «կամիկաձե» պետք է լինել, որպեսզի ցանկություն ունենան լինել ՔՊ-ի ղեկավար կազմում հիմա, երբ իշխանական նավը խորտակվելուն հինգ է պակաս: Բայց մյուս կողմից էլ այս ամենը ՔՊ-ականները դիտարկում են որպես Նիկոլ Փաշինյանի կողմից հերթական լարված թակարդը: Եվ խնդիրը ոչ թե համագումար անել կամ չանելն է, ինչը նաեւ օրենքի պահանջ է, այլ այն, որ մինչեւ մայիսի 31-ը ստիպված են լինելու իրենց հավատարմությունը վերհաստատել Փաշինյան Նիկոլին` ցույց տալով, որ իրենց շարքերում շատերն են անգամ այս վիճակում պատրաստ դառնալ կուսակցության վարչության անդամ: Իսկ սա չանելը, իհարկե, անպատիժ չի մնա կուսակցության ղեկավարության կողմից: Ի դեպ, կուսակցության համագումարի գլխավոր ինտրիգը շարունակում է մնալ այն, թե արդյոք նախկին փոխվարչապետ եւ արդեն իսկ Երեւանի քաղաքապետի թեկնածուի դերի մեջ մտած Տիգրան Ավինյանը կշարունակի մնալ կուսակցության վարչության կազմում: Կան շշուկներ, որ ավինյանականները կարող է համագումարից շատ ավելի վաղ լքեն փաշինյանականներին` համագործակցության եզրեր գտնելով որոշ ընդդիմադիրների հետ»:Ավելին11:1420.05.22 -
ՀասարակականԽոշոր փլուզում՝ Ծիծեռնակաբերդի խճուղում. տապալվել են էլեկտրասյուներ, ճանապարհը երկկողմանի փակ էԱյսօր խոշոր փլուզում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։50-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում մոտ 200 մետր երկարությամբ ճանապարհի հենապատի փլուզում է տեղի ունեցել ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փլուզման հետևանքով մի քանի էլեկտրասյուներ են տապալվել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Փլուզման հետևանքով վնասվել է նաև կոյուղատարը, և կեղտաջրերը լցվում են դուրս։Ավելին11:0720.05.22 -
ԻրավականԻգոր Խաչատուրովի վերաբերյալ քննչականի հաղորդագրությունը տարածած պաշտոնատար անձանց մոտ առկա են բարոյահոգեբուժական խնդիրներ. փաստաբանԻգոր Խաչատուրովին գիշերը ստեղծված արտակարգ դատարանի կողմից կալանավորմանը կանդրադառնամ քիչ ուշ։ Միևնույն ժամանակ պնդում եմ, որ Քննչական կոմիտեի հաղորդագրությունը տարածած պաշտոնատար անձանց մոտ առկա են բարոյահոգեբուժական խնդիրներ, ինչի կապակցությամբ պետք է նշանակվի փորձաքննություն։Ավելին11:0320.05.22 -
ՔաղաքականՀիմնական հրահանգողը Հայկ Բաբայանն է«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխան Սաղաթելյանը, Արթուր Վանեցյանը, Հայկ Մամիջանյանը եւ Ագնեսա Խամոյանը նախօրեին հանդիպել են ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ։ Ներկա են եղել նաեւ փոխոստիկանապետերը, որոշ վարչությունների պետեր։ Մեր տեղեկություններով, Վահե Ղազարյանն ընդգծված ջերմ վերաբերմունք է ցուցադրել, ասել է, որ որոշ ոստիկանների անմարդկային վերաբերմունքն իր համար անսպասելի է եղել, ինքն անձամբ կոշտ միջոցներով բերման ենթարկելու հրահանգ չի տվել, որ տիրապետում է իրավիճակին եւ առաջին օրից ամեն ինչ արել է, որ խուսափեն բախումներից։ Մնացած խոստումների, մի ոստիկանի աշխատանքը կասեցնելու մասին ընդդիմադիրներն իրենք պատմել են արդեն։ Մենք տեղեկացանք, որ իրականում ցուցարարների նկատմամբ կոշտ պահվածքի հրահանգը ոչ թե անձամբ Ղազարյանն է իջեցնում, այլ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանապետի տեղակալ Հայկ Բաբայանը, որն այդ պաշտոնում հայտնվել է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ Շիշ բռնողի հովանավորությամբ՝ 2020-ի նոյեմբերին։ Բաբայանի ենթակայության տակ գործող սեւ եւ կարմիր բերետավորները կատարում են հրամանատարի՝ առաջին դեմքից ստացած հրահանգները։ Ոստիկանության մեր աղբյուրներն ասում են, որ այդ պատճառով լարվել են ոստիկանապետի եւ Բաբայանի հարաբերությունները։ Ոստիկանապետը հասկանում է, որ կուժն ու կուլան իր գլխին են կոտրվելու։ Ի դեպ, ընդդիմադիրների երեկվա հրճվանքը, թե նախօրեի հանդիպումը տվել է արդյունքը, եւ երեկ արդեն ոստիկանները մեղմ էին պահում իրենց, արդարացված չէ, որովհետեւ ընդդիմադիրները երեկ հիմնականում երթ էին անում` փողոց չէին փակում: Իսկ նախորդ օրն այնքան էին «պերեբոր» արել, որ Վահե Ղազարյանն անձամբ է զանգել Արծվիկ Մինասյանին եւ ներողություն խնդրել ոստիկանների անհարգալից վերաբերմունքի համար»:Ավելին11:0020.05.22 -
ՔաղաքականԻնչպես արյունը ջուր չի դառնալու, այնպես էլ թուրքն իր հայատյացությունը չի թարգելու․ Արտակ ԶաքարյանՆիկոլի վառ օրինակը բավարար է, որպեսզի այսուհետ ՀՀ բարձրաստիճան (Վարչապետ, Նախարարներ) պաշտոնյաները, մինչև նշանակվելը, ՀՀ ԱԱԾ ոչ ֆորմալ վերահսկողության ներքո, գաղտնիության պայմաններում անցնեն ազգային պատկանելության գենետիկ ստուգում (դրոշմավորում): 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ ՀՀ քաղաքական իշխանության ներկայացուցիչների ազգային պատկանելիությունը ևս ազգային անվտանգության գերխնդիր է: Հ.Գ. 44-օրյա պատերազմի ընթացքը միտումնավոր ձախողելու, անպատասխանատու կերպով հազարավոր զինծառայողների զոհելու, տարածքները խաբեությամբ հանձնելու ու ՀՀ ազգային շահերը ոտնահարելու հարցում, միայն ազգությամբ հայերը կարող են մեղադրվել պետական դավաճանության մեջ: Այս հարցը թուրք լինելու պարագայում` հերոսություն է: Հետևաբար կամ Նիկոլը (եթե պարզվի որ հայ չէ) թուրքերին հերոսական ծառայություն մատուցած անձ է, կամ` հայ ազգի և պետության դեմ դավաճանություն գործելու մեջ հիմնավոր կասկածյալ (մինչև դատարանի օրինական վճիռն ուժի մեջ մտնելը):Ավելին10:5520.05.22 -
ՔաղաքականԻշխանությունը «սադրիչ խմբեր» է ձևավորում«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանն առայժմ դիմադրում է ընդդիմության պայքարին հակընդդեմ հանրահավաք կազմակերպելու գայթակղությանը, քանի որ իրավապահները նրան զեկուցել են, որ դա բախումների կարող է հանգեցնել, սակայն, մեր տեղեկություններով, քննարկում են ընդդիմության հավաքները, երթերը «հարամելու» սցենարը, այսպես կոչված, «սադրիչ խմբերի» միջոցով։ Իշխանական մեր աղբյուրներն ասում են, որ մի քանի օլիգարխի եւ մի քանի պատգամավորի վրա են դրել նման խմբերի ձեւավորումը, որոնք պետք է մոտենան ցուցարարներին, հայհոյեն, անիծեն, սադրիչ հայտարարություններով վեճի բռնվեն, բնականաբար, գովերգեն սիրասուն վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ բախումներ առաջացնեն։ Այնպես որ, իշխանությունն առաջիկայում նոր եթերաշրջանով է հանդես գալու, որտեղ գլխավոր դերակատարները ոչ թե ՔՊ-ական պատգամավորներն են լինելու, այլ իբր շարքային քաղաքացիները, ինչպես արեցին Շիրակի մարզում»:Ավելին10:5020.05.22 -
ՀասարակականԴեբեդ գետից դուրս բերված Արևին հայրն ու խորթ մայրը կխնամեն․ Գևորգ ԴերձյանԴեբեդ գետից դուրս բերված Արևին հայրն ու խորթ մայրը կխնամեն՝ հանրակացարանային պայմաններում: Այս մասին գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։ Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որ ապրիլի 25-ին, ժամը 17.45-ին, հաղորդում էր ստացվել, որ Ալավերդի քաղաքում երկու տարեկան երեխա է ընկել Դեբեդ գետը: Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խմբին երեխայի մայրը հայտնել էր, որ հսկողությունից դուրս մնալու պատճառով երեխան Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի երկաթուղային կամրջի հարևանությամբ ձգվող գազատար խողովակի վրա նստած դիրքից ընկել է Դեբեդը: Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների և ԱԻՆ փրկարարական ծառայության աշխատակիցների ձեռնարկած որոնողա-փրկարարական աշխատանքներին մասնակցող ալավերդցի երիտասարդը դեպքի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ Դեբեդ գետի ձախ ափին, ջրահեղձ և անգիտակից վիճակում հայտնաբերել է երեխային, որն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ նախնական տեղեկությունների՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Նյութերի նախապատրաստման ընթացքում Թումանյանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի որոշ հանգամանքներ: Սպանության փորձ կատարելու կասկածանքով Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասից Թումանյանի բաժին բերման է ենթարկվել երեխայի մայրը: Նա հաղորդում է տվել, որ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով իր մանկահասակ դստերը նշված վայրում 3-4 մետր բարձրությունից գցել է Դեբեդ գետը: Ոստիկանության Թումանյանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձը) հատկանիշերով հարուցվել է քրեական գործ: 30-ամյա կինը ձերբակալվել էր:Ավելին10:4320.05.22 -
ՀասարակականԱՀ ՄԻՊ-ը կոչ է անում երեխաներին զերծ պահել քաղաքական ենթատեքստ պարունակող միջոցառումներիցԱնդրադառնալով երեխաների անմիջական մասնակցությամբ կազմակերպված միջոցառումների վերաբերյալ սոցիալական հարթակներում վերջին օրերին տարածված տեսագրություններին՝ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ քաղաքական բնույթ կրող կամ քաղաքական ենթատեքստեր պարունակող միջոցառումներին երեխաների մասնակցությունը կարող է որոշվել բացառապես երեխաների կողմից, ինչը նշանակում է՝ • մասնակցության գիտակցված և կամավոր բնույթ, • միջոցառման նպատակի և դրա հնարավոր հետևանքների բավարար գիտակցում, • հասունության համապատասխան աստիճան: Կոչ ենք անում ծնողներին, խնամակալներին, օրենքով երեխայի իրավունքների պաշտպանության համար պատասխանատու այլ անձանց իրենց գործողություններում առաջնորդվել վերոնշյալ սկզբունքներով, ցուցաբերել իրավագիտակցության բավարար մակարդակ և զերծ պահել երեխաներին նմանատիպ միջոցառումներին ներգրավող գործողություններից, որոնց հետևանքով երեխաները սոցիալական հարթակներում ենթարկվում են թիրախավորման, առաջնորդվել միայն ու միայն երեխայի լավագույն շահով:Ավելին10:3720.05.22 -
ՀասարակականԿոտայքում ավտոմեքենան ընկել է ձորըՄայիսի 19-ին, ժամը 18։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուշավան թաղամասից դեպի Կոտայքի մարզի Աբովյան քաղաք տանող ճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը․ տուժածներ չկան։ ԱԻՆ–ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները «Оpel Vectra B» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ձորից (մոտ 3 մ)։Ավելին10:3520.05.22 -
ՔաղաքականԸնդդիմադիրները գնում են նախագահի նստավայր, որտեղ հանդիպում են Լիտվայի և Հայաստանի նախագահները«Դիմադրություն» շարժման անդամները Ֆրանսիայի հրապարակից երթով գնում են դեպի նախագահական նստավայր, որտեղ տեղի է ունենում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Հայաստան պաշտոնական այցով ժամանած Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդանի հանդիպումը։ «Մեր նպատակն է ցույց տալ, որ Նիկոլը չունի որևէ մանդատ՝ բանակցելու Հայաստանի և Արցախի հարցում, և եվրոպական երկրները աչքերը փակ են պահում այս բռնատիրական դրսևորումների դեմ, որ կա Հայաստանում», - երթի ընթացքում հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը։Ավելին10:3020.05.22 -
ՀասարակականԵրևանում ավտովթարի հետևանքով ՀՀ-ում Իտալիայի դեսպանը տեղափոխվել է հիվանդանոց«Shamshyan.com»-ի տեղեկություններով՝ մայիսի 18-ին ավտովթարի հետևանքով «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնդ Ռիսոնը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 16։00-ի սահմաններում, Բեյրութ և Գրիգոր Լուսավորչ փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ Արման Ս-ի վարած Mercedes մակնիշի և Արմեն Գ-ի վարած Audi մակնիշի ավтոմեքենաները, ինչի հետևանքով է Audi-ի ուղևոր Ա. Ռիսոնը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Audi-ի վրա եղել են դիվանագիտական համարանիշներ։Ավելին10:2720.05.22 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը Վաշինգտոնում չի բարձրացրել Արցախի կարգավիճակի և ազգերի ինքնորոշման իրավունքին վերաբերող հարցեր․ միջազգայնագետԳլոբալ առումով, Միրզոյանի վաշինգտոնյան այցը ֆիասկո էր: Փորձեմ հիմնավորել: 1. Հարաբերությունների հաստատման 30 ամյակը լուրջ առիթ էր՝ օրակարգը վերաիմաստավորելու և թարմացնելու համար, ինչը չարվեց: 2. Հաշվի առնելով 30 ամյա հաբելյանը, ամերիկցիները պետքարտուղարի մակարդակով հանդիպում էին տվել: Ցավոք, այդ հանդիպումը չօգտագործվեց լուրջ օրակարգային հարցերի քննարկման կամ մեր շահերից բխող օրակարգն առաջ մղելու համար: 3. Դրա փոխարեն ստորագրվեց Քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ փաստաթուղթը, որը Հայաստանի կենսական շահերի հետ որևէ աղերս չունի՝ այն ամերիկյան օրակարգ է և ամերիկացիներն այդ փաստաթուղթը ստորագրում են տասնյակ զարգացող պետությունների հետ: 4. Շուրջ մեկ տասնյակ հանդիպումների ընթացքում Արարատ Միրզոյանը չի բարձրացրել Արցախի կարգավիճակի, Արցախի անկախության ճանաչման և ազգերի ինքնորոշման իրավունքին վերաբերող հարցեր: Ինչպես նկատում եք, իր փոխարեն դա ամերիկյան կողմն է անում: 5. Կոնգրեսի մասով: Դուք ուրիշ կոնգրեսականների կամ սենատորների անուններ չգիտե՞ք: ԱՄՆ-ում կան 100 սենատորներ և 435 կոնգրեսականներ: Նոր ընկերներ ձեռք բերելու ցանկություն չունե՞ք: Ինչու՞ եք անընդհատ նույն տասնյակի հետ շփվում: 6. Միրզոյանի հետ հանդիպում էր կազմակերպվել Atlantic Council ուղեղային կենտրոնում (դուք ուրիշ ուղեղային կենտրոն չգիտե՞ք) որին մասնակցեցին ընդամենը 20 հոգի, այդ թվում դեսպանության աշխատակազմը և պաշտոնական պատվիրակությունը՝ զբաղեցնելով սենյակի կեսից ավելին: 7. Երևում էր, որ հայկական կողմը Վաշինգտոնից ցանկացել է մի քանի կարևոր մեսիջ «պոկել», որպեսզի սպառի ներքաղաքական դաշտում: Մասնավորապես մեսիջներ, որոնք վերաբերել են կառավարության բարեփոխումներին ամերիկյան աջակցությանը: Այս նախադասությունը լսել են Հայաստանի անխտիր բոլոր կառավարությունները՝ սկսած Վազգեն Մանուկյանի կառավարությունից: Դրանից օգուտ քաղել է պետք, ոչ թե այն ներքաղաքական մեսիջի վերածել: Հ.Գ. 1 Ակտիվ ճամփորդություն դեռևս չի նշանակում արդյունավետ դիվանագիտություն: Հ.Գ. 2 Սխալ էր այդպիսի կարևոր առիթով ու այդ տեսակ խղճուկ օրակարգով Վաշինգտոն մեկնելն ու փամփուշտ սպառելը:Ավելին10:1920.05.22 -
ՔաղաքականԻշխանությունն առաջիկայում նոր եթերաշրջանով է հանդես գալու, որտեղ գլխավոր դերակատարները ոչ թե ՔՊ-ական պատգամավորներն են լինելու, այլ իբր շարքային քաղաքացիները«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանն առայժմ դիմադրում է ընդդիմության պայքարին հակընդդեմ հանրահավաք կազմակերպելու գայթակղությանը, քանի որ իրավապահները նրան զեկուցել են, որ դա բախումների կարող է հանգեցնել, սակայն, մեր տեղեկություններով, քննարկում են ընդդիմության հավաքները, երթերը «հարամելու» սցենարը, այսպես կոչված, «սադրիչ խմբերի» միջոցով։ Իշխանական մեր աղբյուրներն ասում են, որ մի քանի օլիգարխի և մի քանի պատգամավորի վրա են դրել նման խմբերի ձևավորումը, որոնք պետք է մոտենան ցուցարարներին, հայհոյեն, անիծեն, սադրիչ հայտարարություններով վեճի բռնվեն, բնականաբար, գովերգեն սիրասուն վարչապետ Նիկոլ Փաշինյանին և բախումներ առաջացնեն։ Այնպես որ, իշխանությունն առաջիկայում նոր եթերաշրջանով է հանդես գալու, որտեղ գլխավոր դերակատարները ոչ թե ՔՊ-ական պատգամավորներն են լինելու, այլ իբր շարքային քաղաքացիները, ինչպես արեցին Շիրակի մարզում»։Ավելին10:1020.05.22 -
ՔաղաքականԱռավոտվանից շարունակում ենք մեր պայքարը․ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց մայիսի 20-ի ծրագրերըՎաղն առավոտվանից շարունակում ենք մեր պայքարը, Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ընդդիմության ներկայացուցիչներից Իշխան Սաղաթելյանը։ Նա տեղեկացրեց՝ մայիսի 20-ին բողոքի և անհնազանդության խաղաղ ակցիաները մեկնարկելու են առավոտյան ժամը 09։30-ից։ «Քաղաքացիներին ժամը 09։30-ին հրավիրում ենք Ֆրանսիայի հրապարակ, տարբեր աշխատանքներ ունենք անելու։ Վաղը ճանապարհներ չենք շրջափակելու, ունենք հատուկ ծրագիր»,- ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ տարբեր պատճառներից ելնելով՝ այդ ծրագրի դետալներն այս պահին չի հրապարակում։ «Լինելու են նաև անհնազանդության ակցիաներ։ Հայաստանում կա միջազգային պատվիրակություն, մեր ձայնը պետք է լսելի դառնա»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։ Նա նշեց, որ կազմակերպվելու են այնպիսի միջոցառումներ, որտեղ լսվելու է հենց ժողովրդի ձայնը։ «Մեր ակցիաները կշարունակվեն մինչև ժամը 19։00-ն, իսկ 19։00-ին կրկին հրավիրում ենք հանրահավաքի»,- խոսքն ամփոփեց Իշխան Սաղաթելյանը։Ավելին10:0020.05.22 -
ԻրավականԻգոր Խաչատուրովը կալանավորվել է՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքովՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է 2022 թվականի մայիսի 17-ին Կիևյան փողոցում քաղաքական ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիայի մասնակիցների կողմից իշխանության ներկայացուցիչ հանդիսացող՝ ՀՀ ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին չենթարկվելու և նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել էր ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձանցից մեկի ինքնությունը, ով քաղաքացի Իգոր Յուրիի Խաչատուրովն է: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ի.Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Հավելենք, որ քննության ընթացքում տվյալներ են ստացվել նաև, որ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած քաղաքացի Իգոր Խաչատուրովը հիշյալ միջադեպի ժամանակ առերևույթ գտնվել է թմրամիջոց օգտագործած վիճակում: Վերոհիշյալ հանգամանքը պարզելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել տոքսիկոքիմիական փորձաքննություն նշանակելու մասին, սակայն Իգոր Խաչատուրովը հրաժարվել է փորձանմուշներ տալուց: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու ուղղությամբ:Ավելին09:5020.05.22